Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ

ՀԿԴ3/0009/01/23

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՀԿԴ3/0009/01/23
Դիմող / մեղադրյալ
Արա Կարապետյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
10.07.2026

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԿԴ3/0009/01/23 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ՀՀ հակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր՝ Խ․Ղազարյան ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր` Կ.Ամիրյան դատավորներ` Մ․Մակյան Ա․Մարտիրոսյան 2026 թվականի հուլիսի 10-ին քաղաք Երևանում ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ս.ՉԻՉՈՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով Արա Մուրադի Կարապետյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2025 թվականի սեպտեմբերի 17-ի որոշման դեմ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ․Էլիզբարյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2021 թվականի ապրիլի 14-ին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական նախկին օրենսգիրք) 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է թիվ 37155221 քրեական գործը: 2021 թվականի ապրիլի 14-ին Ա․Կարապետյանը ձերբակալվել է: 2021 թվականի ապրիլի 16-ին Ա․Կարապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ապրիլի 17-ի որոշմամբ մեղադրյալ Ա․Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի հունիսի 8-ի որոշմամբ մեղադրյալ Ա․Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցը փոխարինվել է գրավով՝ 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամի չափով: Նախաքննության մարմնի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի որոշմամբ՝ հանրային ծառայության մեջ գտնվող՝ ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության ******** ******* ************ ************************* *************** *************** Ա․Կարապետյանի լիազորությունները կասեցվել են: Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 16-ի որոշմամբ հաստատվել է մեղադրյալ Ա․Կարապետյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշման իրավաչափությունը: 2023 թվականի մայիսի 4-ին հսկող դատախազի որոշմամբ մեղադրյալ Ա․Կարապետյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։ 2023 թվականի հունիսի 7-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)։ 2. Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի մայիսի 26-ի դատավճռով մեղադրյալ Ա․Կարապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին) և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված ազատազրկման ժամկետին հաշվակցվել է մեղադրյալի արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը՝ 1 (մեկ) ամիս 25 (քսանհինգ) օրը, և թողնվել է կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 10 (տասը) ամիս 5 (հինգ) օր: ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ՝ մեղադրյալ Ա․Կարապետյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 5 (հինգ) տարի ժամկետով՝ առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության ՀՀ տարածքը չլքելու և բնակության վայրը փոխելու դեպքում դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում իր նոր բնակության վայրի հասցեն հայտնելու պարտականությունների սահմանմամբ։ 3. Մեղադրյալ Ա․Կարապետյանի պաշտպան Ա․Հովհաննիսյանի և Արարատի մարզի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Գ․Ներսիսյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 17-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2025 թվականի մայիսի 26-ի դատավճիռը թողնվել է անփոփոխ։ 4․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ․Էլիզբարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2026 թվականի հունվարի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ 2026 թվականի մարտի 3-ին Վճռաբեկ դատարան է ստացվել պաշտպան Ա․Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքի պատասխանը՝ կից փաստաթղթերով: 2026 թվականի ապրիլի 1-ին պաշտպանի կողմից Վճռաբեկ դատարան է ներկայացվել մեղադրյալ Ա․Կարապետյանի մոտ ախտորոշված հիվանդության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով. 5. Բողոքաբերը փաստարկել է, որ վիճարկվող դատական ակտն իրավաչափ, հիմնավորված և պատճառաբանված չէ, դրանով թույլ է տրվել նյութական օրենքի խախտում՝ ճիշտ չի կիրառվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 70-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման, ինչի արդյունքում չեն պահպանվել նույն օրենսգրքի 10-րդ, 48-րդ հոդվածներով սահմանված պահանջները: 5․1․ Բողոքաբերի պնդմամբ՝ մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս՝ Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել մեղադրյալի կողմից կատարած հանցավոր արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանը, ինչպես նաև այն հանգամանքը, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքը հանդիսանում է ծանր հանցանք, որի համար նախատեսված է բացառապես ազատազրկման ձևով պատիժ՝ 4-10 տարի ժամկետով, խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ մեղադրյալը ոտնձգել է հանրային ծառայության շահերի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերության դեմ, հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքների նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործել է ուղղակի դիտավորությամբ: Ըստ բողոքաբերի՝ վերոնշյալ հանգամանքներն էականորեն բարձրացնում են ինչպես հանցավորի անձի, այնպես էլ կատարված արարքի հանրային վտանգավորո ւթյան աստիճանը։ 5․2․ Բողոքաբերը փաստարկել է նաև, որ մեղադրյալին բնութագրող հանգամանքները ստորադաս դատարանների կողմից գնահատվել են Ա․Կարապետյանի նկատմամբ նշանակված պատժաչափը որոշելիս, որի արդյունքում նրա նկատմամբ ազատազրկման ձևով սանկցիան կիրառվել է նվազագույն չափով՝ 4 (չորս) տարի ժամկետով, նույն հանգամանքները գնահատվել են նաև նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը հիմնավորելիս: 5․3․ Միևնույն ժամանակ բողոքաբերը նշել է, որ բողոքում բարձրացված հարցի կապակցությամբ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար՝ հաշվի առնելով, որ Վերաքննիչ դատարանի՝ վիճարկվող որոշման հիմնավորումները հակասում են Վճռաբեկ դատարանի՝ Դավիթ Ալեքսանյանի գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ ՇԴ3/0037/01/17, Դավիթ Հովհաննիսյանի գործով 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0078/01/09, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին: 5․1․ Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 17-ի որոշումը՝ մեղադրյալ Ա․Կարապետյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով, բեկանել, բեկանված մասով կայացնել նոր դատական ակտ՝ մեղադրյալի նկատմամբ պատիժ նշանակելով առանց ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման։ Վճռաբեկ բողոքի պատասխանը, դրա հիմնավորումները․ 6․ Պաշտպան Ա․Հովհաննիսյանը ներկայացնելով վճռաբեկ բողոքի պատասխան՝ խնդրել է անփոփոխ թողնել վիճարկվող դատական ակտը, կամ կայացնել դրան փոխարինող դատական ակտ։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը. 7. Ա․Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով այն արարքի համար, որ «(…) նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, զբաղեցնելով ************************ *************************** ****************************** ************************ *************************** ****************************** ************************ ************************ *************************** ******** ********************** ************************ *************************** ***************** ************* **************** ունենալով մայորի զինվորական կոչում, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հանդիսանալով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչերի պատշաճ իրականացման համար պատասխանատու ստորաբաժանման ծառայող, և ունենալով նույն տարածքային ստորաբաժանումում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից առողջական վիճակի պատճառով տարկետում ստացած, սակայն մինչև 27 տարին լրանալը բժշկական վերափորձաքննության չենթարկված քաղաքացիների՝ 27 տարին լրանալուց հետո զինկոմիսարիատ դիմելու դեպքում նրան ըստ զինվորական ծառայության կազմերի պահեստազորում հաշվառելու գործընթացը կազմակերպելու և այն իրականացնելու, այսինքն՝ ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 8-րդ հոդվածի համաձայն՝ զինվորական ծառայության կատարման ժամանակ համարվելով իրենից ծառայողական կախվածություն չունեցող, զինկոմիսարիատում հաշվառված զորակոչիկների նկատմամբ մշտապես կազմակերպական-տնօրինչական և կարգադրիչ լիազորություններով օժտված իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, նույն ստորաբաժանումում հաշվառված ************** ****** ******* օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու՝ զինվորական գրքույկում պահեստազորում հաշվառված լինելու վերաբերյալ գրառումներ կատարելը և կնիքելը կազմակերպելու համար 2021 թվականի ապրիլի 13-ին անձամբ ********************* ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ **** ********** *********** տարածքային ստորաբաժանման շենքում պահանջել, իսկ 2021 թվականի ապրիլի 14-ին Եղեգնաձոր քաղաքում՝ իր «**********» մակնիշի ******** հաշվառման համարանիշի ավտոմեքենայում, անձամբ նրանից ստացել է խոշոր չափերով՝ 600.000 ՀՀ դրամ կաշառքի գումար:»։ 8. Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի մայիսի 26-ի դատավճռի համաձայն՝ «(…) Դատարանը, անդրադառնալով մեղադրյալ Արա Կարապետյանի նկատմամբ պատժի նշանակման ու այն կրելու նպատակահարմարության հարցին, արձանագրում է հետևյալը. (…) Դատարանը մեղադրյալ Արա Կարապետյանի անձը բնութագրող հանգամանք է դիտում ******** համայնքապետի, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության ******** տարածքային ստորաբաժանման ղեկավարի, ******** բնակավայրի ղեկավարի, թիվ ******** զորամասի հրամանատարի, ******** համայնքի ղեկավարի առաջին տեղակալի և ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ՍՈԲ և ՌՄՈՒ կենտրոնի պետի կողմից դրականորեն բնութագրվելը: (…) ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության ******** ******** ******** ******** ******** ******** ******** ******** ******** ******** ******** ստորագրությամբ և կնիքով 2023 թվականի մայիսի 5-ի տրված ծառայողական բնութագրի համաձայն. «(…) 2008թ.-ին գերազանցությամբ ավարտել է ՀՀ ՊՆ սպաների որակավորման բարձրացման կենտրոնի բաժանմունքի պետերի դասընթացները: 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ լինելով ******** զինվորական կոմիսարի տեղակալ` զորահավաքային բաժանմունքի պետ և 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված 44 օրյա պատերազմի ժամանակ լինելով **************** մարզի տարածքային ստորաբաժանման զորահավաքային բաժանմունքի պետը, բացառապես բարձր մակարդակով կազմակերպել է զորահավաքային զորակոչը` ՀՀ զինված ուժերը ժամանակին և որակով համալրելով պլանով նախատեսված պահեստի սպաներով, ենթասպներով, սերժանտներով, շարքայիններով և տեխնիկական միջոցներով: Այնուհետև ժամանակին և որակով կատարել է պլանով նախատեսված եռամսյա վարժական հավաքները՝ համալրելով ՀՀ զինված ուժերը։ Վայոց ձորի մարզի տարածքային ստորաբաժանման ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես աշխատասեր, կարգապահ և գրագետ սպա: Աչքի է ընկել իր կամային և կազմակերպչական բարձր հատկանիշներով, հրամանատարական ունակություններով: Ծառայողական պարտականությունները կատարել է ժամանակին և բարեխիղճ, դժվարություններից չի խուսանավել, տիրապետել է տեսական, տեխնիկական մասնագիտական գիտելիքներին: Լավ գիտի զինվորական կանոնադրությունները և ղեկավար փաստաթղթերը: Զորահավաքային աշխատանքներում ղեկավարվել է ՀՀ օրենքներով, Կառավարության որոշումներով, ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ պետի հրամաններով, ունի կարգապահական բարձր կատարողականություն: Լրջորեն է վերաբերվել զորահավաքային միջոցառումներին: Աշխատանքային պլանները կազմել է և մշակել է գրագետ, փաստաթղթերը վարել է շտաբային բարձր կուլտուրայով: Աշխատանքում կարևորել է նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ և պլանավորված համագործակցությունը: Իր բարեխիղճ ծառայության համար պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ, «ՀՀ ԶՈւ 20-տարի» հոբելյանական մեդալներով, ինչպես նաև բազմաթիվ պատվոգրերով և շնորհակալագրերով իր ծառայության ընթացքում տույժեր և նկատողություններ չի ունեցել: Ֆիզիկապես առողջ է, բարոյապես` կայուն: Իր ծառայության ընթացքում վայելել է ստորաբաժանման կոլեկտիվի հարգանքը: Արտաքնապես կոկիկ է ու ձգված: Գիտակցում է պետական և ռազմական գաղտնիքի կարևորությունը և պահպանումը։ Ամուսնացած է: Ունի երեք երեխա»: ***** բնակավայրի վարչական ղեկավար Շ.Ամրագուլյանի ստորագրությամբ և կնիքով տրված բնութագրի համաձայն. «Արա Մուրադի Կարապետյանը ծնվել է ******** ******** ******** ******** ******** ******** բնակավայրում: ***************** ************* ***************** ************* ***************** ************* ************** ************************ *************************** ****************************** ************************ *************************** ****************************** ************************ *************************** ****************************** ************************ *************************** ****************************** ************************ *************************** ****************************** ************************ *************************** ***************************************************** *************************** ****************************** ************************ *************************** ****************************** ************************ *************************** ****************************** ************************ ************************ *************************** ****************************** ************************ Արա Մուրադի Կարապետյանը մշտապես կապվածություն է ունեցել գյուղի հետ: Փաստացի բնակվել և բնակվում ******** գյուղում: Զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ, մեղվաբուծությամբ։ Բնութագրվում է որպես դրական անձնավորություն, վայելում է հարևանների և համայնքի բնակիչների սերն ու հարգանքը, հասարակության մեջ իրեն դրսևորում է հանգիստ, հավասարակշռված, վատ սովորույթների հանդեպ հակում չունի, հայրենասեր է և օրինակելի զինվորական։ Ամուսնացած է, ունի 2 դուստր, 1 որդի»: ՀՀ ՊՆ ******** զորամասի հրամանատար **************** և նույն զորամասի շտաբի պետ ******** ստորագրություններով ու զորամասի կնիքով տրված բնութագրի համաձայն. «Մայոր Արա Մուրադի Կարապետյանը ՀՀ ՊՆ ******** զորամասում ծառայում է ********: 2023թ. ընթացքում մասնակցել է եռամսյա մասնագիտական որակավորման դասընթացներին՝ սպաների որակավորման բարձրացման կենտրոնում։ Ծառայության ընթացքում իրեն դրսևորել է դրական հատկանիշներով: Տիրապետում է ՀՀ ԶՈՒ կանոնադրությունների պահանջներին, մշտապես աշխատում իր գիտելիքների բարձրացման ուղղությամբ: Ուղեցույց փաստաթղթերով աշխատելիս դժվարություններ չի կրում: Ծառայողական պարտականությունները կատարում է բարեխղճորեն, ժամանակին՝ պատասխանատվության զգացումով։ Ենթակա ծառայությունը կազմակերպում է ղեկավար փաստաթղթերի պահանջների համաձայն: Մայոր Ա.Կարապետյանն օժտված է հայրենիքի պաշտպանի համար անհրաժեշտ բարոյահոգեբանական վսեմ հատկանիշներով, անվերապահորեն կատարում է զինվորական կանոնադրությունների պահանջները: Մայոր Կարապետյանը զինվորական համազգեստը կրում է կոկիկ, վայելում է ինչպես վերադաս հրամանատարության, այնպես էլ կոլեկտիվի սերն ու հարգանքը: Կատարած դիտողություններն ընդունում է գիտակցաբար և տեղ գտած թերություններն աշխատում է վերացնել կարճ ժամանակում: Գիտի պահպանել պետական և ռազմական գաղտնիքը: Ֆիզիկապես առողջ է, շարային առումով ձգված, հոգեպես կայուն: Բնավորությամբ հավասարակշռված է, համեստ, շփվող և ընկերասեր: Մայոր Արա Մուրադի Կարապետյանը բնութագրվում է լավ»: ՀՀ ************** ************** համայնքի ղեկավարի առաջին տեղակալ ******************** ստորագրությամբ և նույն համայնքի աշխատակազմի կնիքով 2025 թվականի մարտի 28-ին տրված բնութագրի համաձայն. «Արա Մուրադի Կարապետյանը ծնվել է ************************ *************************** *********************************** *************************** ************* *************************: Ունի բարձրագույն մանկավարժական կրթություն: **************. ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 2004 թվականից մինչև օրս պայմանագրային հիմունքներով ծառայում է ՀՀ զինված ուժերում: Ծառայությունից դուրս զբաղվում է հողագործությամբ, այգեգործությամբ և մեղվաբուծությամբ։ Արա Կարապետյանն ունի օրինակելի վարք, վատ սովորությունների հակում չունի և հասարակության մեջ իրեն դրսևորում է հանգիստ ու հավասարակշռված: Սիրված և հարգված է ընտանիքում ու շրջապատում: Աշխատասեր է, ընկերասեր, պարտաճանաչ և վայելում է համագյուղացիների հարգանքը: Նրա վերաբերյալ ******** համայնքապետարանում վարկաբեկիչ տեղեկություններ չկան: Արտաքին տեսքը ձիգ է, համազգեստը՝ մաքուր և կոկիկ: ************** համայնքապետարանն Արա Մուրադի Կարապետյանին բնութագրում է որպես կարգապահ և պատասխանատու բնակչի: Ամուսնացած է, ունի երեք երեխա»: ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ՍՈԲ և ՌՄՈՒ կենտրոնի պետ ************** ստորագրությամբ տրված բնութագրի համաձայն. «Մայոր Արա Մուրադի Կարապետյանը, համաձայն ՀՀ պաշտպանության նախարարի ************** ******** հրամանի, 2023թ. հոկտեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 30-նն ընդգրկվել է Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի սպաների որակավորման բարձրացման և ռազմամասնագիտական ուսուցման կենտրոնի համալրման բաժանմունքների սպաների վերապատրաստման 8-շաբաթյա դասընթացին՝ մասնագիտական և կրթական մակարդակը բարձրացնելու նպատակով: Ուսման ընթացքում մայոր Արա Մուրադի Կարապետյանն իրեն դրսևորել է դրական կողմերով, աչքի է ընկել ուսման լավ առաջադիմությամբ, զուսպ պահվածքով, կոկիկ արտաքին տեսքով: Կարգապահ է, ընկերասեր, վայելում է ծառայակից ընկերների հարգանքն ու վստահությունը։ Ֆիզիկապես առողջ է, շարային առումով ձգված»: ՀՀ *************** ********** ******** ******** համայնքի ղեկավար ************** ստորագրությամբ և կնիքով 2025 թվականի մարտի 28-ին տրված բնութագրի համաձայն. «(…) Համայնքում ճանաչում են որպես հարգալից, պատասխանատու, բարի անձնավորություն: Հարևանների և հարազատների կողմից սիրված է և ուշադիր նրանց նկատմամբ: Արա Կարապետյանի վերաբերյալ մինչև օրս ************** համայնքապետարան որևէ դիմում-բողոք չի ստացվել»: Դատարանը մեղադրյալ Արա Կարապետյանի պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում վերջինիս առողջական վիճակը: Մասնավորապես՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի կողմից 2025 թվականի մարտի 27-ին տրված փաստաթղթերի համաձայն՝ մեղադրյալ Արա Կարապետյանի մոտ ախտորոշվել է ***************** ****************************** ****************************** ***************** *************։ Բացի այդ, «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնի կողմից 2025 թվականի մարտի 21-ին տրված փաստաթղթերի համաձայն՝ մեղադրյալ Արա Կարապետյանի մոտ ախտորոշվել են ************************ *************************** ****************************************************** ***************************: Նույն բժշկական կենտրոնի կողմից 2025 թվականի փետրվարի 18-ին տրված մեկ այլ փաստաթղթի համաձայն՝ մեղադրյալ Արա Կարապետյանի մոտ ախտորոշվել են ************************ *************************** ****************************** ************************ *************************** ****************************** ************************։ Բացի այդ, «Իրա Ինվեսթմենթ Գրուպ» ՍՊԸ կողմից 2025 թվականի հունվարի 13-ին տրված բժշկական փաստաթղթի համաձայն՝ մեղադրյալ Արա Կարապետյանի մոտ ախտորոշվել են ***************** ************* ************** ************************ *************************** ****************************************************** *************************** *********************************************** ****************************** *************************: Դատարանը մեղադրյալ Արա Կարապետյանի պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում նաև ՀՀ ՊՆ կողմից 2010 թվականի մայիսի 24-ին «Անբասիր ծառայության համար I աստիճանի», 2015 թվականի նոյեմբերի 23-ին՝ «Անբասիր ծառայության համար II աստիճանի» և 2020 թվականի մայիսի 23-ին՝ «Անբասիր ծառայության համար III աստիճանի» մեդալներով պարգևատրված լինելը: Ընդ որում, Դատարանը մեղադրյալ Արա Կարապետյանի պատիժը մեղմացնող հանգամանք է համարում նաև տարբեր տարիներին ՀՀ ՊՆ մի շարք պաշտոնատար անձանց կողմից բազմաթիվ «Պատվոգրերով» և «Շնորհակալագրերով» պարգևատրված լինելը: Վերոգրյալից զատ, Դատարանը մեղադրյալ Արա Կարապետյանի պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում նաև վերջինիս խնամքին անչափահաս երեխաների՝ ***************** ************* ***************** ************* ************** ******** ***************** ************************************** ****************************** ****************************** ****************************** ***************************: Ավելին՝ Դատարանը մեղադրյալ Արա Կարապետյանի պատիժը մեղմացող հանգամանք է համարում նաև վերջինիս խնամքին մոր՝ ************** ******** առկայությունը: Ընդ որում, ընտանեկան բժիշկ ************** ************ ստորագրությամբ և կնիքով տրված թիվ 12 ամբուլատոր քարտից քաղվածքի համաձայն՝ ******************* ************* ************ ******** ***************** ************* ***************** ************* ***************** ************* ***************** ************* ************************************, ***************** ****************************** ****************************** ****************************** *************: Միևնույն ժամանակ, Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Արա Կարապետյանի պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն: Դատարանը, հաշվի առնելով մեղադրյալ Արա Կարապետյանի կատարած արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, մասնավորապես այն, որ վերջինիս վերագրվող արարքը ծանր հանցանք է, այդ թվում՝ նրա գործողությունների վտանգավորության աստիճանը, մեղադրյալի անձը դրականորեն բնութագրող, պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված պատժի նպատակներին հասնելու համար մեղադրյալ Արա Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարքի համար պետք է դատապարտել սանկցիայի նվազագույն չափով՝ 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկման: (...) Դատարանը գտնում է, որ մեղադրյալ Արա Կարապետյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ժամկետին պետք է հաշվակցել 2021 թվականի ապրիլի 14-ից մինչև 2021 թվականի հունիսի 8-ն արգելանքի տակ գտնվելու՝ 1 (մեկ) ամիս 25 (քսանհինգ) օր ժամանակահատվածը, թողնելով կրելու 3 (երեք) տարի 10 (տասն) ամիս 5 (հինգ) օր: (…) Դատարանը, վերը նշվածի լույսի ներքո անդրադառնալով մեղադրյալ Արա Կարապետյանի նկատմամբ նշանակված պատժի կրման նպատակահարմարությանը, արձանագրում է, որ այդ հարցի քննարկման համատեքստում հատկապես ուշադրության են արժանի հանցավոր արարքի և հանցավորի անձի հանրային վտանգավորությունը, մեղադրյալի անձը բնութագրող, քրեական պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, ինչպես նաև նշանակված պատիժը կրելու արդյունքում մեղադրյալի ընտանիքին սպասվող հնարավոր բացասական սոցիալական հետևանքները: Սույն դեպքում Դատարանը փաստում է, որ թեև մեղադրյալը կատարել է ծանր հանցանք, սակայն հատկանշական է այն հանգամանքը, որ վերագրվող արարքն անօրինական հետևանքի չի հանգեցրել, այլ կերպ ասած՝ զինվորական գրքույկում համապատասխան գրառումն այնուամենայնիվ պետք է կատարվեր, քանի որ առկա են եղել օրենսդրական անհրաժեշտ նախապայմանները: Այսինքն՝ մեղադրյալի հանցավոր վարքագիծը հետագա շարունակության չի հանգեցրել, որպիսի հանգամանքն ինչ-որ չափով նվազեցնում է վերջինիս վերագրվող հանցավոր արարքի հանրային վտանգավորությունը: Բացի այդ, Դատարանը հատկանշական է համարում, որ վերագրվող հանցավոր արարքով հանդերձ՝ մեղադրյալը շարունակում է որպես դրական ընկալվել և համարվել ինչպես հանրության շրջանում, այնպես էլ զինվորական ծառայության շրջանակներում: Նման հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, որ մեղադրյալի աշխատանքային նախկին գործունեությունը բավականին մեծ կշիռ է ունեցել և չի մոռացվել աշխատանքի վայրից վերջինիս վերաբերյալ բնութագրեր ներկայացնելիս: Ընդ որում, Դատարանը կարևոր է համարում նաև սոցիալական միջավայրում մեղադրյալ Արա Կարապետյանի ունեցած դիրքը և նրա անձի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար էական է դիտարկում վերջինիս վերաբերյալ բազմաթիվ դրական բնութագրերը: Այսպիսով՝ Դատարանը գտնում է, որ մեղադրյալ Արա Կարապետյանի անձի հանրային վտանգավորությունը բարձր չէ: Նշվածից զատ, Դատարանը կարևորում է կատարած հանցավոր արարքից հետո մեղադրյալ Արա Կարապետյանի դրսևորած վարքագիծը, մասնավորապես այն, որ նա զերծ է մնացել այլ հանցավոր արարքներ կատարելուց և ազատության մեջ գտնվելով՝ չի խուսափել քննությունից: Վերոգրյալից բացի, Դատարանն էական է համարում նաև մեղադրյալ Արա Կարապետյանի պատիժը մեղմացնող մի շարք հանգամանքները, որոնք մանրամասն շարադրվել են վերը: Ի վերջո, Դատարանը փաստում է, որ ազատազրկման ձևով պատժի կրման արդյունքում մեղադրյալի ընտանիքը կարող է ծանր սոցիալական իրավիճակում հայտնվել, քանի որ մեղադրյալի խնամքին են գտնվում նրա անչափահաս երեխաները և մի շարք հիվանդություններ ունեցող կենսաթոշակառու մայրը: Այլ խոսքով՝ Դատարանը չի կարող հաշվի չառնել մեղադրյալի խնամքին թվարկված անձանց առկայությունը, ովքեր առանց խնամքի կամ անհրաժեշտ հոգատարության չարժանանալու պայմաններում կարող են ծանր իրադրության մեջ հայտնվել: Դատարանը, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, հանգում է այն հետևության, որ որոշակի ժամկետով փորձաշրջան և կոնկրետ պարտականություններ նախատեսված լինելու պայմաններում մեղադրյալ Արա Կարապետյանի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու, ուստի նպատակահարմար է համարում սահմանել փորձաշրջան՝ 5 (հինգ) տարի ժամկետով: Ընդ որում, փորձաշրջանի ընթացքում մեղադրյալ Արա Կարապետյանը չպետք է առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության՝ լքի Հայաստանի Հանրապետության տարածքը, ինչպես նաև բնակության վայրը փոխելու դեպքում դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում պետք է հայտնի իր նոր բնակության վայրի հասցեն: Այսպիսով՝ Դատարանը փաստում է, որ պատժի նպատակներին կարելի է հասնել՝ առանց մեղադրյալ Արա Կարապետյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը կրելու, այսինքն՝ կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը: (...)»։ 9․ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, արձանագրել է հետևյալը. «(...) [Ա]նդրադառնալով մեղադրյալ Արա Կարապետյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու անհրաժեշտությանը (ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությանը)՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանի դատավճռում վկայակոչված՝ մեղադրյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, բավարար է գալու այն եզրահանգման, որ մեղադրյալ Արա Կարապետյանի ուղղումը հնարավոր է առանց ռեալ (իրական) պատիժ նշանակելու: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ Դատարանը գործել է արդարության քրեաիրավական սկզբունքի շրջանակներում՝ ապահովելով ինչպես կիրառվող օրենսդրության, այնպես էլ պետական հակազդեցության համաչափությունը կատարված հանցանքին, դա կատարելու հանգամանքներին, հանցավորների անձնավորությանը: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանի դատավճռում վկայակոչված հանգամանքները վկայում են այն մասին, որ մեղադրյալ Արա Կարապետյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքով ամրագրված պատժի նպատակներին: Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլնի, հաշվի է առնում հետևյալ հանգամանքները․ - մեղադրյալի խնամքին անչափահաս երեխաների՝ ***************** ******************************************** ****************************** ****************************** ****************************** ****************************** ****************************** *************, - մեղադրյալի խնամքին է նաև մայրը՝ ****************************: Ընդ որում, ընտանեկան բժիշկ ************** ստորագրությամբ և կնիքով տրված թիվ 12 ամբուլատոր քարտից քաղվածքի համաձայն՝ Սաթենիկ Քոչարյանի մոտ ախտորոշված է ***************** ****************************** ****************************** ****************************** ****************************** *************, - մեղադրյալի առողջական վիճակը, մասնավորապես, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի կողմից 2025 թվականի մարտի 27-ին տրված փաստաթղթերի համաձայն՝ մեղադրյալ Արա Կարապետյանի մոտ ախտորոշվել է ***************** ****************************** ****************************** *************: Բացի այդ, «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնի կողմից 2025 թվականի մարտի 21-ին տրված փաստաթղթերի համաձայն՝ մեղադրյալ Արա Կարապետյանի մոտ ախտորոշվել են ***************** ****************************** ****************************** *************: Նույն բժշկական կենտրոնի կողմից 2025 թվականի փետրվարի 18-ին տրված մեկ այլ փաստաթղթի համաձայն՝ մեղադրյալ Արա Կարապետյանի մոտ ախտորոշվել են ***************** ****************************** ****************************** ****************************** ****************************** *************: Բացի այդ, «Իրա Ինվեսթմենթ Գրուպ» ՍՊԸ կողմից 2025 թվականի հունվարի 13-ին տրված բժշկական փաստաթղթի համաձայն՝ մեղադրյալ Արա Կարապետյանի մոտ ախտորոշվել են ***************** ****************************** ****************************** ****************************** ****************************** *************, - մեղադրյալի կնոջ մոտ նույնպես առկա է առողջական խնդիր, ինչը հավաստող փաստաթուղթը ներկայացվել է Վերաքննիչ դատարան, - մեղադրյալի՝ ՀՀ ՊՆ կողմից 2010 թվականի մայիսի 24-ին «Անբասիր ծառայության համար I աստիճանի», 2015 թվականի նոյեմբերի 23-ին՝ «Անբասիր ծառայության համար II աստիճանի» և 2020 թվականի մայիսի 23-ին՝ «Անբասիր ծառայության համար III աստիճանի» մեդալներով պարգևատրված լինելը, - մեղադրյալը տարբեր տարիներին ՀՀ ՊՆ մի շարք պաշտոնատար անձանց կողմից բազմաթիվ «Պատվոգրերով» և «Շնորհակալագրերով» պարգևատրվել է, - մեղադրյալն ունի մի շարք դրական բնութագրեր, մասնավորապես, Եղեգնաձորի համայնքապետի, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության *********** տարածքային ստորաբաժանման ղեկավարի, ******** բնակավայրի ղեկավարի, թիվ **************** զորամասի հրամանատարի, ******** համայնքի ղեկավարի առաջին տեղակալի և ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ՍՈԲ և ՌՄՈՒ կենտրոնի պետի կողմից դրականորեն բնութագրվելը: Մասնավորապես՝ ՀՀ ***************** ************* համայնքի ղեկավար ************** ************* ստորագրությամբ և կնիքով 2023 թվականի հունիսի 8-ին տրված բնութագրի համաձայն. «(…)»: ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության ****** ************* մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա.Նահապետյանի ստորագրությամբ և կնիքով 2023 թվականի մայիսի 5-ի տրված ծառայողական բնութագրի համաձայն. «(…)»: ******** բնակավայրի վարչական ղեկավար ************** ստորագրությամբ և կնիքով տրված բնութագրի համաձայն. «(…)»: ՀՀ ՊՆ ******** զորամասի հրամանատար Ե.Գալստյանի և նույն զորամասի շտաբի պետ ******** ստորագրություններով ու զորամասի կնիքով տրված բնութագրի համաձայն. «(…)»: ՀՀ ************** ************** համայնքի ղեկավարի առաջին տեղակալ ************** ստորագրությամբ և նույն համայնքի աշխատակազմի կնիքով 2025 թվականի մարտի 28-ին տրված բնութագրի համաձայն. «(…)»: ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ՍՈԲ և ՌՄՈՒ կենտրոնի պետ ************** ստորագրությամբ տրված բնութագրի համաձայն. «(…)»: ՀՀ ***************** ************* համայնքի ղեկավար ************** ստորագրությամբ և կնիքով 2025 թվականի մարտի 28-ին տրված բնութագրի համաձայն. «(…)»: - պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ առկա չեն: Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի է առնվում նաև կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը: Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանի կողմից չի կարող անտեսվել այն, որ մեղադրյալը կատարել է ծանր հանցանք, սակայն վերագրվող արարքն անօրինական հետևանքի չի հանգեցրել, այլ կերպ ասած՝ զինվորական գրքույկում համապատասխան գրառումը, այնուամենայնիվ, պետք է կատարվեր, քանի որ առկա են եղել օրենսդրական անհրաժեշտ նախապայմանները: Այսինքն՝ մեղադրյալի հանցավոր վարքագիծը հետագա շարունակության չի հանգեցրել, որպիսի հանգամանքն ինչ-որ չափով նվազեցնում է վերջինիս վերագրվող հանցավոր արարքի հանրային վտանգավորությունը: Բացի այդ, վերագրվող հանցավոր արարքով հանդերձ՝ մեղադրյալը շարունակում է որպես դրական ընկալվել և համարվել ինչպես հանրության շրջանում, այնպես էլ զինվորական ծառայության շրջանակներում: Նման հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, որ մեղադրյալի աշխատանքային նախկին գործունեությունը բավականին մեծ կշիռ է ունեցել և չի մոռացվել աշխատանքի վայրից վերջինիս վերաբերյալ բնութագրեր ներկայացնելիս: Ընդ որում, կարևոր է նաև սոցիալական միջավայրում մեղադրյալ Արա Կարապետյանի ունեցած դիրքը և նրա անձի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար էական է դիտարկում վերջինիս վերաբերյալ բազմաթիվ դրական բնութագրերը: Ավելին, կատարած հանցավոր արարքից հետո մեղադրյալ Արա Կարապետյանի դրսևորած վարքագիծը, մասնավորապես այն, որ նա զերծ է մնացել այլ հանցավոր արարքներ կատարելուց և ազատության մեջ գտնվելով՝ չի խուսափել քննությունից: Ընդ որում, ազատազրկման ձևով պատժի կրման արդյունքում մեղադրյալի ընտանիքը կարող է ծանր սոցիալական իրավիճակում հայտնվել, քանի որ մեղադրյալի խնամքին են գտնվում նրա անչափահաս երեխաները և մի շարք հիվանդություններ ունեցող կենսաթոշակառու մայրը: Այլ խոսքով՝ Վերաքննիչ դատարանը չի կարող հաշվի չառնել մեղադրյալի խնամքին թվարկված անձանց առկայությունը, ովքեր առանց խնամքի կամ անհրաժեշտ հոգատարության չարժանանալու պայմաններում կարող են ծանր իրադրության մեջ հայտնվել: Վերոշարադրյալի լույսի ներքո Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ հնարավոր է ապահովել հասարակությունում մեղադրյալի վերաինտեգրումը և վերասոցիալականացումը։ Ինչ վերաբերում է խախտված հասարակական հարաբերությունների բնույթի ու կարևորության և վերջիններիս հետ կապված մնացյալ հանգամանքների վերաբերյալ Դատախազի փաստարկին՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ներկայացված փաստարկը պետք է դիտարկել ինչպես արարքի, այնպես էլ՝ անձի հանրային վտանգավորության տեսանկյունից: Ընդ որում, ինչպես Դատարանը, այնպես էլ՝ Վերաքննիչ դատարանը չեն անտեսում արարքի բնույթն ու խախտված հասարակական հարաբերությունների սոցիալական նշանակությունը։ Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն որոշման 7.3-րդ կետում նշված հանգամանքները նվազեցնում են մեղադրյալ Արա Կարապետյանի վտանգավորության աստիճանը, իսկ արարքի ծանրության աստիճանը, բնույթն ու անձի վտանգավորության աստիճանը պետք է գնահատվեն հավասարակշռված։ Արարքի ծանրության աստիճանը սույն դեպքում չի կարող ինքնին չեզոքացնել սույն որոշմամբ և Դատարանի դատավճռով փաստարկված հանգամանքների իրավաչափությունն այնքան, որ բացառի անձի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը, հետևաբար՝ նշյալ փաստարկը չի չեզոքացնում Դատարանի իրավաչափ հետևությունները։ Ինչ վերաբերում է ներկայացված փաստարկին առ այն, որ «Բացի այդ, պատժի նպատակների իրացվելիության կոնտեքստում պետք է արձանագրել, նաև, որ իրավակիրառ պրակտիկայում իրավացի են դառնում այն մտահոգությունները, որոնք կապված են ապագայում նմանատիպ հանցագործությունների կանխման արդյունավետության հետ: Մասնավորապես հետագայում նմանատիպ հանցագործություն կատարած պաշտոնատար անձինք ոչ իրավաչափորեն կարող են հույս ունենալ հետագայում չկրել նշանակվելիք պատիժը:»՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ներկայացված փաստարկը հիմնավոր չէ, քանի որ յուրաքանչյուր գործ ունի իր առանձնահատկությունները, իսկ քննության առարկա դեպքում Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողնում վիճարկվող որոշումը՝ հաշվի առնելով կոնկրետ քննության առարկա գործի փաստական հանգամանքները, մեղադրյալի պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, մեղադրյալի անձը բնութագրող տվյալները։ Դատախազի մնացյալ փաստարկները չեն արտահայտում կոնկրետ քննության առարկա գործի առանձնահատկություններից բխող իրավիճակը, հետևաբար՝ դրանք պատիժը պայմանականորեն չկիրառելուն խոչընդոտող առարկայական փաստարկներ չեն և քննարկվող հարցի տեսանկյունից որոշիչ նշանակություն չեն կարող ունենալ: Ներկայացված բողոքի շրջանակում հարկ է արձանագրել նաև, որ վիճարկվող դատավճիռը բավարար չափով պատճառաբանված է: Այսպիսով, քննարկվող դեպքում հաղթահարվում է պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտի կիրառման հիմքում ընկած անհրաժեշտ պայմանը, այն է` դատարանի համոզվածությունն ու վստահությունն առ այն, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու։ Վերը նշված եզրահանգումների պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի հիմնավորումներն ի զորու չեն չեզոքացնելու Դատարանի իրավաչափ և արդարության, պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավորված հետևությունները։ Այլ կերպ ասած՝ Դատարանի դատավճիռն այս մասով հիմնավորված է և բավարար չափով պատճառաբանված, հետևաբար՝ Դատարանի կողմից թույլ չի տրվել այնպիսի դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա: Ողջ վերոշարադրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ հիմնավորված ու պատճառաբանված է մեղադրյալ Արա Կարապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Դատարանի հետևությունը, հետևաբար՝ Դատախազի կողմից ներկայացված բողոքը ենթակա է մերժման։ Վերը նշված եզրահանգումների պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ներկայացված բողոքներն ի զորու չեն չեզոքացնելու Դատարանի իրավաչափ հետևությունները։ Այլ կերպ ասած՝ Դատարանը հանգել է իրավաչափ հետևության և վերջինիս կողմից թույլ չի տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա։ (…)»։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. 10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք Ա․Կարապետյանի նկատմամբ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները: 11․ Վճռաբեկ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին ՀՀ քրեական նախկին օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում: Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ պատիժ նշանակելու և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի լինել նաև գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ։ 12․ Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ դատարանի համոզվածությունը և վստահությունն այն մասին, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս նշել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա՝ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն: Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը վերստին  փաստում է նաև, որ արարքի հանրային վտանգավորության բնույթի որոշման հարցում կարևոր նշանակություն ունի խախտված քրեաիրավական նորմով պաշտպանվող հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, և որ պատիժ նշանակելիս ու պատժի կրման նպատակահարմարության հարցը լուծելիս դատարանները պարտավոր են հաշվի առնել տվյալ ժամանակահատվածում քրեական օրենսդրությամբ պահպանվող կոնկրետ հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը։ 13․ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 311-րդ հոդվածի համաձայն՝ «1․ Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝ (…): 3. Նույն արարքը, որը կատարվել է՝ (…) 3) խոշոր չափերով` (…) պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: (…):»: 13․1․ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 311-րդ հոդվածով սահմանված հանցակազմը դասվում է պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների շարքին և բնութագրվում որպես հանցավոր արարք, որն ուղղված է պետական ապարատի բնականոն գործունեության դեմ, այդ հարաբերություններում առաջացնում է բացասական փոփոխություններ, հեղինակազրկում է պետական իշխանությունը, վտանգում դրա նորմալ գործունեությունը, հետևաբար օժտված է հասարակական և հանրային բարձր վտանգավորությամբ։ Տվյալ հանցակազմի հանրային բարձր վտանգավորությունը, ի թիվս այլնի, պայմանավորվում է նաև հանցագործության սուբյեկտիվ կողմի հատկանիշով, այն է՝ հանցանք կատարող անձը գործում է ուղղակի դիտավորությամբ։ Ընդ որում, նշված հանցավոր արարքը դասվում է կոռուպցիոն հանցանքների շարքին, որի առումով հատկանշական է նաև ՀՀ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումն առ այն, որ հանրային իշխանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարը կամքի բացակայության, նման պայքարի անարդյունավետության վերաբերյալ ընկալումները հղի են այդ հարցում հանրային վստահության պակասի արմատավորմամբ, ինչն ինքնին հանրային գիտակցության մեջ կոռուպցիայի դեմ պայքարի անարդյունավետության մտայնության թելադրմամբ, կոռուպցիայի հետ գոյատևելու դատապարտվածության զգացումով՝ դրա նկատմամբ հանրային գիտակցության մեջ հանդուրժողականություն ծնող հիմնական պատճառներից է։ 14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․ - Ա․Կարապետյանի նկատմամբ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ************** օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար 2021 թվականի ապրիլի 13-ին անձամբ ************** պահանջել, իսկ 2021 թվականի ապրիլի 14-ին անձամբ նրանից ստացել է խոշոր չափերով՝ 600.000 ՀՀ դրամ կաշառք։ - Առաջին ատյանի դատարանը, հաստատված համարելով Ա․Կարապետյանի մեղավորությունն իրեն մեղսագրվող արարքում և գնահատելով կատարած հանցանքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներն ու պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքի բացակայության փաստը, գտել է, որ Ա․Կարապետյանի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու՝ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 70-րդ հոդվածի դրույթների կիրառման միջոցով։ Ընդ որում, Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով Ա․Կարապետյանի կողմից ծանր հանցանք կատարելու հանգամանքը, փաստել է, որ վերջինիս վերագրվող արարքն անօրինական հետևանքի չի հանգեցրել, արձանագրելով նրա անձը բնութագրող հանգամանքները, գտել է, որ անձի հանրային վտանգավորությունը բարձր չէ, հաշվի է առել նաև կատարած հանցավոր արարքից հետո մեղադրյալի դրսևորած վարքագիծը, իսկ որպես պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի է առել խնամքին անչափահաս երեխաների և կենսաթոշակառու մոր առկայությունը, առողջական վիճակը, «Անբասիր ծառայության համար I աստիճանի», «Անբասիր ծառայության համար II աստիճանի», «Անբասիր ծառայության համար III աստիճանի» մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրված լինելը։ - Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռում վկայակոչված՝ մեղադրյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, բավարար են գալու այն եզրահանգման, որ Ա․Կարապետյանի ուղղումը հնարավոր է առանց ռեալ (իրական) պատիժ նշանակելու և պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքով ամրագրված պատժի նպատակներին։ 15. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13․1-ին կետերում շարադրված նորմերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից Ա․Կարապետյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները բավարար չեն ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Ա․Կարապետյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից Ա․Կարապետյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում նրա անձի կամ կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ։ 16. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա․Կարապետյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել հանցավորի անձի և նրա կողմից կատարված արարքի բնույթի ու հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող հետևյալ գործոնները, ա) կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, մասնավորապես այն, որ Ա․Կարապետյանը մեղավոր է ճանաչվել պետական ծառայության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի ծանր հանցանք կատարելու մեջ, բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ, մասնավորապես այն, որ Ա․Կարապետյանը գործել է ուղղակի դիտավորությամբ՝ գիտակցել է ************** օգտին գործողություն կատարելու համար նրանից կաշառք ստանալու փաստը, նախատեսել է հանրության համար դրա վտանգավոր հետևանքները և ցանկացել է դրանց վրա հասնելը։ Ավելին, թեև Ա․Կարապետյանին վերագրվող արարքն անօրինական հետևանքի չի հանգեցրել, սակայն վերջինը գիտակցել է, որ առանց այդ նյութական օգուտի ևս հնարավոր է եղել հասնել ************** կողմից ակնկալվող և ցանկալի արդյունքի, բայց այդուհանդերձ գիտակցելով իր իրավասությունը՝ խնդրի լուծման շրջանակներում, վերջինի ցանկալի գործողությանը հասնելու հնարավորությունը պայմանավորել է որոշակի գույքային առավելության դիմաց օրինական գործողության կատարումով, ինչն ավելի է բարձրացնում անձի հանրային վտանգավորությունը, գ) խախտված հասարակական հարաբերության կարևորությունն ու սոցիալական նշանակությունը, մասնավորապես այն, որ մեղադրյալը ոտնձգել է պետական ծառայության շահերի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերության դեմ, այդ հարաբերություններում առաջացնելով բացասական փոփոխություններ, հեղինակազրկելով պետական իշխանությունը և վտանգելով դրա նորմալ գործունեությունը, դ) տվյալ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը՝ կոռուպցիայից զերծ հանրային իշխանության մարմիններ և հանրային ծառայության համակարգ ունենալը։ 17. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետերում կատարված վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն Ա․Կարապետյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների՝ իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանների կողմից վկայակոչված՝ Ա․Կարապետյանի անձը բնութագրող տվյալները, Ա․Կարապետյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրած հանգամանքները, ինչպես նաև պաշտպանի կողմից ներկայացված տվյալները՝ չեն կարող բավարար համարվել ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Ա․Կարապետյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում Ա․Կարապետյանի կամ արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ։ Ինչ վերաբերում է Ա․Կարապետյանի առողջական վիճակը բնութագրող հանգամանքին, ապա հարկ է ընդգծել, որ թեև մեղադրյալի առողջական վիճակի գնահատումն էական նշանակություն ունի քրեաիրավական ներգործության համաչափ միջոց ընտրելու հարցում, սակայն տվյալ դեպքում պաշտպանի կողմից որևէ հիմնավորում չի ներկայացվել, և ներկայացված նյութերում առկա չէ որևէ փաստական հանգամանք, որը հիմք կտար եզրահանգելու, որ Ա․Կարապետյանին անհրաժեշտ բուժօգնությունը չի կարող պատշաճ կազմակերպվել անազատության մեջ գտնվելու պայմաններում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է ոչ միայն «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, այլ նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական մարմինների բուժական հիմնարկների, այսինքն, քաղաքացիական բուժհաստատությունների միջոցով։ Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա․Կարապետյանի նկատմամբ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն: 18․ Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Ա․Կարապետյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում, այլ կերպ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում, ուստի անհրաժեշտ է Ա․Կարապետյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել․ նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել և թողնել կրելու Առաջին ատյանի դատարանի 2025 թվականի մայիսի 26-ի դատավճռով նշանակված 3 (երեք) տարի 10 (տասը) ամիս 5 (հինգ) օր ժամկետով ազատազրկումը։ Պատժի կրման սկիզբը պետք է հաշվել Ա․Կարապետյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից, իսկ մնացած մասով՝ ստորադաս դատարանների դատական ակտերը պետք է թողնել անփոփոխ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1․ Արա Մուրադի Կարապետյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 26-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 17-ի որոշումը փոփոխել։ 2․ Արա Մուրադի Կարապետյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ազատազրկման ձևով նշանակված պատիժը նույն օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել և թողնել կրելու ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 26-ի դատավճռով նշանակված՝ 3 (երեք) տարի 10 (տասը) ամիս 5 (հինգ) օր ժամկետով ազատազրկումը։ Պատժի կրման սկիզբը հաշվել Արա Մուրադի Կարապետյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից: 3․ Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: Նախագահող` Ս․ՉԻՉՈՅԱՆ Դատավորներ՝ Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆ Դ․ՎԵՔԻԼՅԱՆ