Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քաղաքացիական

3-280/ՎԴ

Գործի համարը
3-280/ՎԴ
Հայցվոր
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
Պատասխանող
Աշոտ Ջանջուղազյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
20.06.2008

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
a ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-280(ՎԴ) դատարանի վճիռ 2008թ. Քաղաքացիական գործ թիվ 07-3620 Նախագահող դատավոր՝ Վ.Ավանեսյան դատավորներ` Գ.Մատինյան Լ.Գրիգորյան ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ Վ.ԱԲԵԼՅԱՆԻ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ 2008 թվականի հունիսի 20-ին դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.11.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Գործակալության ընդդեմ Աշոտ Ջանջուղազյանի` 313.625 դրամ բռնագանձելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Գործակալությունը պահանջել է բռնագանձել Աշոտ Ջանջուղազյանից 313.625 ՀՀ դրամ: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 14.08.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գործակալությունը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով: Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածը, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 34-րդ և 35-րդ հոդվածները: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը հայցը բավարարելով, հաշվարկված տույժի գումարը պակասեցրել է մինչև 157.000 դրամ` չպատճառաբանելով, թե ինչով է պայմանավորված տուժանքի գումարի նման նվազեցումը: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.11.2007 թվականի վճիռը և գործ ուղարկել նոր քննության: 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստերը՝ 1) ՀՀ արդարադատության նախարարության կողմից 16.10.2002 թվականին Աշոտ Ջանջուղազյանին տրվել է անվճարունակության գործերով կառավարչի գործունեության իրականացման թիվ 00166 լիցենզիան: 2) Լիցենզիայի համար առաջին անգամ պետական տուրքը վճարվել է 31.10.2002 թվականին: 3) 2004-2007 թվականների համար հերթական տարեկան պետական տուրքի վճարումներ Աշոտ Ջանջուղազյանի կողմից չեն կատարվել: 4) ՀՀ արդարադատության նախարարին հասցեագրված 09.07.2007 թվականի դիմումով Աշոտ Ջանջուղազյանը հրաժարվել է լիցենզիայից և այն վերադարձրել է: 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի համաձայն՝ եթե վճարման ենթակա տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին, դատարանն իրավունք ունի պակասեցնել այն: Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը հայցը մասնակիորեն բավարարելիս պակասեցրել է Աշոտ Ջանջուղազյանի կողմից անվճարունակության գործերով կառավարչի գործունեության լիցենզիայի համար նախատեսված տարեկան պետական տուրքի չվճարման դիմաց հաշվարկված տույժը՝ կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածը: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վեճի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրնեսգրքի նորմերը կիրառելի չեն հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ մասի համաձայն` մեկ կողմի` մյուսի վարչական կամ այլ իշխանական ենթակայության վրա հիմնված գույքային` ներառյալ հարկային, ֆինանսական ու վարչական հարաբերությունների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությունը և այլ իրավական ակտերը չեն կիրառվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմիններ են Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչարարությունը վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն է, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև այդ մարմինների գործողությունը կամ անգործությունը, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ: ՀՀ կառավարության 28.11.2002 թվականի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված Գործակալության կանոնադրության 1-ին կետի համաձայն` Գործակալությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ իրավաբանական անձանց պետական գրանցման բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից: Կանոնադրության 8-րդ կետի «գ» ենթակետի համաձայն` Գործակալության նպատակները և խնդիրներն են` անվճարունակության գործերով կառավարիչների լիցենզավորման և լիցենզիայի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման ապահովումը: Վերոգրյալից հետևում է, որ Գործակալությունը հանդիսանում է վարչական մարմին, որը բացի կանոնադրության իրեն վերապահված այլ գործառույթներից, վարչարարություն է իրականացնում նաև անվճարունակության գործերով կառավարիչների լիցենզավորման և լիցենզիայի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման նկատմամբ: Սույն քաղաքացիական գործով վեճը ծագել է ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճարի չվճարման կապակցությամբ վարչական ենթականության վրա հիմնված իրավահարաբերություններից: Հետևաբար, հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ մասով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որ սույն վեճի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրնեսգրքի նորմերը կիրառելի չեն: Այսինքն` հիմնավոր չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի կիրառմամբ Աշոտ Ջանջուղազյանի նկատմամբ հաշվարկված տույժի գումարի պակասեցումը: Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.11.2007 թվականի վճիռը և այն փոփոխել. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հայցը բավարարել` Աշոտ Ջանջուղազյանից բռնագանձել 313.625 դրամ, այդ թվում` 75.000 ՀՀ դրամ պետական տուրք և 238.625 ՀՀ դրամ տույժ: 2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող՝ Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ Դատավորներ՝ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ.ԱԲԵԼՅԱՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ Ս.ՕՀԱՆՅԱՆ