Քաղաքացիական իրավունք — 1073
Ամփոփում
քննելով Արմեն Մահտեսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Արմեն Մահտեսյանի ընդդեմ Մայիս Մեհրաբյանի և Գայանե Թադևոսյանի բնակելի տարածության օգտագործման իրավունքը դադարեցնելու և բնակարանից վտարելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Մայիս Մեհրաբյանի և Գայանե Թադևոսյանի Մայիս Մեհրաբյանի և Արմեն Մահտեսյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան հայցվորը պահանջել է Մայիս Մեհրաբյանի և Գայանե Թադևոսյանի բնակելի տարածության օգտագործման իրավունքը Երևան ք
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 07-4293
Նախագահող դատավոր Դ.Խաչատրյան
Դատավորներ`
Վ.Ավանեսյան
Գ.Մատինյան
Քաղաքացիական գործ թիվ 3-161(ՎԴ)
2008թ.
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Վ.ԱԲԵԼՅԱՆԻ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
2008 թվականի փետրվարի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արմեն Մահտեսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Արմեն Մահտեսյանի ընդդեմ Մայիս Մեհրաբյանի և Գայանե Թադևոսյանի բնակելի տարածության օգտագործման իրավունքը դադարեցնելու և բնակարանից վտարելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Մայիս Մեհրաբյանի և Գայանե Թադևոսյանի Մայիս Մեհրաբյանի և Արմեն Մահտեսյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան հայցվորը պահանջել է Մայիս Մեհրաբյանի և Գայանե Թադևոսյանի բնակելի տարածության օգտագործման իրավունքը Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի 24/2 շենքի թիվ 3 բնակարանի նկատմամբ ճանաչել դադարեցված և վերջիններիս վտարել նշված բնակարանից:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան Մայիս Մեհրաբյանը և Գայանե Թադևոսյանը պահանջել են անվավեր ճանաչել Մայիս Մեհրաբյանի և Արմեն Մահտեսյանի միջև 04.12.1999 թվականին կնքված վերոնշյալ բնակարանի առուվաճառքի պայմանագիրը (այսուհետ Պայմանագիր):
Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 09.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է, հակընդդեմ հայցը մերժվել:
2
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի ՜այսուհետ Վերաքննիչ դատարան․ 28.12.2007 թվականի վճռով հայցը մերժվել է, հակընդդեմ հայցը բավարարվել: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Մահտեսյան: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1. Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 317րդ հոդվածները, ինչպես նաև 12-րդ հոդվածի առաջին մասը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածը, ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածը,:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1ին մասը, որը սեփականության իրավունքի ծագման պահի վերաբերյալ ընդհանուր դրույթ է սահմանում և չի կիրառել նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հատուկ նորմը, համաձայն որի այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը վիճելի գույքը վաճառքի պահին առկա շուկայական գնից էժան վաճառված լինելը դիտել է որպես գործարքի շինծու լինելը հիմնավորող ապացույց անտեսելով այն հանգամանքը, որ գույքի սեփականատերն է որոշում իրեն պատկանող գույքի վաճառքի գինը:
2. Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամաքը, որ հակըդդեմ հայցով դատարան դիմելու պահին լրացած է եղել իրավունքի պաշտպանության հայցային վաղեմության ժամկետը: Այսպես, պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացվել է 2007 թվականին, մինչդեռ վիճելի պայմանագիրը կնքվել է 1999 թվականին: Հետևաբար, հակընդդեմ հայցով պահանջը ենթակա էր մերժման նաև հայցային վաղեմության ժամկետը լրացված լինելու հիմքով:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.12.2007 թվականի վճիռը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը
1) Մայիս Մեհրաբյանի և Արմեն Մահտեսյանի միջև 04.12.1999 թվականին կնքվել է Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի 24/2 շենքի թիվ 3 բնակարանի առուվաճառքի պայմանագիր:
Պայմանագրից ծագած իրավունքները ենթարկվել են պետական գրանցման:
2) Քաղաքացիական գործում բացակայում է իրավունքի պաշտպանության հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով հակընդդեմ հայցը մերժելու մասին միջնորդություն:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն շինծու գործարքը, այսինքն մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինչ է:
3
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ
1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ
2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Այսինքն, շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց(տես օրինակ` ՛ԱՎԱ ՍՊԸ ընդդեմ անհատ ձեռնարկատեր Սերգեյ Գաբրիելյանի և Վիոլետա Գաբրիելյանի, 01.02.2008թ. Քաղ. գործ թիվ 3-89/ՏԴ, (Ընկերության և Սերգեյ Գաբրիելյանի միջև կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման 03.03.2005 թվականի պայմանագիրը (այսուհետ Օգտագործման պայմանագիր) վաղաժամկետ լուծելու և ըստ հակընդդեմ հայցի` Օգտագործման պայմանագիրը շինծու գործարք ճանաչելու պահանջով)): Այսինքն, շինծու գործարքի առկայությունը փաստելու համար, Վերաքննիչ դատարանը պետք է գնահատման առարկա դարձներ և հիմնավորեր վերոնշյալ փաստերից որևիցե մեկի առկայութունը:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` ՛Քնար-88 ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ, (գումար բռնագանձելու պահանջով)):
Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական, և թե՛ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման, վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանն եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը:
Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով, Վերաքննիչ դատարանի պատշաճ կերպով չի պատճառաբանել Պայմանագրի շինծու լինելու մասին հետևությունը: Հիմնավոր է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասը կիրառելի չլինելու
վերաբերյալ
վճռաբեկ
բողոք
բերած
անձի
փաստարկն,
հետևյալ
պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի առաջին մասի համաձայն պայմանագրով գույքը ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է գույքը հանձնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի առաջին մասի համաձայն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման:
Հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն քաղաքացիական գործով վեճի առարկա անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գնորդի մոտ ծագել է այդ իրավունքի պետական գրանցման, այլ ոչ թե գույքը գնորդին հանձնելու պահից:
Այսինքն, Վերաքննիչ դատարանը անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պահը որոշելիս կիրառել է շարժական գույքի նկատմամբ իրավունքների ծագման համար օրենքով սահմանված կանոնը:
2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
4
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը:
Մինչդեռ սույն քաղաքացիացիական գործով բերված վճռաբեկ բողոքում չհիմնավորվեց գործի դատաքննության ընթացքում Արմեն Մահտեսյանի կողմից հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու հանգամանքը: Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական
օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը
դատավարության
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ`
Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ`
Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ
Վ.ԱԲԵԼՅԱՆ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
Ա.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 փետրվարի, 2008 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
