Ղարախանյան — ՍնԴ/0373/04/21
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Հակոբ Ղարախանյանին ճանաչել սնանկ: Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 16.09.2021 թվականի վճռով դիմումը բավարարվել է: Դատարանի 24.09.2021 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Գարիկ Մկրտչյանը: Դատարանի 02.12.2021 թվականի որոշմամբ հաստատվել|Սլ է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը ն նշանակվել է պարտատերերի առաջին ժողովը: Դատարանի 12.05.2022 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյանի միջնորդությունը՝ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 21-րդ փողոցի թիվ 40 հասցեում գտն
Ամբողջ Տեքստ
(ՀՐ Յ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ՍնԴ/0373/04/21 դատարանի որոշում 2024թ.
Սնանկության գործ թիվ ՍնԴ/0373/04/21
Նախագահող դատավոր՝ Ս. (Թորոսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՎՃՌԱԲԵԿ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող ն զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
2024 թվականի մարտի 22-ին
ծանոթանալով ըստ «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ) դիմումի՝ Հակոբ Ղարախանյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով Բանկի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը հետ վերցնելու դիմումին,
ՊԱՐԶԵՑ
Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Հակոբ Ղարախանյանին ճանաչել սնանկ: Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 16.09.2021 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Դատարանի 24.09.2021 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Գարիկ Մկրտչյանը:
Դատարանի 02.12.2021 թվականի որոշմամբ հաստատվել|Սլ է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը ն նշանակվել է պարտատերերի առաջին ժողովը: Դատարանի 12.05.2022 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյանի միջնորդությունը՝ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 21-րդ փողոցի թիվ 40 հասցեում գտնվող անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու վերաբերյալ, մերժվել է:
2
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.08.2022 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 12.05.2022 թվականի «Գույքն աճուրդով վաճառելու թույլտվություն տալու վերաբերյալ սնանկության գործով կառավարչի միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 18.01.2023 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 23.08.2022 թվականի որոշման դեմ Բանկի բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
05.03.2024 թվականին Բանկը դիմում է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ վճռաբեկ բողոքից հրաժարվելու մասին:
Քննության առնելով Բանկի ներկայացրած վճռաբեկ բողոքից հրաժարվելու մասին դիմումը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ վարույթը ենթակա է կարճման հետնյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո մինչն բողոքի քննության ավարտի մասին հայտարարելը վճռաբեկ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնելու վճռաբեկ բողոքից հրաժարվելու մասին:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բողոք բերած անձի կողմից վճռաբեկ բողոքից հրաժարվելու դեպքում Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում վճռաբեկ վարույթը կարճելու մասին: Մինչն դատական նիստը վճռաբեկ բողոքից հրաժարվելու դեպքում սույն մասում նշված որոշումը Վճռաբեկ դատարանը կայացնում է առանց դատական նիստ հրավիրելու:
Տվյալ դեպքում Բանկը վճռաբեկ բողոքը վարույթ ընունելուց հետո միջնորդություն է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ վճռաբեկ բողոքից հրաժարվելու մասին:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ վարույթը ենթակա է կարճման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վճռաբեկ վարույթը կարճելու մասին Վճռաբեկ դատարանի որոշմամբ վճռաբեկ վարույթի հետ կապված դատական ծախսերը դրվում են վճռաբեկ բողոքից հրաժարված անձի վրա, բացառությամբ նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերի:
Նկատի ունենալով այն, որ բողոքարկվող դատական ակտը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով հանդիսանում է միջանկյալ դատական ակտ, որի դեպքում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված բողոքներով պետական տուրք չի գանձվում, ուստի Վճռաբեկ դատարանը պետական տուրքի մասով դատական ծախսերի բաշխման հարցը համարում է լուծված:
Միննույն ժամանակ սույն գործով այլ դատական ծախսերի կատարման վերաբերյալ ապացույցներ գործում առկա չեն ն նման պահանջ դատարան չի ներկայացվել, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մյուս դատական ծախսերի հարցը նս պետք է համարել լուծված:
Յ
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ ու 399-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Կարճել թիվ ՍնԴ/0373/04/21 սնանկության գործով «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից բերված վճռաբեկ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.08.202. թվականի որոշման բողոքարկման կապակցությամբ հարուցված վճռաբեկ վարույթը:
2. Վճռաբեկ վարույթի հետ կապված դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող ն զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 մարտի, 2024 թ.
- Գործի #:
- ՍնԴ/0373/04/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
