Խարմանտարեան — ԵԴ1/0815/06/24
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1 2023 թվականի նոյեմբերի 16-ին, ՀՇ քննչական կոմիտեի հատկապես կարնոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների ն բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում, ՀՇ քրեական օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ն 3-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 69135023 քրեական վարույթը: 2023 թվականի դեկտեմբերի 29-ին, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարնոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների ն բարձր տեխնոլոգիաների ոլորտում
Ամբողջ Տեքստ
«եե 7225 ԵԴ1/0815/06/24
Էշ ՄԼ հ 17
1/1, ի:
ԹԸ |
ՊՈպՔ ԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Վ.Գրիգորյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Ղուկասյան
10 ապրիլի 2026 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
ԱԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 16-ի որոշման դեմ մեղադրյալ Յարութ Կարապետի Խարմանտարեանի պաշտպան Ն.Ռշտունու հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1 2023 թվականի նոյեմբերի 16-ին, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարնոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների ն բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ն 3-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 69135023 քրեական վարույթը:
2023 թվականի դեկտեմբերի 29-ին, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարնոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների ն բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի Լին կետի ն 296-րդ հոդվածի 3-րդ մասի Լին ն 3-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 69140323 քրեական վարույթը:
Նախաքննության մարմնի՝ 2023 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ թիվ 69140323 քրեական վարույթը միացվել է թիվ 69135023 քրեական վարույթին:
2024 թվականի հունվարի 10-ին, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարնոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների ն բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ն 319-րդ հոդվածի Լին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 69101224 քրեական վարույթը:
Նախաքննության մարմնի՝ 2024 թվականի հունվարի 1-ի որոշմամբ թիվ 69101224 քրեական վարույթը միացվել է թիվ 69135023 քրեական վարույթին:
2024 թվականի հունվարի 1Լին, Յարութ Կարապետի Խարմանտարեանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի Լին ն 3րդ կետերով, 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ն 3-րդ կետերով, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ն 3-րդ կետերով, 319-րդ հոդվածի Լին մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել:
3
2024 թվականի հունվարի 1Լին նախաքննության մարմինը որոշում է կայացրել ազատության մեջ գտնվող մեղադրյալ՝ Յ.,Խարմանտարեանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նպատակով նրան դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին, որը նույն օրը տրվել է կատարման, սակայն հնարավոր չի եղել հայտնաբերել մեղադրյալին:
2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) 2024 թվականի ապրիլի 1Լի որոշմամբ Յ.Խարմանտարեանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով՝ նուն ժամկետով սահմանափակվել է մեղադրյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը:
3. (Մեղադրյալ Յ.Խարմանտարեանի պաշտպան Ն.Ռշտունու հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարանը) 2024 թվականի հուլիսի 29-ի որոշմամբ վերադարձրել է, սահմանելով եռօրյա ժամկետ՝ բողոքում թույլ տրված թերությունները վերացնելու ն սահմանված կարգով կրկին ներկայացնելու համար:
2024 թվականի օգոստոսի 12-ին մեղադրյալ Յ.Խարմանտարեանի պաշտպան Ն.Ռշտունու կողմից կրկին հատուկ վերանայման վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը Վերաքննիչ դատարանի` 2024 օգոստոսի 16-ի որոշմամբ թողնվել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:
4. Վերաքննի դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ
Յ.Խարմանտարեանի պաշտպան ՞Ն.Ռշտունն ներկայացրել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որբ Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի նոյեմբերի 4ի որոշմամբ ընդունվել է վարույթ, ն սահմանվել է վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ, առկա են Վերաքննիչ դատարանի որոշումը ոչ իրավաչափ
4
դարձնող փաստական ն իրավական հանգամանքներ, ինչպես նան բողոքում բարձրացված հարցերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:
5.. Բողոքի հեղինակը նշել է, որ 2024 թվականի հուլիսի 2-ին ներգրավվել է որպես մեղադրյալ Յ.Խարմանտարեանի պաշտպան ն նույն օրը բանավոր տեղեկացել, որ 2024 թվականի ապրիլի 1-ին Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել մեղադրյալ Յ.Խարմանտարեանի նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամիս ժամկետով կալանք կիրառելու մասին: 2024 թվականի հուլիսի 2-ին Յ.Խարմանտարեանը տեղափոխվել է ձերբակալված անձանց պահելու վայր ն հաջորդ օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: 2024 թվականի հուլիսի 3-ին, պաշտպանության կողմի բանավոր խնդրանքով քննիչը տրամադրել է Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 1Լի որոշման պատճենը, միննուն ժամանակ որոշման բնօրինակը մեղադրյալին չի հանձնվել, արձանագրություն չի կազմվել: Դատարանից ստացված նյութերի մեջ նույնպես չկա ն չի կարող լինել որնէ արձանագրություն` որոշման օրինակը մեղադրյալին հանձնելու վերաբերյալ:
Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 29-ի որոշումը փոստի միջոցով ստացել է 2024 թվականի օգոստոսի 8-ին: 2024 թվականի օգոստոսի 9-ը եղել է ուրբաթ, այդ օրը չի հասցրել կապ հաստատել քննիչ Ն.Աբգարյանի հետ: ՃՇաջորդ օրը` 2024 թվականի օգոստոսի 10ը եղել է ոչ աշխատանքային: Փորձել է քննիչի հետ կապ հաստատել հեռախոսով, չի կարողացել: Քանի որ 2024 թվականի հուլիսի 12ին քննիչն իր Հ" էլեկտրոնային փոստից իր՝ ՀՀթթթթթ» էլեկտրոնային փոստին ուղարկել է 2024 թվականի հուլիսի 2-ին կազմված արձանագրության պատճենը, որով հաստատվել է նան, որ Յ.Խարմանտարեանը ցանկանում է, որպեսզի իր
պաշտպանությունն իրականացնի փաստաբան Ն.Ռշտունին, նույն ՀՀՀ" էլեկտրոնային հասցեին ուղարկել է դիմում, որով խնդրել է հաստատել, որ Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի ապրիլի 1-ի որոշման պատճենն իրեն հանձնվել է 2024 թվականի հուլիսի 3ին։ Դրան ի պատասխան՝ քննիչ Ն.Աբգարյանը նույն օրը՝ 2024 թվականի օգոստոսի 10-ին, հեռախոսով իրեն
5
հայտնել է, որ "55" էլեկտրոնային հասցեն իր անձնական հասցեն է ն ինքը պարտավոր չէ ընդունել պաշտպանի դիմումը:
2024 թվականի օգոստոսի 12ի առավոտյան զանգահարել է քննիչ
Ն.Աբգարյանին, որը պատասխանել է, որ դիմումը պետք է ուղարկի ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային հասցեներին, կամ ներկայացնի գրասենյակ, ն նշել, որ այսօր ժամանակ չունի դիմումին պատասխանելու համար:
Բողոք բերած անձը փաստել է, որ դիմումի օրինակներն իր կողմից ուղարկվել են զե.զոչճզճօլոծէԹյոմծՏԱՑՅԼԽ6.2ո ն 7ոմհճոսւեչյոԹոՄօտԱԶՅԱՆՇ. տ էլեկտրոնային փոստերին, բացի այդ դիմում է ներկայացրել նան թղթային ձնով ն մինչն աշխատանքային օրվա ավարտը սպասե պատասխանի, սակայն այն չի տրամադրվել:
Բողոքի հեղինակը փաստել է, որ քննիչ Ն.Աբգարյանը միտումնավոր խոչընդոտում է փաստաբանի աշխատանքին, խախտում է մեղադրյալի իրավունքները:
5.2. Բողոքի հեղինակը նշել է, որ վերոգրյալով պայմանավորված, հատուկ վերանայման բողոքը կրկին ներկայացրել է առանց Առաջին ատյանի դատարանի որոշման պատճենը 2024 թվականին հուլիսի 3-ին ստանալու ապացույցի, որը հնարավոր չի եղել ներկայացնել իրենից անկախ պատճառով:
Բողոքաբերը փաստել է, որ քննիչ Ն.Աբգարյանը մինչ օրս պաշտպանի դիմումին չի պատասխանել, չի ընդունել կամ չի հերքել Առաջին ատյանի դատարանի որոշման պատճենը 2024 թվականի հուլիսի 3ին տրամադրելու փաստը:
Բողոքի հեղինակը նշել է, որ հատուկ վերանայման բողոքը կրկին ներկայացնելուց միջնորդել է քննիչ Ն.Աբգարյանից պահանջել ապացույց, որ բողոքարկվող որոշումն իրեն տրամադրվել է 2024 թվականի հուլիսի 3-ին ն բողոքը օրենքով սահմանված ժամկետում ներկայացնելու հարցը քննարկել բողոքի քննության հետ միաժամանակ:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին 2024 թվականի օգոստոսի 16-ի որոշումը:
6
Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 1Լի դատական նիստի համառոտագրումից երնում է, որ նիստին մասնակցել է միայն քննիչ Ն.Աբգարյանը::
8. Մեղադրյալ Յ.Խարմանտարեանի պաշտպան Ն.Ռշտունին Վերաքննիչ դատարան ներկայացված հատուկ վերանայման բողոքում նշել է, որ 2024 թվականի հուլիսի 3-ին իր խնդրանքով քննիչի կողմից տրամադրվել է Առաջին ատյանի դատարանի որոշման լուսապատճենը::
Բողոքին կից ներկայացրել է քննիչ Ն.Աբգարյանի կողմից 2024 թվականի հուլիսի 2-ին կազմված՝ մեղադրյալի ինքնության մեջ հավաստիանալու, քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենը հանձնելու, մեղադրանքի փաստական հիմքերը ն իրավական գնահատականը, մեղադրյալի իրավունքները ն պարտականությունները պարզաբանելու, ինչպե նան իրավունքնեի ու պարտականությունների ցանկը հանձնելու մասին, մեղադրյալ Յ.Խարմանտարեանի ն փաստաբան Ն.Ռշտունու ստորագրություններով վավերացված արձանագրության պատճենը, որտեղ առկա է նան նշում այն մասին, որ մեղադրյալը ցանկանում է, որ իր շահեր, պաշտպանի ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Նարինե Ռշտունին::
9. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի հուլիսի 29-ի՝ հատուկ վերանայման բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(..) Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով Բողոքարերի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը ն դրան կից փատրաթղթերը, արձանագրում է, որ պաշտպան Նարինեն Ռշտունին իր կողմից ներկայացված հավզտուկ վերանայմեաւն բողոքում նշել է, որ վիճարկվող դափական ակտր իրեն հասու է դարձել 2024 թվականի հուլիսի 3-ին, սակայն այդ փաարը հաստատող որեէ փաստաթուղթ նրա կողմից չի ներկայացվել (Վերաքննիչ դավարանի վփրամադրության տակ գտնվող նյութերում նշված փաստը հավաստող որնէ փատրաթուլթ նս առկա չէ) ւՏե՛ս վարույթի նյութեր, հատոր 5, թերթ 134:
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 6, թերթեր 4-13:
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 6, թերթ 15:
7
հետնաբար ներկայացված նյութերից հնարավոր չէ հանգել հերնության, թն երբ է Բողոքաբերը արացել բողոքարկվող դատական ակտր:
Վերաքննիչ դատարանը գտնում է, ոլ, նման պայմաններում: հնարավոր չէ եզրահանգել պահպանված է արդյոք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 590-րդ հոդվածի Լին մասով նախատեսված բողոքարկման ժամկետը:
Ուստի հիմք ընդունելով ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտած իրավական դիրքորոշումները` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ անհրաժեշվ Լ մեղադրյալ Յայտւթ Խարմանտարեանի պաշտպան Նարինե Ոշտունու հատուկ վերանայման բողոքը վերադարձնել հնարավորություն տալով Բողոքաբերին շտկելու սույն որոշմամը արձանագրված թերությունը՝ սահմանելով եռօրյա ժամկետ (-.»":
10. Մեղադրյալ Յ.Խարմանտարեանի պաշտպան Ն.Ռշտունին 2024 թվականի օգոստոսի 12-ին կրկին ներկայացված բողոքին կից միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ խնդրելով քննիչ Ն.Աբգարյանից պահանջել ապացույց, որ բողոքարկվող որոշումն իրեն տրամադրվել է 2024 թվականի հուլիսի 3-ին ն բողոքն օրենքով սահմանված ժամկետում ներկայացնելու հարցը քննարկել բողոքի քննության հետ միաժամանակ:
Պաշտպանը փաստել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը փոստի միջոցով ստացել է 2024 թվականի օգոստոսի 8-ին: 2024 թվականի օգոստոսի 9-ը եղել է ուրբաթ ն այդ օրը չի հասցրել կապ հաստատել քննիչ Ն.Աբգարյանի հետ: Հաջորդ օրը՝ 2024 թվականի օգոստոսի 10-ը եղել է ոչ աշխատանքային, փորձել է քննիչի հետ կապ հաստատել հեռախոսով, չի կարողացել: Քննիչի էլեկտրոնային հասցեին ՀՅՑԹԹ») ուղարկել է դիմում, որով խնդրել է հաստատել, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 11-ի որոշման պատճենն իրեն հանձնվել է 2024 թվականի հուլիսի 3-ին, որի կապակցությամբ արձանագրություն չի կազմվել: Դրան ի պատասխան՝ քննիչ Ն.Աբգարյանը նույն օրը՝ 2024 թվականի օգոստոսի 10-ին, հեռախոսով իրեն հայտնել է, որ այդ էլեկտրոնային հասցեն իր անձնական հասցեն է ն ինքը պարտավոր չէ ընդունել պաշտպանի դիմումը:
4 Տե'ս վարույթի նյութեր, հատոր 6, թերթեր 22-25:
8
Բողոքի հեղինակը նշել է, որ քանի որ 2024 թվականի օգոստոսի 12-ին լրանում էր հատուկ վերանայման բողոքը կրկին ներկայացնելու ժամկետը, առավոտյան զանգահարել է քննիչ Ն. Աբգարյանին, ով պատասխանել է, որ դիմումը պետք է ուղարկի ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային հասցեներին, կամ ներկայացնի գրասենյակ, ն նշե, որ այսօր ժամանակ չունի դիմումին պատասխանելու համար:
Բողոք բերած անձը փաստել է, որ դիմումի օրինակներն իր կողմից ուղարկվել են զե.զոչճզճօլոծէԹյոմծՏԱՑՅԼԽ6.2ո ն 7ոմհճոսւեչյոԹոմօտԱԶՅԱՆ6. տ էլեկտրոնային փոստերին, բացի այդ դիմում է ներկայացրել նան թղթային ձնով ն մինչն աշխատանքային օրվա ավարտը սպասել պատասխանի, սակայն այն չի տրամադրվել»:
10.1. Բողոքին կից պաշտպան Ն.Ռշտունին, ի թիվս այլի, ներկայացրել է քննիչ Ն.Աբգարյանին ուղղված դիմումը, որով խնդրել է հաստատել, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 11-ի որոշումն իրեն է հանձնվել 2024 թվականի հուլիսի 3-ինծ, ինչպես նան ՀՀ քննչական կոմիտե մուտքագրված գրության ստացագիրը, որտեղ նշված է, որ 2024 թվականի օգոստոսի 12-ին, ժամը՝՝ 11:34-ին, Նարինե Ռշտունուց ընդունվել է դիմում՝ մեկ թերթ՛:
10.2. Բողոքին կից ներկայացված փաստաթղթերի բովանդակությունից երնում է, որ Ն.Ռշտունին 2024 թվականի օգոստոսի 10-ին քննիչ Ն.Աբգարյանի էլեկտրոնային փոստի հասցեին (այն հասցեին, որից նախկինում ստացել է փաստաթուղթ») ուղարկել է դիմում՝ նշելով, որ հեռախոսով չի կարողացել կապ հաստատել, ուստի խնդրում է դիմումին պատասխանել, ինչպես նան 2024 թվականի օգոստոսի 12-ին զե.զա24զձ61ոծէԹ1ոՄ6ՏԱԹՅԷԽ6.Յող ն ՄոմհճոսւեցյոԹմոնօՏտԱթճենօճտ էլեկտրոնային փոստերին ուղարկել է դիմում՝ խնդրելով այն շտապ փոխանցել քննիչ Ն.Աբգարյանին":
5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 6, թերթեր 29-30:
6 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 6, թերթ 44:
7 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 6, թերթ 48:
Ց Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 6, թերթ 46:
5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 6, թերթ 45:
6 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 6, թերթ 47:
9
1. Վերաքննիչ դատարանը հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին 2024 թվականի թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(..) Ուաւմնասիրելով կրկին ներկայացված հատուկ վերանայման բողոքը ն դրան կից աոկա նյութերը Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Բոռղոքարերի կողմից այս անգամ ես չի ներկայացվել որնէ տվյալ այն մասին, որ Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի ապրիլի 1-ի որոշման դեմ հատուկ վերանայման բողոքը ներկայացվել է համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Ինչ վերաբելում է` Վերաքննիչ դատարանի կողմից հատուկ վերանայման բողոքը վերադարձնելու մասին որոշումը կայացնելու արդյունքում. Բողոքարերի կողմից դատարանին ներկայացված միջնորդության մեջ բերված այն փասվարկին, որ բողոք ներկայացնելու ժամկերի պահպանված լինելու վերաբերյալ համապատասխան ապացույցը վարույթն իրականացնող քննիչից պահանջել է, սակայն դրա մասին պատասխան չի ստացել, ե հետնապես, նա չի կարող ապացույց ներկայացնել վիճարկվող որոշումը իր կողմից նշված օրը արանալու վերաբերյալ, ապա, Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ Բողոքարբերի կողմից ներկայացված պատճառաբանությունները չեն կարող ընդունվել որպես հիմնավորում ու համարվել հատուկ վերանայման բողոք բերելու ժամկետը իր կողմից պահպանված լինելու վերաբերյալ փաստարկ:
Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Բողոքաբերը նաւն միջնորդել է Վերաքննիչ դատարանին Քննիչից պահանջել ապացույց վիճարկվող ակտր 2024 թվականի հուլիսի 3ին իրեն տրամադրելու վերարերյալ, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական դավփավարության օրենսգիրքը հատուկ վերանայման բողոքի կապակցությամբ ընդունվող որոշումների շրջանակներում: նման պարտականություն չի սահմանել, ինչպես նան չի տրամադրել որնէ հայեցողական լիազորություն նման գործառույթ իրականացնելու համար: ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 390րդ հոդվածի Լին մասով նախատեսված բողոքարկման ժամկետրր պահպանված լինելու հանգամանքը պերք է հիմնավորվի Բողոքաբերի կողմից:
10
Բացի այդ, պետք է փաստել, որ ինչպես երնում է վերը նշված միջնորդությանը կից ներկայացված նյութերում առկա քննիչ Նարեկ Արգարյանին հասցնագրված դիմումի րովանդակությունից՝ Բողոքարբերի բանավոր խնդրանքով է իրեն փրամադրվել վիճարկվող որոշման պավտենը, որի վերաբերյալ որնիցն արձանագրություն չի կազմվել ն ամսաթիվ չի նշվել:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ Բողոքարերի կողմից չի ներկայացվել որնէ ապացույց, փառա կամ վվյալ դատական ակտր իր կողմից 2024 թվականի հուլիսի 3-ին ափանալու վերաբերյալ:
Ուստի, նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 29ի որոշումը արանալուց հետ սահմանված 3օրյա ժամկետում Բողոքարերի կողմից չի վերացվել թույլ տրված թերությունը Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հատուկ վերանայման բողոքը պետք է թողնել առանց քննության՝ բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամի (...)»":
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը
12. Մույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչափ է արդյո՛ք մեղադրյալ Յ.Խարմանտարեանի պաշտպան Ն.Ռշտունու հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետնությունը:
3. ՃՇ Սահմանադրության 6Լրդ հոդվածի Լին մասի համաճայն՝
«Լ. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատաեւկան պաշվալանությաւն իրավունք»:
ՀԸ Սահմանադրության 78րդ հոդվածի համաձայն «Հիմնական
իրավունքների նե ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պեյք է պիտանի ն անհրաժեշտ լինեն Սահմանադրությամը սահմանված նպատեաւկին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պեփք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի ն ազատության նշանակությանը»:
ո Տես վարույթի նյութեր, հատոր 6, թերթեր 52:54:
11
3.1. ՀՀ Սահմանադրական դատարանը, վերահաստատելով դատարանի
մատչելիության իրավունքի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ արձանագրել է հետնյալը.
- դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի (արդարադատության) մատչելիություն, կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձնական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն Օինքնին չի կարող դիտվել լ9որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ ն իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման":
14. «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նան Եվրոպական կոնվենցիա) 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամը դատարանն անհապաղ որոշում է կայացնում ն կարգադրում է նրան ազատ արձակել, եթն կալանավորումն անօրինական է»:
ռ ոս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՌ-1420 որոշումը, 4. րդ կետ:
12
Եվրոպական կոնվենցիայի 6րդ հոդվածի 1Լին կետի համաճձայն՝
«Յուրաքանչյուր ոք, երը որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարվտաւկանություններըը կամ նրան ներկայացված ցանկացած քրնեսւկան մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա արեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք»:
141. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նան Եվրոպական դատարան) արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումները.
- դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, ն պետությունները կարող են այն իրացնելու հնարավորություն, ։»պայմանավորել որոշակի պահանջներով ն չափանիշներով:,
- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը",
- դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը 6-րդ հոդվածի Լին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, ն եթե կիրառված միջոցների ՕՁ։ն հետապնդվող նպատակի միջ, չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն»,
- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները
կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձնականացումից, ո Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 1աօժմն չ. ոլ, գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Տմոցջշոշյն ». Քօռոմ գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Տռոծս չ. Ցաքողո գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:
Կ Տե՛ս նույն տեղում:
5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ /-ռմիոօա ». Էտռուշ գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791797, 36-րդ կետ, 8Ոտօիխօու ւ. Թօուռուռ գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանզատ թիվ 29294/02, 50-րդ կետ:
13
որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա 6: Դատարանի մատչելիության իրավունք, խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիութան ն արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին ն վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի՛՛:
15. Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձնավորել այն մասին, որ դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական ն ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում՝ ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները ն ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձնական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջներ պահպանմամբ, անկախ ն անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի՝ դատարանի մատչելիության ն արդար դատաքննության իրավունքները:
15... Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ իրավունքների պաշտպանության միջոցների շարքում դատական պաշտպանությունն Օ:առանձնահատուկ տեղ է գրավում, քանի որ իրականացվում է իշխանությունների տարանջատման համակարգում ինքնուրույն ն անկախ կարգավիճակ ունեցող մարմնի կողմից: Դատական պաշտպանության իրավունքն անձի անօտարելի իրավունքներից մեկն է ն միաժամանակ այլ իրավունքների ու ազատությունների ապահովման միջոց է ու երաշխիք: Մակայն խնդրո առարկա հիմնարար իրավունքը բացարձակ չէ, այն 6 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 7/ոճհն ւ. Ի՛ռոշօ գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ։
5 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ք/ճեւմոոս. զում օ1յ675 5. Օ76օօ6 գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ:
2 Տես Վճռաբեկ դատարանի՝ Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴՉ/0007/15/12 որոշումը, 16-րդ կետ, Լնոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետ:
14
սահմանափակված է որոշակի օբյեկտիվ պայմաններով: Մասնավորապես, դատական ակտերը վերադասության կարգով բողոքարկելու համար օրենսդիրը սահմանել է որոշակի ժամկետներ, որոնք նպատակ են հետապնդում ապահովելու քրեական դատավարության պատշաճ իրականացումը: Նշված ժամկետները, սակայն, չեն կարող լինել կամայական, դրանք պետք է լինեն ողջամիտ, ինչը ենթադրում է գործի մասնակից բոլոր անձանց շահերի հավասարակշոված հաշվառում, որպեսզի բացառվեն մի կողմից դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու անհիմն ուշացումները, մյուս կողմից` այդ ակտի դեմ բողոք բերելու անհամաչափ բարդությունները: Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ դատական ակտի բողոքարկման ժամկետի ողջամտություն Օ՝ապահովված կհամարվի նախնառաջ այն դեպքում, եթե շահագրգիռ անձին բավարար ժամանակ տրամադրվի բողոքն օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ նախապատրաստելու ն համապատասխան դատարան ներկայացնելու համար: Իրավունքների ենթադրյալ՝ իխախտումնեից դատարանի առջն իրավական պաշտպանություն հայցող անձի կողմից հիմնավոր բողոք ներկայացնելու համար անհրաժեշտ ն բավարար ժամանակահատվածի տնողությունը պայմանավորված է նան այդ ժամկետի հաշվարկման ողջամիտ սկզբի սահմանմամբ՞:
15.2. Զարգացնելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի բողոքարկման իրավունքն իրացնելու տեսանկյունից կարնոր նշանակություն ունի բողոքարկման՝ օրենսգրքով սահմանված ժամկետների պահպանումը, որի հաշվարկը սկսվում է անձի կողմից բողոքարկման ենթակա դատական ակտը ստանալու օրվանից: Այն դեպքում, երը բողոքարկման ենթակա դատական ակվվ կայացնելու օրվանից անցել է երկարարն ժամանակահատված, անձ, կրում է . պարտականություն՝ ապացուցելու, որ դավական ակտը բողոքարկել է օրենսգրքով սահմանված ժամկետների պահպանմամբ: Այլ կերպ՝ տվյալ դեպքում անձը բողոքին կից պետք է 5 Տե՛ս, ռամոնջ ուսում, Վճռաբեկ դատարանի՝ Տիգրան Հովհաննիսյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0066/11/12, Մինաս Մկրտչյանի ն Միքայել Միքայելյանի գործով 2016 թվականի նոյեմբերի Լի թիվ ԵԷԴ/0110/0112, Վահան Թորոսյանի գործով 2016 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԱԴԴ/0005/15/16, Նավասարդ Ալավերդյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԿԴ1/0143/01/14 որոշումները:
15
ներկայացնի դատական ակտն իր կողմից ստանալու օրը հավաստող փաստաթուղթ, որպեսզի դատարանը հնարավորություն ունենա հանգելու համապատասխան հետնության՝ բողոքարկման ժամկետները պահպանված լինելու վերաբերյալ:
Միննույն ժամանակ, այն դեպքում, երբ անձր բարեխղճորեն ձեռնարկել է անհրաժեշվ. գործողություններ դավփական ակվվ, ինչպես նան այդ ակտր ավաւնալու օրը հավասվտղ փասվաթուղթ ձեռք բերելու ուղղությամբ, սակայն դա վերջինիս չի հաջողվել՝ իրենից անկախ պատճառներով, ասպա անձր չպետք է կրի դրա բացասական հետնանքները:
16. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.
- Ց.Խարմանտարեանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի Լին ն 3-րդ կետերով, 285-րդ հոդվածի 2-րդ մասի Լին ն 3-րդ կետերով, 296-րդ հոդվածի 3-րդ մասի Լին ն 3րդ կետերով, 319-րդ հոդվածի 1Լին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում»:
- Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 1Լի որոշմամբ Յ.Խարմանտարեանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով՝ նույն ժամկետով սահմանափակվել է նրա՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը: Դատական նիստի համառոտագրումից երնում է, որ նիստին մասնակցել է միայն քննիչ Ն.Աբգարյանըշ:
- Փաստաբան Ն.Ռշտունին որպես Յ.Խարմանտարեանի պաշտպան
ներգրավվել է 2024 թվականի հուլիսի 2-ին»:
- Պաշտպան ՝Ն.Ռշտունին Վերաքննիչ դատարան ներկայացված հատուկ վերանայման վերաքննիչ բողոքում նշել է, որ 2024 թվականի հուլիսի 3-ին իր խնդրանքով քննիչի կողմից տրամադրվել է Առաջին ատյանի դատարանի որոշման լուսապատճենը:
Բողոքին կից ներկայացրել է քննիչ Ն.Աբգարյանի կողմից 2024 թվականի հուլիսի 2-ին կազմված՝ մեղադրյալի ինքնության մեջ հավաստիանալու, քրեական շօ Տե՛ս, սույն որոշման 1-ին կետը:
2 Տե՛ս, սույն որոշման 3-րդ կետը:
» Տե՛ս, սույն որոշման 7-րդ կետը:
3 Տե՛ս, սույն որոշման 8-րդ կետը:
16
հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենը հանձնելու, մեղադրանքի փաստական հիմքերը ն իրավական գնահատականը, մեղադրյալի իրավունքները ն պարտականություններըը պարզաբանելու, ինչպես նան իրավունքների ու պարտականությունների ցանկը հանճնելու մասին արձանագրության պատճենը:':
- Վերաքննիչ դատարանը մեղադրյալ Յ.Խարմանտարեանի պաշտպան
Ն.Ռշտունու հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը վերադարձրել է՝ նշելով, որ վիճարկվող դատական ակտը 2024 թվականի հուլիսի 3-ին ստանալու փաստը հաստատող որնէ փաստաթուղթ պաշտպան Ն.Ռշտունու կողմից չի ներկայացվել ն Վերաքննիչ դատարանի տրամադրության տակ գտնվող նյութերում նշված փաստը հավաստող որնէ փաստաթուղթ նս առկա չէ, հետնաբար ներկայացված նյութերից հնարավոր չէ հանգել հետնության, թե երբ է բողոքաբերը ստացել բողոքարկվող դատական ակտը»:
- Մեղադրյալ Յ.Խարմանտարեանի պաշտպան ՝Ն.Ռշտունին 2024 թվականի օգոստոսի 12-ին կրկին ներկայացված բողոքին կից միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ խնդրելով քննիչ Ն.Աբգարյանից պահանջել ապացույց, որ բողոքարկվող որոշումն իրեն տրամադրվել է 2024 թվականի հուլիսի 3-ին ն բողոքն օրենքով սահմանված ժամկետում ներկայացնելու հարցը քննարկել բողոքի քննության հետ միաժամանակ»:
Բողոքին կից պաշտպան Ն.Ռշտունին, ի թիվս այլի, ներկայացրել է քննիչ Ն.Աբգարյանին ուղղված դիմումը, որով խնդրել է հաստատել, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 11-ի որոշումն իրեն է հանձնվել 2024 թվականի հուլիսի 3-ին, ինչպես նան մուտքագրված գրության ստացագիրը, որտեղ նշված է, որ 2024 թվականի օգոստոսի 12-ին, ժամը՝ 11:34-ին, Նարինե Ռշտունուց ընդունվել է դիմում:
Բողոքին կից ներկայացված փաստաթղթերի բովանդակությունից երնում է, որ Ն.Ռշտունին 2024 թվականի օգոստոսի 10-ին քննիչ Ն.Աբգարյանի էլեկտրոնային փոստի հասցեին (այն հասցեին, որից նախկինում ստացել է փաստաթուղթ) 2: Տե՛ս, սույն որոշման 8-րդ կետը:
5 Տե՛ս, սույն որոշման 9-րդ կետը:
» Տե՛ս, սույն որոշման 10-րդ կետը:
7 Տե'ս, սույն որոշման 10.1-րդ կետը:
17
ուղարկել է դիմում՝ նշելով, որ հեռախոսով չի կարողացել կապնվել, ուստի խնդրում է դիմումին պատասխանել, ինչպես նան 2024 թվականի օգոստոսի 12-ին զե.զո2ճզձօլոծէԹյոմծՏԱ941էԽ6.2ո ն 7ոմհգոսեչճչյոթյոմճծեջճէխօ.ո էլեկտրոնային փոստերին ուղարկել է դիմում՝ խնդրելով այն շտապ փոխանցել քննիչ ՞Ն.Աբգարյանինտ:
- Վերաքննիչ դատարանը պաշտպան Ն.Ռշտունու հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը թողե է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ՝ արձանագրելով, որ բողոքաբերի կողմից ներկայացված պատճառաբանությունները չեն կարող ընդունվել որպես հիմնավորում ու համարվել հատուկ վերանայման բողոք բերելու ժամկետն իր կողմից պահպանված լինելու վերաբերյալ փաստարկ:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով բողոքաբերի միջնորդությանը՝ քննիչից վիճարկվող ակտը 2024 թվականի հուլիսի 3-ին իրեն տրամադրելու վերաբերյալ ապացույց պահանջելու մասին, փաստել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը հատուկ վերանայման բողոքի կապակցությամբ ընդունվող որոշումների շրջանակներում նման պարտականություն չի սահմանել, ինչպես նան չի տրամադրել որնէ հայեցողական լիազորություն նման գործառույթ իրականացնելու համար, ն բողոքարկման ժամկետը պահպանված լինելու հանգամանքը պետք է հիմնավորվի բողոքաբերի կողմից:
Վերաքննիչ, դատարանը նան արձանագրել է, որ միջնորդությանը կից ներկայացված նյութերում առկա՝ քննիչ Ն.Աբգարյանին հասցեագրված դիմումի բովանդակությունից բխում է, որ բողոքաբերի բանավոր խնդրանքով է իրեն տրամադրվել վիճարկվող որոշման պատճենը, որի վերաբերյալ որնիցե արձանագրություն չի կազմվել ն ամսաթիվ չի նշվել»:
17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13152-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի, ՀՀ Սահմանադրական, ինչպես նան Եվրոպական ն Վճռաբեկ դատարանների արտահայտած դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանն » Տե՛ս, սույն որոշման 10.2-րդ կետը:
» Տե՛ս, սույն որոշման 11-րդ կետը:
18
արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ փաստաբան Ն.Ռշտունին որպես պաշտպան է ներգրավվել 2024 թվականի հուլիսի 2-ին, հետնաբար, դրանից առաջ չէր կարող ստանալ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 11-ի որոշումը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել վիճարկվող ակտը 2024 թվականի հուլիսի 3-ին տրամադրելու վերաբերյալ ապացույց ձեռք բերելու ուղղությամբ բողոքաբերի կողմից ձեռնարկված անհրաժեշտ գործողությունները, այն է՝ քննիչին զանգահարելը, քննիչի անձնական էլեկտրոնային հասցեին, իսկ հետագայում՝ քննչական կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեներին, ինչպես նան թղթային եղանակով դիմում ուղարկելը, որով խնդրել է հաստատել, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 11-ի որոշումն իրեն է հանձնվել 2024 թվականի հուլիսի 3ին, որ` ապատասխանը, սակայն, իրենից անկախ պատճառներով չի ստացել:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում բողոքաբերը գործել է բարեխղճորեն, հետնաբար չպետք է կրի վարույթն իրականացնող մարմնի անգործության բացասական հետնանքները, ուստի մեղադրյալ
Յ.Խարմանտարեանի պաշտպան Ն.Ռշտունու կողմից բողոքարկման ժամկետները պահպանված լինելու հարցը Վերաքննիչ դատարանը պետք է քննարկման առարկա դարձներ՝ հաշվի առնելով պաշտպան Ն.Ռշտունու միջնորդությունը»:
18. Հետնաբար, մեղադրյալ Յ.Խարմանտարեանի պաշտպան Ն.Ռշտունու հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետնությունն իրավաչափ չէ:
19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելով, թույ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածում ամրագրված՝ դատական պաշտպանության ապահովման, ինչպես նան 15րդ հոդվածով ամրագրված՝ վարույթի հանրայնության սկզբունքների խախտումներ, որոնք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ քրեադատավարական 5 Տե՛ս, սույն որոշման 10-րդ կետը:
19
օրենքի էական խախտում են ն հիմք՝ դատական ակտը բեկանելու ն վարույթը նոր քննության փոխանցելու համար::
Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է քննության առնի մեղադրյալ Յ.Խարմանտարեանի պաշտպան Ն.Ռշտունու հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ն հանգի համապատասխան հետնության:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 17Լրդ հոդվածներով ն ՀՃՇայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361363րդ ն 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Մեղադրյալ Յարութ Կարապետի Խարմանտարեանի պաշտպան Ն.Ռշտունու հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 օգոստոսի 16-ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
ԱԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ԱՊՈՂՈՍՅԱՆ
3 Տե՛ս, դառնտ ոանոոճւչ Վճռաբեկ դատարանի՝ Ավաթ Ամինի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 ապրիլի, 2026 թ.
- Գործի #:
- ԵԴ1/0815/06/24
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
