Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քրեական

ԵԿԴ/0013/06/17

Գործի համարը
ԵԿԴ/0013/06/17
Դիմող / մեղադրյալ
Աննա Նոխուդյան Աշոտի
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
20.12.2017

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԵԿԴ/0013/06/17 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵԿԴ/0013/06/17 Նախագահող դատավոր՝ Մ.Պապոյան ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ` Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ մասնակցությամբ մեղադրյալ՝ Ա.ՆՈԽՈՒԴՅԱՆԻ պաշտպաններ՝ Ա.ՂԱՐԻԲՅԱՆԻ Տ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ 2017 թվականի դեկտեմբերի 20-ին ք.Երևանում դռնփակ դատական նիստում, քննության առնելով Աննա Աշոտի Նոխուդյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մայիսի 25-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը, Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Աննա Աշոտի Նոխուդյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մայիսի 25-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի ապրիլի 4-ի որոշմանը: 2. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված` կալանավորման 2 ամիս ժամկետին հաշվակցել 2017 թվականի ապրիլի 1-ից մինչև 2017 թվականի մայիսի 25-ը մեղադրյալ Ա.Նոխուդյանի` անազատության մեջ գտնվելու ժամկետը: 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ Դատավորներ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ Ս.ՕՀԱՆՅԱՆ