Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Բադալյան — ԿԴ/0433/02/11
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Բադալյան — ԿԴ/0433/02/11

Վճռաբեկ դատարանԿԴ/0433/02/1121 դեկտեմբերի, 2011 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Հռիփսիկ Բադալյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Սարիբեկ Բադալյանի, վերջինիս կնոջ (անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները բացակայում են), Հրանտ Բադալյանի, վերջինիս կնոջ` Իսկուհու (ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները բացակայում են)` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու, ժառանգության ընդունման ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և բաժինն առանձնացնելու պահանջների մասին: ՀՀ Կոտա

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0433/02/11

Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0433/02/11

2011թ.

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

Ե.ԽՈւՆԴԿԱՐՅԱՆԻ

Գ.ՀԱԿՈԲՅԱՆԻ

Վ.ԱԲԵԼՅԱՆԻ

Ս.ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ.ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա.ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Մ.ԴՐՄԵՅԱՆԻ

Է.ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե.ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

2011 թվականի դեկտեմբերի 21-ին,

քննարկելով Հռիփսիկ Բադալյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2011 թվականի <<Վերաքննիչ վարույթը կարճելու մասին>> որոշման դեմ,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Հռիփսիկ Բադալյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Սարիբեկ Բադալյանի, վերջինիս կնոջ (անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները բացակայում են), Հրանտ Բադալյանի, վերջինիս կնոջ` Իսկուհու (ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները բացակայում են)` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու, ժառանգության ընդունման ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և բաժինն առանձնացնելու պահանջների մասին:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 17.08.2011 թվականի որոշմամբ Հռիփսիկ Բադալյանի հայցադիմումը վերադարձվելէ:

2

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.10.2011 թվականի որոշմամբ վերաքննիչ վարույթը կարճվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հռիփսիկ Բադալյանը։ Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում

հիմնավորումներով.

ներքոհիշյալ

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93րդ հոդվածը, 94-րդ, 98-րդ և 118-րդ հոդվածների 1-ին կետերը, 120-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 121-րդ և 123-րդ հոդվածները, 208-րդ հոդվածի 3-րդ կետը, 215-րդ հոդվածը և 217-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը պատասխանողներին չի ուղարկել վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերը, ինչպես նաև նրանց չի կանչել դատական նիստին:

Վերաքննիչ դատարանը պատասխանողների վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարին չի ծանուցել դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Վերաքննիչ դատարանը չի պարզաբանել իր իրավունքները և պարտականությունները: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ մինչև գործի քննությունն սկսելն ինքը չի պահանջել հետ վերադարձնել վերաքննիչ բողոքը, այլ դա արվել է դատական նիստի վերջում: Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.10.2011 թվականի <<Վերաքննիչ վարույթը կարճելու մասին>> որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 215-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոք բերած անձն իրավունք ունի հետ վերցնելու բողոքը, մինչև վերաքննիչ դատարանը սկսի գործի քննությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե վերաքննիչ բողոքն ընդունված է վարույթ, ապա բողոքը հետ վերցնելու դեպքում դատարանը կայացնում է որոշում վերաքննիչ վարույթը կարճելու մասին, եթե վճիռը չեն բողոքարկել այլ անձինք: Վերոնշյալ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ բողոք բերած անձը վերաքննիչ բողոքը հետ վերցնելու իր դատավարական իրավունքից կարող է օգտվել միայն մինչև Վերաքննիչ դատարանի կողմից գործի քննությունն սկսելը: Վերաքննիչ դատարանը, 05.10.2011 թվականին կայացնելով <<Վերաքննիչ վարույթը կարճելու մասին>> որոշումը, դրա հիմքում դրել է այն հանգամանքը, որ <<Վերաքննիչ դատարանում 05.10.2011 թվականին նշանակված դատական նիստի ժամանակ Հռիփսիկ Բադալյանը ներկայացրել է միջնորդություն` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին>>: Սույն գործի փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունել 28.09.2011 թվականին, գործի քննությունը նշանակել է 05.10.2011 թվականին, Հռիփսիկ Բադալյանը վերաքննիչ բողոքը հետ վերցնելու մասին հայտարարությունն արել է 05.10.2011 թվականին նշանակված դատական նիստում, Վերաքննիչ դատարանը 05.10.2011 թվականին որոշում է կայացրել <<Վերաքննիչ վարույթը կարճելու մասին>>: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին կետը` անտեսելով,

3

որ Հռիփսիկ Բադալյանը վերաքննիչ բողոքը հետ վերցնելու մասին հայտարարությունն արել է գործի քննությունն սկսելուց հետո:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը պետք է ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն Վերաքննիչ դատարանի <<Վերաքննիչ վարույթը կարճելու մասին>> 05.10.2011 թվականի որոշումը վերացնելու համար:

Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին կետը խախտված լինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին չի անդրադառնում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2011 թվականի <<Վերաքննիչ վարույթը կարճելու մասին>> որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 դեկտեմբերի, 2011 թ.
Գործի #:
ԿԴ/0433/02/11
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել