Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Խաչատրյան — ԵԴ/0638/01/23
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Խաչատրյան — ԵԴ/0638/01/23

Վճռաբեկ դատարանԵԴ/0638/01/2312 հունիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

աշյան Վ.Մարգարյան 12 հունիսի 2026 թվական ք.Երնան ՀՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԱՊՈՂՈՍՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով Վարդան Սարգսի Խաչատրյանի վերաբերյալ ՀՇ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 7-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը, 2 ՊԱՐԶՔԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2023 թվականի փետրվարի 6-ին, ՀՇ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վա

Ամբողջ Տեքստ

«3-ը ՏՀՏ:

«զմտաւ

/ աե 4 ԵԴ/0638/01/23

ՊՈՆՑՔ (5-

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երնան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Վ.Գրիգորյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ա.Մաթնոսյան

դատավորներ՝ Ա.Բեկթաշյան

Վ.Մարգարյան

12 հունիսի 2026 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

ԱԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով Վարդան Սարգսի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 7-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶՔԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2023 թվականի փետրվարի 6-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի, 393-րդ հոդվածի Լին մասի ն 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 16121423 քրեական վարույթը:

Նույն օրը Վարդան Սարգսի Խաչատրյանը ձերբակալվել է:

2023 թվականի փետրվարի 7-ին Վ.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1Լին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում ն նրան մեղադրանք է ներկայացվել:

2023 թվականի մարտի 30-ին թիվ 16121423 քրեական վարույթը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 19-ի դատավճոով՝ արագացված վարույթի կիրառմամբ, Վ.Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի Լին մասով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի հիման վրա Վ.Խաչատրյանի արգելանքի տակ գտնվելու 3 (երեք) օրը հաշվակցվել է նշանակված պատժի ժամկետին ն վերջինիս նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել՝ ազատազրկում 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 84րդ հոդվածի կիրառմամբ, Վ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել ն սահմանվել է փորճաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով:

3

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հոկտեմբերի 7-ի որոշմամբ դատախազի բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնելով անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ ԱԿՎարդապետյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի մայիսի 13-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 7-ի որոշումն օրինական ն հիմնավորված չէ, դրանով թույլ է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ, 55-րդ, 84-րդ հոդվածների խախտում, ինչն ազդել է վարույթի ելքի վրա:

Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները, Վարդան Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, հաշվի չեն առել խախտված հասարակական հարաբերությունների բնույթն ու կարնորությունը: Մասնավորապես, մեղադրյալը ոտնձգել է հասարակության անվտանգության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ, գործել է ուղղակի դիտավորությամբ՝ իր պայուսակում ապօրինի կերպով կրել է ինքնաշեն եղանակով պատրաստված ակոսափող հրազեն, միաժամանակ նույն պայուսակում պահել|լթէ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, այսինքն հնարավորություն է եղել ցանկացած պահի լիցքավորել հրազենը՝ այն բերելով մարտական վիճակի ցանկացած պահի կրակոցներ արձակելու համար, որպիսի հանգամանքն էլ ավելի է բարձրացնում Վ.Խաչատրյանի արարքի հանրային վտանգավորության աստիճանը:

Բողոքաբերը նշել է նան, որ Վ.Խաչատրյանի կողմից մեղքն ընդունելը կրել է պարտադրված բնույթ, քանի որ վերջինս քաջ գիտակցել է, որ հանցագործությունը

4

բացահայտվել է, բոլոր ապացույցները վկայում են իր մեղավորության մասին, որպիսի պայմաններում առնվազն անտրամաբանական կլիներ այլ դիրքորոշում հայտնելը: Բողոքաբերը հավելել է, որ մեղքն ընդունելու պարտադրված բնույթի մասին է վկայում նան այն հանգամանքը, որ Վ.Խաչատրյանը չի հայտնել զենքի պատրաստման ն ձեռքբերման իրական հանգամանքները:

Վերոգրյալի հետ մեկտեղ, բողոք բերած անձն ընդգծել է, որ ստորադաս դատարանները, անհիմն կերպով գտնելով, որ մեղադրյալի նկատմամբ նշանակված պատժատեսակի կանխարգելիչ բնույթը կարող է հաղթահարված համարվել նան ազատությունից զրկելու ձնով պատիժը պայմանականորեն չկիրառելու ն փորձաշրջան սահմանելու միջոցով, նրան մեղսագրված արարքի հանրային վտանգավորության աստիճանը գնահատելիս, հաշվի չեն առել հանցավորի կողմից հանցանքի կատարման հանգամանքները, հանցագործության կատարման մեջ մեղադրյալի մեղավորության աստիճանը, հանցանքի բնույթը, վտանգավորության աստիճանն ու հետնանքները:

6. Շիմք ընդունելով վերոշարադրյալը՝ բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 7-ի որոշումը բեկանել ն կայացնել դրան փոխարինղ դատական ակտ՝ Վ.Խաչատրյանի նկատմամբ նշանակել

ազատազրկման ձնով պատիժ՝ առանց ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառման:

Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Վարդան Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1ին մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն արարքի համար, որ «(.)|)39նա, քննությամբ դեռնս չպարզված վայրում ն ժամանակահատվածում, ինքնությունը չպարզված անձից ապօրինի ձեռք է րերել, պահել ն կրել ակոսափող հրազեն հանդիսացող, արհեստագործական /ինքնաշեն/ Խլանակով պատրաստված ակոսափող ատրճանակ՝ հարմարեցված 5,6մմ./5,62415,6/ տրամաչափի օղակաձն բոցավառման որսորդական-սպորվային փամփուշտներով

5

կրակելու համար ն ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության 5,6մմ. /5,64Ճ15,6/ տրամաչափի հինգ հատ օղակաձն բոցավառման որսորդական- սպորտային փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 2023 թվականի փետրվարի ծին ՀՀ ռդարիկանության Մալաթիայի բաժնում վերջինիս անձնական խուզարկությամի՝ նրա մոտ գտնվող շագանակագույն կաշվենման պայուսակից»:

8. Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի դեկտեմբերի 19-ի դատավճռով արձանագրել է հետնյալը. «(..) Հաշվի առնելով մեղադրյալ Վարդան Սարզսի Խաչատրյանի կատարած հանցագործության բնույթը ն հանրության համար վտանգավորության աստիճանը, դրա կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցագործությունը կավարելուց հետո երա դրսնորած վարքագիծը, ինչպե նան :Օխախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, Դատարանը գտնում է, որ Վարդան Սարգսի Խաչատրյանը ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցագործության համար ենթակա է ազատազրկման ձնով նախատեսված պավժի: (...)

Սույն գործի վվյալներով հիմնավորված է, որ Վարդան Սարգսի Խաչատրյանը քրեական գործի նախաքննության ընթացքում դեպքի վերաբերյալ տվել է ճշմարտացի ցուցմունքներ, ընդունել է իյ մեղքը, զղջացել է կատարածի համար, աջակցել է քրեական հետապնդում իրականացնող մարմնի արարքին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու հարցին, հաշվի առնելով նան այն, որ Վ.Խաչավրյանը խնամքին ունի երկու անչափահաս երեխա, ինչպես նան հիմնվելով քրեական գործի դատական քննության արդյունքում ձեավորված անձի վարքագծի վերաբերյալ ներքին համոզմունքի վրա, Դավփարանը գտնում է, որ Վարդան Խաչատրյանի նկատմամի նշանակված պատիժը պեմք է պայմանականորեն չկիրառել սահմանելով փորձաշրջան, քանի որ վերը նշված հանգամանքները Դատարանին թույլ են փալիս եզրակացնելու որ մեղադրյալ Վարդան Սարգսի ւՏե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 259-263:

6

Խաչատրյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու սահմեւնելով 1 /մեկ/ լարի ժամկետով փորձաշրջան»:

9. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 7-ի որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալ Վ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, իրավաչափ կերպով հաշվի է առել գործի փաստական ն իրավական հանգամանքները, մեղադրյալի անձր բնութագրող ն պատիժն ու պատասխանապվությունը մեղմացնող հեփնյալ հանգամանքները՝ մեղադրյալ Վարդան Խաչատրյանը նախկինում դարապարվված չի եղել, իրեն մեղավոր է ճանաչել ն զղջացել է կավփարածի համար, տվել է խոարովանական ցուցմունքներ, խնամքին ունի երկու անչափահաս երեխա:

Վերաքննիչ դատարանի կողմից Վ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ հսւմաճձայնվելու հիմքում դրված է նրա, սոցիալական առանձնահատկությունների վերաբերյալ փատրական տվյալները, մասնավորապես՝ նրա խնամքին են գտնվում երկու անչափահաս երեխաները` 2007 թվականի մարտի 26-ին ծնված Սարգիս Վարդանի Խաչատիյանը ն 2013 թվականի սեպտեմբերի 15-ին ծնված Անգելինա Վարդանի Խաչատրյանը, որոնց կյանքի պայմանների վրա մեղադրյալ Վ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը ռեալ կրելու հանգամանքը կարող է բացասական ազդեցություն ունենալ:

Ինչ վերաբերում է մելադրյալ Վ.Խաչատրյանի կատարած հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստրիճանի վերաբերյալ Բողոքաբերի պնդումներին, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշվածը, թեն որոշակի նշանակություն ունի մեղադրյալի նկատմամը պատժի հարցը լուծելու համար, սակայն ասյն գործի շրջանակներում ինքնին չի կարող մեղադրյալի նկատմամի ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետնությունների հետ շ Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 32335:

7

չհամաձայնելու հիմք հանդիսանալ` հաշվի առնելով գործում առկա վերոգրյալ հանգամանքները (...»:

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավորված են արդյոք Վարդան Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի Լին մասով ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:

11. Վճռաբեկ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում": Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պատիժ նշանակելու ն նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (ուսճնՏ ուսո ճէ) կիրառելի լինել նան գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ:

111. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական

դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը նս մեկ անգամ փաստում է, որ դատարանի համոզվածություն, ն վստահությունն այն մասին, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը ն վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ 3 Տե'ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 54-57:

' Տես Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Սարգիս Խաչավւրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապեւրյանի ն Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:

8

դատարանը բազմիցս փաստել է, որ թեն պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որնէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետնությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նան հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի ն բնույթի ամբողջական գնահատման վրատ՝ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձենը ն տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները ն այլնծ:

ՃՇՇ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի Լին մասի համաձայն` «Ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի) դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշմ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը՝

պատժվում է ազատության սահմանափակմամը՝ առավելագույնը երեք փարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրիկմամը` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամը՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով»:

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

- Վարդան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է

հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի Լին մասով՝ այն արարքի 5 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի ն բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արարատ Ավագյանի ն Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13, Հարություն Իսկանդարյանի գործով 2024 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ԵԴԼ/777/01/23 որոշումները:

6 Տես Վճռաբեկ դատարանի՝ Սամնոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննսիյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 ն այլ որոշումները:

9

համար, որ նա, քննությամբ չպարզված վայրում ն ժամանակահատվածում, ինքնությունը չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել, պահել ն կրել ակոսափող հրազեն հանդիսացող, արհեստագործական եղանակով պատրաստված ակոսափող ատրճանակ՝ հարմարեցված օղակաձն բոցավառման որսորդական-սպորտային փամփուշտներով կրակելու համար ն ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության 5,6մմ (5,6515,6) տրամաչափի հինգ հատ օղակաձն բոցավառման որսորդական-սպորտային փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 2023 թվականի փետրվարի 6-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում վերջինիս անձնական խուզարկությամբ՝ նրա մոտ գտնվող շագանակագույն կաշվենման պայուսակից:

- Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով այն, որ Վարդան

Խաչատրյանը դեպքի վերաբերյալ տվել է ճշմարտացի ցուցմունքներ, ընդունել է մեղքն ու զղջացել է կատարածի համար, աջակցել է քրեական հետապնդում իրականացնող մարմնի՝ արարքին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու հարցին, ինչպես նան վերջինիս խնամքին երկու անչափահաս երեխայի առկայությունը, գտել է, որ Վ.Խաչատրյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելուծ:

- Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ, ըստ էության, համաձայնել է Առաջին ատյանի դատարանի դատողությունների հետ ն դատավճիռը թողել է անփոփոխ`:

13. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից Վարդան Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները՝ մեղքն ընդունելն ու զղջալը, դեպքի վերաբերյալ ճշմարտացի ցուցմունքներ տալը, ինչպես նան խնամքին երկու անչափահաս երեխաների առկայությունը, բավարար չեն կարող համարվել ողջամիտ հետնության հանգելու առ այն որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից 7 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

Ց Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

10

բացակայում է վերջինիս նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը կրելու անհրաժեշտությունը:։ Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից Վ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս հիմք հանդիսացած հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ:

14. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարդան Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի կողմից կատարված հանցավոր արարքի բնույթի ն հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ.

ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը՝ այն որ մեղադրյալը ոտնձգլ է հասարակական անվտանգության

պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ,

բ) զենքի տեսակն ու ռազմամթերքի քանակը, ինչպես նան հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործելով ուղղակի դիտավորությամբ, քննությամբ չպարզված վայրում ն ժամանակահատվածում, ինքնությունը չպարզված անձից, անհայտ շարժառիթով ն նպատակով, ապօրինի ձեռք է բերել, պահել ն կրել ակոսափող հրազեն հանդիսացող, արհեստագործական եղանակով պատրաստված ակոսափող ատրճանակ՝ հարմարեցված օղակաձն բոցավառման որսորդական-սպորտային փամփուշտներով կրակելու համար ն ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության 5,6մմ (5,6515,6) տրամաչափի հինգ հատ օղակաձն բոցավառման որսորդական-սպորտային փամփուշտներ:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է նան, որ ստորադաս դատարանները չեն բացահայտել, թե ինչումն է դրսնորվել մեղադրյալ Վարդան Խաչատրյանի կողմից արարքին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու հարցում վարույթն իրականացնող մարմնին աջակցելն այն պայմաններում, երբ վերջինս չի հայտնել հրազենի պատրաստման ն ձեռքբերման հանգամանքները:

1

5. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված

վերլուծությունը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Վ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների՝ իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում:

16. Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավորված չեն:

17. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, Վ.Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, իսկ Վերաքննիչ դատարանը՝ վերոնշյալ դատավճիռը անփոփոխ թողնելով, թուլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում: Ուստի, անհրաժեշտ է Վ.Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել ն թողնել կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով ն ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասի կանոններով նշանակված՝ 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկումը՝ պատժի կրման սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3Լրդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 36Էրդ, 363-րդ ն 385-387- րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

12

ՈՐՈՇԵՑ

1. Վարդան Սարգսի Խաչատրյանի վերաբերյալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 19-ի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 7-ի որոշումը փոփոխել:

2 «Վարդան Սարգսի Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել ն թողնել կրելու նրա նկատմամբ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 19-ի դատավճռով նշանակված՝ 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկումը:

3. Պատժի կրման սկիզբը հաշվել Վարդան Սարգսի Խաչատրյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 հունիսի, 2026 թ.
Գործի #:
ԵԴ/0638/01/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել