Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Կարապետյան — ԵՔՐԴ/0270/01/08
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Կարապետյան — ԵՔՐԴ/0270/01/08

Վճռաբեկ դատարանԵՔՐԴ/0270/01/0816 սեպտեմբերի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. Քրեական գործը հարուցվել է 2007 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: 2. 2008 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ Գագիկ Համլետի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: 2008 թվականի մայիսի 26-ի որոշմամբ Արսեն Նվերի Գրիգորյանին և Լևոն Ավագի Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: 3. Երևանի քրեական դատարանի 2009 թվականի հունվարի 12-ի դատավճռով Գ.Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասո

Ամբողջ Տեքստ

`

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

ԵՔՐԴ/0270/01/08

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր Ս.Համբարձումյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ

մասնակցությամբ տուժողի ներկայացուցիչ

Կ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ

Ս

.ՄԱՐԳԱՐՅԱՆԻ

16 սեպտեմբերի 2009 թվական

ք. Երևան

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Գագիկ Համլետի Հովհաննիսյանի և մյուսների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով տուժողի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 16-ի որոշման դեմ տուժող Ռոբերտ Կարապետյանի ներկայացուցիչ Սուսաննա Մարգարյանի բերած վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Քրեական գործը հարուցվել է 2007 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

2. 2008 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ Գագիկ Համլետի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: 2008 թվականի մայիսի 26-ի որոշմամբ Արսեն Նվերի Գրիգորյանին և Լևոն Ավագի Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

3. Երևանի քրեական դատարանի 2009 թվականի հունվարի 12-ի դատավճռով Գ.Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 2 /երկու/ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելով 1 /մեկ/ տարի ժամկետով:

Նույն դատավճռով Ա.Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 2 /երկու/ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելով 1 /մեկ/ տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Ա.Գրիգորյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, նրա նկատմամբ նշանակվել է փորձաշրջան 1 /մեկ/ տարի ժամկետով,

և

նա

զրկվել

է

որոշակի

պաշտոններ

զբաղեցնելու

կամ

որոշակի

գործունեությամբ զբաղվելու իրավունքից 1 /մեկ/ տարի ժամկետով: Լ.Հովակիմյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 2 /երկու/ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելով 1 /մեկ/ տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Լ.Հովակիմյանի

նկատմամբ

ազատազրկման

ձևով

նշանակված

պատիժը

պայմանականորեն չի կիրառվել, նրա նկատմամբ նշանակվել է փորձաշրջան 1 /մեկ/ տարի ժամկետով,

և

նա

զրկվել

է

որոշակի

պաշտոններ

զբաղեցնելու

կամ

որոշակի

գործունեությամբ զբաղվելու իրավունքից 1 /մեկ/ տարի ժամկետով:

4. Գ.Հովհաննիսյանի պաշտպաններ Հ.Արսենյանի և Գ.Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ Երևանի քրեական դատարանի 2009 թվականի հունվարի 12-ի

3

դատավճիռը Գ.Հովհաննիսյանի մասով թողել է օրինական ուժի մեջ, իսկ պաշտպանների վերաքննիչ բողոքը մերժել է:

Ա.Գրիգորյանի և Լ.Հովակիմյանի մասով դատավճիռը չի բողոքարկվել: ՀՀ Վճռաբեկ դատարանի 2009 թվականի հունիսի 16-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի ապրիլի 2-ի որոշման դեմ Գ.Հովհաննիսյանի պաշտպանների բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

5. Երևանի քրեական դատարանի 2009 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ բավարարվել է տուժող Ռոբերտ Կարապետյանի միջնորդությունը, և վերականգնվել է թիվ ԵՔՐԴ 0270/01/08 քրեական գործով 2009 թվականի հունվարի 12-ին կայացված դատավճռի բողոքարկման բաց թողնված ժամկետը, և այն երկարացվել է մեկ ամսով:

6. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 16-ի որոշմամբ ամբաստանյալ Գ.Հովհաննիսյանի և մյուսների վերաբերյալ Երևանի քրեական դատարանի 2009 թվականի հունվարի 12-ի դատավճռի դեմ տուժող Ռ.Կարապետյանի բերած վերաքննիչ

բողոքը

թողնվել

է

առանց

քննության

ժամկետանց

լինելու

պատճառաբանությամբ:

7. Տուժողի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 16-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել տուժողի ներկայացուցիչ Սուսաննա Մարգարյանը:

2009

թվականի

օգոստոսի

21-ին

ՀՀ

վճռաբեկ

դատարանը

ՀՀ

քրեական

դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (՛բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար) բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. ՀՀ արդարադատության նախարարության ՛Վարդաշեն քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձինք հանդիսացող` պետի տեղակալ Գ.Հովհաննիսյանը, անվտանգության ապահովման բաժնի պետ Ա.Գրիգորյանը

և

անվտանգության

ապահովման բաժնի կրտես մասնագետ Լ.Հովակիմյանը դատապարտվել են այն բանի համար,

որ

2007

թվականի

օգոստոսի

23-ին`

ժամը

12-ի

սահմաններում,

քրեակատարողական հիմնարկի կալանավոր, դատապարտյալ Ռ.Կարապետյանին տարել են Ա.Գրիգորյանի աշխատասենյակ, որտեղ կշտամբել են նրան, թե 2007 թվականի օգոստոսի երկարատև տեսակցության ժամկետը երկարացնելու հարցով ինչու է դիմել ՀՀ

4

արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետին, այլ ոչ թե

իրենց,

որից

հետո

դիտավորությամբ

կատարել

են

գործողություններ,

որոնք

ակնհայտորեն դուրս են եկել իրենց` ՛Քրեակատարողական ծառայության մասին ՀՀ օրենքով

սահմանված

պաշտոնեական

լիազորությունների

շրջանակներից,

այն

է

բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ` ռետինե մահակներով ծեծի են ենթարկել Ռ.Կարապետյանին` նրան հասցնելով ձախ աչքի և ոտքերի վնասվածքներ, դրանով իսկ էական վնաս պատճառել դատապարտյալի` օրենքով պաշտպանվող իրավունքներին: Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009

թվականի

մարտի

դատավարական

16-ի

որոշմամբ

իրավունքները,

խախտվել

կայացված

են

տուժողի

նյութական

և

դատական

ակտը

խաթարել

է

արդարադատության բուն էությունը:

Բողոք բերած անձը, վկայակոչելով այն հանգամանքը, որ Երևանի քրեական դատարանի

2009

թվականի

մարտի

16-ի

որոշմամբ

բավարարվել

է

տուժող

Ռ.Կարապետյանի միջնորդությունը և արդեն իսկ վերականգնված է եղել 2009 թվականի հունվարի 12-ի դատավճռի բողոքարկման ժամկետը, հետևաբար ժամկետանց լինելու պատճառաբանությամբ բողոքն առանց քննության թողնելու հիմքեր չեն եղել, նշել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի պահանջները, այն սխալ է մեկնաբանել և որևէ իրավական նորմով չի հիմնավորել վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը:

Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Գ.Հովհաննիսյանի և մյուսների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով տուժողի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 16-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պաասխանի այն հարցին, թե դատական ակտ կայացրած դատարանի կողմից բաց թողնված ժամկետը վերականգնված լինելու պարագայում վերաքննիչ դատարանն իրավասու էր արդյոք ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնել վերաքննիչ բողոքը:

11.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի

համաձայն` ՛Հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց

5

թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են դատական ակտ կայացրած դատարանի առաջ միջնորդել` վերականգնելու բաց թողնված ժամկետը: (…):

Վերոշարադրյալ

հոդվածի

վերլուծությունից

երևում

է,

որ

դատական

ակտի

բողոքարկման համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու և ժամկետը

վերականգնելու

միջնորդությունը

քննարկվում

է

բողոքարկման

ենթակա

դատական ակտը կայացրած դատարանի կողմից, որն իրավասու է հարգելի համարել ժամկետի բացթողումը և վերականգնել դատական ակտի բողոքարկման ժամկետը:

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՛Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, բերել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է կամ բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման կամ բերվել է 375.4-րդ հոդվածի պահանջի խախտմամբ, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որևէ այլ հոդվածով վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու հիմք նախատեսված չէ, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բողոքն առանց քննության թողնելու հիմքերի ցանկը սպառիչ է:

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Երևանի քրեական դատարանի

2009 թվականի

փետրվարի

19-ի որոշմամբ բավարարվել

է տուժող

Ռ.Կարապետյանի միջնորդությունը և վերականգնվել է 2009 թվականի հունվարի 12-ին կայացված դատավճռի բողոքարկման համար բաց թողնված ժամկետը (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

2009 թվականի մարտի 16-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել տուժողի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Նշված որոշման մեջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այն մոտեցումն է արտահայտել, որ բողոք բերած անձը կարող էր դատական ակտ կայացրած դատարանի առաջ միջնորդել վերականգնելու բաց թողնված ժամկետը միայն բողոքն առանց քննության թողնելու մասին որոշման կայացումից հետո: Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի կարգավորումից բխում է, որ վերաքննիչ բողոքարկման ժամկետն առաջին ատյանի դատարանի կողմից կարող

է

վերականգնվել

մինչև

վերաքննիչ

բողոք

ներկայացնելը:

Հետևաբար

բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնված լինելու պայմաններում վերաքննիչ բողոքը չի կարող համարվել ժամկետանց:

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով բողոքարկվել է վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտ, որն

6

առանց քննության թողնելու ենթակա չէր: Բողոքը բերվել է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում` դատական ակտ կայացրած դատարանի որոշմամբ բաց թողնված ժամկետը վերականգնելուց հետո, ուստի վերաքննիչ դատարանը որևէ իրավական հիմք չուներ այդ վերաքննիչ բողոքը քննության չընդունելու և դրա նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածը կիրառելու համար: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից Երևանի քրեական դատարանի 2009 թվականի հունվարի 12-ի դատավճռի դեմ բերված վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումն անհիմն է:

14. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտումներ: Այդ խախտումներն իրենց բնույթով էական են, քանի որ դրանց արդյունքում սահմանափակվել է տուժողի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, խախտվել են գործի արդարացի քննության և արդարադատության մատչելիության իրավունքները, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն դրանք հիմք են կայացված դատական ակտը մասնակիորեն բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

15. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Գագիկ Համլետի Հովհաննիսյանի և մյուսների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով Երևանի քրեական դատարանի

2009

թվականի

հունվարի

12-ի

դատավճռի

դեմ

տուժող

Ռոբերտ

Կարապետյանի բերված վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 16-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ`

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

7

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 սեպտեմբերի, 2009 թ.
Գործի #:
ԵՔՐԴ/0270/01/08
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել