Սանթրոսյան — ՀԿԴ2/0003/01/23
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ ՛ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2023 թվականի փետրվարի 22-ին ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ըստ առարկայական ընդդատության ՀՇ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան) է ուղարկվել թիվ 69112821 (ՏԴ/0203/01/21) քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Արմեն Վովայի Սանթրոսյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՇ նախկին քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 31-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվ
Ամբողջ Տեքստ
ՇԿԴԶ/0003/01/23
ԹԹ. Տ»
«ՀԱԽ 2225.
Ո 7: Վ :
ՍԱՅԼ
ՆԱԵռաւ: ՀՏՆ)
ՊՈՆ ՑՔ: (Հ-
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Գ.Հովհաննիսյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Մ.Մակյան
2024 թվականի հուլիսի 15-ին քաղաք Երնանում
ՀԸ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն
հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նան՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ո.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Արմեն Վովայի Սանթրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան) 2024 թվականի մարտի 1Լի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ ՛
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի փետրվարի 22-ին ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ըստ առարկայական ընդդատության ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան) է ուղարկվել թիվ 69112821 (ՏԴ/0203/01/21) քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Արմեն Վովայի Սանթրոսյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 31-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) ն 314-րդ հոդվածի 1-ին մասով, Գոհար Հրանտի Դավթյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ն 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ն Արմենակ Արարատի Հովհաննիսյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ն 308-րդ հոդվածի 2-րդ մասով:
2. Գործի դատաքննության ընթացքում, Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի հունվարի 23-ի որոշմամբ պաշտպան Կ.Կիրակոսյանի միջնորդությունը բավարարվել է մասնակի, ն մեղադրյալ Ա.Սանթրոսյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի Լին մասով հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
3. ՀԸ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ ՀՄաշադյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2024 թվականի մարտի 11Լի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի հունվարի 23-ի որոշումը թողնվել է անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԱՊողոսյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2024 թվականի ապրիլի 17-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
41 Դավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան ի ներակայցվել:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները ն
պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի 2024 թվականի մարտի 1Լի որոշումն օրինական ն հիմնավոր չէ, այդ որոշմամբ թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա:
Ի հիմնավորում վերը նշված փաստարկի՝ բողոքաբերը մասնավորապես նշել է, որ ինչպես 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 83-րդ հոդվածով, այնպես էլ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հինգ տարի է:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների ուժով ԱՍանթրոսյանի արարքը համապատասխանեցվել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին, որը հանդիսանում է ոչ մեծ ծանրության հանցանք ն վաղեմության ժամկետը հինգ տարի է: Մինչդեռ ստորադաս դատարանները, ԱՍանթրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս, հիմք են ընդունել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված ոչ մեծ ծանրության հանցագործության վաղեմության ժամկետը՝ երկու տարին, անտեսելով այն հանգամանքը, որ հանցանքի կատարման պահին վերջինիս արարքը հանդիսացել է ոչ թե ոչ մեծ, այլ միջին ծանրության հանցանք, որի վաղեմության ժամկետն արարքի կատարման պահին գործող օրենքով եղել է հինգ տարի:
5.Լ Ըստ բողոքաբերի՝ Ա.Սանթրոսյանի վիճակը բարելավող օրենքին հետադարձ ուժ տալով՝ ստորադաս դատարնները ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ ն 9-րդ հոդվածների դրույթների խախտմամբ միաժամանակ կրկնակի հետադարձ ուժ են տվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի դրույթներին` անտեսելով այն հանգամանքը, որ
արարքի կատարման պահին գործող օրենքով վերջինիս արարքը հանդիսացել է տջիս ծանրության հանցագործություն, որոնց վաղեմության ժամկետը հինգ տարի է:
6. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի մարտի 28-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. 2021 թվականի հոկտեմբերի 25-ին կազմված մեղադրական եզրակացության համաձայն՝ ԱՍանթրոսյանը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի Լին մասով որպես մեղադրյալ է ներգրավվել այն բանի համար, որ. «(...) (Ի/րավապահ մարմինների կողմի` Դիլիջան համայնքին պատկանող ն համայնքապետարանի հաշվեկշոում ընդգրկված «1Լ8-825-ԻՆԼ» մակնիշի 24-27 ՆՏ հաշվառման համարանիշի էքսկավատորն Արմեն Սանթրոսյանի կողմից անհատույց «Դրուժրաշին» Ան-ի նախագահ Վարդան Մուկուչյաւնին հանձնելու հանգամանքը րբրացահայտվելուց հետո, համայնքի գույքն առանց փատրաթղթային ձնակերապման Վ.Մուկուչյաւնին հանձնելու փաստր թաքցնելու դիտավորությամբ, 2019 թվականի սեպտեմբերի 30-ին հեռախոսազանգի միջոցով նախնական համաձայնության գալով «Դրուժրաշին» արտադրական կոռպերատիվի նախագահ Վարդան Մուկուչյանի հետ, հետին ամսնաթվով` 2019թ. սեպտեմբերի 27ի թվագրմամի, կազմել է պաշտոնական կեղծ փաստաթուղթ հանդիսացող պայմանգիր՝ իոր 2019 թվականի սեպփեմբերի 27-ից մինչն 2019 թվականի հոկտեմբերի 02ր «118-825-ԽԵԹ» մակնիշի 2427 ԼՏ հաշվառման համարանիշի էքսկավատորը նշված կոռպերատիվին օրեկան 25.000 ՀՀ դրամով վարձակալության հանձեելու վերաբերյալ '(...)»/:
8. Քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշմամբ արձանագրվել է հետնյալը. «/...)) 2003 թվականի ապրիլի 18-ին լւննդունված ՀՀ քրնական օրենսգրքի 314-րդ հոդվածի Լին մասով մեղադրանքը դասակարգվում է միջին ծանրության հանցագործությունների տեսակին, այն համապատասխանում է 2022 թվականի հուլիսի Լից գործող ՀՀ ւՏե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 228-229:
քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի Լին մասին, որը դասակարգվում է ոչ ո ծանրության հանցագործությունների վփեսակին: Հիմք ընդունելով քրեական օրենքի հետադարձ ուժի վերաբերյալ օրենսդրակաւն կարգավորումները, առ այն, որ արարքի պատիժը մեղմացնող օրենքը հերադարձ ուժ ունի, ուարի Արմեն Վովայի Սանթրոսյանի նկատմամբ կիրառելի է 2022 թվականի հուլիսի Լից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի Լին մասով սահմանված պավժով պայմանավորված օրենսդրական կարգավորումները.(...)
Վերոնշյալ իրավական նորմերի վերլուծության լույսի ներքո քննարկելով ներկայացված միջնորդությունը, ինչպես նան հիմք ընդունելով գործում առկա փաստական հանգամանքները, Դատարանն գտնում է, որ ամբիատրանյալ Արմեն Սանթրոսյանի պաշտպան Կարեն Կիրակոսյանի միջնորդությունն Օ ենթակա է բավարարման մասնակի, այն է՝ (...) Արմեն Վովայի Սանթրոսյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին լւննդունված ՀՀ քրնական օրենսգրքի 314-րդ հոդվածի Լին մասով համապատասխանում է 2022 թվականի հուլիսի Լից զործող ՀՀ քրեական օրենսգիքի 445-րդ հոդվածի Լին մասին/ հարուցված քրեական հերապնդումը՝ քրեական պատասխանապտվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, դաղարեցնելու մասին ներկայացված միջնորդությունը հիմնավոր է, ենթակա է բավարարման, այսինքն անհրաժեշտ է Արմեն Վովայի Սանթրոսյանի նկատմամբ 2022 թվականի հուլիսի Լից գործող ՀՀ քրեական օրենսգիքի 445-րդ հոդվածի Էին մասով/համապատասխանում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314րդ հոդվածի Լին մասին հարուցված քրեական հետապնդում, դադարեցնել՝ քրեական պափասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով /1998 թվականի հուլիսի Լից գործող ՀՀ քրեական դափավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի Լին մասի 6Շրդ կետի հիմքով/|...)»-:
9. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը, իր որոշմամբ փաստել է. «/..) 2003 ն 2021 թվականներին ընդունված քրեական օրենսգրքերի՝ համապատասխանաբար 7-րդ ն 83րդ հոդվածների համեմավզախրավական վերլուծությունը վկայում է, ոլ. 2021 թվականին 2 Տե'ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 155-177:
ընդունված քրեական օրենսգիրքը քրեական պատասխանաւտվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթեւրացող օրենք է ն կիրառելի չէ ամբաստանյալ Արմեն Սանթրոսյանի նկատմամբ, քանի որ նախ՝ սահմանում է քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ավելի երկար ժամկետներ, բացի այդ` վաղեմության ժամկետը, ի տարբերություն 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի, հաշվարկվում է մինչն անձի նկատմամը քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը` մինչդեռ նախկինում գործող իրավակարգավորումների համաձայն՝ քրեական պատասխանապվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկվում էր անձի կողմից կատարած հանցանքն ավարտվելու օրվանից մինչն գործով կայացված վերջնական դապտաւկան ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրր:
Հեփնաբար, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վաղեմության առումով կիրառելի են 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգիքի դրույթները՝ որոնք առավել բարենպաար են ամրաարանյալի համար:
Անդրադառնալով Բողոքարերի այն փաարարկին, որ` « (..) Դատարանը ՀՀ քրեական օրենսգիքի 8-րդ ն 9-րդ հոդվածների դրույթների խախտմամը միաժամանակ կրկնակի հետադարձ ուժ է տվել նախկին քրեական օրենագրքի դրույթներին` անտեսելով այն հանգամանքը, որ արարքի կատարման պահին գործող օրենքով Ա.Սանթրոսյանի արարքը հանդիսացել է միջին ծանրության հանցագործություն, որի վաղեմության ժեաւմկետը 5 փարի է (...)», Վերաքննիչ դատարանը փաստում է, ոլ 2021 թվականին րնդունված քրեական օրենսգրքի 9րդ հոդվածի 6րդ մասի բովանդակությունից հետնում է, որ հետադարձ ուժ ունի ոչ միայն պատիժը, այլն պատասխանատվությունը մեղմացնող օրենքը: Այլ կերպ` 2021 թվականին ընդունված քրեական օրենսգիրքի 9-րդ հոդվածի 2րդ մասով սահմանված` պատիժը մեղմացնող օրենսդրությանը հետադարձ ուժ տալու վերաբերյալ նորմը պետք է դիտարկել նույն հոդվածի 6-րդ մասում սահմանված կանոնի հեվ. համակցված՝ հաշվի առնելով, որ հետադարձ ուժ ունի նան պատաւսխանաւտվությունը մեղմացնող օրենքը, քանի որ պատժի հարցերը կազմում են պատասխանավպվության միայն մի մասը, հերնաբար՝ քրեական պափասխանատվությունը ն պատիժը միմյանց հետ հարարերակցվում են՝ ամբողջի (պատասխանամտվություն) ն մաւսի (պատիժ) համատեքատում:
Ինչ վերաբերում է Բողոքաբերի այն պնդմանը, որ նախկին քրեական րենազրքի դրույթներին հետադարձ ուժ է տրվել կրկնակի, ապա նշվածն անհիմն է, քանի որ օրենսդրությամը առկա չէ ոլչնէ սաւհմանափակում, թե քանի անգամ է թույլատրելի առավել մեղմ կանոնի կիրառումը, ուարի, պետք է արձանագրել, որ այս առումով բողոքում բերված փասվարկը նույնպես իրավաչաւի չէ: (...)»:
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
10. Մույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչափ են արդյո՛ք մեղադրյալ ԱՆՍանթրոսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:
1. ՀՀ Սահմանադրության 72րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարմուն պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պաղպժելիությունը վերացնող կամ պապտփժը մեղմացնող օրենքն ունի հերադարձ ուժ»:
ՃՇՇ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները ն այլ իրավական ակտերը հերադարձ ուժ չունեն:
2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախավտեսված է այղ ակտերով»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` «մ. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենադրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենադրությունը հեվադարձ ուժ չունի:
2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կաւմ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչն դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենադրությամբը նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեոնս առկա չէ օրինական ուժի մեջ մփաւծ եզրաւփակիչ դատավարական սւկտ:
3Տես նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 49.71:
8
(-:)
4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենադրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով:
(-:)
6. Պավտասխանատվություն, մասնակիորեն մեղմացնող ն միաժամանակ մասնակիորեն խարացնող օրենքը աւյն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:
111. ՀՀ Սահմանադրության վերոհիշյալ հոդվածներով ամրագրված երաշխիքը, որը նորմատիվ իրավական ակտի կիրառման սահմանադրական սկզբունք է, քրեաիրավական համակարգում առանցքային տեղ է գրավում, որը հատկապես ընդգծվում է այն հանգամանքով, որ փոփոխվող ն զարգացող հասարակությունում կոնկրետ արարքի դեմ քրեաիրավական ներգործության նպատակահարմարությունը, դրա հանրային վտանգավորությունը կամ քրեականացված արարքը կատարած անձի իրավական վիճակը նորովի կարգավորվելու դեպքում, դատարանը, որպես քրեական դատավարությունում արդարադատության գործառույթով օժտված մարմին, պետք է քննարկման առարկա դարձնի օրենսդրական փոփոխության իրավական բնույթը, ըստ այդմ էլ՝ մինչ ընդունումը ծագած իրավահարաբերությունների վրա այն հետադարձութամբ տարածելու իրավական հնարավորությունը:
Շարկ է արձանագրել, որ ՀՀ Սահմանադրությամբ՝ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը՝ բացառություն ընդհանուր կանոնից':
Ընդ որում, բացառություններն իրենց հերթին տարբեր են. ա) երբ սահմանադիրը բացառում է որնէ հայեցողություն դրսնորելու հնարավորությունը՝ սահմանելով հետադարձության ուղիղ պահանջ, օրինակ, արարքի պատժելիությունը վերացնող կամ 4 Տե՛ս, տատն ոաում Տ, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2011 թվականի նոյեմբերի 29-ի թիվ ՍԴՈ-1000 որոշումը:
պատիժը մեղմացնող օրենքն օժտված է անմիջական գործողությամբ ն բ) երբ աձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու լիազորությունը թողնվում է իրավասու՝ այդ ակտն ընդունող մարմնի հայեցողությանը, օրինակ, անձի իրավական վիճակը բարելավող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»: Տարբերակման այս գաղափարն իր արտացոլումն է գտել նան ՀՀ գործող քրեական օրենսգրքում. այսպես՝ օրենսգրքի 8-րդ ն 9-րդ հոդվածների համադրված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող նորմի համար նախատեսվում է հետադարձ ազդեցության անմիջական պահանջ, մինչդեռ անձի վիճակն այլ կերպ բարելավող դրույթի հետադարձությունը պայմանավորվում է օրենքով նախատեսված լինելու հանգամանքով::
12. Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի ն Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով քրեական օրենսդրության հետադարձությաամբ կիրառման դեպքերին, արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն, այս հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ, ն տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին կարելի է խոսել բացառապես քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող ՀՀ նախկին ն գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում: Միննույն ժամանակ անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանցանքի տեսակի ն վաղեմության ժամկետների փոփոխության իրավիճակներին, մասնավորապես՝ այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի փոփոխվում, Վճռաբեկ դատարանն 5 Տե՛ս, տամոոտ ոանոմ ւ, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՌ-1586 : Իտա: տանու, Վճռաբեկ դատարանի՝ Վանիկ Առուսրամյանի գործով 2024 թվականի փետրվարի 22-ի թիվ ԼԴ/0004/12/22 որոշումը:
արձանագրել է, որ օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետնանքով նախկինում ծանր համարվող հանցանքը միջին ծանրության հանցանք հանդիսանալու դեպքում կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի ն պատժի մասով, այսինքն՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ: Նման համեմատությունը սկզբունքորեն չի համապատասխանի ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնի էությանն ու նշանակությանը: Հակառակ մոտեցումը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որ արարքի կատարման պահին ծանը հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվում է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը որնէ պարագայում կիրառելի չէր՛:
13. Նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հաշվի առնելով սույն վարույթի փաստական հանգամանքները, անհրաժեշտ է դիտարկել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի Լին մասով նախատեսված արարքն անձին մեղսագրված լինելու դեպքը: Այսպես` պաշտոնեական կեղծիք կատարելը, համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի, դասվում էր միջին ծանրության հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հինգ տարի էր: ՀՀ գործող քրեական օրենսդրությամբ 445-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցավոր արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին: Միննույն ժամանակ, օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդհանուր մասում՝ վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով քրեական պատասխանատվությունից 7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պետրոսյանի ն Հասմիկ Շանոյանի գործով 2024 թվականի մայիսի 3Լի թիվ ԵՍՔԴ/0196/01/17 որոշումը:
ազատելու կարգը սահմանող 83-րդ հոդվածում սահմանել է, որ ոչ մեծ հանրության հանցանքի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է հինգ տարի:
Ուստի, ստացվում է, որ պաշտոնեական կեղծիք կատարելը գործող քրեական օրենսգրքով թեն դասվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, սակայն քրեական Օ6պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի տեսանկյունից երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը, ըստ որի՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքի կատարման պահից անցել է հինգ տարի: Վերոգրյալից հետնում է, որ գործող քրեական օրենսդրությամբ հանցանքի տեսակի փոփոխությունը քրեական
պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների տեսանկյունից անձի համար որնէ բարենպաստ հետնանք չի առաջացնում, քանզի վաղեմության ժամկետի առումով քրեական օրենսդրության նախկին ն ներկա կարգավորումները նույնական են: Այլ խոսքով` պաշտոնեական կեղծիք կատարելու հանցանքի տեսակի փոփոխության հետնանքով քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետը, նախկին օրենսգրքի համեմատ, փոփոխությունների չի ենթարկվել, ուստի, քննարկվող դեպքում, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը ենթակա է լուծման՝ տվյալ արարքի համար դրա կատարման պահին գործող քրեական օրենսդրությամբ նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվառմամբ:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.
- մեղադրյալ Ա.Սանթրոսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով այն ենթադրյալ արարքի կատարման համար, որ վերջինս 2019 թվականի սեպտեմբերի 30- ին հեռախոսազանգի միջոցով նախնական համաձայնության գալով «Դրուժբաշին» արտադրական կոռպերատիվի նախագահ Վարդան Մուկուչյանի հետ, հետին
ամսաթվով՝ 2019 թվականի սեպտեմբերի 27-ի թվագրմամբ, կազմել է պաշտոնական կեղծ փաստաթուղթ հանդիսացող պայմանգիրձ,
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ մեղադրյալ Ա.Սանթրոսյանի կողմից քննարկվող հանցագործությունը կատարվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում, ն հիմք ընդունելով քրեական օրենքի հետադարձ ուժի վերաբերյալ օրենսդրական կարգավորումները, Ա.Սանթրոսյանի նկատմամբ կիրառելի է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պատժով պայմանավորված օրենսդրական կարգավորումները ն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում տվյալ օրենսգրքով ոչ մեծ ծանրության հանցագործութան համար քրեական պատասխանատվությունիկց ազատելու վաղեմության ժամկետները նախատեսող նորմերը",
- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ 2003 ն 2021 թվականներին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքերի համապատասխանաբար 75-րդ ն 83-րդ հոդվածների վերլուծությունը վկայում է, որ ՀՇ գրոծող քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է ն կիրառելի չէ մեղադրյալ ԱՍանթրոսյանի նկատմամբ, քանի որ սահմանում է քրեական
պատասխանատվությունից ազատելու վաղեմության ավելի երկար ժամկետներ: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ վաղեմության ժամկետն անցնելու առումով մեղադրյալ Ա.Սանթրոսյանի նկատմամբ կիրառելի են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի՝ ոչ մեծ ծանրության հանցանքների վերաբերյալ վաղեմության ժամկետների համար սահմանված կարգավորումները, քանի որ դրանք առավել բարենպաստ են վերջինիս համար'։
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 1113-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ա.Սանթրոսյանին մեղսագրվող պաշտոնեական կեղծիք կատարելը ՀՇ Ց Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
5 Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:
օ Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
գործող քրեական օրենսգրքով թեն դասվլ է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի` վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով քրեական պատասխանատվությունից ազատելուն վերաբերող իրավանորմերի համակարգային վերլուծությունը ցուց է տալիս, որ հիշյալ օրենսդրական դրույթների փոփոխությունները ԱՍանթրոսյանի համար վաղեմության ժամկետների առումով բարենպաստ հետնանքներ չեն առաջացնում, քանզի երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումն առ այն, որ վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով, ինչպես գործող քրեաիրավական օրենքով ոչ մեծ ծանրության, այնպես էլ՝ նախկին քրեական օրենսդրությամբ միջին ծանրության հանցագործությունների համար, անձն ազատվում է քրեական
պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է հինգ տարի:
Այլ կերպ, թե՛ նախկին, թե՛ գործող քրեական օրենսդրությունները թույլ են տալիս մեղադրյալ ԱՍանթրոսյանին վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով ազատել քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից անցել է հինգ տարի:
Մինչդեռ, ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ վերագրվող ենթադրյալ արարքը կատարելուց շուրջ չորս տարի անց մեղադրյալ ԱՍանթրոսյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ, ն' վերագրվող ենթադրյալ արարքի կատարման ժամանակ, ն' գործող քրեական օրենքի համաձայն, վերջինիս, քրեական ապատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հինգ տարի է: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ տվյալ դեպքում առկա է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանը:
16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետնությունն առ այն, որ մեղադրյալ ԱՍանթրոսյանի նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելիս վաղեմության ժամկետը ենթակա է հաշվարկման արարքի կատարման պահին գործող՝ ոչ մեծ
ծանրության հանցագործությունների վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով, իրավաչափ չէ:
17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ կիրառել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի Լրդ կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Միննույն ժամանակ, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանն գտնում է, որ մեղադրալ՝ ԱՆՍանթրոսանի պաշտպան
Կ.Կիրակոսյանի միջնորդությունը պետք է մերժել:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281րդ, 352րդ, 359-րդ, 361363-րդ ու 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1 Արմեն Վովայի Սանթրոսյանի վերաբերյալ ՀՇ հակակոռուպցոն դատարանի 2024 թվականի հունվարի 23-ի որոշումը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի մարտի 1-ի որոշումը բեկանել ն պաշտպան Կ.Կիրակոսյանի միջնորդությունը մերժել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Դատավորներ՝ Ռ՛ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ս.ՁԻՉՈՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
15
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 հուլիսի, 2024 թ.
- Գործի #:
- ՀԿԴ2/0003/01/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
