Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քաղ. միջանկյալ

ԿԴ/0433/02/11

Գործի համարը
ԿԴ/0433/02/11
Հայցվոր
Հռիփսիկ Բադալյան
Պատասխանող
Սարիբեկ Բադալյան և այլք
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
21.12.2011
Քաղաքացիական գործերով միջանկյալ գործեր

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0433/02/11 դատարանի որոշում 2011թ. Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0433/02/11 Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Ե.ԽՈւՆԴԿԱՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Գ.ՀԱԿՈԲՅԱՆԻ Վ.ԱԲԵԼՅԱՆԻ Ս.ԱՆՏՈՆՅԱՆԻ Վ.ԱՎԱՆԵՍՅԱՆԻ Ա.ԲԱՐՍԵՂՅԱՆԻ Մ.ԴՐՄԵՅԱՆԻ Է.ՀԱՅՐԻՅԱՆԻ Տ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ Ե.ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ 2011 թվականի դեկտեմբերի 21-ին, քննարկելով Հռիփսիկ Բադալյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2011 թվականի <<Վերաքննիչ վարույթը կարճելու մասին>> որոշման դեմ, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Հռիփսիկ Բադալյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Սարիբեկ Բադալյանի, վերջինիս կնոջ (անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները բացակայում են), Հրանտ Բադալյանի, վերջինիս կնոջ` Իսկուհու (ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները բացակայում են)` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու, ժառանգության ընդունման ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և բաժինն առանձնացնելու պահանջների մասին: ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 17.08.2011 թվականի որոշմամբ Հռիփսիկ Բադալյանի հայցադիմումը վերադարձվելէ: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.10.2011 թվականի որոշմամբ վերաքննիչ վարույթը կարճվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հռիփսիկ Բադալյանը։ Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։ 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածը, 94-րդ, 98-րդ և 118-րդ հոդվածների 1-ին կետերը, 120-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 121-րդ և 123-րդ հոդվածները, 208-րդ հոդվածի 3-րդ կետը, 215-րդ հոդվածը և 217-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը պատասխանողներին չի ուղարկել վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերը, ինչպես նաև նրանց չի կանչել դատական նիստին: Վերաքննիչ դատարանը պատասխանողների վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարին չի ծանուցել դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Վերաքննիչ դատարանը չի պարզաբանել իր իրավունքները և պարտականությունները: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ մինչև գործի քննությունն սկսելն ինքը չի պահանջել հետ վերադարձնել վերաքննիչ բողոքը, այլ դա արվել է դատական նիստի վերջում: Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.10.2011 թվականի <<Վերաքննիչ վարույթը կարճելու մասին>> որոշումը և գործն ուղարկել նոր քննության: 3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 215-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոք բերած անձն իրավունք ունի հետ վերցնելու բողոքը, մինչև վերաքննիչ դատարանը սկսի գործի քննությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե վերաքննիչ բողոքն ընդունված է վարույթ, ապա բողոքը հետ վերցնելու դեպքում դատարանը կայացնում է որոշում վերաքննիչ վարույթը կարճելու մասին, եթե վճիռը չեն բողոքարկել այլ անձինք: Վերոնշյալ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ բողոք բերած անձը վերաքննիչ բողոքը հետ վերցնելու իր դատավարական իրավունքից կարող է օգտվել միայն մինչև Վերաքննիչ դատարանի կողմից գործի քննությունն սկսելը: Վերաքննիչ դատարանը, 05.10.2011 թվականին կայացնելով <<Վերաքննիչ վարույթը կարճելու մասին>> որոշումը, դրա հիմքում դրել է այն հանգամանքը, որ <<Վերաքննիչ դատարանում 05.10.2011 թվականին նշանակված դատական նիստի ժամանակ Հռիփսիկ Բադալյանը ներկայացրել է միջնորդություն` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին>>: Սույն գործի փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունել 28.09.2011 թվականին, գործի քննությունը նշանակել է 05.10.2011 թվականին, Հռիփսիկ Բադալյանը վերաքննիչ բողոքը հետ վերցնելու մասին հայտարարությունն արել է 05.10.2011 թվականին նշանակված դատական նիստում, Վերաքննիչ դատարանը 05.10.2011 թվականին որոշում է կայացրել <<Վերաքննիչ վարույթը կարճելու մասին>>: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին կետը` անտեսելով, որ Հռիփսիկ Բադալյանը վերաքննիչ բողոքը հետ վերցնելու մասին հայտարարությունն արել է գործի քննությունն սկսելուց հետո: Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը պետք է ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության: Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն Վերաքննիչ դատարանի <<Վերաքննիչ վարույթը կարճելու մասին>> 05.10.2011 թվականի որոշումը վերացնելու համար: Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին կետը խախտված լինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին չի անդրադառնում: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2011 թվականի <<Վերաքննիչ վարույթը կարճելու մասին>> որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող` Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ Դատավորներ` Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Մ. ԴՐՄԵՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ