Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քաղաքացիական

ՍնԴ/0373/04/21

Գործի համարը
ՍնԴ/0373/04/21
Հայցվոր
Ամերիաբանկ ՓԲԸ
Պատասխանող
Հակոբ Ղարախանյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
22.03.2024
Քաղաքացիական դատավարություն

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ՍնԴ/0373/04/21 դատարանի որոշում 2024թ. Սնանկության գործ թիվ ՍնԴ/0373/04/21 Նախագահող դատավոր` Ս․ Թորոսյան Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎՃՌԱԲԵԿ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով` նախագահող և զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն․ ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ 2024 թվականի մարտի 22-ին ծանոթանալով ըստ «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ) դիմումի՝ Հակոբ Ղարախանյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով Բանկի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը հետ վերցնելու դիմումին, Պ Ա Ր Զ Ե Ց Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Հակոբ Ղարախանյանին ճանաչել սնանկ: Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 16․09․2021 թվականի վճռով դիմումը բավարարվել է։ Դատարանի 24․09․2021 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Գարիկ Մկրտչյանը։ Դատարանի 02․12․2021 թվականի որոշմամբ հաստատվել է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը և նշանակվել է պարտատերերի առաջին ժողովը։ Դատարանի 12․05․2022 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյանի միջնորդությունը՝ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 21-րդ փողոցի թիվ 40 հասցեում գտնվող անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու վերաբերյալ, մերժվել է։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 23․08․2022 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12․05․2022 թվականի «Գույքն աճուրդով վաճառելու թույլտվություն տալու վերաբերյալ սնանկության գործով կառավարչի միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը։ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 18․01․2023 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 23․08․2022 թվականի որոշման դեմ Բանկի բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ: 05․03․2024 թվականին Բանկը դիմում է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ վճռաբեկ բողոքից հրաժարվելու մասին: Քննության առնելով Բանկի ներկայացրած վճռաբեկ բողոքից հրաժարվելու մասին դիմումը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո մինչև բողոքի քննության ավարտի մասին հայտարարելը վճռաբեկ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնելու վճռաբեկ բողոքից հրաժարվելու մասին։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձի կողմից վճռաբեկ բողոքից հրաժարվելու դեպքում Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում վճռաբեկ վարույթը կարճելու մասին։ Մինչև դատական նիստը վճռաբեկ բողոքից հրաժարվելու դեպքում սույն մասում նշված որոշումը Վճռաբեկ դատարանը կայացնում է առանց դատական նիստ հրավիրելու: Տվյալ դեպքում Բանկը վճռաբեկ բողոքը վարույթ ընունելուց հետո միջնորդություն է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ վճռաբեկ բողոքից հրաժարվելու մասին։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ վարույթը ենթակա է կարճման։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վճռաբեկ վարույթը կարճելու մասին Վճռաբեկ դատարանի որոշմամբ վճռաբեկ վարույթի հետ կապված դատական ծախսերը դրվում են վճռաբեկ բողոքից հրաժարված անձի վրա, բացառությամբ նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերի: Նկատի ունենալով այն, որ բողոքարկվող դատական ակտը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով հանդիսանում է միջանկյալ դատական ակտ, որի դեպքում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված բողոքներով պետական տուրք չի գանձվում, ուստի Վճռաբեկ դատարանը պետական տուրքի մասով դատական ծախսերի բաշխման հարցը համարում է լուծված։ Միևնույն ժամանակ սույն գործով այլ դատական ծախսերի կատարման վերաբերյալ ապացույցներ գործում առկա չեն և նման պահանջ դատարան չի ներկայացվել, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մյուս դատական ծախսերի հարցը ևս պետք է համարել լուծված։ Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ ու 399-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Կարճել թիվ ՍնԴ/0373/04/21 սնանկության գործով «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից բերված վճռաբեկ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23․08․2022 թվականի որոշման բողոքարկման կապակցությամբ հարուցված վճռաբեկ վարույթը: 2․ Վճռաբեկ վարույթի հետ կապված դատական ծախսերի հարցը համարել լուծված: 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող և զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն․ ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս. ՄԵՂՐՅԱՆ