Քաղաքացիական իրավունք — 1087
Ամփոփում
քննելով ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ Գործակալություն) վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.11.2007 թվականի վճռի դեմ ըստ հայցի Գործակալության ընդդեմ Աշոտ Ջանջուղազյանի` 313.625 դրամ բռնագանձելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Գործակալությունը պահանջել է բռնագանձել Աշոտ Ջանջուղազյանից 313.625 ՀՀ դրամ: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 14.08.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.11.2
Ամբողջ Տեքստ
a
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական
դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 07-3620
Նախագահող դատավոր Վ.Ավանեսյան
դատավորներ` Գ.Մատինյան
Լ.Գրիգորյան
Քաղաքացիական գործ թիվ 3-280(ՎԴ)
2008թ.
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Վ.ԱԲԵԼՅԱՆԻ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
2008 թվականի հունիսի 20-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ Գործակալություն) վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.11.2007 թվականի վճռի դեմ ըստ հայցի Գործակալության ընդդեմ Աշոտ Ջանջուղազյանի` 313.625 դրամ բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով
դատարան`
Գործակալությունը
պահանջել
է
բռնագանձել
Աշոտ
Ջանջուղազյանից 313.625 ՀՀ դրամ:
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 14.08.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գործակալությունը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետյալ հիմքի սահմաններում հիմնավորումներով:
ներքոհիշյալ
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածը, ինչպես նաև ՛Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի 34-րդ և 35-րդ հոդվածները: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
2
Վերաքննիչ դատարանը հայցը բավարարելով, հաշվարկված տույժի գումարը պակասեցրել է մինչև 157.000 դրամ` չպատճառաբանելով, թե ինչով է պայմանավորված տուժանքի գումարի նման նվազեցումը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.11.2007 թվականի վճիռը և գործ ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստերը
1) ՀՀ արդարադատության նախարարության կողմից 16.10.2002 թվականին Աշոտ Ջանջուղազյանին տրվել է անվճարունակության գործերով կառավարչի գործունեության իրականացման թիվ 00166 լիցենզիան:
2) Լիցենզիայի համար առաջին անգամ պետական տուրքը վճարվել է 31.10.2002 թվականին:
3) 2004-2007 թվականների համար հերթական տարեկան պետական տուրքի վճարումներ Աշոտ Ջանջուղազյանի կողմից չեն կատարվել:
4) ՀՀ արդարադատության նախարարին հասցեագրված 09.07.2007 թվականի դիմումով Աշոտ Ջանջուղազյանը հրաժարվել է լիցենզիայից և այն վերադարձրել է:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի համաձայն եթե վճարման ենթակա տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին, դատարանն իրավունք ունի պակասեցնել այն:
Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը հայցը մասնակիորեն բավարարելիս պակասեցրել է Աշոտ Ջանջուղազյանի կողմից անվճարունակության գործերով կառավարչի գործունեության լիցենզիայի համար նախատեսված տարեկան պետական տուրքի չվճարման դիմաց հաշվարկված տույժը կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածը:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վեճի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրնեսգրքի նորմերը կիրառելի չեն հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ մասի համաձայն` մեկ կողմի` մյուսի վարչական կամ այլ իշխանական ենթակայության վրա հիմնված գույքային` ներառյալ հարկային, ֆինանսական ու վարչական հարաբերությունների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությունը և այլ իրավական ակտերը չեն կիրառվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ:
՛Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի
1-ին մասի համաձայն` վարչական մարմիններ են Հայաստանի
Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչարարությունը վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն է, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև այդ մարմինների գործողությունը կամ անգործությունը, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:
ՀՀ կառավարության 28.11.2002 թվականի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված Գործակալության կանոնադրության 1-ին կետի համաձայն` Գործակալությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ իրավաբանական անձանց պետական գրանցման բնագավառում` հանդեu գալով Հայաստանի Հանրապետության անունից: Կանոնադրության 8րդ կետի ՛գ ենթակետի համաձայն` Գործակալության նպատակները և խնդիրներն են`
3
անվճարունակության
գործերով
կառավարիչների
լիցենզավորման
և
լիցենզիայի
պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման ապահովումը: Վերոգրյալից հետևում է, որ Գործակալությունը հանդիսանում է վարչական մարմին, որը բացի կանոնադրության իրեն վերապահված այլ գործառույթներից, վարչարարություն է իրականացնում նաև անվճարունակության գործերով կառավարիչների լիցենզավորման և լիցենզիայի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման նկատմամբ:
Սույն քաղաքացիական գործով վեճը ծագել է ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճարի չվճարման
կապակցությամբ
վարչական
ենթականության
վրա
հիմնված
իրավահարաբերություններից:
Հետևաբար, հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ մասով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որ սույն վեճի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրնեսգրքի նորմերը կիրառելի չեն: Այսինքն` հիմնավոր չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի կիրառմամբ Աշոտ Ջանջուղազյանի նկատմամբ հաշվարկված տույժի գումարի պակասեցումը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4րդ կետով սահմանված ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.11.2007 թվականի վճիռը և այն փոփոխել.
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հայցը բավարարել`
Աշոտ Ջանջուղազյանից բռնագանձել 313.625 դրամ, այդ թվում` 75.000 ՀՀ դրամ պետական տուրք և 238.625 ՀՀ դրամ տույժ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող
Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ
Դատավորներ
Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ
4
Վ.ԱԲԵԼՅԱՆ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 հունիսի, 2008 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
