Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Գևորգյան — ՍԴ/0009/11/21
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Գևորգյան — ՍԴ/0009/11/21

Վճռաբեկ դատարանՍԴ/0009/11/2130 հունիսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի նախադեպային շտեմարանում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 380. Բողոքարկման ժամկետը վերականգնելու կարգը
PDF

Ամփոփում

Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը . 1. 2020 թվականի ապրիլի 9-ին ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում Անդրանիկ Գևորգյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական օրենսգիրք) 137-րդ հոդվածի 1-ին մասի և 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 41155020 քրեական գործը։ 2020 թվականի ապրիլի 10-ին քրեական գործը վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում։ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ն ․ Աբ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում ՍԴ/0009/11/21 Նախագահող դատավոր՝ Ն. Հովակիմյան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Հ. Ա սատրյանի մասնակցությամբ դատավորներ` Ս. Ա ՎԵՏԻՍՅԱՆԻ Լ. Թ ադևոսյանի Ա. Պ ողոսյանի Ս. Օ հանյանի

30 հունիսի 2023 թվական ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի օգոստոսի 30-ի որոշման դեմ դիմող Անդրանիկ Գևորգյանի ներկայացուցիչ Մ․Վարդանյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը .

1. 2020 թվականի ապրիլի 9-ին ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում Անդրանիկ Գևորգյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական օրենսգիրք) 137-րդ հոդվածի 1-ին մասի և 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 41155020 քրեական գործը։ 2020 թվականի ապրիլի 10-ին քրեական գործը վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում։ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ն ․ Աբգարյանի՝ 2021 թվականի մարտի 31- ի որոշմամ բ թիվ 41155020 քրեական գործի վարույթը կարճվել է՝ Զինավարդ Գրիգորյանի, Արարատ Խաչատրյանի, Սուրեն Աղագյուլյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմերի բացակայության հիմքով։ Նույն որոշմամբ Զ ․ Գրիգորյանի , Ա ․ Խա չատրյանի, Ս ․ Աղագյու լյանի և Անդրանիկ Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ նրանց արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 143- րդ հոդվածի 1- ին մասով , 185-րդ հոդվածի 1-ին մասով և 186-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմերի բացակայության հիմքով, Անդրանիկ Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականաց վել՝ նրա արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով, Արամ Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ նրա արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով։ Սյունիքի մարզի դատախազ Է ․ Հարությունյանի՝ 2021 թվականի ապրիլի 15- ի որոշմամբ Անդրանիկ Գևոր գյանի ներկայացուցիչ Մ ․ Վարդանյանի բողոքը՝ քննիչ Ն ․ Աբգարյանի 2021 թվականի մարտի 31- ի որոշման դեմ , մերժվել է։

2. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2021 թվականի մայիսի 31-ի որոշմամբ դիմող Անդրանիկ Գևորգյանի ներկայացուցիչ Մ ․ Վարդանյանի բողոքը՝ իրավունքների և ազատությունների խախտումը վարույթն իրականացնող մարմնի կողմից վերացնելու պարտականությունը ճանաչելու վերաբերյալ, մերժել է։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի հունիսի 24-ի որոշմամբ դիմող Ա ․ Գ ևորգյանի և ներկայացուցիչ Մ ․ Վարդանյանի վերաքն նիչ բողոքը թողել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ։ 3 . Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ ներկայացուցիչ Մ ․ Վարդանյանի միջնորդությունը՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 31-ի որոշման բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, բավարարվել է։

4. Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ դիմող Ա ․ Գևորգյանի և ներկայացուցիչ Մ ․ Վարդանյանի վերաքննիչ բողոքն երը՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 31-ի որոշման դեմ, թողնվել են առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ։

5. Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի օգոստոսի 30-ի որոշման դեմ դիմող Ա ․ Գևորգյանի ներկայացուցիչ Մ ․ Վարդանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ վարույթ է ընդունվել 1 (1): Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 21-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ: Վճռաբեկ բողոքի հիմքերը , հիմնավորումները և պահանջը . Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական իրավունքի էական խախտում։ Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 6-ի որոշման օրինական ուժ ստանալու պահ է համարել 2021 թվականի հուլիսի 6-ը, ոչ թե հուլիսի 17-ը։ Մինչդեռ, գործն ըստ էության չլուծող դատական ակտերը ենթակա են բողոքարկման 10-օրյա ժամկետում, հետևաբար անհրաժեշտ էր սպասել, որպեսզի դատական ակտն օրինական ուժ ստանար հրապարակման պահից 10-օրյա ժամկետում՝ համընթաց բացառելով մյուս կողմի բողոքարկման իրավունքը։ 7 . Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 30-ի որոշումը վերացնել և կայացնել նոր դատական ակտ : Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները .

8. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 6-ի որոշման եզրափակիչ մասում արձանագրվել է. «Փաստաբան Մուշեղ Վարդանյանի միջնորդությունը՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ թիվ ՍԴ/0009/11/21 բողոքով 2021 թվականի մայիսի 31-ի որոշման բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, բավարարել։ Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ տասնօրյա ժամկետում՝ սույն որոշումը ստանալու պահից» 2 (2)։

9. Ներկայացուցիչ Մ ․ Վարդանյանի վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 2021 թվականի հուլիսի 19-ին 3 (3), իսկ դիմող Ա ․ Գևորգյանի վերաքննիչ բողոքը՝ 2021 թվականի հուլիսի 20-ին 4 (4)։

10. Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 30-ի որոշման համաձայն՝ «(…) Առաջին ատյանի դատարանի 31.05.2021թ. թիվ ՍԴ/0009/11/20 որոշման բողոքարկման ժամկետը դիմող Ա.Գևորգյանի և դիմողի ներկայացուցիչ Մ.Վարդանյանի համար սկսվել է Առաջին ատյանի դատարանի կողմից վերաքննիչ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին որոշման կայացման օրվա` 06.07.2021թ. գիշերվա զրո ժամից և ավարտվել է 16.07.2021թ. ժամը 24:00-ին, մինչդեռ դիմողը վերաքննիչ բողոքը ներկայացրել է 20.07.2021թ., իսկ դիմողի ներկայացուցիչը` 19.07.2021թ.` բողոքարկման ժամկետը լրանալուց հետո: Բողոքաբերի և վերջինիս ներկայացուցչի փաստարկն այն մասին, որ Առաջին ատյանի դատարանի 06.07.2021թ. որոշումը` վերաքննիչ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, օրինական ուժ է ստացել 17.07.2021թ-ից, հիմնավոր չէ, հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380 հոդվածի մեկնաբանությունից հետևում է, որ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա է բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, իսկ այդ միջնորդությունը բավարարելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ: Հետևաբար Առաջին ատյանի դատարանի 06.07.2021թ. որոշումը` վերաքննիչ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից՝ 06.07.2021թ., ոչ թե 17.07.2021թ.: Ամփոփելով` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 31.05.2021թ. թիվ ՍԴ/0009/11/21 որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքները պետք է թողնել առանց քննության` ժամկետանց լինելու հիմքով (…)» 5 (5): Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը . 11 . Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է . իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 30-ի որոշումը՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ դիմող Ա . Գևորգյանի և ներկայացուցիչ Մ. Վարդանյանի վերաքննիչ բողոքն երն առանց քննության թողնելու վերաբերյալ։

12. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 380-րդ հոդվածի համաձայն` «1. Հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են դատական ակտը կայացրած դատարանի առաջ միջնորդել` վերականգնելու բաց թողնված ժամկետը: Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը քննվում է դատական նիստում դատավճիռ կամ որոշում կայացրած դատարանի կողմից, որն իրավունք ունի կանչել միջնորդություն հարուցած անձին` բացատրություններ տալու համար:

2. Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու որոշումը տասնհինգօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան, որն իրավունք ունի վերականգնել բաց թողնված ժամկետը և քննել գործը` պահպանելով սույն օրենսգրքի 382 հոդվածում և 383 հոդվածի երկրորդ մասում շարադրված պահանջները: Վերաքննիչ դատարանը բողոք ներկայացրած անձի միջնորդության հիման վրա բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով համարում է հարգելի, եթե բողոք ներկայացրած անձը հիմնավորում է, որ դատական ակտն ստանալու պահից չեն լրացել բողոքարկման ժամկետները (...)»: 12.1. Վերոնշյալ դրույթի առնչությամբ Վճռաբեկ դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ հիշյալ իրավակարգավորման իմաստով` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա է միայն բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը, իսկ միջնորդությունը բավարարելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ 6 (6): Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի վերաբերյալ որոշմամբ, անդրադառնալով քրեական գործի շրջանակներում կայացված որոշումների բողոքարկման բաց թողնված ժամկետը իրավունքի ուժով հարգելի համարելու դեպքերին, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը ․ «(…) [Ի]րավասու մարմնի կողմից ինչպես իր կայացրած որոշման բողոքարկման ընթացակարգի մասին պարզաբանումներ ընդհանրապես չտրամադրելը, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումներին չհամապատասխանող, ոչ ամբողջական, անորոշ և դատավարության մասնակիցներին մոլորության մեջ գցող պարզաբանումներ տրամադրելը հավասարապես հակասում են օրինականության սկզբունքին և հանգեցնում անձանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտման: (…) Այն դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմնի դրսևորած անբարեխղճության հետևանքով համապատասխան որոշումը բողոքարկելու կարգի թույլ տրված խախտումը հնարավոր է վերացնել դատական վարույթում (օրինակ` բաց է թողնվել բողոքարկման ժամկետը), դատարանը պետք է իրավունքի ուժով (ex jure) հարգելի համարի այդ խախտումը և բողոքը քննարկի ըստ էության (…)» 7 (7) :

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է , որ՝ - Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ ներկայացուցիչ Մ ․ Վարդանյանի միջնորդությունը՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 31-ի որոշման բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, բավարարել է՝ որոշման եզրափակիչ մասում արձանագրելով, որ որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարան՝ տասնօրյա ժամկետում՝ այն ստանալու պահից 8 (8): - Վերաքննիչ դատարանը 2021 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ դիմող Ա ․ Գևորգյանի և ներկայացուցիչ Մ ․ Վարդանյանի վերաքննիչ բողոքն երը՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 31-ի որոշման դեմ, թողել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ։ Ըստ Վերաքննիչ դատարանի՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 31-ի որոշման բողոքարկման ժամկետը դիմող Ա.Գևորգյանի և դիմողի ներկայացուցիչ Մ.Վարդանյանի համար սկսվել է Առաջին ատյանի դատարանի կողմից վերաքննիչ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին որոշման կայացման օրվա` 2021 թվականի հուլիսի 6-ի գիշերվա զրո ժամից և ավարտվել է 2021 թվականի հուլիսի 16-ին ժամը 24:00-ին, մինչդեռ դիմողը վերաքննիչ բողոքը ներկայացրել է 2021 թվականի հուլիսի 20-ին, իսկ դիմողի ներկայացուցիչը` 2021 թվականի հուլիսի 19-ին` բողոքարկման ժամկետը լրանալուց հետո: Բողոքաբերի և վերջինիս ներկայացուցչի փաստարկն այն մասին, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 6-ի որոշումը` վերաքննիչ բողոքարկման բաց թողնված ժամկետ վերականգնելու մասին, օրինական ուժ է ստացել 2021 թվականի հուլիսի 17-ին, Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարել այն պատճառաբանությամբ, որ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 6-ի որոշումը` վերաքննիչ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից՝ 2021 թվականի հուլիսի 6-ին, ոչ թե հուլիսի 17-ին 9 (9):

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-12.1-րդ կետերում վկայակոչված իրավակարգավորման և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ, սակայն Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 6-ի որոշման եզրափակիչ մասում տեղ գտած ձևակերպումը` դատական ակտի վերաքննության կարգով բողոքարկման ենթակա լինելու վերաբերյալ, կարող էր վարույթի մասնավոր մասնակիցների համար տարընկալման առիթ հանդիսանալ՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 31-ի որոշման բողոքարկման ժամկետի հաշվարկի վերաբերյալ: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ անդրադարձ չի կատարվել Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ արձանագրված՝ դատական ակտի վերաքննության կարգով բողոքարկման ենթակա լինելու հանգամանքին, ուստի և քննության չառնելով վերոնշյալը, անհամաչափորեն սահմանափակվել է դիմող Ա.Գևորգյանի` դատարանի մատչելիության իրավունքը:

15. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դիմող Ա ․ Գևորգյանը և ներկայացուցիչ Մ ․ Վարդանյանն Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ սահմանված բողոքարկման տասնօրյա ժամկետը լրանալուց հետո, Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 31-ի որոշման դեմ տասնօրյա ժամկետի պահպանմամբ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել:

16. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դիմող Ա ․ Գևորգյանի և ներկայացուցիչ Մ ․ Վարդանյանի վերաքննիչ բողոքները ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելիս, Վերաքննիչ դատարանն անձի` դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակումներից խուսափելու նպատակով, պետք է գնահատականի արժանացներ Առաջին ատյանի դատարանի կողմից որոշման եզրափակիչ մասում ոչ իրավաչափորեն արձանագրված՝ կայացված դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա լինելու հանգամանքը:

17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 30-ի որոշումը՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ դիմող Ա . Գևորգյանի և ներկայացուցիչ Մ . Վարդանյանի վերաքննիչ բողոքն երն առանց քննության թողնելու վերաբերյալ, իրավաչափ չէ:

18. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի` 20 2 1 թվականի օգոստոսի 30-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար 10 (10): Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել :

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 20 2 1 թվականի օգոստոսի 30-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման : ____________________ 1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով։ 2 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 121, ընդգծումն Վճռաբեկ դատարանինն է։ 3 Տե՛ս, նյութեր, հատոր 2, թերթ 122: 4 Տե՛ս, նյութեր, հատոր 2, թերթ 134: 5 Տե՛ս, նյութեր, հատոր 2, թերթեր 137-139: 6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արման Հովսեփյանի գործով 2023 թվականի փետրվարի 15-ի թիվ ՏԴ1/0028/01/17 որոշման 21-րդ կետը: 7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի գործով 2014 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ ԳԴ3/0001/11/14 որոշման 15-րդ կետը։ 8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը: 9 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը: 10 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը: Նախագահող` Հ. Ա սատրյան Դատավորներ` Ս. Ա ՎԵՏԻՍՅԱՆ Լ. Թ ադևոսյան Ա. Պ ողոսյան Ս. Օ հանյան Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 հունիսի, 2023 թ.
Գործի #:
ՍԴ/0009/11/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել