Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Քաղաքացիական իրավունք — 1076
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Քաղաքացիական իրավունք — 1076

Վճռաբեկ դատարան25 հուլիսի, 2008 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի նախադեպային շտեմարանում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըԳործարքներ
PDF

Ամփոփում

քննելով Ավետիս Սորսումատյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.03.2008 թվականի որոշման դեմ ըստ հայցի Ավետիս Սորսումատյանի ընդդեմ Ռիմա Կարապետյանի և Վալերի Հովսեփյանի առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան հացվորը պահանջել է վավեր ճանաչել իր և Ռիմա Կարապետյանի ու Վալերի Հովսեփյանի միջև կնքված Սարկավագի 147/1 փողոցի թիվ 12 բնակարանի առուվաճառքի գործարքը: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ Դատարան) 14.12.2007 թվականի վճռով հայցը բավարարել է: Վերաքննիչ քաղաքացիական դատա

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

քաղաքացիական գործ թիվ 08-414

Նախագահող դատավոր Կ.Չիլինգարյան

Դատավորներ

Լ.Գրիգորյան

Լ.Սոսյան

Քաղաքացիական գործ թիվ 3-417(ՎԴ)

2008թ.

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի

դատարան)

Հանրապետության

Վճռաբեկ

դատարանը

(այսուհետ

Վճռաբեկ

նախագահությամբ

Հ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ Ա

ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

Վ ԱԲԵԼՅԱՆԻ

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Ս ՍԱՐԳՍՅԱՆԻ

Ս. ՕՀԱՆՅԱՆԻ

2008 թվականի հուլիսի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ավետիս Սորսումատյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.03.2008 թվականի որոշման դեմ ըստ հայցի Ավետիս Սորսումատյանի ընդդեմ Ռիմա Կարապետյանի և Վալերի Հովսեփյանի առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան հացվորը պահանջել է վավեր ճանաչել իր և Ռիմա Կարապետյանի ու Վալերի Հովսեփյանի միջև կնքված Սարկավագի 147/1 փողոցի թիվ 12 բնակարանի առուվաճառքի գործարքը:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ Դատարան) 14.12.2007 թվականի վճռով հայցը բավարարել է: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 19.03.2008 թվականի որոշմամբ բեկանվել է վերոհիշյալ վճիռը և գործն ուղարկվել է Երևանի քաղաքացիական դատարան` նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ավետիս Սորսումատյանը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը,փաստարկները և պահանջը.

2

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորմամբ.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ, 300-րդ, 447-րդ հոդվածները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածը և 53-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն քաղաքացիական գործում առկա ՛Ստացական վերնագրված երկու փաստաթղթով հնարավոր է պարզել անշարժ գույքի առուվաճառքի անհրաժեշտ և բավարար երեք տարրերը կողմերը, առարկան և գինը: Ստացականների վերլուծությունից հստակ երևում է որ գործարքի կողմեր են Ավետիս Պետրոսի Սորսումատյանը (գնորդ) և Ռիմա Կարապետանն ու Վալերի Հովսեփյանը (վաճառողներ): Գործարքի առարկան է Սարկավագի փողոց 147/1 համար 12 բնակարանը: Պայմանագրի գինը կազմել է 40.000 ԱՄՆ դոլար: Այդ մասին կարելի է եզրակացնել վերջին ՛ստացականում նշված հետևյալ տեքստից. ՛Ընդհանուր Ավետիս Սորսումատյանից ստացա 23 000 ԱՄՆ դոլար $ (քսան երեք հազար ԱՄՆ դոլար): Մնացած 17 000 $ (տասնյոթ հազար ԱՄՆ դոլարը) առք ու վաճառքից հետո: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել վերոհիշյալ ապացույցները:

՛Ստացական վերնագրված փաստաթղթերի ՛Սարկավագի փողոց 147/1 բն. 12, տուն վաճառելու համար ստացա կանխավճար ձևակերպումը չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան որպես հիշատակված հասցեի անշարժ գույքը վաճառելու կողմի կամքը հիմնավորող ձևակերպում:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև կողմերի հետագա գործողությունները, մասնավորապես այն հանգամանքը, որ Ռիմա Կարապետյանը և Վալերի Հովսեփյանը 02.05.2007 թվականին մարել են ՛Արֆին վարկային կազմակերպության հանդեպ ունեցած 4.213.811 ՀՀ դրամ գումարի պարտքը և նույն օրը վերոհիշյալ բնակարանը գրավից հանելու մասին վերցվել է թիվ 184 տեղեկանքը: Նշված երկու փաստաթղթերի ամսաթվերն ու գումարի չափը, վկայում են այն մասին, որ նախատեսված էր վաճառելու վեճի առարկա բնակարանը և կանխավճարն էլ վերցվել է հենց այդ բնակարանի համար, այն չափով, որպեսզի հնարավոր լինի մարել տվյալ բնակարանի գրավով ապահովված պարտքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.03.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 14.12.2007 թվականի վճռին:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը

1. 02.05.2007 թվականին Ռիմա Կարապետյանը ստորագրել է ՛Ստացական վերնագրված փաստաթուղթ, հետևյալ բովանդակությամբ. ՛Ես` Ռիմա Հակոբի Կարապետյանս անձնագիր AF0244875 տրված 019 կողմից, բնակվող Սարկավագի փողոց 147/1 բն. 12 տուն վաճառելու համար ստացա կանխավճար 1 000 $ (հազար ԱՄՆ դոլար): Ստացա Ավետիս Պետրոսի Սորսումատյանից, որի համար ստորագրում եմ:

2. 03.05.2007 թվականին Ռիմա Կարապետյանը ստորագրել է ՛Ստացական վերնագրված փաստաթուղթ, հետևյալ բովանդակությամբ. ՛Ես` Ռիմա Հակոբի Կարապետյանս անձնագիր AF0244875 տրված 019 կողմից, բնակվող Սարկավագի փողոց 147/1 բն. 12, տուն վաճառելու համար ստացա կանխավճար 22 000 $ (քսան երկու հազար ԱՄՆ դոլար): Ստացա Ավետիս Պետրոսի Սորսումատյանից, որի համար ստորագրում եմ:

Ընդհանուր Ավետիս Սորսումատյանից ստացա 23 000 ԱՄՆ դոլար $ (քսան երեք հազար ԱՄՆ դոլար): Մնացած 17 000 $ (տասնյոթ հազար ԱՄՆ դոլարը) առք ու վաճառքից հետո: Ստորագրություն, Կարապետյան:

3

3. Ռիմա Կարապետյանը և Վալերի Հովսեփյանը 03.05.2007 թվականին մարել են ՛Արֆին վարկային կազմակերպության հանդեպ ունեցած 4.213.811 ՀՀ դրամ գումարի պարտքը և նույն օրը ք.Երևան, Սարկավագի փողոց 147/1 բնակարան համար 12 (այսուհետ Բնակարան) գրավից հանելու մասին վերցրել թիվ 184 տեղեկանքը:

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից:

Նույն օրենսգրքի 298-րդ հոդվածի առաջին մասի համաձայն գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից, դատարանն իրավունք ունի, գործարքը կատարած կողմի պահանջով, այն վավեր ճանաչել: Այդ դեպքում գործարքի հետագա նոտարական վավերացում չի պահանջվում: Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` ՛Քնար-88 ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ, (գումար բռնագանձելու պահանջով)):

Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական, և թե՛ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման, վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանն եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածից հետևում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում վճիռ կայացնելիս, այլև պետք է

պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես, Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ))

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման առարկա չի դարձրել ՛Ստացական վերնագրված երկու գրավոր փաստաթղթերը, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ փաստաթղթերը ստորագրելուց հետո Ռիմա Կարապետյանը և Վալերի Հովսեփյանը 03.05.2007 թվականին մարել են ՛Արֆին վարկային կազմակերպության հանդեպ ունեցած 4.213.811 ՀՀ դրամ գումարի պարտքը:

Մասնավորապես, ՛Ստացական վերնագրված երկու գրավոր փաստաթղթերում նշված են գործարքի առարկան` բնակարանը, կողմերը, գործարքի գինը և վճարման կարգը: Բացի այդ վաճառողները նույն օրը գործողություններ են կատարել բնակարանը գրավից հանելու համար, սակայն հետագայում խուսափել են առուվաճառքի գործարքն

4

ավարտին հասցնելուց, այն դեպքում երբ գնորդը իր կողմից կատարել է մինչ այդ պահը գործարքն ավարտին հասցնելու բոլոր հնարավոր գործողությունները: Հիմք ընդունելով վերոգյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ավետիս Սորսումատյանի կողմից լրիվ կատարվել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ վաճառողները` սույն գործով պատասխանողները խուսափել են գործարքի նոտարական վավերացումից, հետևաբար, առուվաճառքի գործարքը, ՀՀ քաղաքացիական

օրենսգրքի

300-րդ

հոդվածի

2-րդ

կետի

պահանջներին

համապատասխան, ենթակա է վավեր ճանաչման:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական

ակտին

օրինական

ուժ

տալը

բխում

է

արդարադատության

արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.03.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Արաբկիր և ՔանաքեռԶեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 14.12.2007 թվականի վճռին:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

ՆԱԽԱԳԱՀՈՂ`

Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ`

Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Վ.ԱԲԵԼՅԱՆ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

5

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 հուլիսի, 2008 թ.
Գործի #:
—
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել