Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Կարապետյան — 2/2008
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Կարապետյան — 2/2008

Վճռաբեկ դատարան2/200825 հուլիսի, 2008 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ 1.Գործով կայացված դատական ակտի էությունը. Դիմելով դատարան Սուսաննա Կարապետյանը պահանջել է վերականգնել իրեն նախկին աշխատանքում վճարելով հարկադիր պարապուրդի համար: Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ Դատարան) 27.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 01.02.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 4522/2008թ.

Նախագահող դատավոր Վ.Ավանեսյան

Դատավորներ`

Ա.Խառատյան

Կ.Չիլինգարյան

Քաղաքացիական գործ թիվ 3-456(ՎԴ)

2008թ.

ՈՐՈՇՈՒՄ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Վ.ԱԲԵԼՅԱՆԻ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

2008 թվականի հուլիսի 25)ին

քննարկելով ՛Ղ-Տելեկոմ ՓԲԸ-ի (այսուհետ Ընկերություն) վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.02.2008 թվականի վճռի դեմ ըստ հայցի Սուսաննա Կարապետյանի

ընդդեմ Ընկերության աշխատանքում վերականգնելու

պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1.Գործով կայացված դատական ակտի էությունը.

Դիմելով դատարան Սուսաննա Կարապետյանը պահանջել է վերականգնել իրեն նախկին աշխատանքում վճարելով հարկադիր պարապուրդի համար:

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ Դատարան) 27.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 01.02.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

2

1․ Վերաքննիչ դատարանն խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 93)րդ հոդվածի առաջին մասի, 113-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի պահանջները: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. Պայմանագրի լուծմամբ հայցվորի աշխատանքային կամ որևէ այլ իրավունք չի խախտվել, քանի որ վերջինս տեղեկացված է եղել իր համար սահմանված փորձաշրջանի և փորձաշրջանի ընթացքում պայմանագրի լուծման հնարավորության մասին:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետն ուղղակիորեն ամրագրում է փորձաշրջանի արդյունքներով աշխատանքային պայմանագիրը լուծելու գործատուի իրավունքը, որի իրականացումը պայմանավորված է մեկ հանգամանքով փորձաշրջանի անբավարար արդյունքով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասը չի սահմանում փորձաշրջանի ընթացիկ արդյունքների որոշման որևէ այլ պայման:

2․ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանի վճռով որոշվել է հայցվորին վերականգնել նախկին աշխատանքում գնահատման առարկա չդարձնելով այն հանգամանքը, որ վճռի կայացման օրվա դրությամբ պատասխանողի մոտ բացակայել է հայցվորին նախկին աշխատանքում վերականգնելու հնարավորությունը այդ պաշտոնում այլ աշխատողի ընդունած լինելու, հայցվորի կողմից դատական վեճի ընթացքում թույլ տրված հայտարարությունների հետևանքով կոլեկտիվի այլ անդամների հետ ստեղծված լարված հարաբերությունների պատճառով:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.02.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը

1. 09.07.2007 թվականին Սուսաննա Կարապետյանի և Ընկերության միջև կնքվել է աշխատանքային պայմանագիր, որով սահմանվել է 3 ամիս փորձաշրջան:

2. Ընկերության բաժանորդի սպասարկման բաժնի ավագ համակարգող Տիգրան Սիմոնյանի 30.08.2007 թվականի գրության համաձայն Սուսաննա Կարապետյանը չունի հաճախորդների հետ աշխատելու որևէ ձիրք և նրա վարքը չի համապատասխանել կազմակերպության չափանիշներին ու տվյալ աշխատանքի պահանջներին:

3. 11.09.2007 թվականի ծանուցագրով Սուսաննա Կարապետյանը տեղեկացվել է այն մասին, որ փորձաշրջանի անբավարար արդյունքի պատճառով Ընկերությունը վերջինիս հետ լուծելու է աշխատանքային պայմանագիրը:

4. 11.09.2007 թվականին Սուսաննա Կարապետյանն ազատվել է աշխատանքից: 4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 93-րդ հոդվածի առաջին մասի համաձայն եթե գործատուն գտնում է, որ նախատեսված աշխատանքում աշխատողի համար սահմանված

փորձաշրջանի

ընթացիկ

արդյունքներով

աշխատողը

չի

համապատասխանում առաջադրված պահանջներին, ապա կարող է մինչև

3

փորձաշրջանի ժամկետը լրանալը աշխատողին ազատել աշխատանքից այդ մասին 3 օր առաջ գրավոր ձևով ծանուցելով նրան:

Նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ի մասի 5-րդ կետի համաձայն գործատուն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը փորձաշրջանի անբավարար արդյունքի պատճառով:

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ աշխատողին առաջադրված պահանջներին համապատասխանության հարցը որոշվում է փորձաշրջանի ընթացիկ արդյունքներով: Օրենքը չի սահմանում փորձաշրջանի ընթացիկ արդյունքների ամփոփման որևէ կարգ, պայման կամ չափանիշ: Այսինքն յուրաքանչյուր գործատու ազատ է սահմանելու այն անհրաժեշտ գիտելիքները, ունակությունները և վարքը, որն աշխատողը պարտավոր է ունենալ համապատասխան պաշտոնը զբաղեցնելու համար:

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց փորձաշրջանի ընթացիկ արդյունքների ամփոփման գնահատման առարկա չդարձնելով այն հանգամանքը, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքով փորձաշրջանի ընթացիկ արդյունքների ամփոփման հատուկ կարգ կամ չափանիշ նախատեսված չէ: Ընկերության և Սուսաննա Կարապետյանի միջև կնքված աշխատանքային պայմանագրի 6.4 կետի համաձայն փորձաշրջանի ընթացքում յուրաքանչյուր կողմ իրավունք ունի լուծել պայմանագիրը այդ մասին առնվազն երեք օր առաջ գրավոր ծանուցելով մյուս կողմին: Նույն պայմանագրի 1.4 կետի համաձայն աշխատողը պարտավոր է լինել բարեհամբույր և քաղաքավարի իր աշխատակիցների և գործատուի հաճախորդների նկատմամբ:

Հիմք ընդունելով իր կողմից սահմանված վերոգրյալ չափանիշները, Ընկերությունը Սուսաննա Կարապետյանի փորձաքնության արդյունքը գնահատել է անբավարար: Մասնավորապես, Սուսաննա Կարապետյան հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ նա չի ունեցել հաճախորդների հետ աշխատելու որևէ ձիրք և նրա վարքը չի համապատասխանել կազմակերպության չափանիշներին ու տվյալ աշխատանքի պահանջներին, որպիսի փաստը արձանագրվել է Ընկերության բաժանորդի սպասարկման բաժնի ավագ համակարգող Տիգրան Սիմոնյանի կողմից:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից Սուսաննա Կարապետյանի աշխատանքային պայմանագիրը լուծվել է օրենքով սահմանված կարգին համապատասխան:

2) բողոքի երկրորդ հիմքը Վճռաբեկ դատարանի կողմից չի քննարկվում, քանի որ Դատարանում սույն քաղաքացիական գործի քննության ընթացքում նշված հիմքը քննության առարկա չի դարձվել:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ

4

ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման

պատճառաբանությունները,

ինչպես

նաև

գործի

նոր

քննության

անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2402-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1.

Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.02.2008 թվականի վճիռը և այն փոփոխել. Սուսաննա Կարապետյանի հայցը մերժել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

ՆԱԽԱԳԱՀՈՂ`

Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ`

Վ.ԱԲԵԼՅԱՆ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 հուլիսի, 2008 թ.
Գործի #:
2/2008
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել