Գլադկիխ — ԵԴ1/0855/01/24
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2023 թվականի նոյեմբերի 15-ին, ՀՇ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՇ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2րդ մասի Լին կետով նախաձեռնվել է թիվ 13724423 քրեական վարույթը: 2023 թվականի նոյեմբերի 15-ին Միխայիլ Սերգեյի Գլադկիխը ձերբակալվել է: Երնան քաղաքի Կենտրն ն ՆորքՄարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Ռ.Արսենյանի՝ 2023 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ Մ.Գլադկիխի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՇ քրեա
Ամբողջ Տեքստ
ՀԹ շ2թ ԵԴԼ/0855/01/24
Տի
Իշ : եր Է ՐԿ» 8
ՍԱԾ
ԳԵՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Վ.Մելիքյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Բեկթաշյան
22 ապրիլի 2026 թվական ք.Երնան
ՃՇՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 22-ի որոշման դեմ մեղադրյալ Միխայիլ Սերգեյի Գլադկիխի պաշտպաններ Է.Խաչատրյանի ն Ս.Մինասյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի նոյեմբերի 15-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2րդ մասի Լին կետով նախաձեռնվել է թիվ 13724423 քրեական վարույթը:
2023 թվականի նոյեմբերի 15-ին Միխայիլ Սերգեյի Գլադկիխը ձերբակալվել է:
Երնան քաղաքի Կենտրն ն ՆորքՄարաշ վարչական շրջանների
դատախազության դատախազ Ռ.Արսենյանի՝ 2023 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ Մ.Գլադկիխի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ն հաջորդ օրը նրան մեղադրանք է ներկայացվել:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ մեղադրյալ Մ.Գլադկիխի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով, որը 2024 թվականի հունվարի 11ի, փետրվարի 13-ի ն ապրիլի 12-ի որոշումներով երկարաձգվել է՝ յուրաքանչյուր անգամ 2 (երկու) ամիս ժամկետով:
2024 թվականի ապրիլի 29ին քրեական վարույթը մեղադրական
եզրակացությամբ ուղարկվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի հունիսի 10-ին՝ նախնական դատալսումների ընթացքում, մեղադրյալ Մ.Գլադկիխի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարաձգել է 3 (երեք) ամիս ժամկետով՝ մինչն 2024 թվականի սեպտեմբերի 15-ը:
3. Մեղադրյալ Մ.Գլադկիխի պաշտպաններ Է.Խաչատրյանի ն Ս.Մինասյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ մերժել է բողոքը՝ անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հունիսի 10-ի որոշումը:
3
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Մ.Գլադկիխի պաշտպաններ Է.Խաչատրյանըն ն Ս.Մինասյան, ներկայացրել են հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի հունվարի 2-ի որոշմամբ ընդունվել է վարութ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճոաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքաբերները նշել են, որ ստորադաս դատարանները թույլ են տվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք դատական ակտի բեկանման հիմք են:
Մասնավորապես, բողոքի հեղինակները փաստարկել են, որ Առաջին ատյանի դատարանը դատական նիստն անցկացրել է առանց թարգմանչի մասնակցության, այն դեպքում, երբ մեղադրյալն ազգությամբ ռուս է ն չի տիրապետում դատավարության լեզվին: Բացի այդ, դատարանը մի քանի անգամ ռուսերենով հարցեր է ուղղել մեղադրյալ Մ.Գլադկիխին, իսկ պաշտպանության կողմի այն հայտարարությանը, որ առանց թարգմանչի դատական նիստը ենթակա է հետաձգման՝ որնէ կերպ չի արձագանքել:
5.. Բողոք բերած անձինք, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն հետնությանը, որ պաշտպանները չեն առարկել առանց թարգմանչի դատական նիստը շարունակելու դեմ, նշել են, որ պաշտպանական կողմը հայտարարել է, որ առանց թարգմանչի դատական նիստն անցկացնելը խնդրահարույց է: Բացի այդ, բողոք բերած անձինք նշել են նան, որ մեղադրյալ Մ.Գլադկիխին ամբողջական կերպով չեն տրամադրվել քրեական գործի թարգմանությունները:
5.2. Բողոքաբերների պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանն անհիմն է դիտարկել պաշտպանության կողմի միջնորդությունը վարույթը բանավոր ընթացակարգով անցկացնելու վերաբերյալ, մինչդեռ բանավոր ընթացակարգով քննություն անցկացնելու նպատակներից մեկն էլ այն էր, որ Վերաքննիչ դատարանում
4
հրավիրվի թարգման ն Մ.Գլադկիխին հնարավորություն տրվի իր դիրքորոշումն անձամբ ներկայացնելու դատարանին:
53. Բողոքի հեղինակների պնդմամբ, Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ չի հիմնավորել հիմնավոր կասկածի առկայությունը:
5.4. Բողոքաբերները նշել են նան, որ դատարանն արձանագրելով, որ նվազել է Մ.Գլադկիխի կողմից ազատության մեջ հայտնվելու դեպքում գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը՝ այդուհանդերձ բացառել է այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը:
Բողոք բերած անձինք գտել են, որ ներկա փուլում Մ.Գլադկիխի կողմից ազատության մեջ գտնվելու դեպքում գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունն այլնս այն աստիճան բարձր չէ, որ այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չլինեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը:
6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակները խնդրել են բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը ն կայացնել նոր դատական ակտ՝ բավարարել պաշտպանության կողմի միջնորդությունը` մեղադրյալ Մ.Գլադկիխի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխել ն համակցված կերպով կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք ն գրավ՝ 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամի կամ այն ողջամիտ գումարի չափով, որը դատարանը կհամարի բավարար՝ մեղադրյալի պատշաճ վարքագիծը կանխորոշելու համար:
Վճոաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները:
7. Միխայիլ Սերգեյի Գլադկիխի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն արարքի համար, որ «(..) ՐՆ/ա, նախնական համաձայնության գալով Միխայիլ Վլադիմիրի Միրոշկինի հեվ, պայմանավորվածություն է ձեռք բերել խմիի կազմում զիաղվել թմրանյութերի իրացմամբ:
Այսպես.
5
Միխայիլ Սերգեյի Գլադկիխը, խախվաելով «Թմրամիջոցների ն հոգնմեվ, նյութերի մասին» ՀՀ օրենքի 1Էրդ հոդվածի 2-րդ կերի պահանջը, այն Լ՝ չունենալով ոժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամի թմրամիջոցների ն հոգեմեվ, (հոգեներգործուն) նյութերի շրջանառություն իրականացնելու, այսինքն՝ թմրամիջոց պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կում առաքելու թույլվվություն,, Օ-նախնական համաձայնության գալով Միխախ| Վլադիմիրի Միրոշկինի հեվ.՝ պայմանավորվածություն է ձեռք բերել խմբի կազմում զբաղվել թմրանյութերի իրացմամբ:
Պայմանավորվածություն ձեռք բերելուց ն իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով վարձակալել են Երեան քաղաքի Մյասնիկյան փողոցի 18-րդ բնակարանը, որտեղ արեղծել են թմրանյութեր պատրասվելու ն աճեցնելու համար հավտւկ հարմարություններ, որոնք կահավորել են լուսային ն օդափոխության համակարգերով, ինչպես նան ձեռք են բերել թմրանյութերի աճեցման Օ համար հատուկ ապարարվպաւնյութե, որից հետո պատրաստի «Մարիխուանա» տեսակի թմրանյութը քննությամբ դեռնս չպարզված անձանց իրացնելու նպատակով կշռել են, բաժանել են հավասարաչափ մասերի ն փաթեթավորել են հատուկ փաթնթներու, իսկ մի մասից էլ արացել են «Մարիխուանայի յուղ» տեսակի թմրանյութ:
Իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերի՝ 66.62 գրամ
հաստատուն քաշով (132, 9.43, 951 9.03, 9.48, 9.51, 933, 9.21) «Մարիխուանա» տեսակի թմրանյութը, 751 գրամ քաշով «Մարիիասանայի յուլ» տեսակի թմրանյութը, ինչպես նան «Կանեփ» բույսի մերկ ցողունների մնացորդները, մեկ հատ պլաստմասե վփաւլտայի մեջ աճեցված թվով երկու հատ «Կանեփ» տեսակի բույսերը, թմրանյութեր աճեցնելու ն խրացնեու համար նախատեսված պարագաները՝ էլեկտրոնային կշեռքը, թվով երկու աղացը, բույսեր աճեցնելու համար նախատեսված օդափոխության աարքերը հայտնաբերվել են 2023թ. նոյեմբերի 15-ին Երնան քաղաքի Մյասնիկյան փողոցի 18-րդ բնակարանում կատարված դեպքի վայրի զննությամբ, իսկ հիշյալ հասցեում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է բույսերի աճեցման պարագաներ, գազի լիցքավորմեւն տարաներ, զիպ փաթնթներ, կպչուն ժապավեն, 5 հաւտ արվեւկ, փարա,
6
1 հատ խողովակ, լամպ, փաքացուցիչ ն հովացման սարքեր, ջերմաչափ, վրան, օդափոխման համակարգ, օդափոխման ն չորեցման նպատակով հատուկ հարմարեցված պահան (...)»/:
8. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի մայիսի 3ի՝ թարգմանիչ հրավիրելու մասին որոշմամբ արձանագրել է, որ մեղադրյալներ Միխայիլ Միրոշկինը ն Միխայիլ Գլադկիխը չեն տիրապետում հայերեն գրավոր ն բանավոր լեզվին, հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, որը կխոչընդոտի նրանց՝ օրենքով սահմանված դատավարական իրավունքներն իրականացնելուն, ն գտել, որ պետք է հրավիրել թարգմանիչ՝ քրեական գործի քննության ողջ ընթացքում հայերենից ռուսերեն, ռուսերենից հայերեն գրավոր, բանավոր թարգմանություն իրականացնելու համար»:
9. 2024 թվականի մայիսի 20-ին «Արթ քոնսալթինգ» սահմանափակ պատասխանատվության ընկերության տնօրեն Ա.Խաչատրյանին ուղարկված ծանուցագրում նշվել է, որ 2024 թվականի մայիսի 14-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել ն նշանակվել է 2024 թվականի հունիսի 10-ին, ժամը 17:00-ին, Երնան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ խնդրելով նշված օրը ն ժամին ապահովել թարգմանչի ներկայությունը՝ հայերենից ռուսերեն, ռուսերենից հայերեն գրավոր-բանավոր թարգմանություն իրականացնելու համար::
10. 2024 թվականի հունիսի 10ի դատական նիստին թարգմանիչը չի ներկայացել::
1. 2024 թվականի հունիսի 10ի դատական նիստի արձանագրության համաձայն` դատավորը դիմել է կողմերին՝ նշելով, որ առկա պայմաններում հնարավոր չէ շարունակել գործի քննությունը, քանի որ մեղադրյալներն օտարազգի են ն թարգմանչի մասնակցությունը դատական նիստին պարտադիր է: Միաժամանակ դատարանը նշել է, որ կքննարկվի միայն անհապաղ քննարկման ւ Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 2122:
3 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 38:39:
3 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 43:
«Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 59-60:
7
ենթակա՝ Մ.Գլադկիխի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը: Որից հետո դատարանը դիմել է մեղադրողին՝ ելույթ ունենալու համար:
Մեղադրողի ելութից հետո դատարանը ռուսերենով հարցեր է ուղղել մեղադրյալ Մ.Գլադկիխին, որոնց վերջինս պատասխանել է: Այնուհետն դատարանը խոսքը փոխանցել է պաշտպաններին՝ խափանման միջոցի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար: Պաշտպան Ս.Մինասյանն իր ելույթի ընթացքում, ի թիվս այլնի, նշել է, որ խնդիր է տեսնում առանց թարգմանչի դատական նիստն անցկացնելու հետ կապված, հաշվի առնելով, որ մարդու ազատության իրավունքի սահմանափակումն ու լեզվին չտիրապետելը հակադարձ համեմատական են: Պաշտպանը նշել է, որ քննարկել խափանման միջոցի հարցը, այնուհետն թարգմանիչ ներգրավելն ինքնին խախտում է, ն այդ հարցին հետագայում անդրադարձ կարվի:
Վերոնշյալից հետո դատարանն արձանագրելով, որ վարույթի լեզուն հայերենն է, սակայն ինքն անձամբ տիրապետում է ռուսաց լեզվին՝ նշել է, որ ցանկանում է խափանման միջոցի վերաբերյալ լսել մեղադրյալի կարծիքը: Որից հետո ռուսերենով դիմել է մեղադրյալին ն լսել վերջինիս դիրքորոշումը:
1.1. Խափանման միջոցի հարցը քննարկելուց ն լուծելուց հետո, դատավորն արձանագրել է, որ առկա պայմաններում հնարավոր չէ շարունակել գործի քննությունը ն դատական նիստը հետաճգել է»:
12. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի հունիսի 10-ի որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(...) Մեղադրանքի հիմնավոր կամ. անհիմն լինելու, մեղադրյալի մեղավորության կամ անմեղության, արարքի ճիշվ կամ սխալ որաւկման հարցերին դատարանը չի անդրադառնում ն չի էլ կարող անդրադառնալ, քանի որ դրանք բացառապես քրեական գործի դատաքննությամի լուծվող հարցեր են ն չեն կարող քննարկվել մեղադրյալի նկատմամբ ընտրված կալանքի հարցի քննության ժամանակ:
Դատարանն արձանագրում է միայն, որ առկա են բավարար փաստեր ն տեղեկություններ աո այն, որ մեղադրյալ Միխայիլ Գլադկիխն առնչություն ունի իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցանքների կավարմանը.: (...)
Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 1, դատական նիստի արձանագրության լազերային կրիչը, թերթ 62:
8
Դատարանն արձանագրում է, որ քրեական գործով Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը քննության առնելով մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանավորում խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը ն անդրադառնալով կալանավորման հիմքերին, արձանագրել է, որ |առկա է) մեղադրյալի կողմից ազավության մեջ հայտնվելու դեպքում իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դյված պարտականությունները չկատարկու մասնավորապես քրեական գործին խոչընդովտելու հավանականությունը:
Դատարանն արձանագրելով որ Միխայիլ Գլադկիխը մալադրվում է
բնակչության առողջության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցանքի կատարման մեջ,։ որի համա պատիժ նախատեսված է բացառապես
ազավազրկման ձնով, դրա հետ մեկվեղ, հաշվի առնելով մեղադրյալին վերագրվող կոնկրեր արարքի առանձնահամվությունները, բնույթը, հանրային վտանգավորություն աստիճանը, ենթադրաբար կատարման եղանակը, սպառնացող հնարավոր պատժի խատությունը, ըստ. էության վերահաստատում է քրեական գործով մինչդատական վարույթում Երեան քաղաքի առաջին ափյանի ընդհանուր իրավատաթյան քրեական դատարանի՝ Միխայիլ Գլադկիխի նկատմամբ կալանավորում, որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշմաւմը արձանագրվածն այն մասով որ դեռնս շարունակվում է պահպանվել այն մտավախությունը, որ ազավության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալ Մ.Գլադկիխը կարող է չկատարել իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունները՝ մասնավորապես խոչընդոտել գործի |քննությանը):
Միաժամանակ Դատարանն արձանագրում է, որ թենքրեական գործի՝ արդեն իսկ դատարանում գտնվելու հանգամանքը որոշ չափով նվազեցնում է մեղադրյալի կողմից ազատության մեջ հայտնվելու դեպքում իր վրա ՀՀ քրեական դափավարության օրենսգրքով դրված պարվփականությունները` մասնավորապես գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը, այդուհանդերձ նշված հանգամանքը քրեական գործի քննության աույն փուլում (այն դեռես նոր է վարույթ ստանձնվել ն գտնվում է նախնական դավպտալսումների վոլում) չի կարող լիովին վերացնել նշված մտաւվայխությաւն առկայությունը, ուստի Դատարանը գնում է, որ
9
դեռնս պահպանվում է այն մտավախությունը, որ մեղադրյալն ազավության մեջ հայտնվելու դեպքում կարող է չկատարել իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարվականությունները` մասնավորապես խոչընդոտել գործի քննությանը:
Վերը նշված՝ մեղադրյալի կողմից հանցանք կավարելու իր վիա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված ապարտականությունները չկատարելու մտավախության առկայության պայմաններու, հաշվի առնելով նան պաշտպանական կողմի դիրքորոշումները, Դատարանն այլընփրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորությունը բացառում է: Այլ կերպ՝ Դատարանի դիտարկմամբ ազավտւթյունից զրկելու հեր 9 չկապված այլընտրանքային խափանման միջոցները չեն կարող երաշխիք հանդիսանալ ազատության մեջ հայտնվելու դեպքում մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար (...)»6:
13. Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 22-ի որոշման համաձայն՝ «Ը. Սյկատի ունենալով, որ Միխայիլ Գլադկիխի վերաբերյալ քրնական գործն, րար էության, քննելու համար գփնվում է Առաջին ափյանի դատարանում` Վերաքննիչ դատարանն այլնս առարկայազուրկ է համարում անդրադառնալ հիմնավոր կասկածի աոռնչությամը բողոքաբերի փաստարկին:
(.-.) Վերաքննիչ դատարանը փասվում է, որ սույն գործով մեղադրյալ Միխայիլ Գլադկիխին կալանքի փակ պահելու ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությաւն հիմքում ընկած են, ի թիվս այլնի, փաարական հանգամանքներ՝ մասնավորապես.
- Ծիխայիլ Գլադկիխին մեղսագրվող ենթադրյալ հանցանքի բնույթը (...։ դրա վտանգավորության աստիճանը, մասնավորապես այն, որ Միխայիլ Գլադկիխին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված առանձնապես ծանր հանցանքի կատարում, որի համար որպես պատիժ նախատեսված Լ միայն ազատազրկման ձեով՝ 6-12 փարի ժամկետով, ինչը էական նշանակություն ունի մեղադրյալի հերագա վարքազծի հավանականությունը կանխորոշելու հարցում,
ճ Տե'ս, վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 6370:
10
- մեղադրյալ Միխայիլ Գլադկիխը Ռուսաարանի Դաշնության քաղաքացի է, ազգությամբ ռուս, չի աշխատում, ամուսնացած չէ, հաշվառված է ՌԴ Մոսկվա քաղաքի Շերբավովսկայա փողոցի 16-րդ շենքի 175-րդ բնակարանում, ՀՀ-ում չունի մշտական բնակության վայր,
- վարույթը գտնվում է նախնական դատալսումների փուլում, նոր է վարույթը ստանձնվել դատարանում, չեւ կատարվել դատավարական մի շարք
գործողություններ, ուստի մեղադրյալն ազավության մեջ մնալու դեպքում կարող է խոչընդուրնը գործի քննությանը:
Հաշվի առնելով մեղադրյալ Միխայիլ Գլադկիխի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսնորելու բարձր հավանականության մասին վկայող վերոգրյալ հանգամանքներ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում այլընտրանքային խափանմեւն միջոցի կամ միջոցների կիրառումն անբավարար է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար:
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ խափանման միջոցի գործողության ընթացքում չեն փոխվել կամ վերացել դրա իրավաչավության պայմանները, այսինքն` դեռնս առկա է մեղադրյալ Միխայիլ Գլադկիխին կալանքի տակ պահելու հիմքերը, մեղադրյալ Միխայիլ Գլադկիխի հավանական գործողությունների մասին հեվզնությունները հիմնված են գործի նյութերից բխող ողջամիտ ենթադրությունների վրա, հետնարար` վերջինիս նկատմամբ կիրառված կալանքը դատաքննության տվյալ փուլում ենթակա չէ վերացման կամ փոփոխման:
Անդրադառնալով պաշտպանների հատուկ վերանայման բողոքի այն
փատրարկին, որ դատաքննությանը չի ներկայացել թարգմանիչ, ն մեղադրյալը չէր տիրապետում հայերեն լեզվին, ինչով պայմանավորված խախտվել է մայրենի լեզվից ն թարգմանչի ծառայություններից օգտվելու մեղադրյալի իրավունքը` Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դատական նիատրի
արձանագրության մանրամասն ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դափական նիարի սկզբից նախագահող դատավորը հայտնել է, որ չի ներկայացել գործով ներգրավված համապատասխան լեզուներին փիրապետող թարգմաեւնիչը, սակայն առկա պայմաններում անհրաժեշտ Լ շարունակել դատական նիատի՝ նշելով,
1
որ քննարկվելու են վարույթի սույն փուլում առավել սուղ հարցերը՝ մասնավորապես կալանքի իրավաչափության պայմաններր ն մեղադրյալին շարունակական կալանքի փակ պահելու հիմքերը Նախագահող դատավորի նման
հայտարարությունից հետո պաշտպաններ Էմին Խաչատրյանն ն Սմբատ Մինասյանը չեն առարկել նման պայմաններում դատական նիարը շարունակելու դեմ, ուարի հատուկ վերանայման բողոքի նշված փատրարկին անդրադառնալը առարկայազուրկ է, քանի որ վարույթի մասնակիցները կարող էին առարկել նման պայմաններում նիարի անցկացման դեմ, սակայն չեն առարկել:
Վերաքննիչ դատարանը հաշվի է առնում նան այն հանգամանքը, որ վիճարկվող որոշումը կայացնելիս Առաջին ատյանի դատարանը հանդես է եկել որպես վարույթն իրականացնող մարմին:
Վերոգրյալի կապակցությամբ Վերաքննիչ դատարանն արձանագրում է նան, որ որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող Առաջին ատյանի դատարանի դատական ակտր բեկանելու համար անհրաժեշտ է ծանրակշիռ փաարական հանգամանքների առկայություն: Հաւկառակ մոտեցումը, Վերաքննիչ դատարանի համոզմամբ, կարող է իր բացասական ազդեցությունը թողնել Առաջին ատյանի դատարանում հիմնական քրեական գործի քննության բնականոն ընթեւցքի վրա` դրանով իսկ սահմանափակելով Առաջին ատյանի դատարանի ներքին անկախությունը: Մինչդեռ, տվյալ դեպքում ներկայացված հատուկ վերանայման բողոքում այդպիսի ծանրակշիո փաարական հանգամանքներ չեն մաւտնանշվել:
Վերաքննիչ դատարանը հանգում է հետնության, որ Առաջին ատյանի դավարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, կայացրել է հիմնավորված ն պամճառաբանված դապտեւկաւն ակվ, ուստի մեղադրյալ Միխայիլ Սերգեյի Գլադկիխի պաշվայաններ Էմին Խաչատրյանի ն Սմբատ Մինասյանի հավաուկ վերանայման բողոքը պետք է մերժել, իսկ Առաջին ատյանի դավփարանի որոշումը՝ թողնել անփոփոխ (..)»՛:
14. Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի մարտի 14ի որոշմամբ Մ.Գլադկիխի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցը փոփոխվել է ն 7 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 6370:
12
որպես խափանմանմիջոցների համակցություն է ընտրվել տնային կալանքը՝ 3 (երեք) ամիս ժամկետով, որը հետագայում երկարաձգվել է, գրավը՝ 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամի չափով ն բացակայելու արգելքը":
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. ստորադաս դատարանների կողմից պահպանվել է արդյո՞ք մայրենի լեզվով հանդես գալու ն թարգմանչի ծառայություններից օգտվելու՝ մեղադրյալ Միխայիլ Գլադկիխի իրավունքը:
16. ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պեւրական ն տեղական ինքնակառավարմաուն մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են. կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամիը կամ օրենքներով»:
ՀՀ Սահմանադրության 20րդ հոդվածի համաձայն՝ «Հայատրանի
Հանրապետության պետակաւն լեզուն հայերենն Լ»:
17. «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նան Եվրոպական կոնվենցիայի) 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաճայն՝ «Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հերեյալ նվազագույն իրավունքները.
(.-.)
ե. օգվվելու թարգմեւնչի անվճար օգնությունից, եթե ինքը չի հասկանում դատարանում գործեծվող լեզուն կամ չի խոսում այդ լեզվով»:
171. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նան՝ Եվրոպական դատարան) արձանագրել է, որ 6-րդ հոդվածի 3րդ կետի «ե» ենթակետի պահանջները պետք է դիտարկել որպես նույն հոդվածի 1-ին կետով երաշխավորվող արդար դատաքննության իրավունքի առանձնակի ասպեկտներ: 4 Տես վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 114-122, ինչպես նան Կազմ ճո դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԵԴ1/0855/01/24 քրեական գործը:
13
Ուստի, արդյունավետ թարգմանության վերաբերյալ բողոքները Դատարանը քննում է նշված երկու կետերի հիման վրա՝ միասին վերցված::
Իրեն հասկանալի լեզվով հանդես գալու իրավունքի վերաբերյալ Եվրոպական դատարանը նշել է, որ մեղադրյալը, ով չի կարողանում հասկանալ կամ խոսել դատավարության լեզվով, իրավուն, ունի ստանալու թարգմանչի անվճար ծառայությոն կամ վարույթի փաստաթղթերի կամ արձանագրությունների թարգմանություններ, ինչը նրան անհրաժեշտ է՝ օգտվելու համար արդար դատաքննության իրավունքից":
17.2. ԽճունՏնտի 5. ատնՂճ գործով վճռում Եվրոպական դատարանն արձանագրել է, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի, «ե» կետը չի ենթադրում քրեական դատավարությունում առկա բոլոր նյութերի, ապացույցների կամ պաշտոնական փաստաթղթերի գրավոր թարգմանություն: (Թարգմանչի օգնությունը պետք է ապահովվի այնքանով, որ մեղադրյալը տեղեկացվի իր դեմ առկա գործի մասին ն կարողանա կազմակերպել իր պաշտպանությունը:
17.3. Շատոճու 5. էօ Սոմ6ճ Խ1ոջոօուգործով վճռում Եվրոպական դատարանը նշել է որ դիմումատուի թարգմանչական ծառայություններից օգտվելու անհրաժեշտության ստուգման համար դատավոր` պետք է խորհրդակցի դիմումատուի հետ. դատավորը պետք է համոզված լինի, որ գործի լսումների ժամանակ թարգմանչի բացակայություն, չի վնասի դիմումատուի լիարժեք ներգրավվածությանը նրա համար վճռորոշ գործում»:
Եվրոպական դատարանն արձանագրել է, որ ինչպես փաստաբանի
աջակցությունը, թարգմանիչ ունենալու իրավունքը նույնպես պետք է ապահովել նախաքննության փուլից սկսած, բացառությամբ երբ հիմնավորվում է, որ այդ իրավունքի սահմանափակման համար գոյություն ունեն ծանրակշիռ պատճառներ: Տես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Թոռ ս. 7ա՛եօչ զործով 2014 թվականի հոկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 45440/04, կետ 48։
.Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 1սշճ1ըեօ, Թճհուծու ճոճ ԽօԸ ս. Օօոռճոչ զործով 1978 թվականի նոյեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 6210/73, 6877/75, 7132/75, կետ 48:
ո Տես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Խռուռչումմ չ Պատե գործով 1989 դեկտեմբերի 19-ի վճիռը, գանգատ թիվ 9783/82, կետ 74:
ռ Տե'ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Շետեռու ,. (էծ Սուլթմ Վոջմռու գործով 2002 թվականի սեպտեմբերի 24-ի վճիռը, գանգատ թիվ 32771/96, կետ 38:
14
Թարգմանչի բացակայության դեպքում կասկածի տակ կարող է հայտնվել այն հանգամանքը, թե արդյո՞ք մեղադրյալի կողմից կայացված որոշումները եղել են լիովին գիտակցված: Ուստի, սկզբնական փուլերում թարգմանության հետ կապված թերացումները կարող են հետնանքներ առաջացնել այլ իրավունքների համար՝ խաթարելով ամբողջական վարույթի արդարությունըտ:
17.4. Եվրոպական դատարանն արձանագրել է, որ այն փաստը, որ մեղադրյալի փաստաբանը տիրապետում է դատարանում գործածվող լեզվին, իսկ մեղադրյալը՝ ոչ, սռվորաբար բավարար չէ: Դատավարության թարգմանությունն անհրաժեշտ է՝ ապահովելու համար արդար դատաքննության իրավունքը, այդ թվում՝ դատական նիստին մասնակցելու իրավունքը, որի համար պահանջվում է, որ մեղադրյալը կարողանա հասկանալ դատավարությունը ն տեղեկացնել իր փաստաբանին իր պաշտպանության հետ կապված ցանկացած հարցի մասին, որը պետք է բարձրացնելը: Եվրոպական դատարանն արձանագրել է նան, որ թարգմանչի ծառայություններից օգտվելու իրավունքից կարելի է հրաժարվել, սակայն դա պետք է լիսի մեղադրյալի որոշումը, այլ ոչ թե նրա պաշտպանի":
17.5. Եվրոպական դատարանը 71281740 5. 510ս6օուճ գործով վճռում արձանագրել է, որ վարույթին մասնակցող իրավասու մարմինները, հատկապես՝ ներպետական դատարաններն են պարտավոր պարզել, թե արդյո՞ք դատաքննության արդարության համար անհրաժեշտ է կամ անհրաժեշտ էր նշանակել թարգմանիչ, ով կօգներ մեղադրյալին: Այդ պարտականությունը չի սահմանափակվում այն իրավիճակներով, որոնցում օտարերկրացի մեղադրյալն ուղղակիորեն պահանջում է թարգմանություն: Դատարանը վճռել է, որ հաշվի առնելով արդար դատաքննության նշանակությունը ժողովրդավարական հասարակությունում այդ պարտավորությունը ծագում է յուրաքանչյուր անգամ, երբ գոյություն ունեն հիմքեր՝ կասկածելու, որ անձը բավարար ո Տես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Թռ). 7աղեօյ գործով 2014 թվականի հոկտեմբերի 14-ի վճիոը, գանգատ թիվ 45440/04, կետեր 50, 54-55.
ո Տես, ռամոնչ ռանոմչ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 16ռուոչնւջիԼ . (ատո գործով 1989 դեկտեմբերի 19-ի վճիռր, գանգատ թիվ 9783/82, կետ 74, Շստեռու ս. իշ Սուօմ 1Աոջմնու գործով 2002 թվականի սեպտեմբերի 24-ի վճիռը, գանգատ թիվ 32771796, կետ 38:
5 Տե՛ս, տամոն ուսոմչ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Խոուոտոտ1 ս. (ատեն գործով 1989 դեկտեմբերի 19-ի վճիռը, գանգատ թիվ 9783/82, կետ 80:
5
չափով չի տիրապետում վարույթի լեզվին, օրինակ՝ եթե նա վարույթի անցկացման վայրի պետության քաղաքացի կամ մշտական բնակիչ չէ":
18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաճայն՝ «Լ Վարույթի լեզուն գրական հայերենն է: Բացառությամբ դատարանի ն վարույթի հանրային մասնակիցների, յուրաքանչյուր ոք իրավունք ունի վարույթի ընթացքում հանդես գալու այն լեզվով, որին տիրապետում է:
Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` վարույթի լեզվին չտիրապետող մեղադրյալին անհատույց հնարավորություն է տրվում թարգմանչի օգնությամը իրականացնելու այն օրենսգրքով սահմանված իր բոլոր իրավունքներն այն լեզվով, որին նա փիրապետում է»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաճայն՝ «Լ. Թարգմանիչը վարույթի առարկայով չշահագրգոված այն անձն է, որին վարույթն իրականացնող մարմինը հրավիրում է թարգմանություն կատարելու համար: (...)
2. Թարգմանիչը պերք է պատշաճ փիրապետի վարույթի լեզվին ն այն լեզվին, որից կատարվում է թարգմանությունը:
3. Վարույթի այլ մասնակիցներն իրավունք չունեն թարգմանիչ լինելու (...):
5. Թարգմանիչը պարփավոր է`
7) ենթարկվել վարույթն իրականացնող մարմնի կարգադրություններին, եթե դրանք չեն վերաբերում թարգմանության բովանդակությանը (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 275-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում թարգմանչի մասնակցությունը դատական նիստին պարտադիր է: Թարգմանչի չներկայանալու դեպքում դատալսումները հետաձգվում են»:
19. Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր նախադեպային իրավունքում ձնավորած դիրքորոշումն առ այն, որ անձի իրավունքների ն ազատությունների պաշտպանության իրավունքը սուբյեկտիվ իրավունք է, որին ուղիղ համեմատական է այդ իրավունքները ն ազատությունները ճանաչելուն ն պաշտպանելուն, ինչպես նան դրանց իրացումն ապահովելու համար անհրաժեշտ կառուցակարգեր ստեղծելուն »Տես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 77291706 7. ՏԼ0սօոմճ գործով 2018 թվականի օգոստոսի 28-ի վճիռը, գանգատ թիվ 59868/08, 8 81:
16
ուղղված պետության պոզիտիվ պարտականությունը: Քրեադատավարական հարաբերություններում, ելնելով քրեական դատավարության հանրային բնույթից, դատավարության յուրաքանչյուր մասնակից իրավուն, ունն իմանալու իր կարգավիճակից բխող իրավունքները ն ապարտականությունները: ՝Նշված իրավունքին համապատասխանում է քրեական վարույթն իրականացնող մարմինների պարտականությունը՝ դատավարության յուրաքանչյուր մասնակցին պարզաբանելու նրա իրավունքներն ու պարտականությունները:
Վճռաբեկ դատարանը Նաիրա Գելաշվիլու գործով արձանագրել է, որ քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց` իրենց համար նախընտրելի լեզվով հանդես գալու իրավունքը պետք է ապահովվի դատավարության րոլոր փուլերում Քրեական դատավարության լեզվի սկզբունքը քրեական վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնում է քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց ոչ միայն պարզաբանել իրենց համար նախընտրելի լեզվով հանդես գալու իրավունքը, այլն դրա իրականացումն ապահովել այնպես, որ չսահմանափակվեն ն գործնականում իրագործվեն ինչպես գործի քննության ցանկացած փուլում իրենց նախընտրած լեզվով հանդես գալու, այնպես էլ` մյուս բոլոր այն իրավունքները, որոնք փոխկապակցված են այդ իրավունքի հետ ն երաշխավորված են օրենքով:
19.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, դատական պաշտպանության իրավունքի համատեքստում, որպես անձի իրավունքնեի պաշտպանության արդյունավետ միջոցի երաշխիք, քրեական վարույթի լեզվին չտիրապետող մեղադրյալին իրավունք է վերապահել վարույթի ընթացքում հանդես գալ այն լեզվով, որին տիրապետում է՝ միաժամանակ սահմանելով վարույթի լեզվին չտիրապետող մեղադրյալին անհատույց թարգմանչի ծառայություններով ապահովելու վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը: Միաժամանակ, հարկ է նկատել, որ վարույթի լեզվին չտիրապետող մեղադրյալի իրավունքների իրացման տեսանկյունից կարնոր է ոչ միայն թարգմանչի մասնակցությունը գործի քննությանը, այլն այն 5 Տե՛ս, ուսոնտ ոաոոմ ւ, Վճռաբեկ դատարանի՝ Արման Դավթյանի ն Սոնա Մկրտչյանի գործով 2012 թվականի նոյեմբերի Լի թիվ ԵԱԴԴ/0004/11/12 որոշման 14-15-րդ կետերը:
Թ Տե՛ս, դաքոհտ ուաոոմ 5 Վճռաբեկ դատարանի` Նաիրա Գելաշվիլու զործով 2007 թվականի մայիսի 4ի թիվ ՎԲ72/07 որոշման 4.1-րդ կետը:
17
պահանջների պահպանումը, որոնք օրենսդիրն առաջադրել| է վարույթն իրականացնող մարմնին՝ անձին որպես թարգմանիչ ներգրավելու հարցում:
Այսպես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թարգմանիչը վարույթի առարկայով չշահագրգռված այն անձն է, ով պետք է պատշաճ տիրապետի վարույթի լեզվին ն այն լեզվին, որից կատարվում է թարգմանությունը: Վերոգրյալի հետ մեկտեղ, օրենսդիրը հստակ արձանագրել է, որ վարույթի այլ մասնակիցներն իրավունք չունեն թարգմանիչ լինելու: Հետնաբար, վարույթին մասնակցող մյուս սուբյեկտներից որնէ մեկի կողմից թարգմանչի պարտականությունների կատարումն անթույլատրելի է, ինչը նպատակ ունի երաշխավորելու թարգմանչի մասնագիտական անկախությունն ու անաչառությունը: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ օրենսդիրը, բարձր դեր տալով թարգմանչի մասնագիտական անկախությանն ու անաչառությանը, արգելել է վերջինին մասնակցել վարույթին անգամ այն դեպքերում, երբ դատավորի, վարույթի հանրային կամ մասնավոր մասնակցի հետ գտնվում է ազգակցական կամ անձնական կամ այլ կախվածության հարաբերությունների մեջ» Բացի այդ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6Լրդ հոդվածի 5-րդ մասի 7րդ կետում առկա կարգավորման համաձայն՝ թարգմանիչն անգամ պարտավոր չէ ենթարկվել թարգմանության բովանդակությանը վերաբերող վարույթն իրականացնող մարմնի կարգադրություններին, որով սահմանվել է նան թարգմանչի մասնագիտական գործունեությանը վարույթն իրականացնող մարմնի կողմից որնէ կերպ միջամտելու անթույլատրելիությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում, վարույթի լեզվին չտիրապետող մեղադրյալի՝ իրեն հասանելի լեզվով հանդես գալու իրավունքի արդյունավետ իրացման նախադրյալ է վերոնշյալ պահանջներին
համապատասխանող անձին որպես թարգմանիչ ներգրավելու վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը:
20. Ամփոփելով, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ նախընտրելի լեզվով հանդես գալո ն թարգմանիչ ունենալու անձի իրավունքը դատական 5 Տե՛ս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 61-րդ, 7Լրդ հոդվածները:
18
պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման նախադրյալներից մեկն է, որն ապահովում է վերջինի՝ գործնականում իրատեսական ն իրագործելի լինելը: Վերոգրյալով պայմանավորված՝ օրենսդիրը, բոլոր այն դեպքերում, երբ մեղադրյալը չի տիրապետում վարույթի լեզվին, թարգմանչի մասնակցությունը դատական նիարին համարել է պարվփադիր, միաժամանակ, սահմանելով, որ թարգմանչի չներկայանալն ինքնին հիմք է դատալսումները հետաճգելու համարշճ:
21. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.
- Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի մայիսի 3-ին նախնական դատալսումների փուլում, որոշում է կայացրել թարգմանիչ հրավիրելու մասին՝ արձանագրելով, որ մեղադրյալներ Մ.Միրոշկինը ն Մ.Գլադկիխը չեն տիրապետում հայերեն գրավոր ն բանավոր լեզվին, հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, ինչը կխոչընդոտի նրանց՝ օրենքով սահմանված դատավարական իրավունքներն իրականացնելուն, ն գտել, որ պետք է հրավիրել թարգմանիչ՝ քրեական գործի քննության ողջ ընթացքում հայերենից ռուսերեն, ռուսերենից հայերեն գրավոր, բանավոր թարգմանություն իրականացնելու համարշ:
Այնուհետն, «Արթ քոնսալթինգ» սահմանափակ պատասխանատվության ընկերության տնօրեն Ա.Խաչատրյանին ուղարկված ծանուցագրով նշվել է 2024 թվականի հունիսի 10-ին, ժամը 17:00-ին ապահովել թարգմանչի ներկայությունը՝ հայերենից ռուսերեն, ռուսերենից հայերեն գրավոր-բանավոր թարգմանություն իրականացնելու համարշ:
- 2024 թվականի հունիսի 10-ին նշանակված դատական նիստին թարգմանիչը չի ներկայացել, ն Առաջին ատյանի դատարանը, արձանագրելով, որ մեղադրյալներն օտարազգի են ն թարգմանչի մասնակցությունը դատական նիստին պարտադիր է, այնուամենայնիվ, որոշել է քննարկել անհապաղ քննարկման ենթակա՝ Մ.Գլադկիխի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը: Այնուհետն դատավորը ռուսերենով հարցեր է ուղղել մեղադրյալ Մ.Գլադկիխին, ն արդյունքում վերջինին կալանքի տակ պահելու ժամկետը 3 (երեք) ամսով երկարաձգելու մասին որոշում է շո Տե՛ս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 275-րդ հոդվածի 2-րդ մասը:
2 Տե՛ս, սույն որոշման 8-րդ կետը:
» Տե՛ս, սույն որոշման 9-րդ կետը:
19
կայացրել, ապա արձանագրելով, որ առկա պայմաններում հնարավոր չէ շարունակել գործի քննությունը, դատական նիստը հետաճգել է»:
- Վերաքննիչ դատարանը 2024 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հունիսի 10-ի դատական նիստի ընթացքում պաշտպաններ Է.Խաչատրյաանը ն Ս.Մինասյանը չեն առարկել թարգմանչի բացակայության պայմաններում դատական նիստը շարունակելու դեմ, ուստի գտել է, որ հատուկ վերանայման բողոքի նշված փաստարկին անդրադառնալն առարկայազուրկ է, քանի որ վարույթի մասնակիցները կարող էին առարկել նման պայմաններում նիստի անցկացման դեմ, սակայն չեն առարկել:
Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանը հանգել է հետնության, որ Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, կայացրել է հիմնավորված ն պատճառաբանված դատական ակտ:':
22. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշմամբ շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առանց թարգմանչի մասնակցության Մ. Գլադկիխի ազատության իրավունքի շարունակական սահմանափակման անհրաժեշտության հարցը քննարկելու արդյունքում նա զրկվել է իր պաշտպանության իրավունքը լիարժեք իրացնելու հնարավորությունց ն խախտվել է թարգմանչի ծառայություններից օգտվելու ն իրեն հասանելի լեզվով հանդես գալու նրա իրավունքը:
Վճռաբեկ դատարանն անընդունելի է համարում Առաջին ատյանի դատարանի նման մոտեցումը, հատկապեսայն պայմաններում, երբ Առաջին ատյանի դատարանն ինքն է արձանագրել դատական նիստն առանց թարգմանչի մասնակցության շարունակելու անհնարինությունը, որից հետո, սակայն, քննարկման առարկա է դարձրել Մ.Գլադկիխի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու շարունակականության հարցը՝ արդյունքում առանց թարգմանչի մասնակցության որոշում կայացնելով երկարաձգել նրա նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը:
Ց Տե'ս, սույն որոշման 10-րդ, 11-րդ, 11.1-րդ ն 12-րդ կետերը: 2: Տե'ս, սույն որոշման 13-րդ կետը:
20
Վերոգրյալի առնչությամբ հարկ է նշել, որ դատական նիստին թարգմանչի մասնակցությունն ապահովելու օրենսդրական պահանջը, ի թիվս այլնի, կոչված է երաշխավորելու անձի՝ դատական պաշտպանության ն դատարանի մատչելիության իրավունքի արդյունավետ իրացումը: Ուստի, խափանման միջոցի երկարաձգման հարցի՝ օրենքով սահմանված ժամկետում քննության առնելու պահանջը չպետք է հանգեցնի այլ դատավարական երաշխիքների, մասնավորապես՝ վարույթի լեզվին չտիրապետող մեղադրյալի թարգմանչի օգնությամբ օրենքով սահմանված իր իրավունքներն իրացնելու ն իրեն հասանելի լեզվով հանդես գալու իրավունքի խախտման:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, թարգմանչի չներկայանալու պայմաններում դատական նիստը շարունակելով ն առանց թարգմանչի մասնակցության քննարկելով անձի հիմնարար՝ ազատության իրավունքի շարունակական սահմանափակման հարցը, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 275-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում:
23. Վերոգրյալից բացի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության լեզուն հայերենը սահմանելով, օրենսդիրն իմպերատիվ պահանջ է նախատեսել դատարանի համար դատավարությունն իրականացնել բացառապես հայերենով: Հետնաբար, դատարանը չի կարող կողմերի հետ հաղորդակցվել այլ լեզվով կամ հանդես գալ որպես թարգմանիչ: Մինչդեռ, Առաջին ատյանի դատարանը, դատական նիստի ընթացքում ռուսերեն լեզվով հարցեր է ուղղել մեղադրյալ Մ.Գլադկիխին
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 ապրիլի, 2026 թ.
- Գործի #:
- ԵԴ1/0855/01/24
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
