Պետրոսյան
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան) 2021 թվականի հունիսի 1-ի որոշմամբ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ ԱշՀովհաննիսյանի միջնորդությունը՝ Գ.Պետրոսյանի՝ նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու մասին, բավարավել է: 2. Վերոնշյալ որոշման դեմ Գ.Պետրոսյանի պաշտպաններ Վ.Գնորգյանի ն Կ.ՍՍտեփանյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՇ վերաքննիչ քրե
Ամբողջ Տեքստ
24/01.06.2021
2 ՏԱՏ
ԱԱ,
) 1) ՊՔ, ջ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Ա.Բեկթաշյան
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն
հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նան՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
2024 թվականի մարտի 21-ին քաղաք Երնանում
գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ 24/01.06.2021 գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի հուլիսի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի վճռաբեկ բողոքը.,
: Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքները քննվում են մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան) 2021 թվականի հունիսի 1-ի որոշմամբ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ ԱշՀովհաննիսյանի միջնորդությունը՝ Գ.Պետրոսյանի՝ նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու մասին, բավարավել է:
2. Վերոնշյալ որոշման դեմ Գ.Պետրոսյանի պաշտպաններ Վ.Գնորգյանի ն Կ.ՍՍտեփանյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան) 2021 թվականի հուլիսի 15ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակի, բեկանել Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի հունիսի 1-ի որոշումը՝ մերժելով ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Ա.Հովհաննիսյանի միջնորդությունը:
3. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2021 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
31Լ Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
3.2. 2023 թվականի հունվարի 16-ին գործը բաշխվել (հանձնվել) է ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմին:
33. Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 2-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
3
4. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի 2021 թվականի հուլիսի 15-ի որոշումն օրինական ն հիմնավորված չէ, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:
4.1. Բողոքի հեղինակը մասնավորապես նշել է, որ Վերաքննիչ դատարանը, նշելով, որ իր տրամադրության ներքո գտնված նյութերում բացակայում է «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը, հանգել է սխալ հետնության, քանի որ հենց դատական ակտում վկայակոչված ն Վերաքննի. դատարանի տրամադրության տակ գտնված՝ ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ՀԱՄԱԴՊ վարչության ահաբեկչության ն ծայրահեղականության դեմ պայքարի բաժնի ավագ օպերլիազոր, ոստիկանութան ավագ լեյտենանտ Մ.Մարգարյանի՝ «Օպերատիվ աղբյուրից ստացված տեղեկությունների մասին» տեղեկանքի 2021 թվականի հունիսի 1-ի քաղվածքով հիմնավորվում է վերոգրյալ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես, ըստ նշված տեղեկանքի՝ «ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Գագիկ Ալբերտի Պետրոսյանը (ծնված՝ 24.011967թ., հաշվառված՝ Արմավիրի մարզ, գ.Ջանֆիդա, 13 փող., 13 տ.) Երնան քաղաքում ն ՀՇ մարզերում հնարավոր է ակտիվ գործունեությոն է իրականացնում նպատակ ունենալով ընտրողներին գումար տալու կամ հարկադրելու միջոցով կազմակերպել ընտրությունների ժամանակ թեկնածուներից որնէ մեկի կամ կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) որնէ մեկի օգտին քվեարկելու գործընթացը:
4.2. Բողոքաբերը փաստարկել է նան, որ Վերաքննիչ դատարանում պաշտպանների բողոքի քննության ընթացքում դատական նիստին մասնակցող դատախազը բողոքի կապակցությամբ իր առարկությունները ներկայացնելիս պնդել է, որ ներկայացված նյութը, մասնավորապես՝ հետաքննության մարմնի կողմից ներկայացված օպերատիվ աղբյուրից ստացված տեղեկությունների վերաբերյալ տեղեկանքից կատարված քաղվածքը, հիմնավորում է նման ՕՇՀՄ իրականացնելու անհրաժեշտությունը ն այն առավել քան բավարար է, որպեսզի Վերաքննիչ դատարանը կարողանա գնահատել ն ստուգել
4
բողոքարկվող դատական ակտի իրավաչափությունը, մասնավորապես` այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման անհնարինությունը:
43. Բացի այդ, բողոք բերած անձը նշել է, որ վիճարկվող դատական ակտում Վերաքննիչ դատարանը օպերատիվ-հետախուզական միջոցառումների ն քննչական գործողություններ իրականացման փաստական հիմքերի ապացուցողական շեմը նույնացրել է՝ անտեսելով օպերատիվ-հետախուզական գործունեության առանձնահատուկ բնույթը: Բողոքաբերի համոզմամբ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ն քննչական գործողությունների իրականացման փաստական հիմքերի ապացուցողական շեմերը չեն կարող նույնացվել հաշվի առնելով օպերատիվ-հետախուզական գործունեության առանձնահատուկ բնույթը: Օպերատիվ տեղեկությունները կարող են ստացվել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցներից ն այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանցից, որոնք չեն կարող բացահայտվել: Բացի այդ, ՀՀ օրենսդրությունը մինչ քրեական գործի հարուցումը հետաքննության մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու ն արդեն հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում դատական վերահսկողության առարկա հանդիսացող քննչական գործողություննե կատարելու համար սահմանել է անձի սահմանադրական իրավունքների սահմանափակման տարբեր երաշխիքներ, իրենց առջն դրված Տ խնդիրներով պայմանավորված այդպիսի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ն քննչական գործողություններ իրականացնելու անհրաժեշտությունը հիմնավորող տարբեր չափանիշներ, մինչդեռ վիճարկվող դատական ակտով Վերաքննիչ դատարանը փորձ է կատարել դրանք գնահատել նույն հարթության մեջ:
4.4. Բողոքաբերը նշել է նան, որ Վերաքննիչ դատարանը, (նախագահող նույն դատավորը) այ՝ թիվ Բ-3669/20։, ԵԴԶԼ ն ԵԴԶ9 գործերով «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին միջնորդություն Առաջին ատյանի դատարանի կողմից բավարարելու մասին որոշումների դեմ պաշտպանների կողմից ներկայացված բողոքները
5
մերժելով, հետաքննության մարմնի կողմից ներկայացված նույնաբնույթ քաղվածքը բավարար է գնահատել հիմնավորված համարելու այդպիսի օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու հիմքերի ն անհրաժեշտության վերաբերյալ՝ արձանագրելով, որ հիշյալ օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելը հանդիսացել է ծայրահեղ միջոց, որի դեպքում միայն հնարավոր կլիներ ձեռք բերել պահանջվող ապացույցները:
45. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել ն որնէ կեպ չի գնահատե նան այն հանգամանքը որ ենթադրյալ ծանր, խիստ լատենտայնությոն ունեցող ընտրակաշառքի վերաբերյալ հանցագործության կապակցությամբ ստացված օպերատիվ տեղեկությունը «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-միջոցառման ընթացքում ոչ միայն չի հերքվել, այլ, ինչպես այդ միջոցառմամբ, այնպես էլ արդեն հարուցված քրեական գործի նախաքննությամբ հաստատվել է, ինչի արդյունքում ենթադրյալ հանցավոր արարք կատարելու մեջ կասկածվող մյուս անձ Ռուբեն Խաչիկի Խլղաթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1ին ն 2-րդ կետերով:
46. Վերոգրյալից բացի, բողոքաբերը փաստարկել է, որ սույն գործով ինչպես միջնորդություն հարուցած օպերատիվ մարմինը, այնպես էլ դատարանը փաստել են, որ՝ Գ.Պետրոսյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2- րդ կետով նախատեսված առերնույթ արարքի կատարման մեջ, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դասվում է ծանր հանցագործությունների շարքին, ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով ձեռնարկվել են նան այլ միջոցներ («օպերատիվ հարցում», «օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» միջոցառումները), սակայն արդյունքում որնէ եղանակով հնարավորություն չի եղել լիարժեք ստուգել ստացված օպերատիվ տեղեկություններ ն այդ կապակցությամբ ստանալ փաստական տվյալներ, ուստի դատարանին է ներկայացվել քաղվածք՝ օպերատիվ աղբյուրից ստացված տեղեկատվության մասին: Բողոքաբերի պնդմամբ՝ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների նկատմամբ նախնական
վերահսկողությունը կանոնակարգող վերաբերելի օրենսդրական կարգավորումներից
6
տեսանելի է, որ դատարանը «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու վերաբերյալ օպերատիվ մարմնի միջնորդության հիմնավորվածությունը ստուգելիս իրավասու է պարզել՝
- միջնորդությունը ներկայացվել է պատշաճ սուբյեկտի կողմից, թե՝ ոչ,
-անձը կասկածվում է արդյոք ծանը կամ առանձնապես ծանըր հանցագործության կատարման մեջ, թե՝ ոչ,
-այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է,
- օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման հիմքերը: Ընդ որում, անհրաժեշտ է նս մեկ անգամ կրկնել, որ այդ հիմքերը իրենց ապացուցողական չափանիշի տեսանկյունից չեն կարող նույնացվել քննչական գործողություննեի կատարման փաստական հիմքերի հետ:
Բողոք բերած անձր գտել է, որ Առաջին ատյանի դատարանը վկայակոչված հանգամանքների ստուգման արդյունքում հանգել է ճիշտ եզրահանգման, մինչդեռ Վերաքննի Օ։»-դատարանը, անտեսելով օպերատիվ հետախուզական միջոցառման իրականացման հիմքերի ապացուցողական չափանիշի տեսանկյունից ինչպես իր կողմից արդեն իսկ իրավաչափորեն ձնավորած մոտեցումը, այնպես էլ այդ գործունեության առանձնահատուկ բնույթը, դրանք գնահատել է առավել բարձը չափանիշի տեսանկյունից՝ արդյունքում կայացնելով անհիմն, օրենքի պահանջների խախտմամբ որոշում:
5. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2021 թվականի հուլիսի 15-ի որոշումը՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի հունիսի 1-ի որոշումը:
Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
6. Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի հունիսի 10-ի որոշմամբ արձանագրել է հետնյալը. (.) /Եեյլնեով մասնավոր ն հանրային շահերի անհրաժեշտ հավասարակշոման անհրաժեշտությունից ն նկատի ունենալով որ այլ եղանակով անհրաժեշտ տեղեկատվությաւն ձեռքբերումն անհնարին է, ն Գ.Պերրոսյանի նկատմամը «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» միջոցառման անցկացմամբ կարող են
7
ստացվել երկուն ավղի անձի գումար փալու կամ հարկադրելու միջոցով ընտրությունների ժամանակ թեկնածուներից կամ կուսակցություններից (լուսակցությունների դաշինքներից) որնէ մեկի օգտին քվեարկելու վերաբերյալ հիշյալ տեղեկատվությունը հիմնավորող պտվյալնեի, որոնց օգվագործումը կնպաստի ՀՀ քրեական օրենսգրքի 35-1542րդ հոդվածի 4րդ մասի 2րդ կետով նախատեսված ենթադրյալ ծանր հանցագործութան կանխմանը, դատարանը գտնում է, որ միջնորդությունը հիմնավոր է ն ենթական է բավարարման (...)»-:
7. Վերաքննիչ դատարանը 2021 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(.) Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետնում է, որ հետաքննության մարմնի կողմից միջնորդություն է հարուցվել Առաջին ատյանի դատարան՝ «Հեռախոսային ` խոսակցությունների վերահսկու» օպերատիվ- հետախուզական միջոցառում իրականացնելու թույլվվություն արանալու մեւսին: Առաջին ատյանի դատարանին են ներկայացվել այդ օպերատիվ-հերախուզական միջոցառման իրականացման անհրաժեշտություն, հիմնավորող նյութերը, որոնք Առաջին ատյանի դատարանը միջնորդությունը բավարարելուց հեվտ վերադարձրել է հետաքննության մարմնին:
Առաջին ատյանի դատարանի որոշման վերաքննիչ բողոքարկման արդյունքում Առաջին ատյանի դատարանի կողմից Վերաքննիչ դատարան ուղարկված նյութերում: բացակայում են «Հեռախոսային խոսակցությունների վերահակում» օպերատիվ- հետախուզական միջոցառման իրականացման անհրաժեշտություն, հիմնավորող նյութերը (Առաջին ատյանի դատարանից սվփաւցված նյութերում առկա են հետնյալ փաստաթղթերը հետաքննության մարմնի ուղեկցական գրությունը, հետաքննության մարմնի որոշումի՝ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ- հետախուզական միջոցառում անցկացնելու թույլատվություն արաւնալու միջնորդություն, հարուցելու մասին, քաղվածք՝ օպերատիվ աղբյուրից արացված տեղեկությունների մասին տեղեկանքից ն Առաջին ատյանի դատարանի որոշումը):
Վերաքննիչ դատարանը քննիչից ն դատախազից պահանջե է ներկայացնել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական 2 Տե՛ս գործի նյութեր, թերթեր 5-6:
8
միջոցառման իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը, որոնք ներկայացված են եղել Առաջին ավտյաւնի դատարանին, սակայն Վերաքննիչ դատարան որնիցե նյութ չի ներկայացվել: Ընդ որում՝ Վերաքննիչ դատարանը գրություն է ուղարկել ոստիկանության պետի առաջին փեղակալ Ա.Հովհաննիսյանին` հայտնելով է, որ թիվ 24/0106.2021 գործով Երեան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021թվականի հունիսի Էի որոշման դեմ Գագիկ Պետրոսյանի պաշտպաններ Վաղարշակ Գնորգյանի ն Կարեն Ստեփանյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քննության է նշանակվել 2021 թվականի հուլիսի 15-ին՝ ժամի 10:00ին, թիվ 3 դատական նիատերի դահլիճում: Միաժամանակ խնդրել է, որ Վերաքննիչ դատարան ներկայացնել թիվ 24/01.06.2021 գործով նյութերը` թղթային փարբերակով:
Ի պատասխան Վերաքննիչ դատարանի գրության՝ ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ պետ Վ.Վարդանյանը հայտնել է, որ ծառայողական ն աշխատանքային
ծանրաբեռնվածությունից ելնելով հնարավոր չէ ապահովել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողի ներկայությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում 2021 թվականի հուլիսի 15ին՝ ժամի 10:00-ին կայանալիք դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացրել է, որ Գագիկ Պետրոսյանի վերաբերյալ գործի նյութերը գաղտնազերծված վիճակում 2021 թվականի հունիսի 1-ին գրությամբ ուղարկվել են ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն, որն էլ տրամադրվել է քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանին չեն ներկայացվել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ- հետախուզական միջոցառման իրականացման անհրաժեշտություն, հիմնավորող նյութեր, ինչը հիմք է այդ օպերափիվ-հերախուզական միջոցառում` իրականացնելու թույլվվություն տալու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու ն հետաքննության մարմնի միջնորդությունը մերժելու համար:
Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ աշխատակիցների կողմից ներկայացրած օպերատիվ տեղեկանքին, ապա` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ
9
միայն օպերատիվ տեղեկանքը չի կարող հիմք հանդիսանալ անձի սահմանադրական ն կոնվենցիոն իրավունքը սահմանափակելու համար: Ընդ որում՝ ՀՀ վճռաբեկ դատարանը դիվ ԵՇԴ/0073/07/15 քրեական գործով 2015 թվականի դեկվփեմիերի 185ի որոշմամը արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումը` «լ. . .) հենում է, որ արորադաս դատարանները որպես խուզարկություն կատարելու թույլտվություն տալու հիմք են դիտարկել միայն Շենգավիթի բաժնից արացված վերոնշյալ գրությունի՝ առանց գնահատման ենթարկելու դրանում առկա տվյալները: Այսպես, արորադաս դատարաններն անտեսել են հանգամանքներն աո այն, որ օպերատիվ տեղեկությունների փեռքբերումը դասվում է այն օպերատիվ-հերախուզական միջոցառումների շարքին, որոնք րնդգրկված չեն նախնական դատական վերահսկողության օրյեկտների շրջանակում, դրա արդյունքն ամրագրված է միայն փատրաթղթային ձնով, աղբյուրր բացահայտված չէ: Գործի նյութերում առկա չեն այլ հանգամանքներ, որոնք հնարավորություն կտան գնահատել այդ փվյալը, ինչպես նան բացակայում ն այլ փվյալներ, որոնց հեկ. համակցությամբ քննարկվող օպերատիվ տվյալը, կարող էր հիմք հանդիսանալ խուզարկություն կատարելու թույլվվություն տալու համար: Նման պայմաններում` միայն վկայակողչված օպերատիվ տվյալի հիման վրա խուզարկություն կատարելու թուլվվություն տալը րբովանդակազրկել է քննարկվող քննչական գործողության նեկատմամի դատական վերահսկողության էությանը այն դարձել է ձնական, իսկ անձի՝ բնակարանի անձեռեմխելիության իրավունքը վերացական ն պատրանքային, ինչն անթույլատրելի 1 (...)»:
Իսկ ինչ վերաբերում է պաշտպաններ Վաղարշակ Գնորգյանին ն Կարեն Ստեփաւնյանի վերաքննիչ րողոքում նշված Գագիկ Պետրոսյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու արդյունքում արացված ապացույցներն` անթույլատրելի ճանաչելու պահանջին, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նշված հարցը դուրս է սույն վերաքննիչ բողոքի շրջանակներից, իսլ բողոքաբերները զրկված չեն նշված ապացույցի թույլատրելիության հարցը հետագայում դատական քննության «ժամանաւկ վիճարկելու հնարավորությունից:
10
Ամփոփելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Գագիկ Պեվրոսյանի պաշտպաններ Վաղարշակ Գնորզյանի ն Կարեն Ստեփանյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը պերք է րավարարել մասնակի ն բեկանել Առաջին ատյան դատարանի 2021 թվականի հունիսի Էի որոշումը մերժելով հետաքննության մարմնի միջնորդությունը Գագիկ Պեպտլտսյանի կողմից օգվագործվող 098042222 բջջային հեռախոսահամարով` «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ Հետախուզական միջոցառում իրականացնելու թույլվվություն արանալու վերաբերյալ (-.»5
Վճոաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եգրահանգումը.
8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջե բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավոր է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հետնությունն առ այն, որ Գ.Պետրոսյանի՝ նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն իրավաչափ չէ:
9. ՀԸ Սահմանադրության 33-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների ն հաղորդակցության այլ ձների ազապտության ն գաղտնիության իրավունք:
2 Հաղորդակցության ազատությունն Օ։Օ`ն գաղտնիություն, կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պերական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ 6րացահայվտմաւն, հասարակական կարգի, առողջության ն բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների ն ազատությունների պաշտպանության նպավաւկով:
Յ Հաղորդակցության գաղտնիությունը կարող է ատհմանափակվել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար ն պայմանավորված է հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով»:
3 Տե՛ս գործի նյութեր, թերթեր 62-71:
1
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նան՝ Կոնվենցիա) 8-րդ հոդվածի համաձայն` «Լ Յուրաքանչյուր ոք ունն իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի ն նամակագրության նկաղտմեւմը հարգանքի իրավունք
2 Չի թույլատրվում պերական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամի այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով ն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունւմ ի շառ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի փարեսական րարեկեցությաւն, ինչպես նան անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ լթանձանց իրավունքների ն ազատությունների պաշտպանությաւն նպավաւկով»:
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` «Օպերատիվ-հերախազական գործունեություն, մարդու ն քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պետական ու հասարակական անվտանգությունը հակաիրավական ովնեձգություններց պաշտպանկու նպատակով օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից օպերատիվ-հերախուզական միջոցառումների անցկացումն է»:
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն «Հեռախոսային խոսակցությունների վերահսկումը հատուկ ն այ տեխնիկական միջոցների օգվագործմամբ իրականացվող խոսակցությունների, այդ թվում ինտերնետային հեռախոսային խոսակցություների ն էլեկտրոնային հաղորդումների գաղտնի վերահսկումն է (...)»:
Նույն օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն «/Ներքին դիվում, նամակագրության, փոստային, հեռագրական ն այլ հաղորդումների վերահսկում, հեռախոսային խոսակցությունների վերահսկում, ֆինանսական տվյալների մատչելիության ապահովում ն ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարեկի է անցկացնե միայն այն դեպքերում, երը անձր, ում նկատմամը պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանրի ն առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, ն եթե կան հիմնավոր
12
ապացույցներ, որ այլ ալանակով օպերատիվ-հետախուզաւկան միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է»:
1998 թվականի հուլիսի 1Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 284-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Հարցի քննարկման արդյունքներով դատարանը որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու թույլվվություն տալու կամ միջնորդությունը ՁՕմերժելու մասին նշղով բավարարման կամ մերժման հիմքերը: Համապատասխան նյութերը դատարանը վերադարձնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին»:
ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի համաճայն՝ «Քննչական գործողություննե, ն 0օպերատիվհետախուզական միջոցառումներ կատարելու, ինչպես նան դատավարական հարկադրաւնքի միջոցներ կիրառելու մասին դատական որոշումների բողոքարկումը ն արուգումը, բացառությամը այն օրենսգրքի
289. Լին հոդվածով նախատեսված դեպքերի, կատարվում են սույն օրենսգրքի 287 ն 288 հոդվածներով նախատեսված կանոններով»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Այն դեպքում, երբ նիարին ներկայացված չեն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ինչպե նան կալանքի տակ պահելու ժամկերը երկարացնելու օրինականությունը ն հիմնավորվածությունը հաարապտող նյութեր, դատարանը որոշում է կայացնում փվյալ խափանման միջոցը վերացնելու ն անձին կալանքից ազատելու մասին»:
9.1. ՀԸ Մահմանադրական դատարանը 2020 թվականի ապրիլի 28-ի թիվ ՍԴՈ-1526 որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 6րդ մասով նախատեսված իրավակարգավորումը, համաձայն որի՝ օպերատիվ- հետախուզական միջոցառումն իրականացնելու թույլտվություն տալու մասին որոշում կայացնելուց հետո առաջին ատյանի դատարանը համապատասխան միջոցառման իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը վերադարձնում է օպերատիվ- հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին, չի կարող կողմերին ն
13
Վերաքննիչ դատարանին այդ նյութերը չտրամադրելու հիմք հանդիսանալ, ն վերոնշյալ դրույթը պետք է ընկալվի ն մեկնաբանվի բացառապես այն իմաստով, որ չխաթարվի Սահմանադրության 61-րդ հոդվածի Լին մասով ն 63րդ հոդվածի 1ին մասով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության ն արդար դատաքննության իրավունքների բուն էությունը: ՀԸ Սահմանադրական դատարանը գտել է, որ շահագրգիռ անձանց համար իրավական պաշտպանության այդպիսի միջոցները հասանելի են միայն միջնորդութիան քննարկման արդյունքնեով կայացված որոշման դատական բողոքարկման շրջանակներում, իսկ այդպիսի բողոքարկումն իրացնելի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-288-րդ հոդվածների նորմերով նախատեսված կարգով, հետնաբար՝ նան առկա են երաշխիքներ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի ն 63-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության համատեքստում:
Մասնավորապես.
1) բողոքն ստանալով՝ վերաքննիչ դատարանն անհապաղ պահանջում է միջոցառման իրականացման անհրաժեշտություն, հիմնավորող նյութերը ն առաջին ատյանի դատարանի որոշումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 3-րդ մաս),
2) միջոցառման իրականացման օրինականություն, ն հիմնավորվածությունը դատարանն ստուգում է դրանք հաստատող նյութերն ստանալու օրվանից՝ երեք օրվա ընթացքում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մաս),
Յ) առաջին ատյանի դատարանի որոշման օրինականություն՝ ն
հիմնավորվածությունը վերաքննիչ դատարանն ստուգում է դռնփակ դատական նիստում՝ կողմերի մասնակցությամբ՝ պարզաբանելով նրանց իրավունքները ն պարտականությունները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3- րդ ն 4-րդ մասեր),
4) դատական ստուգման արդյունքում վերաքննիչ դատարանը որոշում է կայացնում բողոքը բավարարելու կամ մերժելու մասին (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 5-րդ մաս),
5) այն դեպքում, երբ նիստին ներկայացված չեն միջոցառման իրականացման օրինականությունը ն հիմնավորվածությունը հաստատող նյութեր, վերաքննիչ դատարանը
14
որոշում է կայացնում տվյալ միջոցառումը վերացնելու մասին (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 6-րդ մաս):
92. Մարդու իրավունքների եվրոպական Օ-դատարանը իր նախադեպային որոշումներում բազմիցս նշել է, որ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ որոշումը պետք է լինի պատճառաբանված ն հիմնված լինի ներպետական օրենսդրությամբ նախատեսված կոնկրետ իրավական նորմերի վրա»: Բացի այդ, ցանկացած շահագրգիռ անձ պետք է «արդյունավետ» հնարավորություն ունենա այդ որոշումը դատական կարգով բողոքարկելու, քանի որ հեռախոսային գաղտնալսումները հանդիսանում են որպես անձի՝ Կոնվենցիայով նախատեսված նամակագրությունը հարգելու իրավունքի նկատմամբ լուրջ սահմանափակում:
93 Վճռաբեկ դատարանը անդրադառնալով օպերատիվ-հետախուզական
միջոցառումների կոնկրետ տեսակն ընտրելիս անձի իրավունքների նկատմամբ իրականացվող միջամտության բնույթին Գոռ Սարգսյանի վերաբերյալ գործով արձանագրել է, որ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում հարկավոր է հաշվի առնել նան մարդու իրավունքների ն ազատությունների պաշտպանութան վերաբերալ պետութան կողմից ՀՀ Սահմանադրութամբ ն Կոնվենցիայով ստանձնած պոզիտվ ն նեգատիվ պարտավորությունները՝ մշտապես պահպանելով հանրային շահի ն անհատի շահերի միջն անհրաժեշտ հավասարակշռությունը: Մասնավորապես, օպերատիվ- հետախուզական գործունեության բնույթից ելնելով իրավասու մարմիններն առաջադրված խնդիրները լուծելու նպատակով, համապատասխան միջոցառման տեսակն ընտրելիս ն այն իրականացնելիս, անձի իրավունքների նկատմամբ իրականացվող միջամտության դեպքում` համաչափության սկզբունքին համահունչ պետք է ապահովեն նան արդար դատաքննության, անձնական ն ընտանեկան կյանքը հարգելու ն այլ 4 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի 2020 թվականի ապրիլի 28-ի թիվ ՍԴՈ-1526 որոշումը: 5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ /Մ70 ս. ԲԹ4ԻՇՔ գործով 1990 թվականի ապրիլի 24ի վճիռը, գանգատ թիվ 11105/84, ՈՀՆՏԵՈՄչ. ԵԹՂԿՇԻ գործով 1990 թվականի ապրիլի 24ի վճիռը, զանգատ թիվ 11801/85, ՇԱ ՂԹԼԵՏ ՃԵԼԹՇԻԱՂԽՄ ւ. ԲԹխՇՔ զործով 2008 թվականի մայիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 30392/03։
15
հիմնարար իրավունքների ու ազատությունների համարժեք պաշտպանությունը: Բացի այդ ներպետական օրենսդրությունը նույնպես որոշ խումբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման համար նախատեսելով լրացուցիչ չափանիշներ՝ սահմանափակել է դրանք ընտրելու իրավակիրառողի հայեցողության լուսանցքը:
Հաշվի առնելով, որ այդ գործողությունների իրականացմամբ լուրջ միջամտություն է տեղի ունենում անձի անձնական ն ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքին՝ օրենսդիրն ամրագրել է, որ այն կարող է իրականացվել բացառապես այն դեպքում, երբ՝
ա) անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանը կամ առանձնապես ծանը հանցագործության կատարման մեջ, ն
բ) եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է:
Ընդ որում` Վճռաբեկ դատարանը ընդգծել է, որ վերջին չափանիշի ամրագրմամբ օրենսդիրն 16 գեռ սահմանել է, որ նշված միջոցառումը կարող է իրականացվել միայն որպես ծայրահեղ (վերջին) միջոց (1651 76501), երբ այլընտրանքային եղանակով անհնարին է առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը: Այսինքն՝ նշված միջոցառումը ոչ միայն պետք է իրականացվի դրա բնույթին ն նպատակային նշանակությանը համապատասխան, այ նան այն դեպքում, երբ բացակայում են անձի իրավունքների ն ազատությունների ոլորտ նվազ միջամտության եղանակով նույն տեղեկությունների ձեռքբերման այլ միջոցներ, այդ թվում` քրեական գործով վարույթի շրջանակում քրեական դատավարության օրենսգրքով կոնկրետ տեղեկությունների ձեռքբերման համար նախատեսված միջոցները::
94 Բացի այդ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով օպերատիվ-
հետախուզական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ն բավարար փաստական տվյալների գնահատմանը, Ռուբեն Խլղաթյանի վերաբերյալ գործով արձանագրել է, որ միայն օպերատիվ աղբյուրից ստացված տեղեկատվության մասին տեղեկանքն ինքնին բավարար չէ հաղթահարված համարելու այն նվազագույն շեմը, որն 6 Տես Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Սարգսյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0229/01/16 գործով 2019 թվականի ապրիլի 1-ի որոշման 17.2-րդ կետը:
16
անհրաժեշտ է անձի սահմանադրական ն կոնվենցիոնալ իրավունքի սահմանափակման Ա դրա նկատմամբ միջամտություն իրականացնելու համար: Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանը խնդրել է «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցած հետաքննության մարմնին ներկայացնել գործով առկա բոլոր նյութերը՝ թղթային տարբերակով, սակայն Վերաքննիչ դատարանին այդպես էլ չեն ներկայացվել Ռ.Խլղաթյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը, գտել է, որ Վերաքննիչ դատարանը նման պարագայում փաստացի զրկվել է Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշման օրինականությունը ն հիմնավորվածությունը ստուգելու հնարավորությունից, ինչը, ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 6-րդ մասի իրավակարգավորման ն ՀՀ Սահմանադրական դատարանի 2020 թվականի ապրիլի 28-ի թիվ ՍԴՌ-526 որոշման մեջ տեղ գտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո` հիմք է ներկայացված միջնորդությունը մերժելու համար: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ վիճարկվող դատական ակտում Վերաքննիչ դատարանը օպերատիվ-հետախուզական միջոցառումների ն քննչական գործողությունների իրականացման փաստական հիմքերի ապացուցողական շեմը նույնացրել է. անտեսելով օպերատիվ-հետախուզական գործունեության առանձնահատուկ բնույթը, արձանագրել է, որ մինչն նախնական քննության սկսվելը անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման համար օպերատիվ- հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի գործիքակազմը սահմանափակ է՝ ի համեմատ այն իրավիճակների, երբ արդեն իրականացվում է հետաքննություն կամ նախաքննություն, քանի որ դրանց իրականացման ընթացքում գործով անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման համար ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված է ավելի լայն գործիքակազմ: Բացի այդ, մինչն հետաքննություն կամ նախաքննություն իրականացնելը դատարանի թույլտվությամբ կատարվող օպերատիվ- հետախուզական միջոցառումներն իրականացվում են սակավ տեղեկատվության առկայության պայմաններում, որոնց նպատակն է ծանր ն առանձնապես ծանըր
17
հանցագործությունների հայտնաբերումը, բացահայտումը ն կանխումը, հանցագործություն Օ։»սախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերումը:՛
10. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետնում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանը, թույլատրելով Գ.Պետրոսյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը, արձանագրել է, որ մասնավոր ն հանրային շահերի անհրաժեշտ հավասարակշռման անհրաժեշտությունից ելնելով ն նկատի ունենալով, որ այլյլիրլ6եղանակով անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է՝ միջնորդությունը պետք է համարել հիմնավոր::
- Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին դատարանի որոշումը ն մերժելով հետաքննության մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը, արձանագրել է, որ Վերաքննի: Օ։6դատարանին չեն ներկայացվել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող նյութեր: Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ներկայացրած տեղեկանքին, ապա Վերաքննիչ դատարանը գտել է, որ միայն օպերատիվ տեղեկանքը չի կարող հիմք հանդիսանալ անձի սահմանադրական ն կոնվենցիոն իրավունքը սահմանափակելու համար»:
1. Վերահաստատելով Գոռ Սարգսյանի ն Ռուբեն Խլղաթյանի գործերով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, դրանց ն սույն որոշման 9-9.2- րդ կետերում վկայակոչված իրավադրույթների լույսի ներքո գնահատելով նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննի. Օ։`դատարանի այն դատողություն, որ Գ.Պետրոսյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Ռուբեն Խլղաթյանի վերաբերյալ թիվ 48/10.06.2021 գործով 2023 թվականի սեպտեմբերի 15-ի որոշման 103-րդ կետերը:
Ց Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
5 Տես սույն որոշման 7-րդ կետը:
18
որոշումն իրավաչափ չէ, հիմնավոր է: Վճռաբեկ դատարանի նշված դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ միայն օպերատիվ աղբյուրից ստացված տեղեկատվության մասին տեղեկանքի քաղվածքը բավարար չէ հիմնավորված համարելու Գ.Պետրոսյանի՝ նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու անհրաժեշտությունը, միաժամանակ Վերաքննիչ դատարան չեն ներկայացվել այլ փաստական տվյալներ, որոնց հետ համակցութամբ հնարավոր կլիներ գնահատել վերոնշյալ քաղվածքի հավաստիությունը: Այլ կերպ, միայն օպերատիվ աղբյուրից ստացված տեղեկատվության մասին տեղեկանքի քաղվածքն ինքնին բավարար չէ հաղթահարված համարելու այն նվազագույն շեմը, որն անհրաժեշտ է անձի սահմանադրական ն կոնվենցիոնալ իրավունքի սահմանափակման ն դրա նկատմամբ միջամտություն իրականացնելու համար:
Շաշվի առնելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը նման պարագայում փաստացի զրկվել է Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշման օրինականությունը ն հիմնավորվածությունը ստուգելու հնարավորությունից, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 6- րդ մասի իրավակարգավորման ն ՀՀ Սահմանադրական դատարանի 2020 թվականի ապրիլի 28-ի թիվ ՍԴՌ-526 որոշման մեջ տեղ գտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո հիմք է ներկայացված միջնորդությունը մերժելու համար:
12. Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանում պաշտպանների բողոքի քննության ընթացքում դատական նիստին մասնակցող դատախազը բողոքի կապակցությամբ իր առարկությունները ներկայացնելիս պնդել է, որ ներկայացված նյութը, մասնավորապես՝ հետաքննության մարմնի կողմից ներկայացված օպերատիվ աղբյուրից ստացված տեղեկությունների վերաբերյալ ատեղեկանքից կատարված քաղվածքը, հիմնավորում է նման ՕՀՄ իրականացնելու անհրաժեշտությունը ն այն առավել քան բավարար է, որպեսզի Վերաքննիչ դատարանը կարողանա գնահատել ն ստուգել բողոքարկվող դատական ակտի իրավաչափությունը, մասնավորապես` այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության
19
ձեռքբերման անհնարինությունը, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ միայն օպերատիվ աղբյուրից ստացված տեղեկատվության մասին տեղեկանքից կատարված քաղվածքը բավարար չէ հիմնավորված համարելու Գ.Պետրոսյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու անհրաժեշտությունը, իսկ Վերաքննիչ դատարան չեն ներկայացվել այլ փաստական տվյալներ, որոնց հետ համակցությամբ հնարավոր կլիներ գնահատել վերոնշյալ քաղվածքի հավաստիությունը:
13. Ինչ վերաբերում է բողոքաբերի փաստարկին առ այն, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել ն որնէ կերպ չի գնահատել նան այն հանգամանքը, որ ենթադրյալ ծանր, խիստ լատենտայնություն ունեցող ընտրակաշառքի վերաբերյալ հանցագործության կապակցությամբ ստացված օպերատիվ տեղեկությունը «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-՛միջոցառման ընթացքում ոչ միայն չի հերքվել, այլ, ինչպես այդ միջոցառմամբ, այնպես էլ արդեն հարուցված քրեական գործի նախաքննությամբ հաստատվել է, ինչի արդյունքում ենթադրյալ հանցավոր արարք կատարելու մեջ կասկածվող մյուս անձին՝ Ռ.Խլղաթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ն 2-րդ կետերով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռ.Խլղաթյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ն 2-րդ կետերով ն անգամ անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի միջամտության ենթարկված անմիջական հասցեատիրոջը մեղադրանք առաջադրված լինելու փաստը չի կարող պայմանավորել անձի՝ սահմանադրական ն կոնվենցիոնալ իրավունքի համաչափ սահմանափակման կանոնից արդարացի նահանջը: Ալ կերպ ասած անձի իրավունքի միջամտության իրավաչափությունը չպետք է գնահատել հետադարձության կարգով, այսինքն՝ իրավունքի միջամտությունն սկզբնապես (2ոէծ էօս) լինի առանց բավարար հիմքերի ն անհրաժեշտ պայմանների, սակայն արդյունքով պայմանավորված (քօտէ ԽԹօէատ) հետադարձության կարգով վերածվի իրավաչափ միջամտության: Նման մեկնաբանությունը հակասության մեջ է մտնում իրավունքի գերակայության ն անձանց սահմանադրական իրավունքների նկատմամբ հարգանքի սկզբունքներին, ինչպե նան պետութան նեգատիվ
20
պարտավորություններին (առանց բավարար հիմքերի ն անհրաժեշտության անձի իրավունքների միջամտության արգելքին):
Շակառակ դեպքում՝ անձի անձնական ն ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի սահմանափակման արդյունքում քննության համար էական նշանակություն ունեցող տվյալներ ձեռք բերված լինելու յուրաքանչյուր դ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 հունիսի, 2021 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
