Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մելքումյան — ՍԴ1/0082/01/23
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Մելքումյան — ՍԴ1/0082/01/23

Վճռաբեկ դատարանՍԴ1/0082/01/2312 հունիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ ՛ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2020 թվականի ապրիլի 29-ին, ՀՇ ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան ՀՇ նախկին քրեական օրենսգիրք) 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ն 117-րդ հոդվածով հարուցվել է թիվ 32153820 քրեական գործը ն ուղարկվել է ՀՇ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին: Նախաքննության մարմնի 2020 թվականի մայիսի 15ի որոշմամբ Մ.Մելքումյա

Ամբողջ Տեքստ

ՍԴԼ/0082/01/23

ՏԱՑ 287

21ԹԿԱ ԱԱԿ, ի

ԱՅՏՆ

ԱԽ,

ՀԵՑ բլու ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Սյունիքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Ռ.Առաքելյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Մ.Շարությունյան

դատավորներ՝ Ա.Դանիելյան

ԱՆիկողոսյան

12 հունիսի 2026 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

ՇԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով Մերուժան Սամվելի Մելքումյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 15-ի որոշման դեմ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Էլիզբարյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ ՛

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի ապրիլի 29-ին, ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ն 117-րդ հոդվածով հարուցվել է թիվ 32153820 քրեական գործը ն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին:

Նախաքննության մարմնի 2020 թվականի մայիսի 15ի որոշմամբ

Մ.Մելքումյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-Ժ177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ն 117-րդ հոդվածով:

2020 թվականի օգոստոսի 31-ին, ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 32103120 քրեական գործը:

Նույն օրը Մ.Մելքումյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի սեպտեմբերի Լի որոշումներով Վ.Վ-ն, ԱՄՆ, Է.Մ-ն, Մ.Մ-ն, ԱՄ-ն ն Գ-ն ճանաչվել են տուժողներ:

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի սեպտեմբերի 2ի որոշմամբ Մ.Մելքումյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

2020 թվականի սեպտեմբերի 2ին Մ.Մելքումյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ թիվ 32103120 քրեական գործը միացվել է թիվ 32153820 քրեական գործին, ն նախաքննությունը շարունակվել է 32153820 համարի ներքո:

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի սեպտեմբերի 5ի որոշմամբ Մ.Մելքումյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել ուլլրացվել է, ն նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի

2-րդ մասի 1ին կետով, 117-րդ հոդվածով, 112-րդ հոդվածի 1Լին մասով ն (8-րդ հոդվածով:

2020 թվականի հոկտեմբերի 30-ին Մ.Մելքումյանն ազատ է արձակվել կալանքից:

Նախաքննության մարմնի 2020 թվականի նոյեմբերի 2ի որոշմամբ Մ.Մելքումյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գորիսի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Ս.Խաչատրյանի՝ 2023 թվականի օգոստոսի 17ի որոշմամբ Մ.Մելքումյանի նկատմամբ ՀՀ սախկին քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ 117-րդ հոդվածով քրեական հետապնդում չի հարուցվել` վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Նույն օրը նախաքննության մարմնի որոշմամբ Մ-Մելքումյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 117-րդ հոդվածով ն 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 166-րդ հոդվածի 1-ին մասի Լին կետով հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում:

Նախաքննության մարմնի՝ 2023 թվականի օգոստոսի 17-ի որոշմամբ թիվ 32153820 քրեական վարույթից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի Լին կետով ն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի Լին կետով անջատվել է նոր քրեական վարույթ, որին շնորհվել է թիվ 91203223 համարը:

2023 թվականի օգոստոսի 22ին քրեական գործը մեղադրական

եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):

2 Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ՝ մեղադրյալ Մ.Մելքումյանի պաշտպան Ս.Հարությունյանի միջնորդությունը բավարարվել է ն Մ.Մելքումյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մեղադրյալ Մ.Մելքումյանի ն տուժողների հաշտության պատճառաբանությամբ, իսկ մեկ այլ որոշմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով Մ.Մելքումյանի

նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական

պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ:

Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 6ի որոշմամբ Մ.Մելքումյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, 2023 թվականի նոյեմբերի 6-ի դատավճռով Մերուժան Մելքումյանին մեղավոր է ճանաչել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի Լին մասի 1-ին կետով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատժին հաշվակցվել է Մ.Մելքումյանի փաստացի անազատության մեջ գտնվելու՝ 2 (երկու) ամիս ժամկետը ն թողնվել է կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 10 (տասը) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ` ՄՄելքումյանիհ նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել ն սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ

վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու ն բնակության վայրը փոխելու դեպքում դատապարտյաի վարքագծի նկատմամբ վերահսկողություն

իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում իր նոր բնակության վայրի հասցեն հայտնելու պարտականությունների սահմանմամբ: Մ.Մելքումյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` բացակայելու արգելքը, թողնվել է անփոփոխ՝ մինչն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի հունվարի 15-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Էլիզբարյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի մայիսի 20-ի որոշմամբ

ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման րավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ն հիմնավորված չէ, արդյունքում թույ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:

5.Լ Բողոք բերած անձի գնահատմամբ` ստորադաս դատարանների կողմից Մ.Մելքումյանի նկատմամբ նշանակված պատժի կրումից ազատելը թույլ չի տալիս հասնել սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձին ուղղելուն ն հանցագործությունները կանխելուն, ինչի արդյունքում, ըստ բողոքաբերի, խախտվում են նան ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 10-րդ ն 61-րդ հոդվածներով սահմանված` արդարության, պատասխանատվության անհատականացման ն պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները:

5.2. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանների կողմից

Մ.Մելքումյանի պատասխանատվություն, Օ։ն պատիժը մեղմացնող ճանաչված հանգամանքները` տուժողի բողոք չունենալը, երիտասարդ լինելը, կատարված արարքի համար զղջալը կամ մեղքն ընդունելը, ողջամտորեն չեն նվազեցնում վերջինիս կամ նրա կատարած արարքների հանրային վտանգավորությունը:

5.3. Բողոքաբերն ընդգծել է, որ դատարանների կողմից վերլուծության չի ենթարկվել այն կարնոր հանգամանքը, որ զինվորական ծառայության մեջ գտնվող երիտասարդն իր մոտ պահել է գործարանային արտադրության դանակ, դրանով անկանոն հարվածներ է հասցրել տուժողի կենսական օրգաններին, ինչն օբյեկտիվորեն վկայում է այն մասին, որ վերը նշված հանգամանքները որնէ կերպ չեն ազդել հանրորեն վտանգավոր արարք կատարած անձի վտանգավորության աստիճանի նվազեցման վրա:

6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ բողոքաբերը խնդրել է բեկանել ն փոփոխել Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու

մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունվարի 15-ի որոշումը, մեղադրյալ Մ.Մելքումյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնել ու թողնել կրելու նշանակված՝ 2 (երկու) տարի 10 (տասը) ամիս ժամկետով ազատազրկումը:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Մ.Մելքումյանին ՀՀ գործող քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի Լին մասի Լին կետով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ «նա 2020թ. օգոսվտնի 3Լին՝ ժամր 00:30-ի սահմաններում, Է.Մ-ի՝ Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի 2-րդ փողոցի 1-րդ տանից, վերջինիս ծննդյան տարեդարձի առթիվ բարձր լսվող երաժշտությունն աւնջաւտելու հարցի պարզարանման կապակցությամբ մի կողմից Մերուժան Մելքումյանի, է:Մ-ի, է.Մ-ի, ԳՄ-ի, ինչպես նան նույն հասցնում հյուրընկալված, դեռես ինքնությունները չպարզված երկու անձանց, իսկ մյուս կողմից նույն բնակավայրի բնակիչներ ՀՎ-ի, Վ.Վ-ի, Աի միջն, վերջիններիս տան րակում սկիզը առած, ապա ժամր 01:00ից 02:00-ի սահմաններում նույն բնակավայրի «Սովխոզ» կոչվող փարածքի հարնանութամ սպանդանոց փանող

ավտոճանապարհին շարունակված վիճաբանություն, քաշքշուկի ն փոխադարձ կովի ընթացքում, իր մոտ պահած սուր ծակու-կտրող գործիքով դանակով, մարմնական վնասված, պատճառելու դիտավորությամիԻ բազմաթիվ անգամ անկանոն հարվածներ հասցնելու եղանակով ՄՄի առողջությանը դիտավորությամբ պատճառել է ձախ քունքային շրջանի, գլխի գագաթային շրջանի, էպիգաստրալ շրջանի, կտրած-ծակած կույր վերքերի, ձախ րազկային շրջանի կտրած-ծակած վերքի (իր ընթացքով վնասելով բազկային զարկերակը) ձնով, որոնք առաջ են բերել 233-րդ աարիճանի հեմոռագիկ շոկի ձնով կյանքի հաւմար վտանգավոր առողջության ծանր մարմնական վնաս»:

8. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի համաձայն՝ «/..)

(Դատարանը մեղադրյալ Մերուժուն Մելքումյանի նկատմամը պատիժ նշանակելիս հաշվի է առնում մեղսագրված հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, այդ թվում՝ հանցանքի կատարման ւՏե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 115-116:

հանգամանքներ նե եղանակը, ինչպե, նան խախտված տնեն

հարաբերության առցիալական նշանակությունը: Դատարանը մեղադրյալի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում նան նրա անձր բնութագրող տվյալները, պատասխանապվությունն ու պատիժը մեղմացնող ն ծանրացնող հանգամանքները:

Մասնավորապես, Դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2րդ մասով, որպես Մերուժան Մելքումյանի պատասխանապվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի է առնում այն, որ երիտասարդ է, իրեն լիովին մեղավոր է ճանաչել ն փվել է խոսփտվանակաւն ցուցմունքներ, անկեղծորեն զղջացել է կատարած արարքի համար, տուժող ՍՄ-ր դիմումով հայփնել է, որ մեղադրյալ Մերուժան Մելքումյանից բողոք չուն այդ թվում՝ ֆինանսական: Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Մերուժան Մելքումյանի պավաւսխաունապտվությունն ու պատիժը ծանրացող հանգամանքներ առկա չեն:

(-) Դատարանը, համադրելով վերոգրյալ իրավական նորմերը սույն գործի հանգամանքների հեւ, ինչպես նան հաշվի առնելով վերը թվարկված՝ մեղադրյալի պատասխանաւպտվություւն ն պատիժը մեղմացնող ու անձր բնութագրող հանգամանքներ, ծանրացնող հանգամանքնեի ` բացակայությունը ն ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ, 55-րդ ն 69-րդ հոդվածներով, գտնում, է, որ ՀՀ քրեական օրենսգիրքի 166-րդ հողվածի Լին մասի Էին կետով Մերուժան Մելքումյանի նկատմամի պետք է որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) փարի ժամկետով, ինչը, Դատարանի գնահատմամբ, բավարար է պատժի նպատակների իրացվելիությունն ապահովելու համար:

ՀՀ քրեական օրենսգիրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ Մերուժան Մելքումյանի նկատմամբ նշանակված պատժին պետք է հաշվակցել ներա փաստացի անազատության մեջ գտնվելու՝ 2(երկու) ամիս(2020թվականի օգոսվոնի 3Լից մինչն 2020 թվականի հոկտեմբերի 3Լր ժամկետը) ժումկետր ն վերջնական պատիժ պետք է նշանակել ազափազրկում՝ 2 (երկու) տարի 10 (րալ) ամիս ժամկետով:

(:) (Դատարանն արձանագրում է, որ այն գործում առկա մեղադրյալի պատասխանամտվությունը ն պատիժը մեղմացնող, ինչպես նան անձր բնութագրող հանգամանքները բավարար չափով նվազեցնում են կատարված հանցագործության հանրային վտանգավորության բնույթն ու ատրիճանը նե հիմք են տալիս

եզրահանգելու, որ ազատազրկման ձնով նշանակված պատիժն առանց փատրացի կրելու հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հողվածով ամրագրված՝ պատժի նպատակներին:

Ամփոփելով ասվածը՝ Դատարանը եզրահանգում է, որ մեղադրյալ Մերուժան Մելքումյանի նկատմամբ նշանակված պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել ն սահմանել փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով (..)»7:

9. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետնյալը. «(.) (Գնահատելով մեղադրյալ Մերուժան Սամվելի Մելքումյանի կատարած հանցագործության բնույթը ն հանրության համար վտանգավորության աստիճանը, այդ թվում` նրա կավփարած արարքը, դրա արդյունքում քրեական օրենքով պաշտպանվող հասարակական հարաբերություններին պատճառհված վնասը, հանցագործության Օ5կատարման եղանակը, խախրված հասարակական հարաբերության սռցիալական նշանակությունը, այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, հանցանքը կատարելուց հետո մեղադրյալի դրսնորած վարքագիծը, դրանք համադրելով նրա անձի բնութագրի, պատասխանաւպվությունը ն պատիժը մեղմացնող վերը նշված հանգամանքների առկայության, ինչպես նան պատասխանատվություն, ն պատիժը ծանրացնող հանգամանքի բացակայության հեմ, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հեզության, որ Մերուժան Սամվելի Մելքումյանի նկաւտմեւմը նշանակվաւծ պավժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց նշանակված պատիժը ոնալ կրելու ն այդ պարագայում հնարավոր է ապահովել պատժի նպավաւկների լիարժեք իրացումը: Հեփնաբար, անհիմն են դավփախազի վերաքննիչ բողոքում առկա ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածը (արարքի կատարման սպյահին գործող ն սույն վարույթով կիրառելի՝ ՀՀ քրեական օրենագրքի 7-րդ հողվածը) չկիրառելու ն մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը ոնալ կիրառելու վերաբերյալ ներկայացված փաստարկները:

Վերաքննիչ դատարանի վերր նշված հեպտնությունը պայմանավորված է նան այն հանգամանքներով, որ մեղադրյալ Մերուժան Սամվելի Մելքումյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարած հանցանքի համար, ինչպես նան այն, որ՝ փուժող ՄՄ-ն դիմումով հայտնել է, որ մեղադրյալ Մերուժան շ Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 107-114։

Մելքումյանից բողոք չուն, այդ թվում` ֆինանսական: երջինա

պատասխանատվությունը ն պատիժը ծանրացնող հանգամանքները բացսւկայում: են: (...)

Բացի այդ, ինչպես Առաջին ատյանի դատարանի կողմից, այնպես էլ Վերաքննիչ դատարանի կողմից ի թիվս այլնի համապատասխան հետնությաւն հանգելիս հաշվի է առնում նան մեղադրյալի անձր բնութագրող հանգամաւնքները, ներա կողմից կավարված արարքի բնույթը ն վրանգավորության ատրիճանը:

(--)

Տվյալ դեպքու, Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը կրելու հարցր լուծելիս հիմք է ընդունել ինչպես կատարած արարքի բնույթը, վտանգավորության աարիճանը, այնպես էլ ներա անձր բնութագրող հանգամանքի առկայությունը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող, ինչպես նան պատասխանապտվություւը ն պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը ն պատժի կրման մասով կայացրել է հիմնավորված ն պատճառաբանված դատական ակմ (..)»:

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավորվա՛ծ են արդյոք Մերուժան Մելքումյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի Լին կետով ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:

ՃՇ գործող քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «ւ Մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելը, որը

1) վրանգավոր է կյանքի համար,

(--)

պարժվում է ազատազրկմամբ երեքից յոթ փարի ժամկետով»:

1. Վճռաբեկ դատարանն առողջությանը դիտավորությամբ ծանը վնաս պատճառելու դեպքում պատիժ նշանակելու ն նշանակված պատիժը

3 Տե՛ս քրեական զործ, հատոր 6-րդ, թերթեր 55-63:

10

պայմանականորեն չկիրառելու հարցերին անդրադարձլ է իր մի շարք նախադեպային որոշումներում::

12. Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը նս մեկ անգամ փաստում է, որ քննարկվող հոդվածով նախատեսված հանցանք կատարելու դեպքում պատիժ նշանակելիս ն այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս, ստորադաս դատարանները պետք է հաշվի առնեն ինչպես խախտվող հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը, այնպես էլ արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են անձի հոգեբանական վերաբերմունքն, իր կատարած արարքի ն դրա հետնանքների նկատմամբ, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մարմնական վնասվածքների քանակը, տեղակայումը, բնույթը ն այլն:

13. Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կոնկրետ գործի փաստական հանգամանքների շրջանակներում վնաս պատճառելու համար օգվագործված փարավեսակ գործիքները կամ առարկաները (հրազեն, դանակ, կացին, մուրճ, մերաղյա ձող, քար ն այլն), կյանքի համար վտանգ ներկայացնող վնասի պավճառումը, հանցավորի պավրասվտվածությունը, մեղքի դիտավորյալ ձեր (հարկապես ուղղակի դիվավորությունը) իրենց ամբողջության մեջ անկանխելի են դարձնում հանրորեն վտանգավոր հետնանքների առաջացումը, մեծացնում հանցագործությունը հաջողությամբ ավարտին հասցնելու կամ ավելի մեծ վնաս պատճառելու հավանականությունը Հետնաբար, նման դեպքերում օբյեկտիվորեն բարձրանում է նան արարքի հանրային վտանգավորության աստիճանը":

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

4 Տես Վճռաբեկ դատարանի` Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապերյանի ն Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/5, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:

5 Տես Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19 որոշման 12-րդ կետը:

6 Տես Վճռաբեկ դատարանի՝ Արտյոմ Հակոբքեխվյանի գործով 2024 թվականի մայիսի 17-ի թիվ ԵԴ/1976/01/22 որոշման 13-րդ կետը:

- ՄՄելքումյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի Լին մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ն նրան մեղադրանք է ներկայացվել այն արարքի համար, որ նա, 2020 թվականի օգոստոսի ՅԼին «Սովխոզ» կոչվող տարածքի հարնանությամբ՝ սպանդանոց տանող ավտոճանապարհին շարունակված վիճաբանության, քաշքշուկի ն փոխադարձ կռվի ընթացքում, իր մոտ պահած սուր ծակող-կտրող գործիքով՝ դանակով, մարմնական վնասված. պատճառելու դիտավորությամբ,։ բազմաթիվ անգամ անկանոն հարվածներ հասցնելու եղանակով Մ.Մ-ի առողջությանը դիտավորությամբ պատճառել է կյանքի համար վտանգավոր առողջությանը ծանր վնամ՛:

- Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, Մ.Մելքումյանին ՀՀ գործող քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված արարքում մեղավոր ճանաչելով, գտել է, որ Մ.Մելքումյանի նկատմամբ որպես պատիժ պետք է նշանակել տվյալ արարքի համար նախատեսված նվազագույն պատիժը: Միաժամանակ, հաշվի առնելով Մ.Մելքումյանի կատարած հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը ն բնույթը, դեպքի հանգամանքները, նրա անձը, պատասխանատվություն, ն պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանքները, մասնավորապես` երիտասարդ լինելը, մեղքն ընդունելը, անկեղծորեն զղջալը, խոստովանական բնույթի ցուցմունքներ տալը, տուժողի՝ ՄՄելքումյանից որնէ բողոք, այդ թվում՝ ֆինանսական պահանջ չունենալը, Առաջին ատյանի դատարանը եկել է եզրահանգման, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը, Մ.Մելքումյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը ռեալ կրելու, ուստի նրա նկատմամբ նշանակվող ազատազրկման ձնով պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել',

- "Վերաքննիչ դատարանը համաձայնել է Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դիրքորոշման հետ ն եզրահանգել, որ դատախազի վերաքննիչ բողոքը բավարարելու, դատավճիռը պատժի մասով բեկանելու ն Մ.Մելքումյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հիմքեր չկան::

7 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

Ց Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

15. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մ.Մելքումյանի Կկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի կողմից կատարած հանցավոր արարքի բնույթի ն հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ, մասնավորապես.

ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը՝ այն, որ Մ.Մելքումանի արարքը ոտնձգե է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը խիստ բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա՝ նրա առողջությանը պավճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս,

բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարք ն դրա

հետնանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել էե որ իր գործողություններով տուժողի առողջությանը պավճառում է ծանրը վնաս նախատեսել է իր արարքի ն հետնանքների միջն առկա անմիջական պավճառական կապը,

գ) հանցագործության գործիքը, մասնավորապես` հանրորեն վտանգավոր արարքը դանակի գործադրմամբ կատարելը,

դ)բլ3Էհասցված մարմնական վնասվածքի բնույթն ու տեղակայումը, մասնավորապես այն, որ Մ.Մելքումյանը բազմաթիվ անգամ անկանոն հարվածներ է հասցրել տուժողի կենսական կարնոր օրգանների շրջանում ճախ քունքային շրջանի, գլխի գագաթային շրջանի, էպիգաարրալ շրջանի, կտրած-ծակած կույր վերքերի, ձախ բազկային շրջանի կտրած-ծակած վերքի (իր ընթացքով վնասելով բազկային զարկերակը) ձնով, որոնք առաջ են բերել 2-3-րդ աստիճանի հեմոռագիկ շոկի ձնով կյանքի համար վտանգավոր առողջությանը ծանր վնաս:

16. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, մեղադրյալ Մ.Մելքումյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների՝ իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում:

17. Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ստորադաս դատարանների կողմից վկայակոչված մեղադրյալ Մ.Մելքումյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները ն ծանրացնող հանգամանքների բացակայությունը, կատարված արարքների հանրային բարձր վտանգավորության մասին վկայող վերը շարադրված փաստական տվյալների առկայության պայմաններում, չեն կարող ողջամտորեն նվազեցնել Մ.Մելքումյանի կատարած արարքների ն նրա անձի հանրային վտանգավորությունն այն աստիճան, որ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանան:

18. Ամփոփելով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Մ.Մելքումանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավորված չեն:

19. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները Մ.Մելքումյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84- րդ հոդվածի խախտում: Արդյունքում, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Հետնաբար անհրաժեշտ է Մ.Մելքումյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել ն թողնել կրելու Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ի դատավճռով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի Լին մասի 1-ին կետով նշանակված՝ 2 (երկու) տարի 10 (տասը) ամիս ժամկետով ազատազրկումը:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163»րդ ն 17-րդ հոդվածներով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31րդ, 34-րդ, 264-րդ, 28-րդ, 36Լրդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

14

ՈՐՈՇԵՑ

1. Մերուժան Սամվելի Մելքումյանի վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 15-ի որոշումը փոփոխել:

2. Մերուժան Սամվելի Մելքումյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1ին մասի 1ին կետով ազատազրկման ձնով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել ն թողնել կրելու նրա նկատմամբ Մյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ի դատավճռով նշանակված՝ 2 (երկու) տարի 10 (տասը) ամիս ժամկետով ազատազրկումը:

Պատժի կրման սկիզբը հաշվել Մերուժան Սամվելի Մելքումյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

3. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՇԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 հունիսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴ1/0082/01/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել