Թովմասյան — ՏԴ/0013/15/22
Ամփոփում
ի որոշում, Նախագահող դատավոր՝ Կ.Մարդանյան Դատավորներ՝ Ն.ՇՀովակիմյան ՌԲարսեղյան 2024 թվականի ապրիլի 23-ին քաղաք Երնանում ՀԸ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նան՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Սմբատ Միսակի Թովմասյանի վերաբերյալ ՀՇ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նան՝ 2 Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հունվարի 26-ի որոշման դեմ ՀՀՇ գլխավոր դատախազի տեղակ
Ամբողջ Տեքստ
ՏԴ/0013/15/22
«ՅԱՑ 247
ա) ՖԵնՑլ 21
ՀԱԱ ի
ր 81-ԱՆ:Ա
Ըը
ԱՈԼԱԻԱՐ, ջ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Տավուշի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանի որոշում,
Նախագահող դատավոր՝ ԱՄարտիրոսյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում,
Նախագահող դատավոր՝ Կ.Մարդանյան
Դատավորներ՝ Ն.ՇՀովակիմյան
ՌԲարսեղյան
2024 թվականի ապրիլի 23-ին քաղաք Երնանում
ՀԸ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն
հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նան՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Սմբատ Միսակի Թովմասյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նան՝
2
Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հունվարի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶՔԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի հուլիսի 3-ի դատավճռով Ս.Թովմասյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 314-րդ հոդվածի 1ին մասով նշանակված՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի պետ Ա.Սիմոնյանի միջնորդությունը Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան) 2022 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ մերժվել է:
2. Տավուշի մարզի դատախազության դատախազ Հ.Աղասարյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2023 թվականի հունվարի 26-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը թողնելով անփոփոխ:
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը բերել է հատուկ վերանայման բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2023 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
3.. Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
4. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել
Յ
են վարույթի ելքի վրա, մասնավորապես՝ սխալ են մեկնաբանվել ն կիրառվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք 8րդ, 9րդ, 59՛րդ հոդվածների, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 28-րդ հոդվածների դրույթները, ինչպես նան դատական ակտի պատճառաբանությունները հակասում են Շիրին Ջանգոյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2017 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին:
Ի հիմնավորում վերոշարադրյալի՝ բողոքաբերը փաստարկել է, որ «հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով» դրույթը դատապարտյալ Ս.Թովմասյանի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ վերջինիս կողմից հանցանքը կատարելու պահին (2019 թվականի փետրվարի 25-ին) գործող կարգի համաձայն անձի վիճակը բարելավող օրենսդրության հետադարձ ուժի հարցում սահմանափակումներ նախատեսված չեն եղել: Հետնաբար, դատապարտյալի նկատմամբ կիրառելի է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի Լին մասով սահմանված կանոնը, համաձայն որի՝ «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչն այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:
5. Բողոքաբերը նշել է, որ թեն տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու իրավական ընթացակարգ ՀՀ նախկին քրեական օրենսգրքով սահմանված չի եղել, սակայն նշված կարգավորումն անհրաժեշտ է դիտարկել որպես հանցանք կատարած անձի իրավական վիճակն այլ կերպ բարելավող օրենք՝ նկատի ունենալով նան, որ տվյալ ընթացակարգը դուրս է պատիժների համակարգից ն ինքնին պատժատեսակ չի համարվում: Բողոքաբերի պնդմամբ՝ քանի որ ՀՀ քրեական օրենսգրքով տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում ան այնս հանրային աշխատանքնեով չի 6փոխարինվում,
իրավակիրառողին այլ տարբերակ չի մնում, քան հանրային աշխատանքների փոխարեն նշանակել ազատազրկում` նկատի ունենալով ՀՀ նախկին քրեական
4
օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները: Հետնաբար, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված նոր ընթացակարգն անձի իրավական վիճակն այլ կերպ բարելավող օրենք է, քանի որ ինքնին այլընտրանք է դառնում ազատության իրավունքի սահմանափակմանը, ինչն ավելի մեծ արժեք է:
5.. Բողոքի հեղինակն ընդգծել է նան, որ եթե իրավակիրառողը՝ տվյալ դեպքում դատարանը, այն դիրքորոշմանն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ պայմաններն անձի իրավական վիճակը բարելավող են, ն ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում այն հանրային աշխատանքներով փոխարինելու իրավակարգավորումներն այլնս չեն գործում, ապա այս համատեքստում նս դատարանը պետք է կիրառեր նոր քրեական օրենսգրքով նախատեսված ընթացակարգը ն տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու որոշում կայացներ. այն չկիրառելով՝ դատարանը հարկադրված է լինելու ազատազրկման ձնով պատիժ նշանակել՝ հիմք ընդունելով այն, որ հանրային աշխատանքներով փոխարինելու կառուցակարգն այլնս չի գործում:
6. Բողոքաբերը փաստարկել է նան, որ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում դրա չափին համարժեք գույք բռնագանձելու իրավակարգավորումը որպես անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենք դիտարկելու պայմաններում, տուգանք պատժատեսակի կատարումը գործնականում դառնալու է անհնարին՝ մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը հանցանք կատարած անձանց նկատմամբ, մինչդեռ քրեական օրենսդրությունում այս փոփոխության կատարումը ոչ թե նման նպատակ է հետապնդում, այլ կոչված է տուգանքի դատապարտված անձի վիճակն առանց այլ կերպ վատթարացնելու ապահովել նշված պատժատեսակի կատարումը:
7. Արդյունքում բողոքաբերը խնդրել է Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի նոյեմբերի 18-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունվարի 26-ի որոշումը բեկանել՝ կայացնելով փոխարինող դատական ակտ, այն է՝ բավարարել Ս.Թովմասյանի նկատմամբ նշանակված տուգանք, պատժատեսակին համարժեք գույք բռնագանձելու միջնորդությունը:
5
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետնյալը. «(...) (2022) թվականի հուլիսի Լ ից գործողության մեջ դրված Հայաստանի Հանրապետության 202Լթվականի մայիսի 5-ի քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները, մասնավորապես տուգանքը չվճարելու դեպքում, այն բոնագանձելու ինատիտուտը, չի կարող կիրառվել դատապարտյալ Սմբատ Միսակի Թովմասյանի վրա, քանի որ վերջինիս կողմից հանցանք կապտաւլրելու պահին գործող քրեական օրենսգրքով տուգանքը չվճարելու դեպքում այն մտխարինվե է հանրային աշխատանքներով: Դատարանը գտնում է, որ սեփականության իրավունքի սաւհմանափակումը որնէ դեպքում չի կարող դիտվել անձի վիճակը բարելավող` անձի աշխափանքային իրավունքի սահմանափակման համեմատ:
Դատապարտյալ Սմբավ Միսակի Թովմասյանը 2020 թվականի հուլիսի 03-ի դատավճռով դատապարվփվելով 200.000 /նրկու հարյուր հազար/ ՀՀ դրամ մտւգանքի, ունեցել է արդարացված ակնկալիք, այն չվճարելու դեպքում հանրային աշխատանքներով փուգանքը փոխարինվելու ասպեկտով, քանի որ հանցանք կատարելու ն դատապարտվելու ժամանակ գործող քրեական օրենսգրքի կարգավորումները եղել են այդպիսին ն գույքի ըոնագանձման ինարիտուտ նախատեսված չի եղել: Ավելին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային բաժնի կողմից դատապարտյալ Սմբատ Թովմասյանի կողմից վուգանքը չմուծելու պարագայում ավելի քան 1 տարի որնէ միջնորդությոն չի ներկայացվել դափարան՝ պատժի կատարման հել կապված, իսկ 2022թ. հուլիսի Լից հերո ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգիրքի իրավակարգավորումների պայմաններում նոր միայն միջնորդություն է ներկայացրել դավնարան, այսինքն նշված քրեական օրենսգրքի դրույթները հետադարձության կարգով կիրառել է դավաւպարտյալի նկատմամբ, ինչը Դատարանը գտնում է անընդունելի, քանի որ այն վատթարացնում է դատապարվյալի վիճակը: Ներկա պահին դատապարտյալ Սմբատ Միսակի Թովմասյանի նկատմամի նշանակված տուգեւնքը չմուծելու դեպքում 2022 թվաւկանի հուլիսի Լից գործողության մեջ դրված Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5ի քրեական օրենսգրքով նախատեսված վտգանքը
6
բոնագաեւնձելու կարգավորումները վատթարացնում են անձի վիճակը, իակ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը` հետադարձ ուժ չունի:
Ելնելով վերոգրյալից Դատարանը գտնում է, որ ՀՀ ԱՆ պրորացիայի ծառայության Տավուշ, մարզային մարմնի պետի կողմից ներկայացված միջնորդությունը՝ թիվ ՏԴ/0158/01/19 քրեական գործով 2020 թվականի հուլիսի 03-ի դատավճռով դատապարտյալ Սմբատ Միսակի Թովմասյանից 200.000 /հրկու հարյուր հազարի դրամ վտւգանքի չափին համարժեք գույք րոնագանձելու վերաբերյալ, ենթակա մերժման՝ անհիմն լինելու պատճառարանությամի (...)»:
9. Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է հետնյալը. «/...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված գույքի բռնագանձումը թեն պատժատեսակ չէ (այն ներառված չէ ՀՀ քրեական օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված պապտժի տեսակների ցանկում), սակայն այն բովանդակային առումով պարունակում է պատժի փարրեր, քանի որ այն նույնպես պետության անունից ն բացառապես դատարանի կողմից կիրառվող հարկադրանքի միջոց է, որը թույլ է փալիս դափապարտյալի կողմից վուգանքը վճարելուց խուսափելու դեպքում հօգուտ պետության հարկադրաբար ն անհատույց կերպով վերցնել համարժեք գույքը, զրկել նրան այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից: 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքի 59-րդ հոդվածի ուսումնասիրությունից երնում է, որ գույքի բոնագանձումը կիրառվում է դատապարվյալի նկատմամբ նշանակված պավժի` տուգանքի փոխարեն, այսինքե՝ օրենադիրը դրա կիրառումը դիտարկում է որպես պատժին փոխարինող հարկադրանքի համարժեք միջոց:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կիրառման պարագայում փուգանքի գումարը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում դատապարտյալը կարող էր իրավաչափորեն կանխատեսել, որ տուգանքի չվճարած մասր կարող է փոխարինվել կամ փոխարինվելու է հանրային աշխատանքներով ն հանցագործության "Տնս նյութեր, հատոր 1 թերթեր 7277
7
կատարման պահից պետության հետ ծագած քրեաիրավական
հարաբերությունները կարող են ավարտվել հանրային աշխավւանքները կրելով, այլ ոչ թե իրեն պատկանող գույքը բռնագանձելով կամ ազատազիկում պավփժը կրելով:
Վերաքննիչ դատարանը գվնում է, որ փուգանքի վճարումից խուսափող դափապարվյալի գույք, անհավփոայց ն հարկադրաբար վերցնելու
իրավակարգավորումն րար էության քրեաիրավական նոր ինարիվում է, որի կիրառումը թեն դատապարտյալների պատիժը չի խարացնու, սակայն վատթարացնում է այն դատապարտյալի իրավական վիճակը, ովքեր մինչ այդ կարգավորման ուժի մեջ մտնելն օրինական ուժի մեջ մտած դապտաւվճիոներով դատապարտվել են տուգանքի, դրա գումարը չեն վճարել ն առկա են բավարար փաստական փվյալներ այն մասին, որ նրանք (չարամտորեն) խուսաւփում են մտւգանքի գումարն ամիբողջությաւմի վճարելուց:
Հիմք ընդունելով վերոշարադիյալի` Վերաքննիչ դատարանը գտնում: էոր դատապարմյսվի նկատմամի նշանակված փուգանքին համարժեք գույքի բռնագանձման վերաբերյալ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հողվածը Սմբատ Թովմասյանի վիճակը վատթարացնող նորմ է:
Վերաքննիչ դատարունն արձանագրում է, որ քննարկվող քրեաիրավական նոր կարգավորումը (ինարիտուտը) ն դրաւ կատարումն ապահովող քրեակատարողական նորմերը դատապարտյալ Սմբատ Թովմասյանի նկատմամը կիրառելի չեն, Առաջին ավյանի դատարանը, ՀՀ ԱՆ պրորացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի պետ Անդրանիկ Սիմոնյանի միջնորդությունը մերժելով, թույլ չի տվել դատական սխալ՝ քրեական օրենքի խախպում, որը ազդել կամ կարող էր ազդել վարույթի ելքի վրա, ուարի` Դատախազի ներկայացրած բողոքը պետք է մերժել` վիճարկվող դատական ակտր թողնելով անփոփոխ (.-.)»-:
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի աոջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչա՞փ են արդյոք ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-րդ մասով նախատեսված տուգանքի չափին համարժեք գույք Տեսնյութեր, հատոր 2, թերթեր 40-48:
8
բռնագանձելու վերաբերյալ կարգավորումն՝ անձի վիճակը վատթարացնող դիտարկելու մասին ստորադաս դատարանների հետնությունները:
1. ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Պատաւսխանապտվություւ, մասնակիորեն մեղմացնող ն միաժամանակ մասնակիորեն խարացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանամտվությունը»:
ՃՇՇ նախկին քրեական օրենսգրքի 51Լրդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասր փտխարինում է հանրային աշխատանքներով վուգանքը վճարելու անհնարինության դեպքում հանրային աշխատանքների երեք ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց, իակ վուգանքը վճարելուց չարամկորեն խուսափելու դեպքում` հանրային աշխատանքների հինգ ժամի նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե վտւգանքը կամ փտուգաւնքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքը գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ: Տուգանքը կամ տուգանքի չվճարված մասր հանրային աշխավզանքներով փոխարինելու համար կատարվող հաշվարկի արդյունքում ժամային արժեքները կլորացնղը կատարվում է դատապարտյալի օգտին»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի համաճայն՝ «/..) 6. Եթե դատփապարտվողն ի վիճակի չէ անհապաղ ն ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկեվ է սահմանւմ՝ առավելագույնը 1 տարի, կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում: Եթե տմտւգանքը նշանակելուց հետո դատապարտյալի նյութական վիճակի վատթարացման հետնանքով նա զրկվում է փուգանքը վճարելու հնարավորությունից, ապա դատարանը, հաշվի առնելով դատապարտյալի դիրքորոշումը՝
1) երկարաձգում է փուգանքի վճարման սահմանված վերջնաժամկեպտը՝ առավելագույնը 1 տարով,
9
2) նշանակում է հանրային աշխավտաւնքներ՝ հանրային աշխատանքների 24 ժամի հաշվարկելով հանցանքը կատարելու պահին նվազագույն աշխատավարձի չափով:
(.-.)
1. Տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դավարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք, եթե այդպիսին առկա է: Եթե այդպիսի գույք առկա չէ, ապա վմնգանքը փոխարինվում է ազատազիկմամբ՝ ազատազրկման 3 օրր հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց»:
12. Վճռաբեկ դատարանը Գարուն Ասրյանի վերաբերյալ գործով կայացված որոշմամբ անդրադառնալով տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտի էությանը՝ ընդգծել է, որ այն նախնառաջ միտված է ապահովելու տուգանք պատժատեսակի պատշաճ կատարումը, ընդ որում՝ անձի իրավունքներին հնարավորինս նվազ միջամտությամբ: Այսպես՝ տուգանքի չափին համարժեք գույքի բռնագանձումն ինքնին պատժատեսակ չէ նե րնդգրկված չէ քրեական օրենսդրությամբ սահմանված պաղժի համակարգում, չունի պաղպժիչ բնույթ, քանի որ դրա միակ նպատակը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված պատժի կատարումն ապահովելն է: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հատկապես կարնորել է բռնագանձվող գույքի ն տուգանքի չափի միջն համաչափության ապահովման՝ օրենսդրորեն ամրագրված երաշխիքը, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք:
Քննարկվող ինստիտուտը դիտարկելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորման համատեքստում, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում այն միանգամից փոխարինվում էր մեկ այլ պատժապտեսակով՝ հանրային աշխավպանքներով, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ բռնագանձման պարագայում պատժատեսակի փոփոխություն, որպես այդպիսին, տեղի չի ունենում: Այլ կերպ՝ նախքան չվճարված տուգանքն ավելի խիստ պատժատեսակով փոխարինելը, օրենսդրորեն նախատեսվել է միջանկյալ հնարավորություն` վսսգանքի կատարումն ապահովող ինքնուրույն գործիք, որը թույլ է տալիս հասնելու դատարանի դատավճռով նշանակված պատժի կատարմանը՝ անձի իրավունքների համեմատաբար նվազ սահմանափակման արդյունքում:
10
Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տուգանքի չափին համարժեք գույ բռնագանձելու վերաբերյալ կատարված փոփոխությունն ըստ էության պատասխանաղպվությունը մասնակիորեն մեղմացնող է, քանի որ թույլ է տալիս տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժատեսակով: Հետնաբար, մինչն գործող քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կատարված արարքների դեպքում, եթե դատապարտյալը խուսափում է իր նկատմամբ նշանակված տուգանքը վճարելուց, դատարանը համապատասխան միջնորդության քննարկման արդյունքում պետք է տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ դատական ակտ կայացնի: Համապատասխան գույքի բացակայության դեպքում միայն նշանակված տուգանքը կարող է փոխարինվել հանրային աշխատանքներով նախկին դատավարական ընթացակարգերին համապատասխան, քանի որ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-րդ մասով սահմանված կարգավորումը` վպաւգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն ազատազրկմամբ փոխարինելը, անձի համար ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող է, ուստի հերադարձ ուժ չի կարող ունենար:
13. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանը մերժել է Ս.Թովմասյանից տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերալ ՀՇ 6արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի պետ ԱՍիմոնյանի միջնորդությունը՝ ընդգծելով, որ նոր կարգավորումն անձի վիճակը վատթարացնող է, ուստի հետադարձ ուժ ունենալ չի կարող':
- Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ նշելով, որ նոր իրավակարգավորումները չեն կարող հետադարձ ուժ ունենալ, քանի որ գույքի բոնագանձումը ն ազատազրկումն առավել խիստ քրեաիրավական ներգործության միջոցներ են, քան նախկին
իրավակարգավորումներով նախատեսված հանրային աշխատանքներ
պատժատեսակը»:
3 Տես Վճռաբեկ դատարանի` Գարուն Ասրյանի վերաբերյալ 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշումը:
Հ Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
5 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
1
14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 1112-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի ն իրավական դիրքորոշումների համատեքստում, ինչպես նան վերահաստատելով Գարուն Ասրյանի վերաբերյալ գործով արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ նախկին ն գործող քրեական օրենսգրքերի համապատասխան իրավակարգավորումների համակցված վերլուծությունը ցույց է տալիս, որ կատարված փոփոխություններն ընդհանուր առմամբ անձի պատասխանավպվությունը մասնակիորեն մեղմացնող են, քանի որ թույլ են տալիս նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժով՝ հանրային աշխատանքներով նախատեսելով միջանկյալ գործիքակազմ: Այլ կերպ՝ բռնագանձման ինստիտուտի կիրաոմամբ,։ անձի նկատմամբ դատարանի դատավճռով նշանակված տուգանքն այլ` ավելի խիստ պատժատեսակով չի փոխարինվում, քանի որ բռնագանձումն ինքնին պատժատեսակ չէ ն դուրս է պատժի համակարգից: Ընդհակառակը, դրա կիրառմամբ դատապարտյալի
պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացվում է:
159. Վերոշարադրյալ դատողությունների հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-րդ մասով նախատեսված՝ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումն՝ անձի վիճակը վատթարացնող դիտարկելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնություններն իրավաչափ չեն:
16. Ամփոփելով վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, սույն վարույթով դատական ակտ կայացնելիս, թույլ են տվել դատական սխալ` նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ սխալ են մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ, 59-րդ հոդվածները, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի՝ հիմք է Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը ն այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2023 թվականի հունվարի 26-ի
12
որոշումը բեկանելու ն վարույթը Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության փոխանցելու համար":
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է քննության առնի ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի պետ ԱնՍիմոնյանի միջնորդությունը ն հանգի համապատասխան հետնության՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 17-րդ հոդվածներով ն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 28-րդ, 352-րդ, 359-րդ, 361363րդ ն 400րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1 Դատապարտյալ Սմբատ Միսակի (Թովմասյանի վերաբերյալ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2023 թվականի հունվարի 26-ի որոշումները բեկանել ն վարույթը փոխանցել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ ԱԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
ՏՈ, ԴՎԵՔԻԼԹՅԱՆ
. Շատուկ վերանայման արդյունքում դատական ակտը բեկանելուց հետո Վճռաբեկ դատարանի կողմից վարույթը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության փոխանցելու լիազորության վերաբերյալ տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի վերաբերյալ 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշման 27-րդ կետը, Ավաթ Ամինի վերաբերյալ 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշման 17.1-րդ կետը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 ապրիլի, 2024 թ.
- Գործի #:
- ՏԴ/0013/15/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
