Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԵԴ/0037/06/22
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

ԵԴ/0037/06/22

Վճռաբեկ դատարանԵԴ/0037/06/2227 հոկտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՄԻԵԿ հոդված 6. Արդար դատաքննության իրավունք · Հոդված 23. Դատական պաշտպանության ապահովումը · Հոդված 73. Հատուկ պաշտպանության միջոց կիրառելու հիմքը և կարգը
PDF

Ամփոփում

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում գործ թիվ ԵԴ/0037/06/22 Նախագահող դատավոր՝ Տ.Սիմոնյան լ: վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ՝ նան Վճռաբեկ դատարան), Նախազահությամբ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ Ս.ՉԻՉՈՅԱՆԻ Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ 2023 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաք Երնանում գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՇ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մարտի 15ի որոշման դեմ մեղադրյալ զարրրրըը աաա սր մարտա ւ բողոքը՛, ' Համաձայն ՀՇ քրեակա

Ամբողջ Տեքստ

ԵԴ/0037/06/22

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵԴ/0037/06/22

Նախագահող դատավոր՝ Տ.Սիմոնյան

ՀՀ

վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև Վճռաբեկ դատարան),

Նախագահությամբ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ

2023 թվականի հոկտեմբերի 27-ին

քաղաք Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի մարտի 15-ի որոշման դեմ մեղադրյալ

պաշտպաններ

վճռաբեկ

բողոքը,

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով։

2

Դ Ա Ր Ձ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2021 թվականի հունիսի 1-ին [անընթեռնելի]

[անընթեռնելի] 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 200-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ [անընթեռնելի] քրեական գործը։

2022 թվականի հունվարի 12-ին որոշում է կայացվել [անընթեռնելի] [անընթեռնելի]

որպես մեղադրյալ ներգրավվելու մասին և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով (2 դրվագ)։

Նույն օրը նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ մեղադրյալ [անընթեռնելի] նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 13-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է, և ճանաչվել է մեղադրյալ [անընթեռնելի] նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հնարավորությունը։ 2022 թվականի հունվարի 14-ին նախաքննության մարմնի կողմից մեղադրյալ [անընթեռնելի] նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ գրավի գումար սահմանելով [անընթեռնելի] ՀՀ դրամը։

2022 թվականի հունվարի 17-ին մեղադրյալ [անընթեռնելի] պաշտպաններ [անընթեռնելի] կողմից միջնորդություն է ներկայացվել Առաջին ատյանի դատարան՝ վարույթն իրականացնող մարմնի՝ 2022 թվականի հունվարի 14-ի որոշմամբ [անընթեռնելի] նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավի չափը նվազեցնելու վերաբերյալ։

Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 20-ի որոշմամբ պաշտպանների միջնորդությունը մերժվել է։

2. 2022 թվականի հունվարի 20-ին նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ [անընթեռնելի] [անընթեռնելի]

3

նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ այն պատճառաբանությամբ, որ նախատեսված ժամանակահատվածում գրավի համապատասխան գումարը չի վճարվել։

Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 21-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է։ Նույն որոշմամբ մեղադրյալ նկատմամբ 2022 թվականի հունվարի 14-ի որոշմամբ որպես

խափանման միջոց ընտրված գրավի չափը նվազեցվել է, և գրավի չափ է սահմանվել ՀՀ դրամը։

3. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ

վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ

քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2022 թվականի մարտի 15-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի հունվարի 21-ի որոշումը բեկանել է, և մեղադրյալ

նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը՝ երկու ամիս ժամկետով։ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք են ներկայացրել մեղադրյալ

պաշտպաններ

, որը Վճռաբեկ դատարանի 2022 թվականի հունիսի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

4. 2023 թվականի հունվարի 16-ին գործը բաշխվել (հանձնվել) է ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմին։

Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

5. Բողոք բերած անձինք գտել են, որ Վերաքննիչ դատարանը 2022 թվականի մարտի 15-ին առանց

և նրա պաշտպանների դատական նիստ

անցկացնելով թույլ է տվել դատական սխալ, որն էլ

ի համար

4

առաջացրել է առանձնապես ծանր հետևանքներ, այն է՝ ազատության անհիմն և անհամաչափ սահմանափակում:

5.1 Ըստ բողոքաբերների՝ 2022 թվականի մարտի 9-ին պաշտպան

[անընթեռնելի] է զանգահարել Վերաքննիչ դատարանի դատավոր Տ.Սիմոնյանի օգնականը և բանավոր կերպով տեղեկացրել, որ [անընթեռնելի] ի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է 2022 թվականի մարտի 15-ին՝ ժամը 11:00-ին: Նշվածին ի պատասխան՝ պաշտպան [անընթեռնելի] հայտնել է, որ տվյալ օրը և ժամին ծանրաբեռնված է ավելի վաղ նշանակված դատական նիստով և դրանով պայմանավորված խնդրել է դատական նիստի օրը և ժամը տեղափոխել՝ միաժամանակ առաջարկելով դատական նիստը տեղափոխել ավելի վաղ կամ նույն օրը մեկ այլ ժամի: Դրանից հետո դատավորի օգնականը հայտնել է, որ հնարավոր չէ նիստի օրը կամ ժամը փոփոխել, որին ի պատասխան բողոքաբեր [անընթեռնելի] առարկել է՝ միաժամանակ առաջարկելով դատական նիստի օրվա և ժամի մասին գրավոր ծանուցել իրեն՝ ավելի վաղ նշանակված այլ դատական նիստը հետաձգելու համար: Այնուհետև, դատավորի օգնականն առաջարկել է գրավոր միջնորդություն ներկայացնել դատական նիստը հետաձգելու վերաբերյալ, և հավաստիացրել է, որ այդ պայմաններում նիստը կհետաձգվի:

Բողոքաբերների պնդմամբ՝ 2022 թվականի մարտի 14-ին, բողոքաբեր [անընթեռնելի] դատական նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ կցելով այլ նիստով ծանրաբեռնված լինելու փաստը հաստատող ապացույց, սակայն Վերաքննիչ դատարանը 2022 թվականի մարտի 15-ին դատական նիստ է հրավիրել, այն անցկացրել է առանց մեղադրյալի և նրա պաշտպանների մասնակցության: Վերաքննիչ դատարանը միջոցներ չի ձեռնարկել պարզելու նրանց՝ դատական նիստին չներկայանալու պատճառները և որոշում է կայացրել [անընթեռնելի] ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Ըստ բողոքաբերների՝ դատարանը պարտավոր է եղել նշանակված դատական նիստի մասին ծանուցել նաև [անընթեռնելի] ին և նրա մյուս պաշտպանին, քանի որ մեղադրյալի մեկ պաշտպանին բանավոր կարգով ծանուցելու հանգամանքը

դատարանին չի ազատում անձամբ մեղադրյալին կամ գործով ներգրավված մյուս պաշտպանին ծանուցելու պարտականությունից։

5.2. Վերոշարադրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակները խնդրել են ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մարտի 15-ի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2022 թվականի հունվարի 21-ի որոշմանը: 5.3. Վերոգրյալից բացի, բողոքաբերները տեղեկացրել են, որ պաշտպանների կողմից միջնորդություն է ներկայացվել Առաջին ատյանի դատարան՝ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու վերաբերյալ, որն Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի մարտի 24-ի որոշմամբ բավարարվել է, և ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել

է գրավով՝

ՀՀ դրամի չափով։

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները․

6. Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի հունվարի 21-ի որոշման համաձայն՝ «(…) Դատարանը փաստում է, որ

ն առնչություն

ունի իրեն առաջադրված մեղադրանքին:

(...)

Դատարանը փաստում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից որպես

ի կալանավորման առկա հիմք

արձանագրված է գործի քննությանը խոչընդոտելը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով: Նշյալի համատեքստում դատարանը քննարկման առարկա է դարձնում միայն կալանավորման նշյալ հիմքի առկայության հարցը: Դատարանը գտնում է, որ մեղադրյալ

ի կողմից գործի քննությանը խոչընդոտելու հիմքը նվազ

է:

Դատարանը գտնում է, որ ազատության հետ չկապված խափանման միջոցը կարող է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը նախաքննության տվյալ

6

փուլում, իսկ հակառակի վերաբերյալ դատարան չներկայացվեցին փաստական տվյալներ:

Դատարանն արձանագրում է, որ միջնորդությունը ներկայացվել է դատարան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ նույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված խափանման միջոցի կիրառման համար անհրաժեշտ

գործողություններ չկատարելու հիմքով՝ նկատի ունենալով, որ քննիչի 2022 թվականի հունվարի 14-ի որոշմամբ՝ մեղադրյալ

ի նկատմամբ որպես

խափանման միջոց է կիրառվել գրավը՝

ՀՀ դրամի չափով, որը չի վճարվել:

Դատարանը կարևորում է մի շարք հանգամանքներ, մասնավորապես, որ սույն քրեական գործը հարուցվել է 2021 թվականի հունիսի 1-ին, 7 ամսից ավելի ժամանակ կատարվում է նախաքննություն, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, նաև մեղադրյալը, նրա մասնակցությամբ իրականացվել է առերես հարցաքննություն, մեղադրյալ

ը 71 տարեկան է, ունի մշտական բնակության վայր,

ամուր սոցիալական կապեր, վարատտող է,

Դատարանը նաև արձանագրում է, որ մեղադրյալին վերագրվում է միջին ծանրության հանցագործության կատարում, որի համար նախատեսվում է նաև զրկանք պարտաճանաչակ:

Վերոշարադրյալի համատեքստում Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին՝ քրեական գործով վարույթի ընթացքում մեղադրյալ ի ոչ պատշաճ վարքագիծը կանխելուն, հնարավոր է հասնել

մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոցների կիրառմամբ, ուստի քննիչի միջնորդությունը ենթակա է մերժման:

Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով, քննարկելով մեղադրյալ

ի նկատմամբ

7

ընտրված խափանման միջոց

ՀՀ դրամի չափով գրավի չափը նվազեցնելու

հարցը, վերը նշված պատճառաբանություններով, գտնում է, որ այն ողջամիտ չափ չէ և կարծում է, որ

ՀՀ դրամի չափով գրավի գումարի վճարման երաշխիքը

կարող է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, ուստի գրավի չափը պետք է նվազեցնել և որպես գրավի չափ սահմանել

ՀՀ դրամը: (...)»:

6.1. Վերաքննիչ դատարանին հասցեագրված 2022 թվականի մարտի 14-ի միջնորդությամբ պաշտպան

խնդրել է գործի քննությունը հետաձգել

և հարգելի համարել

ի և պաշտպանների բացակայությունն այն

հիմնավորմամբ, որ պետք է մասնակցի քաղաքացիական գործով ավելի վաղ նշանակված դատական նիստի և իրենից անկախ պատճառներով չի կարող ներկայանալ, իսկ

ի մյուս պաշտպան

2 օր առաջ

ենթարկվել է ծնկահոդի վիրահատության և չի կարող տեղաշարժվել՚։

7. Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մարտի 15-ի որոշման համաձայն՝ «(…) Քննարկելով հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության հարցը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանը քննիչի միջնորդության քննության ժամանակ բավարար ապացույցներ և այլ փաստական տվյալներ է ունեցել մեղադրյալ

h

կողմից նրան վերագրվող արարքը կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը հաստատված համարելու համար։ (...)

Վերաքննիչ դատարանը փաստում է, որ

ը ունեցել է, և այժմ էլ

կարող է ունենալ մեծ լծակներ՝ վկաների, տուժողների, իր ներկա և նախկին աշխատակիցների վրա ազդեցություն գործադրելու համատեքստում։ Մեղադրյալն իր զբաղեցրած պաշտոնից բխող հեղինակությունը, սոցիալական կապերը և լծակները կարող է օգտագործել և ազդեցություն գործել ինչպես արդեն գործով հարցաքննված, այնպես էլ դեռևս չհարցաքննված անձանց, ինչպես նաև հնարավոր հանցակիցների նկատմամբ, իր օգտին բարենպաստ ցուցմունքներ տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համատեքստում: Հարկ է նշել, որ հարցաքննված անձանցից շատերը 2 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 70-77։

3 Տե՛ս նյութեր, հատոր 3-րդ, թերթ 49։

8

գտնվել են

հ ենթակայության ներքո և ծառայողական

կախվածության մեջ են գտնվել նրանից: Իսկ առաջին արդյունի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նշված հանգամանքները՝ (...) որ սույն քրեական գործը հարուցվել է 2021 թվականի հունիսի 01-ին, 7 ամսից ավելի ժամանակ կատարվում է նախաքննություն, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, նաև մեղադրյալը, նրա մասնակցությամբ իրականացվել է տեղերես հարցաքննություն, մեղադրյալ

ը 71 տարեկան է, ունի մշտական բնակության վայր,

ամուր սոցիալական կապեր, վարսատող է,

չեն չեզոքացնում վերոնշյալ ռիսկը:

Այսպիսով՝ անդրադառնալով կալանավորման հիմքերի բացակայության վերաբերյալ առաջին արդյունի դատարանի փաստարկներին՝ Վերաքննիչ դատարանը ընդունելի չի համարում դրանք և գտնում է, որ քննիչի կողմից առաջին արդյունի դատարան ներկայացված նյութերում առկա են եղել համապատասխան տեղեկություններ և փաստեր, այդ թվում՝ անձը բնութագրող հանգամանքներ (կենսագրական տվյալներ), որոնք թույլ են տալիս հիմնավորված ենթադրություն կատարել առ այն, որ ազատության մեջ մնալով՝ մեղադրյալ

ը

կարող է խոչընդոտել միջդատարական վարույթի գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով:

(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում կալանավորումից բացի այլ խափանման միջոցների կիրառմամբ հնարավոր չէ հասնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին:

(...)»4:

4 Տե՛ս նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 58-75:

9

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը․

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ Վերաքննիչ դատարանն ապահովել է արդյո՞ք [անընթեռնելի] արդար դատաքննության իրավունքն այն պայմաններում, երբ դատական նիստի օրվա և ժամի մասին հեռախոսազանգի միջոցով ծանուցվել է միայն մեղադրյալի պաշտպաններից մեկը, և վերաքննիչ բողոքի քննությունն իրականացվել է առանց մեղադրյալի և նրա պաշտպանների մասնակցության։

9. ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:»:

ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք։ Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին։»։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն՝ «1. Քրեական դատավարությունն իրականացվում է մրցակցության սկզբունքի հիման վրա: Մրցակցություն սկզբունքից շեղում թույլատրվում է համաձայնեցման և համագործակցության վարույթներում:

(...)

10

5. Քրեական դատավարությանը մասնակցող կողմերը քրեական

դատավարական օրենսդրությամբ օժտված են իրենց դիրքորոշումը պաշտպանելու հավասար հնարավորություններով: Դատարանը դատավճիռը հիմնավորում է միայն այն ապացույցներով, որոնց հետազոտման ընթացքում կողմերից յուրաքանչյուրի համար ապահովվել են հավասար պայմաններ։

(...)

7. Դատարանն ապահովում է առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում գործի քննությանը կողմերի մասնակցության իրավունքը (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն` «Պաշտպանը (...) իրավունք ունի մասնակցել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նիստերի և գործի նյութերի հետազոտմանը, (…)»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «2. Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին որոշումը ենթակա է անհապաղ քննման նախաքննության կատարման վայրի դատարանում, դատավորի կողմից միանձնյա՝ միջնորդություն ներկայացրած անձի, մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի, պաշտպանի մասնակցությամբ, եթե նա մասնակցում է գործին։ Ժամանակին ծանուցված պաշտպանի չներկայանալը չի խոչընդոտում միջնորդության քննմանը։ Դատարանը պարտավոր է դատական նիստի տեղի և ժամանակի մասին պատշաճ ձևով ծանուցել միջնորդություն ներկայացրած անձին, մեղադրյալին, նրա օրինական ներկայացուցչին, պաշտպանին, եթե նա մասնակցում է գործին։»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Գործի քննության տեղի և ժամանակի մասին կողմերը ծանուցվում են: (...)»:

10. Մեջբերված նորմերի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ մրցակցության սկզբունքն արդար դատաքննության հիմնարար իրավունքի բաղկացուցիչ տարր է։ Այդ սկզբունքի իմաստով դատաքննության ժամանակ և' մեղադրանքի, և' պաշտպանության կողմերի համար պետք է հավասարապես

11

երաշխավորվի ողջամիտ հնարավորություն` իր գործը ներկայացնելու այնպիսի պայմաններում, որը նվազ բարենպաստ չի լինի, քան այն հնարավորությունը, որը տրամադրվում է մրցակից կողմին։ Այսինքն` մրցակցության սկզբունքն անհրաժեշտ է դիտարկել կողմերի հավասարության հիմնարար պահանջի հետ միասնության մեջ, ինչը, ի թիվս այլոց, ենթադրում է, որ կողմը պետք է հնարավորություն ունենա պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը, ծանոթանալու մյուս կողմի ներկայացրած փաստարկներին և ապացույցներին։ Նշվածն արդար դատական քննության իրավունքի ապահովման կարևորագույն նախապայման է, քանի որ քննության իրականացումն առանց կողմերի հավասար տեղեկացվածության նշանակում է մրցակցության և կողմերի հավասարության հիմնարար դրույթների անհամաչափ ձևականացում և առարկայազրկում։ Այլ խոսքով` ինչպես առաջին ատյանի դատարանը, այնպես էլ՝ նշյալ դատարանի կայացրած դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը դատական ստուգման ենթարկելիս վերաքննիչ դատարանը պարտավոր են միջոցներ ձեռնարկել կողմերի հավասարության և մրցակցային դատավարության ապահովման ուղղությամբ։ Այսպիսով, դատական քննությանը մասնակցելը կողմերի` քրեադատավարական օրենքով երաշխավորված իրավունքն է, իսկ նշված իրավունքի ապահովման պարտականությունը կրում է դատարանը։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդար դատական քննություն իրականացնելու պահանջը ՀՀ ներպետական իրավունքի իմաստով ևս հավասարապես վերաբերելի է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում անցկացվող դատական քննությանը:

11. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ 2022 թվականի մարտի 15-ի դատական նիստի ծանուցման վերաբերյալ գործում առկա է միայն Վերաքննիչ դատարանի դատավորի գործավարի կողմից ստորագրված «Հեռախոսագիր» վերտառությամբ փաստաթուղթ առ այն, որ 2022 թվականի մարտի

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Մարինա Պողոսյանի վերաբերյալ գործով 2021 թվականի ապրիլի 21-ի թիվ ԵԴ/0188/11/18 որոշումը։

12

9-ին գործավարը զանգահարել է մեղադրյալ

ի պաշտպաններ

ին և

ին և հայտնել, որ վերաքննիչ բողոքի քննությունը

նշանակվել է 2022 թվականի մարտի 15-ին՝ ժամը 11:00-ին։ Դրանից հետո՝ 2022 թվականի մարտի 14-ին, Վերաքննիչ քրեական դատարան է մուտքագրվել ի պաշտպան

միջնորդությունը, որով պաշտպանը

հայտնել է, որ իրենից անկախ պատճառներով չի կարող ներկայանալ դատական նիստին և խնդրել է հետաձգել նիստը, քանի որ պետք է մասնակցի 2022 թվականի մարտի 15-ին Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ավելի վաղ նշանակված քաղաքացիական գործով դատական նիստի7։ Այդուհանդերձ, Վերաքննիչ դատարանի` 2022 թվականի մարտի 15-ին նշանակված դատական նիստը տեղի է ունեցել առանց մեղադրյալի և պաշտպանների մասնակցության, և դատական նիստի ժամանակ նախագահող դատավորը հայտնել է, որ պաշտպանության կողմը պատշաճ ծանուցված է եղել դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ, սակայն չի ներկայացել նիստին։

12. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 9-10-րդ կետերում ներկայացված իրավանորմերի

u

վկայակոչված իրավական

դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, անտեսելով սույն որոշման 9-րդ կետում մեջբերված իրավանորմերի պահանջները, անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել դատավարության մասնակիցներին, մասնավորապես՝ մեղադրյալին և նրա պաշտպաններին գործի քննության տեղի և ժամի մասին պատշաճ կերպով ծանուցելու ուղղությամբ, և դատական նիստն անցկացրել է վերջիններիս բացակայությամբ՝ ինչի հետևանքով խախտվել

է

h արդար դատաքննության իրավունքը,

մասնավորապես դրա տարրերից` մրցակցության հիմնարար պահանջը և անձի՝ դատարանի առջև կանգնելու ու լսված լինելու իրավունքը։

6 Տե՛ս նյութեր, հատոր 3-րդ, էջ 48։

7 Տե՛ս նյութեր, հատոր 3-րդ, էջ 49։

8 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, դատական նիստի արձանագրությունը, էջեր 53-54։

13

Անդրադառնալով պաշտպան

դատական նիստի մասին

հեռախոսակապի միջոցով իրազեկելու հանգամանքին, ինչպես նաև նկատի ունենալով այն, որ վերջինս ներկայացրել է դատական նիստին մասնակցելու հնարավորություն չունենալու վերաբերյալ ողջամիտ փաստարկ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդպիսի իրազեկումը սույն գործով չի կարող համարվել որպես պատշաճ ձևով ծանուցում։

13. Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնելով առանց

ի և նրա

պաշտպանների մասնակցության՝ դատական նիստի տեղի և ժամի մասին պատշաճ ծանուցված լինելը հավաստող ապացույցների բացակայության պարագայում, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ և 23-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար։ Սակայն հաշվի առնելով, որ Վերաքննիչ դատարանի` 2022 թվականի մարտի 15-ի որոշումից հետո՝ 2022 թվականի մարտի 24-ին,

h

պաշտպանների կողմից միջնորդություն է ներկայացվել Առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխելու վերաբերյալ, որը բավարարվել է, և թույլատրելի է ճանաչվել այլ խափանման միջոցի`

ՀՀ դրամի չափով գրավի կիրառումը,

ինչպես նաև վճռաբեկ բողոքով հայտնված տեղեկությունն առ այն, որ ն ազատ է արձակվել կալանքից", ուստի բողոքարկված դատական

ակտը չի կարող բեկանվել, քանի որ այն եղել է ժամանակավոր և սույն որոշումը կայացնելու պահին կորցրել է իր իրավական նշանակությունը։

14. Հիմք ընդունելով վերոշարադրյալը և հաշվի առնելով արձանագրված իրավունքի խախտման բնույթը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը 9 Տե՛ս սույն որոշման 6.1.-րդ կետը:

10 Տե՛ս սույն որոշման 5.3-րդ կետը։

14

պետք է բավարարել մասնակիորեն և սույն գործով ճանաչել մեղադրյալ ի իրավունքի խախտման փաստը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։

2. Ճանաչել մեղադրյալ

փաստը։

ի իրավունքի խախտման

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի մարտի 15-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող՝

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դատավորներ՝

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Ս.ՉԻՉՈՅԱՆ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 հոկտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ԵԴ/0037/06/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել