Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

7/2007

Վճռաբեկ դատարան7/200727 մարտի, 2008 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Տնտեսական դատարանի 26.09.2007 թվականի վճռի դեմ ըստ դիմումի ՛Հրաշք պարտեզ ՍՊԸ-ի ՜այսուհետ` Ընկերություն․ ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Աշտարակի տարածքային հարկային տեսչության ՜այսուհետ` Ծառայություն․` 19.06.2007 թվականի թիվ 2314460 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության Աշտարակի տարածքային հարկային տեսչության 19.06.2007 թվականի թիվ 2314460 ստուգման ակտը: Տնտեսական դատարանի 26.09.2007 թվականի վճռով դի

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Տնտեսական դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ S-2597/2007թ.

Նախագահող դատավոր Ռ.Սարգսյան

Քաղաքացիական գործ թիվ 3-58(ՏԴ)

2008թ.

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

Վ.ԱԲԵԼՅԱՆԻ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

2008 թվականի մարտի 27-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Տնտեսական դատարանի 26.09.2007 թվականի վճռի դեմ ըստ դիմումի ՛Հրաշք պարտեզ ՍՊԸ-ի ՜այսուհետ` Ընկերություն․ ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Աշտարակի տարածքային հարկային տեսչության ՜այսուհետ` Ծառայություն․` 19.06.2007 թվականի թիվ 2314460 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության Աշտարակի տարածքային հարկային տեսչության 19.06.2007 թվականի թիվ 2314460 ստուգման ակտը:

Տնտեսական դատարանի 26.09.2007 թվականի վճռով դիմումը բավարարվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Տնտեսական դատարանը սխալ է մեկնաբանել ՛Հաստատագրված վճարների մասին ՀՀ օրենքի 32-րդ և 35-րդ հոդվածները, կիրառել է ՛Հայաստանի Հանրապետությունում

2

ստուգումների կազմակերպման և անցկացման մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը և ՛Հարկերի մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասը, որոնք չպետք է կիրառեր : Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով . Տնտեսական դատարանը, բավարարել է հայցը հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ընկերության հանրային սննդի կազմակերպման համար նախատեսված տարածքը գործել է սպառողների սահմանափակ քանակական կազմի համար, այսինքն` կախված է եղել սպառողների թվից: Մինչդեռ, Տնտեսական դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված ամբողջ տարածքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Տնտեսական դատարանի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը

1) Ծառայություն ներկայացված Ընկերության 06.06.2007 թվականի ելակետային տվյալների վերաբերյալ հայտարարության համաձայն` Ընկերության հանրային սպասարկման համար նախատեսված տարածքը 122քմ է (շինության ներսում 60քմ, և բացօթյա 62քմ), մինչդեռ ներկա պահին օգտագործվում է 12քմ շինության ներսում և 12քմ բացօթյա տարածք:

2) Ծառայության պետի 13.06.2007 թվականի թիվ 2314460 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում կատարվել է հաստատագրված վճարների ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների ճշտության ստուգում:

3) Ծառայության 19.06.2007 թվականի թիվ 2314460 ստուգման ակտով արձանագրվել է, որ Ընկերությունը հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացնում է շինության ներսում` 60 քմ և բացօթյա` 62 քմ տարածքի վրա: Վերոհիշյալ ակտով սուբյեկտին առաջադրվել է 1.541.100 ՀՀ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն: 4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.

՛Հաստատագրված վճարների մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման վայրի զբաղեցրած սպասարկման սրահի մակերեսը` քառակուսի մետրերով: Նույն օրենքի 32-րդ հոդվածի համաձայն` հանրային սննդի սպասարկման սրահ է համարվում պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված տարածքը: Բացօթյա վայրերում հանրային սննդի սպասարկման սրահ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման ընդհանուր մակերեսը:

Տնտեսական դատարանը դիմումի բավարարման հիմքում դնելով այն հանգամանքը, որ Ընկերության կողմից հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար

հաստատագրված

վճարի

հաշվարկման

համար

ուղղիչ

գործակիցը

պայմանավորված է սպառողների թվից և որ Ծառայության կողմից չի ստուգվել թե հաշվետու ժամանակաշրջանում հանրային սննդի համար նախատեսված տարածքը որքան սեղաններով և աթոռներով է կահավորված եղել, եկել է այն եզրահանգման, որ ստուգման

ակտով

արձանագրված

փաստը

Ընկերության

հանրային

սննդի

կազմակերպման տարածքը 122քմ լինելու վերաբերյալ անհիմն է: Մինչդեռ, ՛Հաստատագրված վճարների մասին ՀՀ օրենքի 32-րդ և 35-րդ հոդվածներից հետևում է, որ հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում

ոչ թե հաշվետու ժամանակաշրջանում Ընկերության կողմից

փաստացի օգտագործվող տարածքը, որը կարող է պայմանավորվել սպառողների թվով, այլ հանրային սննդի գործունեության կազմակերպման համար նախատեսված ամբողջ տարածքը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից

3

ներկայացված ելակետային տվյալների ճշտությունը ստուգելիս Ծառայությունը պարտավոր չէ պարզելու հաշվետու ժամանակաշրջանում Ընկերության կողմից փաստացի օգտագործվող տարածքի չափը:

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն Ընկերության հանրային սննդի գործունեության կազմակերպման համար նախատեսված ամբողջ տարածքը 122քմ է: Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերության կողմից ելակետային տվյալների վերաբերյալ հայտարարությամբ որպես Ընկերության հանրային սննդի գործունեության կազմակերպման մակերես նշվել է 24քմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Ծառայության 19.06.2007 թվականի թիվ 2314460 ստուգման ակտով արձանագրված խախտման փաստը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 4րդ կետով սահմանված ստորադաս դատարանի ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Տնտեսական դատարանի 26.09.2007 թվականի վճիռը և այն փոփոխել. ՛Հրաշք պարտեզ ՍՊԸ-ի դիմումը մերժել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող

Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դատավորներ

Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Վ.ԱԲԵԼՅԱՆ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

4

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 մարտի, 2008 թ.
Գործի #:
7/2007
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել