8/2007
Ամփոփում
քննելով ՀՀ կրթության և գիտության նախարարության (այսուհետ Նախարարություն․ վճռաբեկ բողոքը Տնտեսական դատարանի 23.07.2007 թվականի վճռի դեմ ըստ դիմումի ՛Երևանի մենեջմենթի համալսարան ՍՊԸ-ի (այսուհետ Ընկերություն) ընդդեմ Նախարարության և Նախարարության ՛Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն (այսուհետ Ծառայություն) պետական մարմնի անգործությունն անվավեր ճանաչելու, 0406-՛Քույրական գործ և 0402՛Մանկաբարձական գործ մասնագիտությունների շրջանավարտների 19.02.2007 թվականի ամփոփիչ ատեստավորման քննության արդյունքներն անվավեր ճանաչելու և նշված մասնագիտություններով Ընկերության հավատարմագիր ստանալու իրավունքը ճա
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Տնտեսական դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ Տ-2028/2007թ.
Նախագահող դատավոր Ռ.Հակոբյան
Քաղաքացիական գործ թիվ 3-61(ՏԴ)
2008թ.
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի (այսուհետ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ
Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Վ.ԱԲԵԼՅԱՆԻ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
2008 թվականի մարտի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կրթության և գիտության նախարարության (այսուհետ Նախարարություն․ վճռաբեկ բողոքը Տնտեսական դատարանի 23.07.2007 թվականի վճռի դեմ ըստ դիմումի ՛Երևանի մենեջմենթի համալսարան ՍՊԸ-ի (այսուհետ Ընկերություն) ընդդեմ Նախարարության և Նախարարության ՛Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն (այսուհետ Ծառայություն) պետական մարմնի անգործությունն անվավեր ճանաչելու,
0406-՛Քույրական գործ և 0402՛Մանկաբարձական գործ մասնագիտությունների շրջանավարտների 19.02.2007 թվականի ամփոփիչ ատեստավորման քննության արդյունքներն անվավեր ճանաչելու և նշված մասնագիտություններով Ընկերության հավատարմագիր ստանալու իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Նախարարության և Գործակալության Ընկերության բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրի 0406՛Քույրական գործ
և
0402-՛Մանկաբարձական
գործ
մասնագիտությունների
հավատարմագրման
գործընթացը
օրենքով
սահմանված
ժամկետում
և
կարգով
չկազմակերպելու անգործությունը, վերոհիշյալ մասնագիտությունների շրջանավարտների 19.02.2007 թվականի ամփոփիչ ատեստավորման քննության արդյունքներն ճանաչել անվավեր և 08.11.2006 թվականին Ընկերության կողմից կազմակերպված ավարտական քննությունների արդյունքներով
ճանաչել
Ընկերության
Նախարարությունից
վերոհիշյալ
մասնագիտությունների համար հավատարմագիր ստանալու իրավունքը: Տնտեսական դատարանի 23.07.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը:
2
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացվել Ընկերությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Տնտեսական դատարանը չի կիրառել ՀՀ կառավարության 07.07.2000 թվականի ՛ՀՀ-ում կրթական գործունեության լիցենզավորման, ինչպես նաև միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգերը հաստատելու մասին համար 372 որոշմամբ հաստատված
՛ՀՀ-ում
միջին
և
բարձրագույն
մասնագիտական
ուսումնական
հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգը (այսուհետ Կարգ), որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. Վերոհիշյալ որոշման համաձայն միայն Նախարարությունն է իրականացնում հավատարմագրման նպատակով շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը: Մինչդեռ, Տնտեսական դատարանը, անտեսելով Կարգի 7-րդ կետը, որպես վերոհիշյալ մասնագիտությունների համար հավատարմագիր ստանալու իրավունքի առաջացման հիմք է դիտել Ընկերության կողմից 08.11.2006 թվականին անցկացված ատեստավորման քննությունները:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Տնտեսական դատարանի 23.07.2007 թվականի վճիռը:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.
Վճռաբեկ բողոքի պատասխանում բողոքի հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ որևէ փաստարկ առկա չէ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը
1. Ընկերության կողմից 08.11.2006 թվականին կազմակերպվել են 2006 թվականի շրջանավարտների ատեստավորման քննությունները:
2. ՀՀ կրթության և գիտության նախարարի 25.01.2007 թվականի թիվ 20-Ա/Ք հրամանի համաձայն ՀՀ միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների մասնագիտությունների պետական հավատարմագրման նպատակով 29.01.2007 թվականից 08.02.2007 թվականը նախատեսվել է անցկացնել 2006 թվականի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորում:
3. ՀՀ կրթության և գիտության նախարարի 10.04.2007 թվականի հրամանով մերժվել է Ընկերությանը
0406-՛Քույրական
գործ
և
0402-՛Մանկաբարձական
գործ
մասնագիտությունների պետական հավատարմագիր տալը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
՛Կրթության մասին ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն պետական ուսումնական հաստատությունները եւ դրանց մասնագիտությունները, ինչպեu նաեւ ոչ պետական ուսումնական հաստատությունների բժշկական մասնագիտությունները պարտադիր պետք է անցնեն հավատարմագրման գործընթաց:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն հավատարմագրման կարգը, չափանիշները և ժամկետները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ, իսկ 3-րդ մասի համաձայն պետական հավատարմագրումն իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված
մարմինը`
անկախ
ուսումնական
հաստատության
գերատեսչական
ենթակայությունից և կազմակերպական-իրավական ձևից, ուսումնական հաստատության եւ նրա սովորողների ատեստավորման վերաբերյալ եզրակացության հիման վրա:
3
ՀՀ կառավարության 07.07.2000 թվականի ՛ՀՀ-ում կրթական գործունեության լիցենզավորման, ինչպես նաև միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգերը հաստատելու մասին համար 372 որոշմամբ հաստատված ՛ՀՀ-ում միջին և բարձրագույն
մասնագիտական
ուսումնական
հաստատությունների
և
դրանց
մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգի 6-րդ կետի համաձայն պետական հավատարմագրման նպատակով ուսումնական հաստատությունն իրականացնում է իր գործունեության վերլուծություն:
Ուսումնական հաստատությունը նշված վերլուծության հիման վրա պայմանագրային հիմունքներով դիմում է համապատասխան որակավորում ունեցող և ծառայության կողմից երաշխավորված իրավաբանական անձին, հիմնարկին կամ անհատ ձեռնարկատիրոջը, որը նախարարության սահմանած կարգով իրականացնում է ուսումնական հաստատության ուսումնական
գործունեության
փորձաքննություն:
Ուսումնական
հաստատությունը
փորձաքննության ավարտից հետո մեկամսյա ժամկետում ծառայություն է ներկայացնում նախարարության սահմանած ձևի փորձագիտական եզրակացությունը եւ վերլուծության մեկ օրինակը:
Նույն կարգի 7-րդ կետի համաձայն դրական փորձագիտական եզրակացության դեպքում նախարարության սահմանած կարգով իրականացվում է 2 տարվա շրջանավարտների ամփոփիչ ստուգում (ատեստավորում):
Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Տնտեսական դատարանը հայցի բավարարման հիմքում դնելով Ընկերության կողմից սեփական նախաձեռնությամբ 2006 թվականի շրջանավարտների ատեստավորման քննությունների արդյունքները չի անդրադարձել և գնահատման առարկա չի դարձրել այդ ատեստավորումը ՀՀ կրթության և գիտության նախարարության սահմանված կարգին համապատասխան անցկացված լինելու հարցը: Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Տնտեսական դատարանի 23.07.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Վարչական դատարան նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող
Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ
Դատավորներ
Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ
Վ.ԱԲԵԼՅԱՆ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 մարտի, 2008 թ.
- Գործի #:
- 8/2007
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
