Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ղազարյան — ՍնԴ/3840/04/22
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Ղազարյան — ՍնԴ/3840/04/22

Վճռաբեկ դատարանՍնԴ/3840/04/227 մարտի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Դիմելով դատարան՝ Հասմիկ Ղազարյանը պահանջել է իրեն ճանաչել սնանկ: Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 05.01.2023 թվականի վճռով դիմումը բավարարվել է: Դատարանի 16.01.2023 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Վահրամ Ապրեսյանը (այսուհետ՝ Կառավարիչ): ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 21.03.2023 թվականի որոշմամբ Կառավարչի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 16.01.2023 թվականի «Սնանկության գործով կառավարիչ նշանակելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ: 2 Սույն գործով վճռա

Ամբողջ Տեքստ

Հեա 2"

77 ի

Մ 12ՐԱ8

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ՍնԴ/3840/04/22 դատարանի որոշում 2024թ.

Սնանկության գործ թիվ ՍնԴ/3840/04/22

Նախագահող դատավոր՝ Կ. Համբարձումյան

ՈՐՈՇՈՒՄ

ՎՃՌԱԲԵԿ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

2024 թվականի մարտի 07-ին

ծանոթանալով ըստ Հասմիկ Ղազարյանի դիմումի՝ սեփական սնանկությունը ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով կառավարիչ Վահրամ Ապրեսյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը հետ վերցնելու դիմումին,

ՊԱՐԶԵՑ

Դիմելով դատարան՝ Հասմիկ Ղազարյանը պահանջել է իրեն ճանաչել սնանկ:

Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 05.01.2023 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Դատարանի 16.01.2023 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Վահրամ Ապրեսյանը (այսուհետ՝ Կառավարիչ):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 21.03.2023 թվականի որոշմամբ Կառավարչի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 16.01.2023 թվականի «Սնանկության գործով կառավարիչ նշանակելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

2

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կառավարիչը:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 07.06.2023 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 21.03.2023 թվականի որոշման դեմ Կառավարչի բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

10.01.2024 թվականին Կառավարիչը դիմում է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ վճռաբեկ բողոքից հրաժարվելու մասին:

Քննության առնելով Կառավարչի ներկայացրած վճռաբեկ բողոքից հրաժարվելու մասին դիմումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ վարույթը ենթակա է կարճման հետնյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո մինչն բողոքի քննության ավարտի մասին հայտարարելը վճռաբեկ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնելու վճռաբեկ բողոքից հրաժարվելու մասին:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բողոք բերած անձի կողմից վճռաբեկ բողոքից հրաժարվելու դեպքում Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում վճռաբեկ վարույթը կարճելու մասին: Մինչն դատական նիստը վճռաբեկ բողոքից հրաժարվելու դեպքում նույն մասում նշված որոշումը Վճռաբեկ դատարանը կայացնում է առանց դատական նիստ հրավիրելու:

Տվյալ դեպքում Կառավարիչը վճռաբեկ բողոքը վարութ ընունելուց հետո միջնորդություն է ներկայացրել Վճռաբեկ դատարան` վճռաբեկ բողոքից հրաժարվելու մասին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ վարույթը ենթակա է կարճման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վճռաբեկ վարույթը կարճելու մասին Վճռաբեկ դատարանի որոշմամբ վճռաբեկ վարույթի հետ կապված դատական ծախսերը դրվում են վճռաբեկ բողոքից հրաժարված անձի վրա, բացառությամբ նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերի:

Նկատի ունենալով այն, որ բողոքարկվող դատական ակտը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով հանդիսանում է միջանկյալ դատական ակտ, որի դեպքում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված բողոքներով պետական տուրք չի գանձվում, ուստի Վճռաբեկ դատարանը պետական տուրքի մասով դատական ծախսերի բաշխման հարցը համարում է լուծված:

Միննույն ժամանակ սույն գործով այլ դատական ծախսերի կատարման վերաբերյալ ապացույցներ գործում առկա չեն ն նման պահանջ դատարան չի ներկայացվել, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մյուս դատական ծախսերի հարցը նս պետք է համարել լուծված:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ ու 399-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Յ

ՈՐՈՇԵՑ

1. Կարճել թիվ ՍնԴ/3840/04/22 սնանկության գործով կառավարիչ Վահրամ Ապրեսյանի կողմից բերված վճռաբեկ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.03.2023 թվականի որոշման բողոքարկման կապակցությամբ հարուցված վճռաբեկ վարույթը:

2. Վճռաբեկ վարույթի հետ կապված դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

4

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 մարտի, 2024 թ.
Գործի #:
ՍնԴ/3840/04/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել