Գրիգորյան — ԼԴ/0113/06/11
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2011 թվականի հունիսի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177)րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 19113111 քրեական գործը: Նախաքննության մարմնի 2011 թվականի հուլիսի 5-ի որոշմամբ Գուրգեն Նիկոլայի Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 2. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ բավարարվել է նախաքննության մարմնի միջնորդությունը, և մեղադրյալ Գ.Գրիգորյ
Ամբողջ Տեքստ
ԼԴ/0113/06/11
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
գործ թիվ ԼԴ/0113/06/11
Նախագահող դատավոր
Ս.Չիչոյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ
մասնակցությամբ դատավորներ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
քարտուղարությամբ
2012 թվականի հունիսի 8-ին
Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի հունվարի 10-ի
2
որոշման դեմ մեղադրյալ Գուրգեն Նիկոլայի Գրիգորյանի պաշտպան Հ.Հովսեփյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2011 թվականի հունիսի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177)րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 19113111 քրեական գործը: Նախաքննության մարմնի 2011 թվականի հուլիսի 5-ի որոշմամբ Գուրգեն Նիկոլայի Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
2. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի
հուլիսի
6-ի
որոշմամբ
բավարարվել
է
նախաքննության
մարմնի
միջնորդությունը, և մեղադրյալ Գ.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2011 թվականի օգոստոսի 11-ին մեղադրյալ Գ.Գրիգորյանը հայտնաբերվել է:
3. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, 2011 թվականի օգոստոսի 13-ին կրկին քննության առնելով մեղադրյալ Գ.Գրիգորյանի կալանավորման հարցը, բավարարել է նախաքննության մարմնի միջնորդությունը և անփոփոխ է թողել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ մեղադրյալ Գ.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը, նույն որոշմամբ մերժվել է մեղադրյալ Գ.Գրիգորյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ մեղադրյալի պաշտպան Հ.Հովսեփյանի միջնորդությունը:
4. Մեղադրյալ Գ.Գրիգորյանի պաշտպան Հ.Հովսեփյանի վերաքննիչ բողոքի քննության
արդյունքում
ՀՀ
վերաքննիչ
քրեական
դատարանը
2011
թվականի
սեպտեմբերի 1-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 13-ի որոշումը:
5. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ բավարարվել է նախաքննության մարմնի միջնորդությունը և մեղադրյալ Գ.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկարացվել է երկու ամիս ժամկետով:
6. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2011 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ
3
բավարարվել է նախաքննության մարմնի միջնորդությունը, և մեղադրյալ Գ.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը կրկին երկարացվել է երկու ամիս ժամկետով:
7. Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրյալ Գ.Գրիգորյանի պաշտպան Հ.Հովսեփյանը, որը Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունվարի 10-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:
8. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունվարի 10-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրյալ Գ.Գրիգորյանի պաշտպան Հ.Հովսեփյանը: Վճռաբեկ դատարանը 2012 թվականի մարտի 6-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
9. Վճռաբեկ բողոքին կից ներկայացված ՛ՀԱՅՓՈՍՏ ՓԲԸ-ի Ձև 47 կտրոնի ուսումնասիրությունից երևում է, որ
վերաքննիչ բողոքը փոստին է հանձնվել 2011
թվականի դեկտեմբերի 12-ին:
10. Վերաքննիչ դատարանը մեղադրյալ Գ.Գրիգորյանի պաշտպան Հ.Հովսեփյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին իր որոշումը պատճառաբանել է հետևյալ կերպ. ՛Դատական վարույթի նյութերի, վերաքննիչ բողոքի և բողոքին կցված ծրարի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրյալ Գուրգեն Նիկոլայի Գրիգորյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշումը կայացրել է 2011 թվականի դեկտեմբերի 6-ին, վերաքննիչ բողոքը` ծրարի վրա արված դրոշմակնիքի համաձայն` փոստին հանձնվել է 2011 թվականի դեկտեմբերի 13-ին և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մուտք է եղել` 2011 թվականի դեկտեմբերի 15-ին: (…)
(…)
Լոռու
մարզի
ընդհանուր
իրավասության
դատարանի
որոշումը`
հրապարակված լինելով 2011 թվականի դեկտեմբերի 6-ին, կարող էր բողոքարկվել 2011 թվականի դեկտեմեբրի 07-ի գիշերվա զրո ժամից մինչև 2011 թվականի դեկտեմբերի 11-ի գիշերվա ժամը քսանչորսը: Քանի որ 2011 թվականի դեկտեմբերի 11-ը կիրակի էր` ոչ աշխատանքային օր, ժամկետի վերջին օրը պետք է հաշվել դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը` 2011 թվականի դեկտեմբերի 12-ը: (…)
Վերաքննիչ բողոքին կցված ծրարի ուսումնասիրությունից երևում է, որ վերաքննիչ բողոքը փոստին է հանձնվել 2011 թվականի դեկտեմբերի 13-ին, այսինքն պաշտպան
4
Հովսեփ Հովսեփյանի կողմից վերաքննիչ բողոքը բերվել է քրեադատավարական օրենքով նախատեսված վերաքննիչ բողոքարկման ժամկետների խախտմամբ: (…) Նման պայմաններում գտնում եմ, որ պաշտպան Հովսեփ Հովսեփյանի վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ (տե՛ս նյութեր, էջեր 136-137):
3.Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
11. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի խախտում:
Ի հիմնավորումն իր փաստարկի` բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի որոշման դեմ վերաքննիչ բողոքը բերվել է 2011
թվականի
դեկտեմբերի
12-ին`
և
այն
՛Հայփոստ
ՓԲԸ-ի
թիվ
2008
ստորաբաժանմանն է հանձնվել նույն օրը, այլ ոչ թե 2011 թվականի դեկտեմբերի 13-ին: Վերոշարադրյալից բողոքաբերը հանգել է այն եզրահանգման, որ խախտվել են գործի արդարացի քննության և արդարադատության մատչելիության իրավունքները, սահմանափակվել
են
անձի
դատական
պաշտպանության
արդյունավետ
միջոցի
իրավունքը:
12. Ելնելով վերոգրյալից` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունվարի 10-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն
է`
հիմնավորված
է
արդյոք
մեղադրյալ
Գ.Գրիգորյանի
պաշտպան
Հ.Հովսեփյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:
14. ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն` ՛Յուրաքանաչյուր ոք իրավունք
ունի
ազատությունից
զրկման
(…)
օրինականությունն
ու
հիմնավորվածությունը բողոքարկելու վերադաս դատական ատյանում: ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` ՛Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ՛Յուրաքանչյուր ոք, ով
5
ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի
վիճարկելու
իր
կալանավորման
օրինականությունը,
որի
կապակցությամբ
դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն`
՛Վերաքննիչ
բողոք
բերվում
[է]`առաջին
ատյանի
դատարանի`
կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց
տեղավորման մասին որոշումները` հրապարակվելու պահից
հինգօրյա
ժամկետում, (…):
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն` ՛1. Սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվվում են ժամերով, օրերով, ամիսներով և տարիներով:
2. Ժամկետները հաշվելիս նկատի չեն առնվում այն ժամն ու օրը, որից սկսվում է ժամկետների ընթացքը:
3. Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին: (…)
4. Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ, (…): Բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին հանձնելու ժամանակը որոշվում է փոստային դրոշմով, (…): (…):
Վերը նշված նորմերի վերլուծությունից երևում է, որ քրեական վարույթի պատշաճ ընթացքն ապահովվում է նաև քրեադատավարական ժամկետների միջոցով, ինչը դատավարության
մասնակիցներին
ժամանակահատվածում
կատարել
հնարավորություն
է
քրեադատավարական
ընձեռում
որոշակի
գործողություններ
կամ
ձեռնպահ մնալ այդ գործողությունների կատարումից:
15. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մրցակցային դատավարությունում, որտեղ
գործում
ժամկետները
է
կողմերի
երաշխավորում
՛արագ
և
դատարանի
կարգավորում
իրավունքը,
են
վարույթի
դատավարական
մասնակիցների
իրավունքների իրացումը: Դրանով պայմանավորված դատավարական ժամկետների պահպանումն
ապահովում
է
ոչ
միայն
քրեական
դատավարության
խնդիրների
իրականացումը, այլև ինքնին դատավարության ընթացակարգի արդարությունը:
16. Ներկայացված նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ մեղադրյալ Գ.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը կրկին երկարացնելու մասին Առաջին ատյանի դատարանի կողմից որոշում է կայացվել 2011 թվականի դեկտեմբերի 6-ին, որի վերաքննության կարգով բողոքարկման
6
ժամկետը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա, կազմել է հրապարակվելու պահից հինգ օրը (տե՛ս սույն որոշման 6-րդ և 14-րդ կետերը):
Վճռաբեկ բողոքին կից ներկայացված նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ պաշտպան Հ.Հովսեփյանի կողմից վերաքննիչ բողոքը փոստին է հանձնվել 2011 թվականի դեկտեմբերի 12-ին (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը): Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունվարի 10-ի որոշմամբ պաշտպան Հ.Հովսեփյանի վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):
17. Սույն որոշման նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-15-րդ կետերում առկա իրավական նորմերի և վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատայանի դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի որոշման դեմ պաշտպան Հ.Հովսեփյանի վերաքննիչ բողոքը բերվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ
հոոդվածի
1-ին
մասի
3-րդ
կետով
սահմանված
հնգօրյա
ժամկետի
պահպանմամբ:
Հետևաբար, հիմնավորված չէ մեղադրյալ Գ.Գրիգորյանի պաշտպան Հ.Հովսեփյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:
18. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում: Այդ խախտումն իր բնույթով էական է, քանի որ դրա արդյունքում խախտվել են գործի արդարացի
քննության
սահմանափակվել
է
և
անձի
արդարադատության
դատական
մատչելիության
պաշտպանության
իրավունքները,
արդյունավետ
միջոցի
իրավունքը, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, 406-րդ հոդվածի և 419-րդ հոդվածների հիման վրա, հիմք է կայացված դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար: Վերոգրյալի
հիման
Սահմանադրության
92-րդ
վրա
և
ղեկավարվելով
հոդվածով,
Հայաստանի
Հայաստանի
Հանրապետության
Հանրապետության
քրեական
դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Գուրգեն Նիկոլայի Գրիգորյանի պաշտպանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ
7
քրեական դատարանի 2012 թվականի հունվարի 10-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող`
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Դատավորներ`
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 հունիսի, 2012 թ.
- Գործի #:
- ԼԴ/0113/06/11
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
