Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Քաղաքացիական իրավունք — 1094
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Քաղաքացիական իրավունք — 1094

Վճռաբեկ դատարան20 հունիսի, 2008 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՛ԱրմենՏել ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2008 թվականի որոշման դեմ ըստ հայցի Արա Խաչատրյանի ընդդեմ Ընկերության` խաղի հաղթող ճանաչելու և շահումը վճարելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան Արա Խաչատրյանը պահանջել է ճանաչել 2006 թվականի դեկտեմբերին Ընկերության կողմից հայտարարված ՛Գանձեր որոնողները խաղի շրջանակներում անցկացվող ՛Շրջադարձ աճուրդ խաղի հաղթող և պարտավորեցնել Ընկերությանը վճարելու նշված խաղի 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ շահումը: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 07-4107

Նախագահող դատավոր Տ.Սահակյան

Դատավորներ`

Կ.Հակոբյան

Տ.Նազարյան

Քաղաքացիական գործ թիվ 3-377(ՎԴ)

2008թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

Վ.ԱԲԵԼՅԱՆԻ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

2008 թվականի հունիսի 20-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՛ԱրմենՏել ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2008 թվականի որոշման դեմ ըստ հայցի Արա Խաչատրյանի ընդդեմ Ընկերության` խաղի հաղթող ճանաչելու և շահումը վճարելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1.Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան Արա Խաչատրյանը պահանջել է ճանաչել 2006 թվականի դեկտեմբերին Ընկերության կողմից հայտարարված ՛Գանձեր որոնողները խաղի շրջանակներում անցկացվող ՛Շրջադարձ աճուրդ խաղի հաղթող և պարտավորեցնել Ընկերությանը վճարելու նշված խաղի 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ շահումը: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 19.10.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

2

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ Վերաքննիչ

15.02.2008 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

դատարան)

2.Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, 52-րդ հոդվածի 2-րդ մասի, 53-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասը որը պետք է կիրառեր: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով Վերաքննիչ դատարանը Արա Խաչատրյանի պահանջը դիտել է հիմնավոր` առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ նշված խաղի երրորդ կարևորագույն պայմանը` Արա Խաչատրյանի կողմից ուղարկված թվերը չկրկնվելու վերաբերյալ, նախորդ դատական ակտով չեն հաստատվել: Այդ հանգամանքը չի հաստատվել նաև սույն գործի քննության ընթացքում: Նման պարագայում որևէ կերպ չհիմնավորված հանգամանքը Վերաքննիչ դատարանը դիտել է որպես հաստատված հանգամանք:

Ընկերությունը բաժանորդներին օրենքով սահմանված կարգով տեղեկացրել է խաղի պայմանների և իր պատասխանատվության սահմանափակումների մասին: Հետևաբար, անգամ ծրագրային սխալների, խափանումների կամ հայտարարության պայմաններում նախատեսված այլ հիմքերով Ընկերության կողմից պարտավորությունները խախտելու դեպքում, եթե նույնիսկ հաղթող է ճանաչվել մեկ այլ թիվ ուղարկած բաժանորդ, միևնույն է, մինչև խաղն սկսվելը տրված տեղեկատվությամբ Ընկերության և բաժանորդների միջև դրա վերաբերյալ համաձայնություն ձեռք բերված լինելու հանգամանքի հիման վրա Ընկերությունը պատասխանատվություն կրել չի կարող: Բացի այդ, քանի որ խաղի համար ստեղծված ՛սպասարկող ծրագիրը նախատեսված է եղել ստանալու բացառապես ամբողջ թվեր, ուստի Արա Խաչատրյանին հատկացված հեռախոսահամարից ուղարկված կոտորակային թվերը չեն մշակվել, ծրագիրը չի արձագանքել, ինչի մասին բոլոր բաժանորդները, այդ թվում` հայցվորը, նախապես` խաղն սկսելուց առաջ, տեղեկացվել են: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.02.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել` նոր քննության: 3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը

1) 2006 թվականի դեկտեմբերին հայտարարված ՛Գանձեր որոնողները գովազդային խաղի շրջանակներում անց է կացվել ՛Շրջադարձ աճուրդ խաղը:

2) Ընկերության կողմից 31.01.2007 թվականին տրված թիվ 1-230/2 գրության համաձայն` խաղի հաղթող է ճանաչվել 091411117 հեռախոսահամարը, որից ուղարկվել է ամենափոքր չկրկնվող թիվը` ՛565-ը:

3) Սույն քաղաքացիական գործով Արա Խաչատրյանը վիճարկում է խաղի կանոններին համապատասխան հաղթող ճանաչվելու հարցը:

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1039-րդ հոդվածի համաձայն քաղաքացիների և իրավաբանական անձանց պահանջները` կապված ռիսկի վրա հիմնված խաղեր և գրազ (մոլեխաղեր) կազմակերպելու կամ դրանց մասնակցելու հետ, ենթակա չեն դատական պաշտպանության, բացառությամբ այն անձանց պահանջների, ովքեր խաղերին կամ գրազին մասնակցել են խաբեության, բռնության, սպառնալիքի կամ իրենց ներկայացուցչի`

3

խաղերի կամ գրազի կազմակերպչի հետ չարամիտ համաձայնության ազդեցության ներքո, ինչպեu նաև նույն օրենսգրքի 1040 հոդվածի 5-րդ կետում նշված պահանջների: Նույն օրենսգրքի 1040-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն վիճակախաղ, տոտալիզատոր կամ այլ խաղեր անցկացնելու կանոններին համապատասխան խաղի կազմակերպիչը շահած անձանց պետք է վճարի նրանց շահումը` խաղեր անցկացնելու կանոններով նախատեսված չափով, ձևով (դրամով կամ բնեղենով) և ժամկետում, իսկ եթե այդ կանոններում ժամկետը նշված չէ, ապա խաղերի արդյունքները որոշելու պահից ոչ ուշ, քան տասն օրում:

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ռիսկի վրա հիմնված խաղեր և գրազ (մոլեխաղեր) կազմակերպելու կամ դրանց մասնակցելու հետ կապված պահանջները ենթակա չեն դատարանում քննության և միայն բացառիկ դեպքերում դատարանը կարող է քննել այս ոլորտում ծագող վեճերը: Մասնավորապես, դատարանում քննության ենթակա են այն անձանց պահանջները, ովքեր խաղերին կամ գրազին մասնակցել են խաբեության, բռնության, սպառնալիքի կամ իրենց ներկայացուցչի` խաղերի կամ գրազի կազմակերպչի հետ չարամիտ համաձայնության ազդեցության ներքո: Բացի այդ, դատարանին են ենթակա խաղի կազմակերպչի կողմից շահումը վճարելուց խուսափելու հետ կապված վեճերը: Այսպիսով, խաղի հաղթող ճանաչելու հետ կապված վեճերը, այդ թվում խաղի կանոններին համապատասխան դրանց անցկացված լինելու հարցերը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1039-րդ և 1040-րդ հոդվածների ուժով դատարանի իրավասությունից դուրս են, իսկ դրանք կազմակերպող և դրանց մասնակցող անձանց պահանջները` դատական պաշտպանության ոչ ենթակա:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն քաղաքացիական գործով վիճարկվում է Արա Խաչատրյանի ՛Շրջադարձ աճուրդ խաղի հաղթող ճանաչվելու հարցը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ պահանջը ենթակա չէ դատարանում քննության:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 10.08.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռին, որով դատարանը գտել է, որ Արա Խաչատրյանի պահանջը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1040-րդ հովածի 5-րդ մասի պահանջներից և այն ենթակա է դատական պաշտպանության, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանի այդ եզրահանգումը սույն քաղաքացիական գործով նախադատելի նշանակություն չի կարող ունենալ հետևյալ պատճառաբանությամբ. Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերոնշյալ իրավական խնդրին (տե՛ս Ա.Եփրեմյան ընդդեմ Ն.Մանվելյանի անհիմն հարստացման գումարները վերադարձնելու պահանջի մասին թիվ 3-132(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը): Մասնավորապես, վերոնշյալ որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենքի մեկնաբանության մասին դատարանի իրավական դիրքորոշումը չի ընդգրկվում դատական ակտի պրեյուդիցիալ կապի (նախադատելիության) օբյեկտիվ սահմաններում, այսինքն չունի նախադատելի նշանակություն:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 10.08.2007 թվականի վճռով արտահայտված իրավական եզրահանգումները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման հիմք չեն: Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

Միաժամանակ, վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության, իսկ 236-րդ հոդվածի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով Վճռաբեկ դատարանը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը:

4

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1.

Վճռաբեկ

բողոքը

բավարարել

մասնակիորեն:

Բեկանել

Վերաքննիչ

քաղաքացիական դատարանի 15.02.2008 թվականի որոշումը և գործի վարույթը կարճել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող

Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դատավորներ

Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Վ.ԱԲԵԼՅԱՆ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 հունիսի, 2008 թ.
Գործի #:
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել