Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քաղաքացիական

ՍնԴ/3840/04/22

Գործի համարը
ՍնԴ/3840/04/22
Հայցվոր
Հասմիկ Ղազարյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
07.03.2024
Քաղաքացիական գործերով միջանկյալ գործեր

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ՍնԴ/3840/04/22 դատարանի որոշում 2024թ. Սնանկության գործ թիվ ՍնԴ/3840/04/22 Նախագահող դատավոր՝ Կ. Համբարձումյան Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎՃՌԱԲԵԿ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով` նախագահող զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Է․ ՍԵԴՐԱԿՅԱՆ Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն․ ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ 2024 թվականի մարտի 07-ին ծանոթանալով ըստ Հասմիկ Ղազարյանի դիմումի՝ սեփական սնանկությունը ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով կառավարիչ Վահրամ Ապրեսյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը հետ վերցնելու դիմումին, Պ Ա Ր Զ Ե Ց Դիմելով դատարան՝ Հասմիկ Ղազարյանը պահանջել է իրեն ճանաչել սնանկ: Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 05․01․2023 թվականի վճռով դիմումը բավարարվել է։ Դատարանի 16.01.2023 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Վահրամ Ապրեսյանը (այսուհետ՝ Կառավարիչ)։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21․03․2023 թվականի որոշմամբ Կառավարչի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.01.2023 թվականի «Սնանկության գործով կառավարիչ նշանակելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ։ Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կառավարիչը: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 07․06․2023 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 21․03․2023 թվականի որոշման դեմ Կառավարչի բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ: 10․01․2024 թվականին Կառավարիչը դիմում է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ վճռաբեկ բողոքից հրաժարվելու մասին: Քննության առնելով Կառավարչի ներկայացրած վճռաբեկ բողոքից հրաժարվելու մասին դիմումը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո մինչև բողոքի քննության ավարտի մասին հայտարարելը վճռաբեկ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնելու վճռաբեկ բողոքից հրաժարվելու մասին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձի կողմից վճռաբեկ բողոքից հրաժարվելու դեպքում Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում վճռաբեկ վարույթը կարճելու մասին։ Մինչև դատական նիստը վճռաբեկ բողոքից հրաժարվելու դեպքում նույն մասում նշված որոշումը Վճռաբեկ դատարանը կայացնում է առանց դատական նիստ հրավիրելու: Տվյալ դեպքում Կառավարիչը վճռաբեկ բողոքը վարույթ ընունելուց հետո միջնորդություն է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ վճռաբեկ բողոքից հրաժարվելու մասին։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ վարույթը ենթակա է կարճման։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վճռաբեկ վարույթը կարճելու մասին Վճռաբեկ դատարանի որոշմամբ վճռաբեկ վարույթի հետ կապված դատական ծախսերը դրվում են վճռաբեկ բողոքից հրաժարված անձի վրա, բացառությամբ նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերի: Նկատի ունենալով այն, որ բողոքարկվող դատական ակտը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով հանդիսանում է միջանկյալ դատական ակտ, որի դեպքում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված բողոքներով պետական տուրք չի գանձվում, ուստի Վճռաբեկ դատարանը պետական տուրքի մասով դատական ծախսերի բաշխման հարցը համարում է լուծված։ Միևնույն ժամանակ սույն գործով այլ դատական ծախսերի կատարման վերաբերյալ ապացույցներ գործում առկա չեն և նման պահանջ դատարան չի ներկայացվել, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մյուս դատական ծախսերի հարցը ևս պետք է համարել լուծված։ Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ ու 399-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Կարճել թիվ ՍնԴ/3840/04/22 սնանկության գործով կառավարիչ Վահրամ Ապրեսյանի կողմից բերված վճռաբեկ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21․03․2023 թվականի որոշման բողոքարկման կապակցությամբ հարուցված վճռաբեկ վարույթը: 2․ Վճռաբեկ վարույթի հետ կապված դատական ծախսերի հարցը համարել լուծված: 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող Զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն․ ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ