Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ԵԴ/0206/09/22
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

ԵԴ/0206/09/22

Վճռաբեկ դատարանԵԴ/0206/09/2214 սեպտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. Լ 2022 թվականի հոկտեմբերի 27-ին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան) է ստացվել ներքին դիտում գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու մասին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության ՀԿԳ քննիչ ԱԳեղամյանի (այսուհետ նան՝ Նախաքննության մարմին) միջնորդությունը: Նույն օրը որոշում է կայացվել վարույթ հարուցելը մերժելու մասին: 2. Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ՀՇ գլխավոր դատախազության ՀՇ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդա

Ամբողջ Տեքստ

ԵԴ/0206/09/22

Բ Մ: :

ՍԱՐ ՉՆ

կա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵԴ/0206/09/22

Նախագահող դատավոր՝ Լ.Հովհաննիսյան

ՀԸ կվճռաբեկ'։ 095դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նան՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝ ԱԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ

2023 թվականի սեպտեմբերի 14-ին քաղաք Երնանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ԵԴ/0206/09/22 գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան) 2022

թվականի դեկտեմբերի 5ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ

Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

Լ 2022 թվականի հոկտեմբերի 27-ին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան) է ստացվել ներքին դիտում գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու մասին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության ՀԿԳ քննիչ ԱԳեղամյանի (այսուհետ նան՝ Նախաքննության մարմին) միջնորդությունը: Նույն օրը որոշում է կայացվել վարույթ հարուցելը մերժելու մասին:

2. Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչութան պետի տեղակալ Կ.Սերոբյանը հատուկ վերանայման բողոք է ներկայացրել, որը Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ թողնվել օրինական ուժի մեջ:

3. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը հատուկ վերանայման բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հունվարի 25-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, ն սահմանվել է բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

4 ` Ներքին դիտում գաղտնի քննչական գործողության ժամկետը

երկարաձգելու մասին `՝Նախաքննության մարմնի միջնորդության համաձայն՝ «2022 թվականի օգոստոսի 19-ին ՀՇ հաւկակոռուպցիոն կոմիտեում արացվել է առերնույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում, այն Լ՝ 2022 թվականի

2

օգռավոսի 15-ին ՀՀ ԱԱԾ 5-րդ դեպարտամենտի 4-րդ բաժնի 3րդ բաժանմունքի ավագ օպերլիազոր Ա.Գրիգորյանի՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿի «Արմավիր» ԿՀ ստորաբաժանման պաշտտնատար անձի կողմից առերնույթ հանցանք՝ կաշառք արանալու վերաբերյալ հաղորդումը, համաձայն որի՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ՔԿՀ ստորաբաժանման պաշտոնատար անձր կաշառքի գումարի դիմաց խոստացել է կազմակերպել ՀՀ ԱՆ ՔԿԾ «Արմավիր» ՔԿ հիմնարկի դատապարվյսլվ Ռոման Ղնոնդյանն պատժի կրումից պայմանական

վաղաժռւմկեվտ Աւզեւտ արձակվելու գործընթացը:

Դեպքի առթիվ հակակոռուպցիոն կոմիտասմ 2022 թվականի օգոստոսի 19ին ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2րդ մասի 3րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 62241522 քրեական վարույթը:

Նախաքննության րնթացքում որպես վկա հարցաքննված ՀՀ ԱՆ

«Արմավիր» ՔԿ հիմնարկի դատապարտյալ Ռոման Ղնոնդյանը ցուցմունք է վվել այն մասին, ոյ 2020 թվականի դեկտեմբերից գտնվում է «Արմավիր» ՔԿ հիմնարկում, որտեղ գտնվելու ընթացքում իր առողջական խնդիրների հետ կապված պարբերաբար շվաւմ է ունեցել «ՀՇ ԱՆ քրեակատարողական ոժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ՔԿՀ այտրարաժանման պետ Գնորգ Կարապետի Գեժոյանի հետ: 2022 թվականի հուլիս ամսին Գնորգ Գեժոյանին խնդրել է կազմակերպել իր պատժի կրումից վաղակեւբ ազատման գործընթացը` հիվանդության պատճառով: Վերջինս հայտնել է, որ այդ գործընթացը կարող է կազմակերպել գումարի դիմեց, հարակ գումարի չափ չի նշել, սակայն հայփեպ է, որ գործընթացը կազմակերպելու համար կպահանջվի առնվազն 1500 ԱՄՆ դոլար գումար, ապա 2022 թվականի օգոսվնաաի 19-ին Գնորգ Գեժոյանը՝ կազմակերպել է իր հետազոտությունները ՔԿ հիմնարկից դուրս, որոնց պազասխաւնները ստանալուց հետո, պետք է հայտնի, թն ինչ եղանակով ն որքան գումարով կկազամակերպի պավժի կրումից ազատվելու գործընթացը:

Ռոման Ղնոնդյանի կինը որպես վկա հարցաքննված Վերժինե

Խաչատրյանը հայտնել է, որ 2022 թվականի օգոստոսի սկզբին Ռոմանի հետ

3

հեռախոսային խոսակցության ժամանակ փեղեկացկլ է, որ նա պայմանավորվել է «Արմավիր» ՔԿ հիմնարկի բուժծառայության ղեկավարի հե, որ վերջինս գումարով կազմակերպի Ռոմանի պավղտժից վաղակետ Աւզաւտվելու գործընթացը: Ռոմանը հայտնել է նան, որ դեո պետք է կատարվեն որոշակի գործողություններ, որից հետ այդ բժիշկը արույգ կասի գումարի չափիր, ապա նշել, որ վերջնական պայմանավորվածություն ձեռք բերելուց հերո կասի, թն որտեղ պետք է հանդիպի րժիշկին ն փոխանցի գումարր: Ռոմանը գումարի արույգ չափ չի հայտնել, սակայն ասել 1, որ այդ գումարր պետք է տալ բժշկին, որ վերջինս կազմակերպի իր պարժից ազավովելու գործընթացը:

(.-.):

Նախաքննության ընթացքում միջնորդություններ են ներկայացվել Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դափարան՝ «կաշառք տալու նմանակում», «ներքին դիտում», «արտաքին դիտում» ն «թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողություններ կատարելու թույլտվություն արանալու մասին, որոնք բավարարվել են դատարանի կողմից նեն գաղտնի քննչական գործողությունների կատարումը հանձնարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից արացվել է գրություն այն մասին, որ թիվ 62241322 քրեական վարույթի շրջանակներում իրականացվող գաղտնի քննչական գործողությունների արդյունքում դեռես գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող տվյալնե չեն արացվել: Միաժամանակ, օպերատիվ տվյալներ են արացվել, որ հնարավոր է աթ նոյեմբերի 5-ին հանդիպում կայանա Ռ.Ղեոնդյանի ն Գ.Գեժոյանի միջն, որի ընթացքում վերջիններս քննարկելու են կաշառքի գումարի դիմաց առողջական խնդիրների հիմքով Ռ.Ղնոնդյանին պատժի հետագա կրումից ժամկետից շուտ ազավ արձակման գործընթացի վերաբերյալ մանրամասներ:

(.-.):

Քրեական վարույթն իրականացնող մարմինը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ վերը նշվածում առկա են ենթադրյալ հանցանք կավզալրելու

4

մասին վկայող փատրե, ն որ «ներքին դիտում» գաղտնի քննչական գործողության արդյունքում հատուկ կամ այլ տեխնիկական միջոցների կ(իրառմամը կամ առանց դրանց Գնորգ Գեժոյանին բնակարանում հերնելու կամ առանձին դեպքերի ն իրադարձությունների ընթացքը վերահակելու միջոցով կամ: էլերրոնային կամ այլ կրիչների վրա դիտման արդյունքների ամրագրմամբ կարող են ձեռք բերվել սույն վարույթի համար նշանակություն ունեցող ապացույցներ, մասնավորապես` Գնորգ Գեժոյանի կողմից Ռոման Ղնոնդյանից կաշառք պահանջելու հանգամանքը հատրավաղ կամ հերքող ապացույցներ, կաշառքի պահանջը` հաստատվելու դեպքում` դրա շուրջ բանակցությունների, ինչպես նան կաշառքի առարկայի փոխանցման փաստր հաստավաղ կամ հերքող ապացույցներ, կաշառքի առարկայի փոխանցման ժամաւնեւկ արացողի հետագա գործողությունների կամ մտադրությունների մասին վկայող ապացույցներ, հնարավոր հանցակիցների առկայության, նրանց առնչությունն փվյալ հանցանքին հասվտապվող կամ հերքող ապացույցներ: Ընդ որում, ներքին դիտում գաղտնի քննչական գործողությունը այն եզակի գործողություներից է, որի ընթացքում հնարավոր է օրյեկտիվ ն հավասարի ապացույց սվնաւնալ կաշառքի առարկան փոխանցելու, փոխանցման վայրր պարզելու փոխանցման

գործընթացը վերահսկելու ն ամրագրելու վերաբերյալ, հատկապես, երը խոսքը վերաբերում է ապագայում կատարվող ենթադրյալ իրադարձությաւնը, ուստի տվյալ դեպքում այլ եղանակով այդ ապացույցի ձեռքբերումը ողջամմտրեն անհնար է (...)/:

5. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 27-ի որոշման համաձայն` «(...) Դատարան. արձանագրում է, որ դատարան չի ներկայացվել գաղտնի քննչական գործողության կապտաեւրման ընթացքում արացված արդյունքը:

Անդրադառնալով ՀՀ ԱԱԾ փնեվփեսական անվտանգության ն կոռուպցիայի հակազդման դեպարտամենտից ատացված թիվ 7/74/Թ35621 գրությանը՝ ւ Տե՛ս գործ, հատոր 1, թերթեր 3-5:

5

Դատարանը հարկ է համարում նշել, որ այդ փաարաթուղթն ինքնին չի կարող դիտարկվել որպես գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում: ստացված արդյունք, բացի այդ, այդ գրությունն իր մեջ պարունակում է հակասական տեղեկություններ, մասնավորապես՝ առաջին պարբերությամը փաստվում է, որ գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող տվյալներ չեն արացվել, սակայն հաջորդ պարրբերությամի փասվվում է, որ օպերատիվ տվյալներ են ստացվել, որ «հնարավոր է աթ. նոյեմբերի 3-ին հանդիպում կայանա Ռ. Ղնոնդյանի ն Գ. Գեժոյանի միջն, որի ընթացքում: վերջիններս քննարկելու են կաշառքի գումարի դիմաց առողջական խնդիրների հիմքով Ռ.Ղնոնդյանին պատժի հերագա կրումից ժամկետից շուտ ազատ արձակման գործընթացի վերաբերյալ մանրամասներ»:

Միննույն ժամանակ, անհասկանալի է այն հանգամանքը, որ րար

ներկայացված միջնորդության՝ սույն վարույթով իրականացվել են «ներքին դիտում», «արտաքին դիվսսմ», «թվային, այդ թվում հեռախոսային հաղորդակցության վերահսկումը» նե «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողությունները, ե նթե այդ գործողությունների արդյուքում վարութի։ համար ` ապացուցողական նշանակություն ունեցող տվյալնե չեն արացվղ, ապա ինչպիսի

գործողությունների արդյունքում են արացվկլ վերը նշված օպերատիվ տվյալները:

Վերոգրյալը հաշվի առնելով, Դավալաւնը փաստում է, որր չեն պահպանվել ՀՇ քինական դատավարության օրենսգրքի 292րդ հոդվածի 2րդ մասի ծրդ կետով աահմանված պահանջները, ինչր ասն հոդվածի 1-րդ մասի

մեկնաբանությամբ հանդիսանում է վարույթի հարուցումը հիմնավորված մերժելու հիմք (...)»՛:

6. Վերաքննիչ դատարանն իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ արձանագրել է. «(...) Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշման վերը նշված հիմնավորումները դիտարկելով վերոգրյալ իրավական նորմերի լույսի ներքո, գտնում է, որ այդ հիմնավորումներն ամիողջությաւմի բխում Տե՛ս գործ, հատոր 1, թերթեր 36:38:

6

են դրանցից, որպիսի պայմաններում այդ հիմնավորումներն ընդունելի են նան Վերաքննիչ դատարանի համար:

Անդրադառնալով հատուկ վերանայման բողոքում նշված այն դիքորոշմանը, որ հնարավոր են դեպքեր, երը գաղտնի քննչական գործողությունների ընթացքում: որեէ արդյունք սվաւցվաւծ չլինի, որպիսի պայմաններում բաւվարար է այդ մասին նշում կատարելը, որն էլ այն դեպքում տեղի է ունեցել, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ փվյալ դեպքում քննիչի միջնորդությամբ առկա չէ որնէ ակնարկ գաղտնի քննչական գործողության արդյունքի առկայության կամ դրա անարդյունավետ լինելու վերաբերյալ, որպիսի պայմաններում, Վերաքննիչ դատարաւնի գնահատմամբ չի պահպանվել ՀՀ քրեական դավաւվարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 8- րդ կերով սահմանված պահանջը:

Վերաքննիչ դավփարանը նան հարկ է համարում նկատել, որ գաղտնի քննչական գործողության ժամկետի երկարաձգման վարույթի հարուցումը խոչընդով չէ նոր միջնորդություն ներկայացնելու համալ (...)»::

Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող

փաստարկները ն պահանջը.

Շատուկ վերանայման բողոքը քննվում է հետնալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

7. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ն հիմնավորված չէ, դրանով Փթույլր է տրվել 6դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա:

Բողոքաբերը, մասնավորապես, գտել է, որ ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված՝ գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքն այդ գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության մեջ նշելու պահանջը, որը, բողոքաբերի 3Տե՛ս գործ, հատոր 2, թերթեր 18-24:

7

գնահատմամբ, չի ենթադրում անպայմանորեն գաղտնի քննչական գործողության ընթացքի ն արդյունքների մասին արձանագրությունների ներկայացում:

71Լ Բողոքաբերն իր անհամաձայնությունն է հայտնել նան ստորադաս դատարանների այն հետնությանը, որ գաղտնի քննչական գործողության կատարման արդյունքում ապացուցողական նշանակություն ունեցող տվյալներ ստացված չլինելու պարագայում անհայտ է, թե ինչ գործողությունների արդյունքում են ստացվել օպերատիվ մյուս տեղեկությունները՝ փաստելով, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացի գաղտնի քննչական գործողություններից հետաքննութան մարմինն ունն Օ:նան օպերատիվ- հետախուզական միջոցառումներ իրականացնելու լիազորություն:

8. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 5-ի որոշումը ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ:

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

9. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գաղտնի քննչական

գործողության ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը համապատասխան միջնորդության մեջ գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքը ներկայացնելու պայմանը պահպանված չլինելու հիմքով մերժելու մասին որոշում կայացնելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումներիի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղենիշային նշանակություն միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձնավորման համար:

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչափ են արդյոք ստորադաս դատարանների

8

հետնությունները ներքին դիտում գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքը ներկայացնելու պայմանը պահպանված չլինելու հիմքով գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը մերժելու մասին:

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 291-րդ հոդվածի համաձայն՝

«Լ Սույն օրենսգրքով սահմանված պամշամ իրավական ընթացակարգի շիջանակներում դատարանը քննում է`

(-.)

3) գաղտնի քննչական գործողությաւն ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը:»:

Նույն օրենսգրքի 292-րդ հոդվածի համաձայն՝

«Լ Ապացուցողական գործողություն կատարելու, ինչպես նան գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթը հարուցվում է քննիչի միջնորդության հիման վրա:

2. Քննիչի միջնորդությունը պարունակում է՝

1Ս իրավասու դատարանի անվանումի.

2)քննիչի անունը, ազգանունը ն պաշտոնը.

3) միջնորդությունը դատարան ներկայացնելու տարին, ամիսը, օրը, ժամի ն րոպեն.

4) վարույթի համարը.

5) այն անձի վերաբերելի տվյալները, որի սահմանադրական իրավունքը միջնորդվում է սահմանափակել.

6) միջնորդվող ապացուցողական գործողությունը, ինչպես նան դրա կատարման վերաբերելի պայմանները, այդ թվում՝ ժամկետները.

7) միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքը.

Ց) 2գաղտնեի քննչական գործողության ժամկետի երկարաձգման

միջնորդության դեպքում գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում արացված արդյունքը.

9

9) այն փաստարկները, որոնք հիմնավորում են անձի սահմանադրական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը ն համաչափությունը, այդ թվում` միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքն այլ եղանակով արանալու ողջամիտ անհնարինությունը.

10) միջնորդությանը կցվող նյութերի ցանկը:

(-.)

. Ապացուցողական գործողություն կատարելու .միջնորդությունն ստանալուց հեվտ անհապաղ, րայց ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում, իսկ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու միջնորդությունն արանալուց հետո՝ ոչ ուշ, քան հաջորդ օրը դատարանը կայացնում է համապատասխան վարույթ հարուցելու կում վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում:

(-.)

1. Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն հոդվածի 28րդ մասերով սահմանված որնէ պայման: Վարույթի հարուցման մերժումը խոչընդով չէ նոր միջնորդություն ներկայացնելու համար»:

ՃՇՇ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածի համաձայն՝

«3 Միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետնյալ որոշումներից մեկը.

Ս միջնորդությունը մերժելու մասին.

2) միջնորդությունը, րավարարկու ն միջնորդվող ապացուցողական գործողության կաւտարումը թույլատրելու մասին.

3) միջնորդությունը բավարարելու ն միջնորդվող գաղտնի քննչական գործողության կատարմաեւն ժաւմանակը երկարաճգելու մասին:

(:.):

12 Ապացուցողական գործողություն կատարելու, ինչպես նան գաղտնի քննչական գործողության, կոնկրետ դեպքում ներքին դիտման ժամկետը երկարաձգելու վարույթ հարուցելու հիմքը քննիչի միջորդությունն է, որին ներկայացվող ապահանջնեը հստակ սահմանված են ՀՀ քրեական

10

դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասով: Նշյալ պահանջների համակարգային վերլուծությունը թույլ է տալիս դրանք բաժանել երկու խմբի՝

1) միջնորդությանը ներկայացվող ձնական պահանջներ, որոնք սահմանված են քննարկվող հոդվածի 2-րդ մասի 16-րդ, 10-րդ կետերով, ն ներառում են միջնորդություն հարուցած անձի, միջնորդություն, քննող դատարանի ն միջնորդության տեխնիկական վավերապայմանների վերաբերյալ տվյալներ.

Զ) միջնորդությանը ներկայացվող բովանդակային պահանջներ, որոնք սահմանված են նույն հոդվածի 7-9-րդ կետերով:

12.1. Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վերոշարադրյալ քրեադատավարական նորմերի

վերլուծությունից բխում է, որ օրենսդիրն ապացուցողական գործողությունների կատարման երաշխիքների շրջանակում նախատեսել է դատարանի կողմից միջնորդության քննության երկու տարբեր փուլեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խնդիրները: Այդ փուլերից առաջինը ենթադրում է քննիչի կողմից ներկայացված միջնորդության քրեադատավարական օրենքով սահմանված պահանջներին զուտ ձնական առումով համապատասխանության ստուգում: Այս փուլի նախատեսումը նպատակ ունի ապահովելու որոշակի զտման մեխանիզմ ն բացառելու օրենքով նախատեսված պարտադիր պայմաններին

չհամապատասխանող ն օրենքով նախատեսված ամբողջական տվյալները չպարունակող միջնորդությունների ըստ էության քննությունը դատարանի կողմից, որն արդեն քննարկվող փուլերից երկրորդի խնդիրն է: Այլ կերպ՝ այս փուլում միջնորդությանը ներկայացվող թե ձնական ն թե բովանդակային պահանջների պահպանված լինելը պետք է քննարկվի համապատասխան վավերապայմանների ն միջնորդության մեջ անհրաժեշտ բովանդակային տվյալների զուտ առկայության տեսանկյունից: Եվ միայն երկրորդ կամ հարուցված վարույթի փուլում միջնորդության բովանդակային քննարկման արդյունքում դատարանն այն ըստ էության բավարարելու կամ մերժելու մասին որոշում պետք է կայացնի:

Հետնաբար, ՀՀ քրեական դատավարության օրենգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 7-9-րդ կետերով սահմանված պահանջների՝ բովանդակային տեսանկյունից

11

քննարկումը պետք է կատարվի ոչ թե քննիչի միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցման հարցի լուծման փուլի, այլ արդեն իսկ հարուցված վարույթի շրջանակներում ներկայացված միջնորդության հիմնավորվածության քննարկման շրջանակներում:

3. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

- ներքին դիտում գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու մասին Նախաքննության մարմնի միջնորդության մեջ որպես գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունք նշվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված գրությունը, որի համաճայն՝ թիվ 62241322 քրեական վարույթի շրջանակներում իրականացվող գաղտնի քննչական գործողությունների արդյունքում դեռնս գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող տվյալներ չեն ստացվել-.

- Առաջին ատյանի դատարանը ներքին դիտում գաղտնի քննչական

գործողության ժամկետը երկարաձգելու վարույթ հարուցելը մերժելու մասին որոշում է կայացրել՝ գտնելով, որ չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով սահմանված պահանջն այն պատճառաբանությամբ, որ միջնորդության մեջ նշված գրությունը ինքնին չի կարող դիտարկվել որպես գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունք, ն որ այդ գրությունն իր մեջ պարունակում է հակասական տեղեկություններ».

- Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի հիմնավորումները բխում են կիրառելի իրավանորմերից, դրանք ամբողջությամբ ընդունելի է համարել ն Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողել է անփոփոխ":

14. Նախորդ կետում վկայակոչված փաստերը գնահատելով սույն որոշման 1-րդ կետում վկայակոչված իրավադրույթների ն 12121րդ կետում ՀՏե՛ս սույն որոշման 4-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:

6 Տե'ս սույն որոշման 5-րդ կետը:

12

արտահայտված իրավական դիրքորոշումների լուսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը գաղտնի քննչական գործողութան կատարման ընթացքում ստացված արդյունքը ներկայացված չլինելու պատճառաբանությամբ ներքին դիտում գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը մերժելով, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելով, անտեսել են այն հանգամանքը, որ ներկայացված միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցման հարցի լուծման փուլում դատարանը պետք է գնահատի միջնորդության` բացառապես ձնական առումով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2րդ մասով սահմանված պահանջներին համապատասխանությունը ն եթե միջնորդության մեջ ձնական առումով ներկայացվել է կոնկրետ դեպքում՝ գաղտնի քննչական գործողութան կատարման ընթացքում ստացված արդյունքի վերաբերյալ տվյալ, դատարանը պետք է կայացնի քննիչի միջնորդության կապակցությամբ վարույթ հարուցելու մասին որոշում: Փոխարենը` Առաջին ատյանի դատարանն իրականացրել է ՀՀ ազգային անվտանգության

ծառայությունից ստացված գրության՝ որպես իրականացված ներքին դիտում գաղտնի քննչական գործողության արդյունքի բովանդակային վերլուծություն՝ փաստացի իրականացնելով միջնորդության հիմնավորվածության ստուգում, ինչը, սակայն, պետք է քննության առարկա դարձվեր հարուցված վարույթի շրջանակում:

5. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս

դատարանները, քննիչի միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցման հարցի լուծման փուլում բովանդակային քննարկման առարկա դարձնելով ներկայացված գրության՝ որպես գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյուն, դիտարկելու հարցը, չեն պահպանել դատավարական տվյալ փուլի շրջանակներում դատարանի կողմից քննարկման ենթակա հարցերի շրջանակի վերաբերյալ օրենսդրի պահանջը:

13

Հետնաբար, ստորադաս դատարանների հետնությունները ներքին դիտում գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքը ներկայացնելու պայմանը պահպանված չլինելու հիմքով գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը մերժելու մասին հիմնավոր չեն:

18. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը անփոփոխ թողնելով, թույլ են տվե դատական սխալ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված հանրայնության սկզբունքի խախտման, ինչն ազդել է վարույթի ելքի վրա, հետնաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն` հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու ն վարույթն՝ ըստ առարկայական ընդդատության, ՀՀ հակակոռուպցիոն դատարան նոր քննության փոխանցելու մասին փոխարինող դատական ակտ կայացնելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պետք է վերացնի արձանագրված խախտումները ն ներքին դիտում գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ Նախաքննության մարմնի միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցման հարցը քննարկելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լուսի ներքո՝ հանգի համապատասխան հետնության:

Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սուն որոշման 7.-րդ կետերում ներկայացված փաստարկներին, ապա դրանք ենթակա են քննարկման գաղտնի Տե'ս ոսճետ ոսճոմտ, Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18, Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները:

14

քննչական գործողության ժամկետը երկարաձգելու հարուցված վարույթի շրջանակում, ուստի Վճռաբեկ դատարանը զրկված է դրանց անդրադառնալու հնարավորությունից:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 1-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ, 31-րդ, 34-րդ, 361363-րդ, 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1 ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը

բավարարել: Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումը ն այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 5-ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆ

15

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 սեպտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ԵԴ/0206/09/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել