ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 310 — Վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումի մերժումը 1.
Ամփոփում
Հոդված 310. Վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումի մերժումը 1. Վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումը սույն օրենսգրքի 311-րդ հոդվածով սահմանված ժամկետում մերժվում է, եթե՝ 1) այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 307-րդ, 308-րդ կամ 309-րդ հոդվածների դրույթներին. 2) առկա է սույն օրենսգրքի 126-րդ կամ 127-րդ հոդվածով սահմանված հիմքերից որևէ մեկը. 3) պահանջն առերևույթ հիմնավորված չէ. 4) պահանջի հիմքում ընկած գործարքն առերևույթ հակասու
Ամբողջ Տեքստ
Հոդված 310. Վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումի մերժումը 1. Վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումը սույն օրենսգրքի 311-րդ հոդվածով սահմանված ժամկետում մերժվում է, եթե՝ 1) այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 307-րդ, 308-րդ կամ 309-րդ հոդվածների դրույթներին. 2) առկա է սույն օրենսգրքի 126-րդ կամ 127-րդ հոդվածով սահմանված հիմքերից որևէ մեկը. 3) պահանջն առերևույթ հիմնավորված չէ. 4) պահանջի հիմքում ընկած գործարքն առերևույթ հակասում է օրենքին. 5) առկա է նույն անձանց վերաբերյալ, միևնույն փաստական հիմքերով և միևնույն պահանջի վերաբերյալ վճարման կարգադրություն արձակելը մերժելու մասին որոշում:
2. Վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումը մերժելու վերաբերյալ որոշումը խոչընդոտ չէ մերժված պահանջը հայցային վարույթի կարգով ներկայացնելու համար: (310-րդ հոդվածը փոփ.
23.12.22 ՀՕ-576-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
