Վճռաբեկ դատարան · Քաղաքացիական
ԿԴ3/0450/02/13
- Գործի համարը
- ԿԴ3/0450/02/13
- Հայցվոր
- Լևոն Արշակունի
- Պատասխանող
- Կոմիտաս Հայրապետյան և մյուսներ
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 28.11.2014
- Քաղաքացիական իրավունք
Որոշման տեքստը
դատարանի PDF-ից՝ ariognem-ի պահոցիցՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0450/02/13
Նախագահող դատավոր` Ա. Թումանյան
Դատավորներ`
Լ. Գրիգորյան
Գ. Մատինյան
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0450/02/13
2014թ.
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և
վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ
մասնակցությամբ դատավորներ
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Ե. ՍՈՂՈՄԱՆՅԱՆԻ
2014 թվականի նոյեմբերի 28-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Լևոն Արշակունու ներկայացուցիչ Մարատ
Գինոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2014
թվականի որոշման դեմ` ըստ Լևոն Արշակունու հայցի ընդդեմ Կոմիտաս Հայրապետյանի,
երրորդ անձ ՀՀ Կոտայքի մարզի Զովունու գյուղապետարանի` հողամաս մուտք գործելու
արգելքները վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Լևոն Արշակունին պահանջել է պարտավորեցնել Կոմիտաս
Հայրապետյանին վերացնել ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 38-րդ փողոցի թիվ 3-3ա
հասցեում գտնվող, Լևոն Արշակունուն սեփականության իրավունքով պատկանող
2
հողամաս մուտք գործելու արգելքները, այն է` հողամաս տանող ճանապարհն ազատել
քարե պարսպից, ինչպես նաև Կոմիտաս Հայրապետյանից հօգուտ Լևոն Արշակունու
բռնագանձել 55.000 ՀՀ դրամ` որպես փորձաքննության համար վճարված գումար, ինչպես
նաև 150.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանական ծառայության գումար:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Հեբոյան)
(այսուհետ` Դատարան) 14.02.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան)
30.04.2014 թվականի որոշմամբ Կոմիտաս Հայրապետյանի վերաքննիչ բողոքը բավարարվել
է` բեկանվել է Դատարանի 14.02.2014 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լևոն Արշակունու ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ
հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի
53-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 202-րդ, 277-րդ
հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ
հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում
առկա ապացույցները:
Մասնավորապես` Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ
Կոմիտաս Հայրապետյանն ակնհայտորեն դուրս է եկել իր հողամասի սահմաններից,
ճանապարհի վրա կատարել է ինքնակամ կառուցապատում, ինչի հաշվին դեպի Լևոն
Արշակունու հողամաս տանող ընդհանուր օգտագործման ճանապարհն ավտոմեքենաների
համար դարձել է անանցանելի, ուստի վիճելի պարսպի օրինական լինելը պետք է
ապացուցեր պատասխանողը:
Վերաքննիչ դատարանն անհարկի հղում է կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի
188-րդ հոդվածի 3-րդ կետին` հաշվի չառնելով, որ վեճի առարկան ոչ թե անձի սեփական
հողամասում կամ ուրիշի հողամասում ինքնակամ կառույցի իրականացումն է, այլ
ընդհանուր օգտագործման, համայնքային նշանակության ճանապարհի ինքնակամ
զավթումն է և ապօրինի պարսպապատումը:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով երրորդ անձի
ներկայացուցչի կողմից տրված հայտարարությունն այն մասին, որ ճանապարհը նեղացվել
է ոչ թե Կոմիտաս Հայրապետյանի կողմից, այլ համայնքային ճանապարհի մյուս կողմում
հարևանի կողմից իր հողամասը բաժանելու և ցանկապատ տեղադրելու հետևանքով,
գործում առկա այլ ապացուցների պայմաններում չէր կարող դիտվել և գնահատվել
ինքնակամ կառուցապատումը հերքող ապացույց:
Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ հարևանի կողմից 1,20 մետր
ճանապարհը նեղացնելու փաստի ընդունումը ոչ մի ապացույցով հիմնավորված չէ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ
դատարանի 30.04.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 14.02.2014
վճռին:
3
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ
փաստերը`
1) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի
(այսուհետ` Կոմիտե) կողմից 01.12.2010 թվականին տրված թիվ 2746955 սեփականության
իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Լևոն Արշակունին ՀՀ Կոտայքի մարզի
Զովունի գյուղի 38-րդ փողոցի 3-3ա հասցեում գտնվող 0034-0048 կադաստրային համարի
0,1060հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի, դրա վրա տեղակայված
44,2քմ մակերեսով մառանի և 45,2քմ մակերեսով ավտոտնակի սեփականատերն է (հատոր
1-ին, գ.թ. 87-88):
2) Կոմիտեի կողմից 03.05.2011 թվականին տրված անշարժ գույքի թիվ 2809911
սեփականության
իրավունքի
գրանցման
վկայականի
համաձայն`
Կոմիտաս
Հայրապետյանը ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 38-րդ փողոցի թիվ 3-4ա հասցեում
գտնվող 0034-0049 կադաստրային համարի 0,0960հա մակերեսով տնամերձ հողամասի
սեփականատերն է:
3) Կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից տրամադրված
Զովունի համայնքի կադաստրային քարտեզի համաձայն` Լևոն Արշակունուն պատկանող
հողամասի հարևանությամբ գտնվում է Կոմիտաս Հայրապետյանի հողամասը: Ըստ տվյալ
կադաստրային քարտեզի` Լևոն Արշակունուն պատկանող հողամաս տանող միակ
ճանապարհն անցնում է պատասխանողին պատկանող հողամասի հարևանությամբ և
ճանապարհի լայնությունը կազմում է 5 մետր (հատոր 1-ին, գ.թ. 83-84):
4) <<ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ>> ՍՊԸ-ի կողմից 05.08.2013 թվականին տրված թիվ
157-01/Վ-013 հաշվետվության համաձայն` ավտոտնակ և մառան մուտք գործելու համար
նախատեսված ընդհանուր օգտագործման ճանապարհի ձախ կողմը սահմանազատված է
մետաղական ցանկապատով, իսկ աջ կողմում կառուցված է պարիսպ: Պարիսպը
կառուցված է ոչ թե մառանի շինության եզրից, այլ 61սմ-ով ներկառուցված է հետազոտվող
ճանապարհի մեջ, ինչի հետևանքով երկու կողմերից մառանի և ավտոտնակի համար
նախատեսված ճանապարհը նեղացել է: Կառուցված պարսպի վերջին` 2,75 մետր
երկարությամբ հատվածը դեպի հետազոտվող ճանապարհ, ունի 1,32 մետր շեղություն, ինչը
հարմարեցված է հետագայում հարևան տնատիրության բակ մտնող մուտքի վրա
մետաղական դարպաս տեղադրելու համար: Արդյունքում ավտոտնակ և մառան մուտք
գործելու համար նախատեսված ճանապարհի աջ մասում պարիսպ կառուցելու հետևանքով
հետազոտվող ճանապարհի մուտքի համար մնացել է 2,12 մետր լայնությամբ հատված: Ընդ
որում, մառանի կողմից հետազոտվող ճանապարհը փոքրացել է 61սմ-ով, իսկ պարիսպի
վերջնամասի թեքության պատճառով` 1,32 մետրով, ընդհանուրը` 1,93 մետրով
(հատոր 1-ին, գ.թ. 69-78):
6) Սույն գործում առկա չէ որևէ բավարար ապացույց այն մասին, որ վեճի առարկա
ճանապարհը նեղացել է համայնքային ճանապարհի մյուս կողմում հարևանի կողմից իր
հողամասը բաժանելու և ցանկապատ տեղադրելու հետևանքով, ինչպես նաև ապացույց այն
մասին, որ հարևանն ընդունում է, որ 1մ 20սմ-ի չափով նեղացրել է ճանապարհը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ
վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման
գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները
կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա
ձևավորելու համար:
4
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է
համարում անդրադառնալ նեգատոր հայցերի գործերով ապացուցման առարական
պարզելու և ապացուցման դատավարական բեռը բաշխելու հարցերին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի
համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած
փաստերը:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն
ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող
անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի
համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի
առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ
փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ
քաղաքացիական դատավարության օրենսգքրի 48-րդ հոդվածի իրավական վերլուծությանը:
Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի
միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին
հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշակություն ունեցող
փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ
որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ
բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ
փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տեԲս, Էդգար Մարկոսյանն և
Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական
գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն
իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ
խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ հոդվածում նախատեսված
իրավունքի ապահովումը հնարավոր է նեգատոր հայցի միջոցով, որը որպես
սեփականության իրավունքի պաշտպանության միջոց ուղղված է սեփականատիրոջ կողմից
գույքի օգտագործման և/կամ փաստացի տիրապետման իրավունքների իրացման
խոչընդոտների վերացմանը: Նեգատոր հայցի ներկայացման հնարավորություն առաջանում
է այն դեպքում, երբ գույքի սեփականատերը և երրորդ անձը վիճելի գույքի առնչությամբ չեն
գտնվում պարտավորական հարաբերությունների մեջ, և երբ թույլ տրված
իրավախախտումը չի հանգեցրել գույքի նկատմամբ սեփականության սուբյեկտիվ
իրավունքի դադարման: Վերոնշյալ մկենաբանությունների ընդհանրացման արդյունքում
Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ նեգատոր հայցի ներկայացման
դեպքում միաժամանակ պետք է առկա լինեն հետևյալ երկու պայմանները.
1) հայցվորը հայցի հարուցման պահին պետք է լինի գույքի սեփականատեր կամ այլ
օրինական (տիտղոսային) տիրապետող,
2) հայցի ներկայացման պահին պետք է առկա լինի երրորդ անձի կողմից թույլ տրված
այնպիսի գործողություն կամ անգործություն, որը խոչընդոտի գույքի սեփականտիրոջը կամ
օրինական (տիղոսային) այլ տիրապետողին օգտագործել և/կամ տնօրինել գույքը:
Վերոնշյալ պայմանները որպես փաստ ներառվում են նեգատոր հայցերով հարուցված
գործերի ապացուցման առարկայում: Այդուհանդերձ դրանք ապացուցման առարկան
կազմող միակ փաստերը չեն: Ի թիվս վերոնշյալի` ապացուցման է ենթակա նաև երրորդ
փաստը, այն է` գույքի օգտագործմանը և/կամ տիրապետմանը խոչընդոտող գործողության
կամ անգործության իրավական լինելու փաստը: Նեգատոր հայցը սեփականության
5
իրավունքի պաշտպանության ինքնուրույն միջոց է, որն իր հիմքում ունի փաստերի
առանձնահատուկ կազմ, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր
գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածը կիրառելիս դատարանները պետք է
հաշվի առնեն տվյալ գործով ապացուցման առարկան և դրա հիմքը, որից հետո միայն
կողմերի միջև ճիշտ բաշխեն ապացուցման պարտականությունը: Հիմք ընդունելով
վերոնշյալ վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նեգատոր հայցերի
դեպքում դատավարական բեռը բաշխելիս հայցվորն է կրում գույքի սեփականատերը
լինելու և այդ գույքի օգտագործմանը և/կամ տիրապետմանը խոչընդոտող գործողության
կամ անգործության փաստերն ապացուցելու պարտականությունը: Ինչ վերաբերում է
երրորդ փաստին` գործողությունների կամ անգործության հակաիրավական բնույթին, ապա
հայց ներկայացնելու պահին վերջիններիս առնչությամբ գործում է հակաիրավական լինելու
կանխավարկածը, քանի դեռ պատասխանողը չի ապացուցել հակառակը: Հետևաբար նշված
փաստի ապացուցման դատավարական բեռը կրում է պատասխանողը:
Սույն գործով Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ
գործում առկա ապացույցներով հաստատվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ
հոդվածի հիմքով հայցի հիմնավորված լինելը:
Վերաքննիչ դատարանը պատասխանող Կոմիտաս Հայրապետյանի վերաքննիչ
բողոքը բավարարելիս և դատական ակտը բեկանելիս հիմք է ընդունել ՀՀ քաղաքացիական
օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ կետը և հանգել այն հետևության, որ հայցվոր Լևոն
Արշակունին պարտավոր էր ապացուցել, որ կառուցված պարիսպն ինքնակամ կառույց է, և
այդ ինքնակամ կառույցը, գտնվելով այլ անձի սեփականությունը հանդիսացող հողամասի
(ընդհանուր օգտագործման ճանապարհ) վրա, սահմանափակել է իր հողամաս մուտք
գործելու հնարավորությունը: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ
Դատարանը չի անդրադարձել և չի գնահատել ապացույցները, մասնավորապես`
տեղազննության ժամանակ երրորդ անձի ներկայացուցչի կողմից կատարված այն
հայտարարությունը, որ ճանապարհը նեղացվել է ոչ թե Կոմիտաս Հայրապետյանի կողմից,
այլ համայնքային ճանապարհի մյուս կողմում հարևանի կողմից իր հողամասը բաժանելու և
ցանկապատ տեղադրելու հետևանքով, իսկ հարևանն ընդունում է, որ 1մետր 20սմ-ի չափով
նեղացրել է ճանապարհը:
Վերը նշված մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ
դատարանի որոշման իրավաչափությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջինս
սխալ եզրահանգման է եկել Դատարանի կողմից ապացուցման բեռի բաշխման հարցը
գնահատելիս: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ապացուցման առարկան են
կազմում հետևյալ փաստերը`
1)
Լևոն Արշակունու` ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 38-րդ փողոցի թիվ 3-3ա
հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր լինելը,
2)
կառուցված քարե պարսպի հետևանքով դեպի հայցվոր Լևոն Արշակունու` ՀՀ
Կոտայքի մարզի Զովունի գյուղի 38-րդ փողոցի թիվ 3-3ա հասցեում գտնվող ավտոտնակ և
մառան մուտք գործելու համար նախատեսված ընդհանուր օգտագործման ճանապարհի
մուտքի` պատասխանողի կողմից նեղացումը,
3)
վիճելի պարսպի օրինական լինելը:
Նշված փաստերից առաջին երկուսի ապացուցման բեռը կրում է հայցվորը, քանի որ
դրանք այն իրավաբանական փաստերն են, որոնք կազմում եմ նեգատոր հայցով դատարան
դիմելու պայմանները: Երրորդ փաստի ապացուցման բեռը կրում է պատասխանողը: Ընդ
որում, գործում է պարսպի` առանց իրավական հիմքի կառուցված լինելու կանխավարկածը,
քանի դեռ հայցվորը չի ապացուցել հակառակը:
6
Հիմք ընդունելով վերը նշվածը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում
առկա` հայցվոր Լևոն Արշակունու անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման
վկայականով, պատասխանող Կոմիտաս Հայրապետյանի անշարժ գույքի սեփականության
իրավունքի գրանցման վկայականով, Կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների
կենտրոնի կողմից տրամադրված Զովունի համայնքի կադաստրային քարտեզից, ինչպես
նաև <<ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ>> ՍՊԸ-ի կողմից 05.08.2013 թվականին տրված թիվ 157-01/Վ-013
հաշվետվությամբ հիմնավորվում է փաստն այն մասին, որ Կոմիտաս Հայրապետյանի
կողմից կառուցված վիճելի քարե պարսպի հետևանքով դեպի հայցվոր Լևոն Արշակունու`
ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 38-րդ փողոցի թիվ 3-3ա հասցեում գտնվող ավտոտնակ
և մառան մուտք գործելու համար նախատեսված ընդհանուր օգտագործման ճանապարհի
մուտքը նեղացվել է, և ճանապարհի մուտքի համար մնացել է 2,12 մետր լայնությամբ
հատված: Ընդ որում, մառանի կողմից հետազոտվող ճանապարհը փոքրացել է 61սմ-ով, իսկ
պարսպի վերջնամասի թեքության պատճառով` 1,32 մետրով, ընդհանուրը`1,93 մետրով:
Սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ վիճելի քարե պարիսպն օրինական է:
Վերը նշվածը հաշվի առնելով և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ
դատարանը գտնում է, որ Լևոն Արշակունուն սեփականության իրավունքով պատկանող
ավտոտնակ և մառան մուտք գործելու համար նախատեսված ընդհանուր օգտագործման
ճանապարհի աջ կողմում կառուցված պարսպի հետևանքով խախտվում են նրա` որպես
սեփականատիրոջ` գույքն օգտագործելու և փաստացի տիրապետելու իրավունքները:
Միաժամանակ վիճելի քարե պարսպի օրինական լինելու հանգամանքը սույն գործով
ապացուցված չլինելու պայմաններում, դրա բացասական հետևանքները կրում է
պատասխանող կողմը, այսինքն` գործում է պարսպի հակաօրինական լինելու
կանխավարկածը: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը,
որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով հայցվոր Լևոն
Արշակունին պարտավոր էր ապացուցել, որ կառուցված պարիսպը ինքնակամ կառույց է,
ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր չէ հետևյալ
պատճառաբանությանբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` հողամասի
սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը:
Չօրինականացված ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի
հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է
քանդման,
իսկ
հողամասը`
նախկին
վիճակի
վերականգնման`
հողամասի
սեփականատիրոջ հաշվին: Ուրիշի հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձը
պարտավոր է հատուցել հողամասի սեփականատիրոջը հասցրած վնասը, ներառյալ`
ինքնակամ կառույցի քանդման և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը:
Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, որպես
սեփականության իրավունքի պաշտպանության միջոց, իրավունք է վերապահել
սեփականատիրոջը քանդելու իր հողամասում կառուցված ինքնակամ շինությունը: Այդ իսկ
պատճառով այդ հիմքով հարուցված գործերի քննության համար էական նշանակություն
ունի սեփականատիրոջ հողամասում գտնվող կառույցի ինքնակամ լինելու հանգամանքը,
որի ապացուցման բեռը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով
կրում է հողամասի սեփականատերը:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վեճը վերաբերում է ՀՀ
քաղաքացիական օրենսգքրի 277-րդ հոդվածի հիմքով սեփականատիրոջ իրավունքների
պաշտպանությանը, որի դեպքում գործի համար էական նշանակություն ունեցող փաստերի
շրջանակը այլ է: Ավելին, սույն գործով վեճի առարկան ընդհանուր օգտագործման
ճանապարհի վրա գտնվող քարե պարիսպն է, որի առկայությունն ինքնին առաջ է բերում
7
սեփականատիրոջ գույքի տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքների
խախտում:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ՀՀ քաղաքացիական
օրենսգքրի 188-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթները կիրառելի չեն:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ
Դատարանը չի գնահատել տեղազննության ժամանակ երրորդ անձի ներկայացուցչի
կողմից կատարված այն հայտարարությունը, որ ճանապարհը նեղացվել է ոչ թե Կոմիտաս
Հայրապետյանի կողմից, այլ համայնքային ճանապարհի մյուս կողմում հարևանի կողմից
իր հողամասը բաժանելու և ցանկապատ տեղադրելու հետևանքով, իսկ հարևանն ընդունում
է, որ 1 մետր 20 սմ-ի չափով նեղացրել է ճանապարհը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում
է, որ միայն տվյալ հայտարարությունը բավարար չէ հաստատված համարելու, որ
ընդհանուր օգտագործման համայնքային ճանապարհը նեղացվել է մյուս կողմում գտնվող
հարևանի կողմից, և վերջինս ընդունել է նշված փաստը:
Վերաքննիչ դատարանի նշված պատճառաբանության առնչությամբ Վճռաբեկ
դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ հայցի հարուցումն ընդհանրապես, իսկ
նեգատոր
հայցի
հարուցումը
մասնավորապես
անհրաժեշտ
է
դիտարկել
տնօրինչականության սկզբունքի լույսի ներքո: Սեփականատերն ինքն է որոշում, թե իր
սեփականության նկատմամբ ոտնձգություն իրականացրած մեկից ավելի անձանցից որի
նկատմամբ պաշտպանության ինչ միջոց պետք է ընտրել: Հետևաբար Վերաքննիչ
դատարանը
նշված
պատճառաբանությամբ
չէր
կարող
միջամտել
հայցվորի
սեփականության իրավունքին:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում
է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ
հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է
կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ
ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ
տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը, համաձայն որի` գործն ըստ էության ճիշտ
լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը վերաքննիչ
դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում ամբողջությամբ կամ
մասնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` օրինական ուժ
տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին: Այս դեպքում վճռաբեկ
դատարանը լրացուցիչ պատճառաբանում է առաջին ատյանի դատարանի դատական
ակտը, եթե այն թերի կամ սխալ է պատճառաբանված:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի գործն ըստ էության
ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, ուստի Դատարանի վճռին պետք
է տալ օրինական ուժ` սույն որոշման պատճառաբանություններով հանդերձ:
Միաժամանակ վերոհիշյալ դիրքորոշման համար Վճռաբեկ դատարանը հաշվի է
առնում, որ <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության
մասին>> եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն`
յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն
քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող
անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը
հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության
իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում
նշված իրավունքի խախտման տեսանկյունից:
8
Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական
ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից,
քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք
հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<ՀՀ քաղաքացիական դատավարության
օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> 10.06.2014 թվականի
ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի
240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի
30.04.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր
իրավասության
դատարանի
14.02.2014
թվականի
վճռին`
սույն
որոշման
պատճառաբանություններով:
2. Կոմիտաս Հայրապետյանից հօգուտ Լևոն Արշակունու բռնագանձել 20.000 ՀՀ դրամ`
որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և
ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող`
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Դատավորներ`
Վ. ԱԲԵԼՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Է. ՀԱՅՐԻՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
