ԵԴ1/0581/11/24
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1 2021 թվականի դեկտեմբերի 20-ին, ՀՇ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 179- րդ հոդվածի 3-րդ մասի Լին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ "5 քրեական գործը: Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի հունվարի 5-ի որոշմամբ «8355 (բ) ՀՈՏ» ի «`» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները ճանաչվել են տուժող: Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի մայիսի 16-ի որոշմամբ ՀՅ: 888 ՅՅ: կերգրավվել է որպես
Ամբողջ Տեքստ
(Ժան ԵԴՄՍ/0581/11/24
ԿԻՋՆԻ:
ՍԵՎ Ն
ՀՑՏրրլի Ն -Ը7՛
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ս.Գզոգյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ն.Հովակիմյան
17 ապրիլի 2026 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 24-ի որոշման դեմ տուժողներ «Ն () ՀՑ» ն «Հ «25» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների լիազոր ներկայացուցիչ Տ.Եգորյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1 2021 թվականի դեկտեմբերի 20-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 179- րդ հոդվածի 3-րդ մասի Լին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ "5 քրեական գործը:
Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի հունվարի 5-ի որոշմամբ «8355 (բ) ՀՈՏ» ի «`» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները ճանաչվել են տուժող:
Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի մայիսի 16-ի որոշմամբ ՀՅ: 888 ՅՅ: կերգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված
հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Ա. Օվսյանի՝ 2024 թվականի օգոստոսի 10-ի որոշմամբ Հ" Ք" կկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3րդ մասի 1Լին կետով հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է:
Վերոհիշյալ որոշման դեմ «(ջն «Տ 25» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերությունների լիազոր ներկայացուցիչ Տ.Եգորյանի բողոք ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Ա.Գրիգորյանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ մերժվել է:
2024 թվականի հոկտեմբերի 16-ին տուժողների լիազոր ներկայացուցիչ Տ.Եգորյանը բողոք է ներկայացրել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ խնդրելով վերացնել ՀՀ» նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2024 թվականի օգոստոսի 10-ի ն դրա դեմ ներկայացված բողոքը մերժելու մասին 2024 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումները:
3
2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ լիազոր ներկայացուցիչ Տ.Եգորյանի բողոքը մերժվել է:
ՃՇՇ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի մարտի 3-ի որոշմամբ վերոհիշյալ դատական ակտը բեկանվել է, ն վարույթը փոխանցվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի մարտի 3-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի ԱՊ" 225" հատուկ վերանայման վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է:
Յ. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) 2025 թվականի հունիսի Թի որոշմամբ «Հոր (". թթթթ» ն. «ոու »ոջ սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերությունների լիազոր ներկայացուցիչ Տ.Եգորյանի բողոքը մերժվել է:
4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նան Վերքաննիչ դատարան|՝ 2025 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ «ՀԻՑ (ՀՐՏ Ա «ԲՐՑ Թ» սահմանափակ տպատասխանատվությամբ ընկերություննեի լիազոր ներկայացուցիչ Տ.Եգորյանի հատուկ վերանայման բողոքը թողնվել է առանց քննության՝ ժամկետանց լինելու հիմքով:
5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ տուժողներ «Հ"""" (") ՀՈՏ» ի «`» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների լիազոր ներկայացուցիչ Տ.Եգորյանը ներկայացրել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 24-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
4
6. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում՝ հիվանդության առկայությունը օրենքին հակառակ հարգելի չհամարելով, խախտել է անձի դատաքննության, դատարանի մատչելիության, բողոքարկման իրավունքները, որով կարող է խաթարվել արդարադատության բուն էությունը:
Բողոքաբերը փաստել է, որ «Արմենիա» ՀԿԲ պոլիկլինիկայի կողմից 2025 թվականի հուլիսի 9-ին տրամադրված բժշկական փաստաթղթի հիման վրա հաստատվում է 2025 թվականի հուլիսի 7-ից մինչն հուլիսի 9-ն իր հիվանդության փաստը, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ հիվանդությունը հանդիսանում է հարգելիության դիտարկման հիմք՝ դատավարական իրավունքների ն պարտականությունների ընթացքում սահմանված շեղումների դեպքում:
Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը մի կողմից արձանագրել է, որ ներկայացվել է տեղեկանք, որի համաձայն Տ.Եգորյանի մոտ արձանագրվել է հիվանդություն, մյուս կողմից, որոշել, որ մինչն վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված տասնօրյա ժամկետի լրանալը, բողոքաբերն օբյեկտիվորեն հնարավորություն ն բավարար ժամանակ է ունեցել բողոք կազմելու համար, որպիսի դատողությունը հիմնազուրկ է, քանի որ դատարանը լիազորություն չունի օրենքով սահմանված ժամանակից քիչ ժամանակը գնահատել բավարար՝ բողոք բերելու դատավարական գործողության համար:
Բողոքաբերը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ նշված փաստաթուղթը բովանդակային առումով թույլ չի տալիս արձանագրելու, որ Տ.Եգորյանն օբյեկտիվորեն հիվանդության հիմքով զրկված է եղել օրենքով սահմանված ժամկետում բողոք բերելու հնարավորությունից, նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հիվանդության փաստն արձանագրելուց բացի դատարանը լիազորված չէ գնահատելու հիվանդության ծանրության աստիճանը ն արձանագրկլու, որ չնայած հիվանդության առկայությանը, կարելի էր ինչ-որ աշխատանք կատարել:
Բողոք բերած անձը նշել է, որ եթե Վերաքննիչ դատարանի գնահատմամբ առկա էր հիվանդության պատմության ն տարաբնույթ դրսնորումների առավել
5
մանրամասն նկարագրության անհրաժեշտություն, ապա հնարավոր էր վերադարձնել բողոքը՝ արձանագրելով դրանց անհրաժեշտությունը:
7. Շիմք ընդունելով վերոշարադրյալը՝ բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 24ի՝ հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը:
Վճռաբեկ բողոքի պատասխանը.
8 ՀՈ, ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում, նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի Լին մասի 59-րդ կետով սահմանված հարգելի պատճառ կարող է դիտարկվել ոչ թե անձի մոտ ախտորոշված ցանկացած, այլն այնպիսի հիվանդությունը, որը համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153»րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորմանը ն ենթադրում է անձի մոտ այնպիսի անաշխատունակություն, որը խոչընդոտում է նրա մասնակցությունը վարութային գործողությանը կամ դատական նիստին:
Բողոքի պատասխանի հեղինակը նշել է, որ բողոքաբերի մոտ արձանագրվել է որր Կեգաաոաաա որոռոա` որի ընդգրկված չէ ՀՀ առողջապահության նախարարի՝ 2024 թվականի հուլիսի 26-ի 237-Ն հրամանում ներառված հիվանդությունների ցանկում, ավելին՝ ներառված չէ նան նախարարի հրամանում վկայակոչված՝ Կառավարության որոշմամբ: Բացի այդ, չի սահմանվել, որ բողոքաբերի մոտ առկա է անաշխատունակություն կամ նրա նկատմամբ կիրառվել է բուժման անկողնային ռեժիմ:
9. Վերոգրյալի հիման վրա, "2:52" խնդրել է մերժել տուժողների լիազոր ներկայացուցիչ Տ.Եգորյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
10. Առաջին ատյանի դատարանի` 2025 թվականի հունիսի 13-ի որոշումը բողոքաբերին է ուղարկվել 2025 թվականի հունիսի 23-ին, որը նա ստացել է հունիսի
6
26-ին:
1. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ Տ.Եգորյանը 2025 թվականի հուլիսի 9-ին էլեկտրոնային եղանակով հատուկ վերանայման բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ միջնորդելով հարգելի համարել բաց թողնված ժամկետը:
Այսպես, Տ.Եգորյանը նշել է, որ 2025 թվականի հուլիսի 6-ից մինչն 2025 թվականի հուլիսի ը վատ առողջության ն ինքնազգացողության բերումով անաշխատունակ է եղել` ունեցել է ջերմություն ն հարբուխային ծանր վիճակ՝ պայմանավորված "ո". «ՊՀ, որի կապակցությամբ դիմել է բժշկական օգնության ն սահմանվել է ախտանշային (սիմպտոմատիկ) բուժում, ն երեք օրվա ինտենսիվ բուժական միջոցառումների արդյունքում ջանք է ներդրել, որպեսզի կարողանա ավարտին հասցնել ն ներկայացնել բողոքը: Նան նշել է, որ ժամանակի սղութան ն իր առողջական խնդրի անկանխատեսելիության բերումով, բողոքաբերները հնարավորություն չեն ունեցել որնէ այլ ներկայացուցիչ ներգրավել::
12. Տ.Եգորյանը վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է «Արմենիա» ՀԲԿ պոլիկլինիկայի տնօրենի կողմից 2025 թվականի հուլիսի 9ին տրված` իր ամբուլատոր բժշկական քարտից քաղվածքը, որի համաձայն՝ նա 2025 թվականի հուլիսի 7-ից մինչն հուլիսի 9-ը ունեցել է ««.".".» ախտորոշումը, որի կապակցությամբ նշանակվել է սիմպտոմային բուժում:
13. Վերաքննիչ դատարանը բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ իր դատական ակտում արձանագրել է հետնյալը. «/(...) Բողոքարերների լիազոր ներկայացուցիչ Տ.Եգորյանի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը ժամկետանց է, քանի որ նա բաց է թողել Դատարանի 18.06.2025թ. որոշումը բողոքարկելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի Լին մասով սահմանված 10-օրյա ժամկետը:
Այսպես՝ րար գործի նյութերի` բողոքաբերների լիազոր ներկայացուցիչ Տ.Եգորյանին Դատարանի 13.06.2025թ. որոշումը փաարացի հասու է դարձել Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 6-րդ, թերթեր 42-43:
շ Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 6-րդ, թերթեր 47-55:
Հ Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 6-րդ, թերթ 81:
7
26.06.2025թ: Հետնաբար բողոքաբերների ն նրանց ներկայացուցչի համար վերը նշված որոշման բողոքարկման ժամկետն ավարվովել է 2025թ. հուլիսի 7-ին, ժամը 24.00-ին (թեպեվ: բողոքարկման 10-րդ օրը լրացել է 2025թ. հուլիսի 06-ին, ժամի 24.00-ին, սակայն 2025թ. հուլիսի 6-ր եղել Լ կիրակի՝ ոչ աշխատանքային օր, հետնաբար բողոքարկման ժամկետի ավարտ պերք է դիտարկել դրա հաջորդող օրը, այն է՝ 2025թ. հուլիսի 7-ը , ժամի 24.00-ն):
Անդրադառնալով բողոքաբերների լիազոր ներկայացուցիչ Տ.Եգորյանի միջնորդությանը՝ վիճարկող որոշման րաց թողած ժամկետը հարգելի համարելու մասին, այն պատճառարանությամի, թե 06.07.2025թ-ից մինչն 09. 07. 2025թ. եղել է վատառուվջ, վատ ինքնազգացողության պաճառով անաշխավատւնակ է եղել (ունեցել է ջերմություն ն հարբուխային ծանր վիճակ` պայմանավորված "Հ Ի") հիշյալի կապակցությամբ դիմել է բժշկական օգնության, արդյունքում սահմանվել է ախտանիշային (սիմպտոմատիկ) բուժում, մինչ այժմ էլ լիարժեք չի ապաքինվել, սաւկայն 3-օրյա ինտենսիվ բուժում ստանալով ջանք է ներդրել ն ավարտին հասցրել բողոքը, խնդրում է իր առողջական խնդիրների պավճառով չպատժել րողոքարերներին, Օ քանի, որ անկանխատեսկի հանգամանքով պայմանավորված վերջիններս, ժամանակի ալության պատճառով չեն կարողացել այլ ներկայացուցիչ ներգրավել, խնդրում է բողոք ներկայացնելու ժամկետի բացթողումը համարկլ հարգելի ն բողոքն ընդունել վարույթ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է.
ՀՀ քրնական դատավարության օրենսգրքի 6-իդ հոդվածի Լին մասի 59-րդ կետի համաձայն՝ հարգելի պատճառ են՝ հիվանդություն, մերձավոր ազգականի մահ կամ անձի կամքից անկախ այլ հատուկ ն օբյեկտիվ հանգամանքը:
Բար գործի նյութերի բողոքաբերների լիազոր ներկայացուցիչ` Տ.Եգորյանը Դատարանի 13.06.2025թ. որոշումը արացել | դեռես 26.06.2025 թվականին: Այսինքն վերջինս օբյեկտիվորեն հնարավորություն ն բավարար ժամանակ է ունեցել (10 օր) հատուկ վերանայման բողոք կազմելու ն Վերաքննիչ քրեական դատարան ներկայացնելու համար:
Բոռղոքարերի այն պնդումը, որ 06.07.2025թ. ինքնազգացողությունը վատացել է, որի կապակցությամի հաջորդիվ դիմել է պոլիկլինիկա (րար բողոքարերի` վավ
8
ինքնազգացողությունը դրսնորվել է հարբուխի ն բարձր ջերմությաւն ձնով), ե, րար այդմ, նշանակվել է սիմպվտմատիկ բուժում, բավարար չէ արձանագրելու, որ բողոքաբերների ներկայացուցիչը օբյեկտիվորեն զրկված է եղել օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում բողոք բերելու հնարավորությունից:
Բողոքին կից ներկայացված` «Արմենիա» ՀԿԲ պոլիկլինիկայի տնօրենի կողմից
09. 07.2025թ. տրամադրած բժշկական փաստաթղթի (քաղվածք մեծահասակների ամբուլատոր ըժշկական քարտից) համաձայն` հիվանդության ախտորոշումները, բարդությունները, փողում գրված է` 07.07.2025թ.-09. 07. 2025թ. ".".", նշանակված բուժումի փողում գրված է՝ սիմպտոմատիկ բուժում:
Վերը նշված փատրաթուղթը բովանդակային առումով թույլ չի վփալիս արձանագրելու որ Տիգրան Եգորյանը օրյեկտիվորեն՝ հիվանդության հիմքով զիկված է եղել օրենքով սահմանված ժամկեվում բողոք բերելուհնարավորությունից, ինչը կարող էր հիմք հանդիսանալ բողոքարկման բաց թողած ժամկետը հարգելի համարելու ն բողոքը վարույթ ընդունելու համար:
Ամփովալով՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Երնան քաղաքի առաջին ավյաւնի ընդհանուր իրավասության քրեսւկան դատարաւնի 13.06.2025թ. թիվ ԵԴԼՆԱՏՑԼ/1/24 որոշման դեմ բերված հատուկ վերանայման բողոքը պետք է թողնել առանց քննության՝ ժամկետանց լինելու հիմքով (...)»':
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առոջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչափ է արդյո՞ք տուժողների լիազոր ներկայացուցիչ Տ.Եգորյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետնությունը:
15. ՀՀ Սահմանադրության 6Լրդ հոդվածի Լին մասի համաճայն՝
«ԼՅուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատաեւկան պաշվալանությաւն իրավունք»:
Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 6-րդ, թերթեր 85-88:
9
ՃՇ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքների ն ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի ն անհրաժեշտ լինեն Սահմանադրությամը սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի ն ազատության նշանակությանը»:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նան Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի Լին կետի համաձայն` «Յուռաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականություները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ատեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի համաձայն՝ «Լ Վարույթի մասնավոր մասնակիցները ն վարույթին օժանդակող անձինք պարք է իրենց իրավունքներից օգտվեն ն իրենց պարտականությունները կատարեն բարեխղճորեն:
2. Արգելվում է իրավունքների չարաշահումը, որը վնաս է հասցնում այլ անձանց կամ արդարադավաւթյաւն շաւհերին: (...)»:
16. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցի. մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումները.
- դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, ն պետությունները կարող են այն իրացնելու հնարավորություն, ։»պայմանավորել որոշակի պահանջներով ն չափանիշներով՝,
- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված 5 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Նաօքմք չ. Ոռ, գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, ՏԱո05262յի ). Քօլոոմ զործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, զանզատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Տ/ռոծս . Թաթողո զործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ։
10
սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը",
- դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը 6-րդ հոդվածի 1- ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, ն եթե կիրառված միջոցների ն հետապնդվող նպատակի միջն չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն՛,
- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները
կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձնականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրած: Դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության ն արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին ն վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի::
16... ՀԸ Մահմանադրական դատարանը, վերահաստատելով դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈՎՉՇԶ, որոշմամբ արձանագրել է հետնյալը.
- դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկե ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, « Տե՛ս նույն տեղում:
7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 10:ռ1/ոօամ ս. Բռուճճ գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791797, 36-րդ կետ, 7Ո/տօիխօու ւ. Թօուռուռ գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ:
Ց Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 7/ո/ժում ս. Էյռոշօ գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:
5 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Թրմոմիքօս. ճոճ օ1իօ75 .. Օօօօօ գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, զանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ:
1
- ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի (արդարադատության) մատչելիություն, կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձնական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն Օինքնին չի կարող դիտվել լ9որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ ն իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման":
16.2. Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձնավորել այն
մասին, որ դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական ն ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում՝ ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները ն ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձնական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջներ պահպանմամբ, անկախ ն անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի՝ դատարանի մատչելիության ն արդար դատաքննության իրավունքները": օ Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշումը, 4.1- Է Վճոաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի զործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴՉ/0007/15/12 որոշումը, 16-րդ կետ, Լնոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետ:
12
17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաճայն՝ «Լ. Սույն օրենսգրքում օգտագործվող ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետնյալ նշանակությունը:
(-)
59) հարգելի պատճառ՝ հիվանդություն, մերձավոր ազգականի մահ կամ անձի կամքից անկախ այլ հատուկ ն օրյեկտիվ հանգամանք. (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Հարգելի պատճառով բաց թողնված ժամկետր վերականգնվում է վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` շահագրգիռ անձի միջնորդությամբ (-.»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «2. Հատուկ վերանայման բողոքը թողնվում է առանց քննության, եթն՝
(-)
3) բողոքը ժամկետանց է, իսկ հարուցված լինելու դեպքում մերժվել է բողոքարկման րաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը. (...)»:
17.1. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ քրեադատավարական ժամկետները քրեական վարույթի պատշաճ ընթացքն ապահովող կարնոր նախադրյալներից են: Դրանք իրենցից: նսերկայացնւմ են օրենքվ սահմանված որոշակի ժամանակահատված, որի ընթացքում դատավարությանը ներգրավված անձինք իրավունք ունեն կամ պարտավոր են կատարել որոշակի քրեադատավարական գործողություն: Սակայն դատավարական կանոնների, այդ թվում՝ բողոքարկման ժամկետների հաշվարկի վերաբերյալ նորմերի մեկնաբանությունը չպետք է հանգեցնի ձնական մոտեցման` անհամաչափորեն սահմանափակելով անձի դատական պաշտպանության ն դատարանի մատչելիության իրավունքը: Անձին պետք է ընձեռվի իր իրավունքներին ն ազատություններին առնչվող դատական ակտը վիճարկելու հստակ ն իրական հնարավորություն:շ
ռ Տե՛ս, տաւնՏ ռամոոմչ, Վճոաբեկ դատարանի` Ռաֆայել Խաչասրրյանի գործով 2020 թվականի մայիսի 2Ժի որոշումը:
3
Դատական պաշտպանութան իրավունքը բացարձակ չէ, այն
սահմանափակված է որոշակի օբյեկտիվ պայմաններով: Մասնավորապես, դատական ակտերը վերադասության կարգով բողոքարկելու համար օրենսդիրը սահմանել է որոշակի ժամկետներ, որոնք նպատակ են հետապնդում ապահովելու քրեական դատավարության պատշաճ իրականացումը: Նշված ժամկետները, սակայն, չեն կարող լինել կամայական, դրանք պետք է լինեն ողջամիտ, ինչը ենթադրում է գործի մասնակից բոլոր անձանց շահերի հավասարակշոված հաշվառում, որպեսզի բացառվեն մի կողմից դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու անհիմն ուշացումները, մյուս կողմից` այդ ակտի դեմ բողոք բերելու անհամաչափ բարդությունները::
Վճոաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ հիվանդությունը՝ ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ համարելը, գնահատողական բնույթ ունի. ցանկացած հիվանդություն չէ, որ կարող է բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմք համարվել, ն դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է գնահատի հիվանդության ազդեցությունն օրենքով սահմանված ժամկետում համապատասխան գործողություն, ՝կատարելու հնարավորության վրա: Ըստ էության, հիվանդությունը պետք է լինի այնպիսին, որ անհնարին դարձնի օրենքով սահմանված ժամկետում համապատասխան դատավարական գործողության կատարումը: Միննույն ժամանակ, էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե հիվանդությունից ապաքինվելուց հետո անձը` երբ է ճեռնամուխ եղել համապատասխան դատավարական գործողության կատարմանը ն արդյոք գործել է բարեխղճորեն:
Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիվանդությունն օբյեկտիվորեն կարող է խոչընդոտ հանդիսանալ անձի կողմից դատական պաշտպանության իրավունքի, մասնավորապես՝ իր շահերին առնչվող դատական ակտի դեմ բողոք ներկայացնելու իրավունքի լիարժեք իրացման համար:
18. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ. ո Տես, ոամոնջ ուսլռոմ Վճռաբեկ դատարանի` Տիգրան Հովհաննիսյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0066/11/12 որոշման 18-րդ կետը:
14
- Առաջին ատյանի դատարանի` 2025 թվականի հունիսի 13ի որոշումը Տ.Եզորյանը ստացել է 2025 թվականի հունիսի 26-ին":
- Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ Տ.Եգորյանը 2025 թվականի հուլիսի 9-ին էլեկտրոնային եղանակով հատուկ վերանայման բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ միջնորդելով հարգելի համարել բաց թողնված ժամկետը՝ բողոքին կից ներկայացնելով «Արմենիա» ՀԲԿ պոլիկլինիկայի տնօրենի կողմից 2025 թվականի հուլիսի 9-ին տրված՝ իր ամբուլատոր բժշկական քարտից քաղվածքը, որի համաձայն՝ 2025 թվականի հուլիսի 7-ից մինչն հուլիսի 9-ն ունեցել է «ՀՀՀ» ախտորոշումը, որի կապակցությամբ նշանակվել է սիմպտոմատիկ բուժում:
Մասնավորապես, Տ-Եգորյանը նշել է, որ 2025 թվականի հուլիսի 6-ից մինչն 2025 թվականի հուլիսի 9-ը վատ առողջության ն ինքնազգացողության բերումով անաշխատունակ է եղել` ունեցել է ջերմություն ն հարբուխային ծանր վիճակ՝ պայմանավորված ո" «ՊՀ: որի կապակցությամբ դիմել է բժշկական օգնության ն սահմանվել է ախտանշային (սիմպտոմատիկ) բուժում, ն երեք օրվա ինտենսիվ բուժական միջոցառումների արդյունքում ջանք է ներդրել, որպեսզի կարողանա ավարտին հասցնել ն ներկայացնել բողոքը: Նան նշել է, որ ժամանակի սղութան նե իր առողջական խնդրի անկանխատեսելիության բերումով բողոքաբերները հնարավորություն չեն ունեցել որնէ այլ ներկայացուցիչ ներգրավել»:
- Վերաքննիչ դատարանը Տ.Եգորյանի հատուկ վերանայման բողոքն առանց քննության է թողել՝ ժամկետանց լինելու հիքմով ն արձանագրել, որ վերջինս օբյեկտիվորեն հնարավորություն ն բավարար ժամանակ է ունեցել (10 օր) հատուկ վերանայման բողոք կազմելու ն Վերաքննիչ դատարան ներկայացնելու համար:
Վերաքննիչ դատարանը գտել է, որ Տ.Եգորյանի կողմից ներկայացված փաստաթուղթը բովանդակային առումով թույլ չի տալիս արձանագրել, որ վերջինս օբյեկտիվորեն՝ հիվանդության հիմքով, զրկված է եղել օրենքով սահմանված ժամկետում բողոք բերելու հնարավորությունից, ինչը կարող էր հիմք հանդիսանալ Կ Տե՛ս, սույն որոշման 10-րդ կետը:
5 Տե՛ս, սույն որոշման 11-րդ ն 12-րդ կետերը:
15
բողոքարկման բաց թողած ժամկետը հարգելի համարելու ն բողոքը վարույթ ընդունելու համար":
17. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 15-17.1-րդ կետերում ներկայացված իրավանորմերի ն արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում` «Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով տուժողներ «Իրի (թթ ն. Հո "ոջ: սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերությունների լիազոր ներկայացուցիչ Տ.Եգորյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, անհամաչափորեն սահմանափակել է վերջիններս դատական պաշտպանութան ն դատարանի մատչելիության իրավունքը:
Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Արմենիա» ՀԲԿ պոլիկլինիկայի տնօրենի կողմից 2025 թվականի հուլիսի 9-ին տրված ամբուլատոր բժշկական քարտից կատարված քաղվածքի համաձայն՝ Տ. Եգորյանը 2025 թվականի հուլիսի 7-ից մինչն հուլիսի 9-ը ունեցել է «".".".«» ախտորոշումը, որի համար նշանակվել է սիմպտոմատիկ բուժում, ինչն օբյեկտիվորեն կարող էր զրկել վերջինիս, օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ, բողոք նախապատրաստկուն ներկայացնելու հնարավորությունից, որպիսի հանգամանքը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 59-րդ կետի համաձայն, համարվում է հարգելի պատճառ:
Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննի. 0։-դատարանի այն հետնությանը, որ բողոքաբերն օբյեկտիվորեն հնարավորություն ն բավարար ժամանակ է ունեցել (10 օր) հատուկ վերանայման բողոք կազմելու ն Վերաքննիչ դատարան ներկայացնելու համար, քանի որ բողոքարկման ժամկետը փաստացի ավարտվում էր 2025 թվականի հուլիսի 7-ին, իսկ վերջինս իր հիվանդության պատճառով զրկված է եղել վերաքննիչ բողոքը եզրափակելու հնարավորությունից:
6 Տե՛ս, սույն որոշման 13-րդ կետը:
16
18. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ապաքինվելուց անմիջապես հետո, բողոքաբերը վերաքննիչ բողոքը ներկայացրել է Վերաքննիչ դատարան՝ միաժամանակ միջնորդելով բաց թողնված ժամկետը համարել հարգելի, որի պայմաններում բավարար հիմքեր չկան փաստելու, որ տվյալ դեպքում վերջինս անբարեխճորեն է գործել ն հետնաբար նրա բողոքարկման իրավունքը ենթակա է սահմանափակման:
19. Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի կապակցությամբ ներկայացված պատասխանի` սույն որոշման 8-րդ կետում վկայակոչված դիրքորոշմանը, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ առողջապահության նախարարի՝ 2024 թվականի հուլիսի 26-ի 237-Ն հրամանը վերաբերում է վարութային գործողությանը կամ դատական նիստին անձի մասնակցությանը խոչընդովտղ հիվանդությունը հասփավտղ փաստաթղթի վրամադրման կարգին ն ձնին, ն կիրառելի չէ անձի՝ դատական պաշտպանության ն դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում բողոքարկման ժամկետը բաց թողնելու հարգելիության չափանիշների գնահատման նկատմամբ:
20. Հետնաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տուժողների լիազոր ներկայացուցիչ Տ.Եգորյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետնությունն իրավաչափ չէ:
2. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23րդ հոդվածով ամրագրված` դատական պաշտպանության ապահովման սկզբունքի խախտման, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 24-ի որոշումը բեկանելու ն վարույթը նույն դատարան՝ նոր քննության փոխանցելու համարճ:
՞ «Վարութային գործողություն» հասկացության նշանակությունը տես «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետում:
Ց Տե'ս, ուսմոտ ռառոզլՏ Վճռաբեկ դատարանի՝ Ավա Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը:
17
Նոր քննության ընթացքում Վերաքննի, դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է քննության առի Հ (ՆՅ ը Ը 5 սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերությունների լիազոր ներկայացուցիչ Տ.Եգորյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ն հանգի համապատասխան հետնության:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ, 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3Լրդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ, 362-րդ, 363-րդ, 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 24-ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ .ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 ապրիլի, 2026 թ.
- Գործի #:
- ԵԴ1/0581/11/24
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
