Քաղաքացիական իրավունք — 1090
Ամփոփում
քննելով Արթիկի ՛Ստեկլոմաշ ԲԲԸ-ի (այսուհետ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 01.11.2007 թվականի վճռի դեմ ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՛Ռեյլ Էքսպրես ՍՊԸ-ի (այսուհետ Կազմակերպություն) և ՛Հայկական երկաթուղի ՓԲԸ-ի` 4.960.632 ՀՀ դրամ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ բռնագանձելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից և ՛Հայկական երկաթուղի ՓԲԸ-ից բռնագանձել 4.960.632 ՀՀ դրամ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411րդ հոդվածով նախատեսված տոկոսներ: ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ Տն
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ տնտեսական դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ Տ-2191
Նախագահող դատավոր Ե. Սողոմոնյան
Քաղաքացիական գործ թիվ 3-119 (ՏԴ)
2008թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ
Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ
Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Վ.ԱԲԵԼՅԱՆԻ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
2008 թվականի փետրվարի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արթիկի ՛Ստեկլոմաշ ԲԲԸ-ի (այսուհետ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 01.11.2007 թվականի վճռի դեմ ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՛Ռեյլ Էքսպրես ՍՊԸ-ի (այսուհետ Կազմակերպություն) և ՛Հայկական երկաթուղի ՓԲԸ-ի` 4.960.632 ՀՀ դրամ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից և ՛Հայկական երկաթուղի ՓԲԸ-ից բռնագանձել 4.960.632 ՀՀ դրամ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411րդ հոդվածով նախատեսված տոկոսներ: ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ Տնտեսական դատարան) 01.11.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:
Տնտեսական դատարանը սխալ է մեկնաբանել կողմերի միջև կնքված պայմանագիրը, որի արդյունքում եկել է այն եզրահանգման որ Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում փոխադրվող բեռը հասցեատիրոջը հասցնելու համար:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
2
Դատարանը, մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 855-րդ և 871-րդ հոդվածները, գտել է, որ սույն քաղաքացիական գործով Ընկերության և Կազմակերպության միջև կնքվել է տրանսպորտային առաքման, այլ ոչ թե փոխադրման պայմանագիր, որի դեպքում պատասխանատվության հարցը որոշվում է Օրեսգրքի 26-րդ գլխի կանոններով: Այդ հիմքով Տնտեսական դատարանը հղում կատարելով Օրենսգրքի 408-րդ, 417-րդ հոդվածներին, հանգել է այն եզրահանգման, որ վերջինս պատասխանատվություն չի կարող կրել բեռի կորստի համար և հաստատված է համարել, որ Կազմակերպության մեղքը դատաքննությամբ չի ապացուցվել՝
Մինչդեռ, Ընկերության և ՛Ռեյլ Էքսպրես ՍՊԸ-ի միջև հարաբերություններում բացակայում է Օրենսգրքի 871)րդ հոդվածով նախատեսված տրանսպորտային առաքման պայմանագրի բնույթ տվող տարրը, քանի որ ըստ պայմանագրի` Ընկերությունը պետք է վճարեր բեռի յուրաքանչյուր խմբաքանակի համար, իսկ Կազմակերպությունը փոխարենը պետք է իրականացներ բեռի փոխադրումը: Այսինքն` Կողմերի միջև առկա են փոխադրման իրավահարաբերություններ:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 01.11.2007 թվականի վճիռը՝
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը
1) Կազմակերպության և Ընկերության միջև կնքված ՛Տրանսպորտային առաքման 20.01.2007 թվականի պայմանագրով (այսուհետ` Պայմանագիր) Կազմակերպությունը պարտավորվել է իրականացնել երկաթուղային վագոնների (բեռի) փոխադրում:
2) Պայմանագրի 2.1.1. կետի համաձայն Կազմակերպությունը պարտավորվել է Ընկերության անունից և հանձնարարությամբ իրականացնել գործողություններ և աշխատանքներ, որոնք կապված են Պայմանագրով սահմանված բեռան տրանսպորտային առաքման հետ:
3) Պայմանագրի 2.1.3. կետի համաձայն Կազմակերպությունը պարտավորվել է ապահովել ընդունված բեռան պահպանումն ու ամբողջականությունը, իսկ նրա կորստի և/կամ վնասի դեպքում մեկամսյա ժամանակահատվածում իր ակտիվների հաշվին ամբողջովին վերականգնել կորցված ՜չառաքված․ բեռը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ
այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն կողմերը կարող են կնքել օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված մի քանի պայմանագրերի տարրեր պարունակող պայմանագիր ՜խառը պայմանագիր․: Խառը պայմանագրի կողմերի հարաբերությունների նկատմամբ համապատասխան մասերով կիրառվում են այն պայմանագրերի մասին կանոնները, որոնց տարրերը պարունակվում են խառը պայմանագրում, եթե այլ բան չի բխում կողմերի համաձայնությունից կամ խառը պայմանագրի էությունից: Նույն օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիu` դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից:
Սույն քաղաքացիական գործով Կազմակերպության և Ընկերության միջև 20.01.2007 թվականին կնքված Պայմանագրի վերոնշյալ 2.1.3. և 2.1.1. կետերի տառացի նշանակությունից հետևում է, որ Ընկերության և Կազմակերպության միջև կնքվել է տրանսպորտային առաքման և բեռնափոխադրման
պայմանագրերի
տարրեր
պարունակող
խառը
պայմանագիր:
Պայմանագրում
Կազմակերպության պատասխանատվությունը առաքվող բեռի համար
սահմանվել է բեռնափոխադրման պայմանագրերի համար սահմանված կարգով, որին համապատասխան էլ պետք է կարգավորվեն առաքվող գույքի կորստի հետ կապված իրավահարաբերությունները:
3
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ կողմերի միջև կնքվել է տրասպորտային առաքման պայմանագիր և որ Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում փոխադրվող բեռը հասցեատիրոջը հասցնելու համար: Վճռաբեկ դատարանը, բազմիցս անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 53-րդ և 218-րդ հոդվածների ճիշտ և միատեսակ կիրառման խնդրին (տե՛u, օրինակ` "Քնար-88" UՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն, 21.12.2006 թ., քաղաքացիական գործ թիվ 3-2504/ՏԴ գործով, գումար բռնագանձելու պահանջով Վճռաբեկ դատարանի որոշումը), որի պատճառով սույն քաղաքացիական գործով նպատակահարմար չի գտնում կրկին անդրադառնալ այդ հարցի մեկնաբանմանը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ, 241-րդ, 241.1-րդ և 241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 01.11.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի քաղաքացիական դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ`
Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ`
Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ
Վ.ԱԲԵԼՅԱՆ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 փետրվարի, 2008 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
