Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ/0567/05/09
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ/0567/05/09

Վճռաբեկ դատարանՎԴ/0567/05/0916 հոկտեմբերի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 05.06.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Կոմիտեի Արաբկիրի-1 հարկային տեսչության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Անուշ Գևորգյանի` 1.000.459 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է բռնագանձել Անուշ Գրիգորյանից 1.000.459 ՀՀ դրամ: ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 05.06.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 148.375 ՀՀ դրամ տարեկան պետական տուրքի և 150.000 ՀՀ դրամ` որպես ՛Հսկիչ դրամակղային մեքենան

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/0567/05/09

Նախագահող դատավոր Ա. Սարգսյան

Վարչական գործ թիվ ՎԴ/0567/05/09

2009թ.

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

2009 թվականի հոկտեմբերի 16-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 05.06.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Կոմիտեի Արաբկիրի-1 հարկային տեսչության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Անուշ Գևորգյանի` 1.000.459 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է բռնագանձել Անուշ Գրիգորյանից 1.000.459 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 05.06.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 148.375 ՀՀ դրամ տարեկան պետական տուրքի և 150.000 ՀՀ դրամ` որպես ՛Հսկիչ դրամակղային մեքենաների կիրառման մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված տուգանքի գումար բռնագանձելու մասով, իսկ 722.084 ՀՀ դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի գումար բռնագանձելու պահանջի մասով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Դատարանը խախտել է ՛Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետը և 6-րդ հոդվածի 5-րդ կետերը: Բողոք բերած անձը նշված հիմնավորումները պատճառաբանում է հետևյալ փաստարկներով

2

Դատարանը պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասով հայցապահանջը մերժելիս հիմք է ընդունել ՛Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին ՀՀ օրենքի դրույթները, որոնք, սակայն, արտոնություն են սահմանում միայն գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատերերի համար: Տվյալ դեպքում Դատարանը հաշվի չի առել այն, որ Անուշ Գևորգյանը 2005, 2006, և 2007 թվականներին իրականացրել է գործունեություն: 07.02.2007 թվականին Անուշ Գևորգյանի մոտ կատարվել է վարձու աշխատողի աշխատանքի ընդունում, ՀՀ օրենդրությամբ սահմանված կարգով ձևակերպման ճշտության ստուգում, որի արդյունքում կազմված թիվ 1304934 ակտով արձանագրվել է թվով մեկ չձևակերպված աշխատող: Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել

Դատարանի 05.06.2009 թվականի վճռի` 702.084 ՀՀ դրամ պարտադիր սոցիալական ապահովության վճարների մերժման մասը:

3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունի հետևյալ փաստը 2005 թվականի չորրորդ եռամսյակի, 2006 թվականի հունվար-ապրիլ, հունիս, օգոստոս-դեկտեմբեր ամիսների հաշվետվությունների և 07.02.2007 թվականի թիվ 1304934 ակտի հիման վրա Անուշ Գևորգյանի մոտ առաջացել է պարտադիր սոցիալական ապահովության վճարի գծով 702.084 ՀՀ դրամ պարտավորություն (գ.թ. 7-8, 16-17): 4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

՛Անհատ ձեռնարկատերեի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն`

մինչև 2006 թվականի մայիսի 1-ը հարկային մարմին

գործունեությունը

դադարեցնելու

(լուծարվելու)

վերաբերյալ

գրավոր

դիմում

ներկայացրած (այդ թվում` օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրերի հիման վրա) և պետական գրանցման վկայականը (այդ թվում` ժամկետային) հանձնած անհատ ձեռնարկատերերն ազատվում են 2003-2005 թվականների համար հաշվարկված և չվճարված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի վճարումից:

Նույն հոդվածում նշված անհատ ձեռնարակտերերի կողմից 01.01.2006 թվականից հետո մինչև պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառման պահը պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարներ չեն հաշվարկվում (չեն վճարվում):

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ անհատ ձեռնարկատերերը ազատվում են 20032005 թվականների համար հաշվարկված և չվճարված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի վճարումից այն դեպքում, եթե մինչև 2006 թվականի մայիսի 1-ը գործունեությունը դադարեցնելու (լուծարվելու) վերաբերյալ գրավոր դիմում են ներկայացնում և հանձնում են պետական գրանցման վկայականը: Մինչդեռ, սույն գործով Անուշ Գևորգյանի պարտավորությունը առաջացել է 2005 թվականի չորրորդ եռամսյակի, 2006 թվականի հունվար-ապրիլ, հունիս, օգոստոսդեկտեմբեր ամիսների հաշվետվությունների և 07.02.2007 թվականի թիվ 1304934 ակտի հիման վրա, ինչպես նաև Անուշ Գևորգյանի կողմից գործունեությունը դադարեցնելու (լուծարվելու) վերաբերյալ գրավոր դիմում չի ներկայացվել, հետևաբար չի կարող ազատվել

պարտադիր

սոցիալական

ապահովագրության

գումարը

վճարելու

պարտավորությունից:

Վերոգրյալ հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի 05.06.2009 թվականի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:

3

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 05.06.2009 թվականի վճռի` հայցապահանջը մերժելու մասը և այդ մասով գործն ուղարկել նույն դատարան նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

Դատավորներ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 հոկտեմբերի, 2009 թ.
Գործի #:
ՎԴ/0567/05/09
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել