Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ՇԴ/0082/01/19
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ՇԴ/0082/01/19
- Դիմող / մեղադրյալ
- Արտակ Գևորգյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 21.03.2024
- ՀՀ Քրեական օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
20 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Քրեական օրենսգիրք
- Հոդված 10. Արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքը
- Հոդված 19. Հանցագործության տեսակները
- Հոդված 38. Հանցակիցների տեսակները
- Հոդված 48. Պատժի հասկացությունը և նպատակները
- Հոդված 50. Հիմնական և լրացուցիչ պատիժները
- Հոդված 61. Պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները
- Հոդված 62. Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները
- Հոդված 66. Պատիժ նշանակելը հանցանքների համակցությամբ
- Հոդված 75. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով
- Հոդված 178. Խարդախությունը
- Հոդված 179. Յուրացնելը կամ վատնելը
- Հոդված 308. Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը
- Հոդված 314. Պաշտոնեական կեղծիքը
- Հոդված 325. Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՇԴ/0082/01/19
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր` Ա.Մնացականյան
Դատավորներ` Լ․Աբգարյան
Մ.Արղամանյան
2024 թվականի մարտի 21-ին քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՇԴ/0082/01/19 քրեական գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2022 թվականի մայիսի 13-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ․Ասլանյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2018 թվականի հոկտեմբերի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 69106918 քրեական գործը:
Նախաքննության մարմնի 2018 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ թիվ 23100518 քրեական գործը միացվել է թիվ 69106918 քրեական գործին, և գործի քննությունը շարունակվել է 69106918 համարով:
Նախաքննության մարմնի 2019 թվականի սեպտեմբերի 17-ի որոշմամբ Արտակ Սամվելի Գևորգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության մարմնի 2019 թվականի սեպտեմբերի 17-ի որոշմամբ Քրիստինե Սեդրակի Մկոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության մարմնի 2019 թվականի սեպտեմբերի 17-ի որոշմամբ Արտեմ Հովհաննեսի Մանուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
Նախաքննության մարմնի 2019 թվականի սեպտեմբերի 17-ի որոշումներով մեղադրյալներ Ա․Գևորգյանի, Ք․Մկոյանի, Ա․Մանուկյանի նկատմամբ կիրառվել է ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոց։
Նախաքննության մարմնի 2019 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ Ա․Մանուկյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
2019 թվականի հոկտեմբերի 31-ին թիվ 69106918 քրեական գործն՝ ըստ մեղադրանքի Ա․Գևորգյանի, Ք․Մկոյանի, Ա․Մանուկյանի, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)։
2. Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի հուլիսի 27-ի դատավճռով Ա․Գևորգյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման մեջ: ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով Ա․Գևորգյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` երկու տարի վեց ամիս ժամկետով՝ զրկելով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից` երկու տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ է նշանակվել ազատազրկում մեկ տարի ժամկետով՝ զրկելով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ մեկ տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա․Գևորգյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ երեք տարի ժամկետով՝ զրկելով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից` երկու տարի վեց ամիս ժամկետով։
2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ նաև Համաներման մասին օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Ա․Գևորգյանն ազատվել է հիմնական պատժից՝ երեք տարի ժամկետով ազատազրկումից։
2.1. Ք․Մկոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման մեջ և նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ք․Մկոյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ երկու տարի վեց ամիս ժամկետով՝ զրկելով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից` երկու տարի ժամկետով: Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Ք․Մկոյանն ազատվել է հիմնական պատժից՝ երկու տարի վեց ամիս ժամկետով ազատազրկումից։
2.2․ Ա․Մանուկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հանցավոր արարքի կատարման մեջ և Ա․Մանուկյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ երկու տարի ժամկետով: Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Ա․Մանուկյանն ազատվել է հիմնական պատժից՝ երկու տարի ժամկետով ազատազրկումից։
2․3․ Նույն դատավճռով Ա․Գևորգյանից, Ք․Մկոյանից և Ա․Մանուկյանից վճռվել է համապարտությամբ բռնագանձել 201.600 (երկու հարյուր մեկ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ որպես դատական ծախս` փորձագետի վարձատրություն:
3. Ամբաստանյալներ Ա․Գևորգյանի և Ք․Մկոյանի պաշտպան Ա․Հայրապետյանի և ամբաստանյալ Ա․Մանուկյանի պաշտպան Մ․Մուրադյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2022 թվականի մայիսի 13-ի որոշմամբ ամբաստանյալ Ա․Մանուկյանի պաշտպան Մ․Մուրադյանի բողոքը մերժել է, իսկ ամբաստանյալներ Ա․Գևորգյանի և Ք․Մկոյանի պաշտպան Ա․Հայրապետյանի բողոքը մասնակիորեն բավարարել է` Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի հուլիսի 27-ի դատավճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է, ամբաստանյալ Ա․Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով պատիժ է նշանակվել ազատազրկում` երկու տարի վեց ամիս ժամկետով՝ զրկելով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ (բացառությամբ համայնքի ղեկավարի պաշտոնի) զբաղեցնելու իրավունքից՝ երկու տարի ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ է նշանակվել ազատազրկում` մեկ տարի ժամկետով՝ զրկելով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ (բացառությամբ համայնքի ղեկավարի պաշտոնի) զբաղեցնելու իրավունքից՝ մեկ տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա․Գևորգյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` երեք տարի ժամկետով՝ զրկելով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ (բացառությամբ համայնքի ղեկավարի պաշտոնի) զբաղեցնելու իրավունքից՝ երկու տարի վեց ամիս ժամկետով: Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Ա․Գևորգյանն ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատժից։
3.1․ Ամբաստանյալ Ք․Մկոյանը ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով ազատվել է քրեական պատասխանատվությունից` վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նշանակված պատիժը` երկու տարի ժամկետով ազատազրկումը և երկու տարի ժամկետով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը, թողնվել է անփոփոխ։
Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Ք․Մկոյանն ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատժից։
Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ։
4․ Վերաքննիչ դատարանի 2022 թվականի մայիսի 13-ի որոշման դեմ ամբաստանյալներ Ա․Գևորգյանի և Ք․Մկոյանի պաշտպան ԱՀայրապետյանի ներկայացված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2022 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ վարույթ ընդունելը մերժվել է։
5․Վերաքննիչ դատարանի 2022 թվականի մայիսի 13-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ․Ասլանյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2022 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։
6․ Վճռաբեկ դատարանի 2024 թվականի փետրվարի 29-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը բերվել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
7. Բողոքաբերի համոզմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածների կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նաև դրա վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կնպաստի օրենքի միատեսակ կիրառության ապահովմանը:
Բողոք բերած անձը գտել է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը չի մասնավորեցնում և չի տարբերակում հիմնական և լրացուցիչ պատիժ նշանակելու սկզբունքները և նպատակները, որից հետևում է, որ անկախ այն հանգամանքից, թե անձի նկատմամբ նշանակվում է հիմնական, թե հիմնական և լրացուցիչ պատիժ իրար հետ համակցված, դատարանը բոլոր դեպքերում պարտավոր է առաջնորդվել քրեական օրենսգրքում ամրագրված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով (օրինականություն, արդարություն, պատժի անհատականացում, մարդասիրություն) և պատժի նպատակներին հասնելու օրենսդրական պահանջով։ Այլ կերպ` պատժի նշանակման ընդհանուր սկզբունքներն ու նպատակները հավասարապես վերաբերում են ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատիժներին։ Օրենքով սահմանված պատժի նպատակներին հասնելու տեսանկյունից դատարանը, հաշվի առնելով հանցագործության բնույթը, արարքի հանրային վտանգավորության աստիճանը և հանցագործի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, մեղավոր ճանաչված անձի նկատմամբ պետք է նշանակի այնպիսի պատիժ (հիմնական կամ հիմնական և լրացուցիչ), որը կբխի վերոնշյալ չափանիշներից և կապահովի պատժի նպատակների լիարժեք իրացվելիությունը։
Մասնավորապես` բողոքի հեղինակը նշել է, որ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կարող է կիրառվել որպես հիմնական կամ լրացուցիչ պատիժ` կախված կոնկրետ հոդվածով ամրագրված սանկցիայից։ Այս պատժատեսակի պատժիչ տարրերն արտացոլում են դրա վառ արտահայտված կանխարգելիչ ուղղվածությունը։ ՀՀ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածը սահմանում է երկու առանձին պատժամիջոցներ, առաջին` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում և որոշակի գործունեությամբ զբաղվելու սահմանափակում։ Առաջինի կիրառման դեպքում դատապարտյալը զրկվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։ Իսկ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու դեպքում սահմանափակվում է որոշակի մասնագիտական կամ այլ գործունեությամբ մեղավոր ճանաչված անձի զբաղվելու իրավունքը։
7.1․ Բողոք բերած անձը փաստարկել է նաև, որ Ա․Գևորգյանն Առաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մաս-ի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ համայնքի, այնուհետև` 2017 թվականի նոյեմբերի 5-ից Անի խոշորացված համայնքի ղեկավարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, միասնական հանցավոր մտադրությամբ վատնելու եղանակով հափշտակել է իրեն վստահված ուրիշի` համայնքի խոշոր չափերի գույքը և անձնական այլ դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք։ Առաջին ատյանի դատարանը, ելնելով Ա․Գևորգյանի պաշտոնավարման ժամանակ նրա կատարած հանցանքի բնույթից, հնարավոր չի համարել վերջինիս կողմից հետագա ժամանակահատվածում տվյալ պաշտոնը զբաղեցնելը և արդարացիորեն նրա նկատմամբ նշանակել է լրացուցիչ պատիժ՝ նրան զրկելով պետական և տեղական ինքանկառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Սակայն, Վերաքննիչ դատարանն այս կապակցությամբ արձանագրել է, որ գործող համայնքի ղեկավարի նկատմամբ տեղական ինքնակառավարման մարմիններում բոլոր պաշտոնները զբաղեցնելու իրավունքից զրկելու ձևով նշանակված պատժի կատարումն իրագործելու համար անհրաժեշտ է, որպեսզի վաղաժամկետ դադարեցվեն համայնքի ղեկավարի լիազորությունները, սակայն տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու ձևով պատժի դատապարտվելը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով ներառված չէ համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերում: Մինչդեռ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով նա դատապարտվել է ազատազրկման և կրում է պատիժը:
Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումները հակասում են պատժի նպատակներին և պատիժ նշանակելու սկզբունքներին, ուստի տվյալ հարցով առկա է իրավունքի զարգացման խնդիր, քանի որ Ա․Գևորգյանն Առաջին ատյանի դատարանի դատավճռով դատապարտվել է ազատազրկման, սակայն Համաներման կիրառմամբ ազատվել է ազատազրկման ձևով պատիժը կրելուց, մինչդեռ վերջինս չի ազատվել լրացուցիչ պատիժը կրելուց, որի ժամկետը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասի, տարածվում է հիմնական պատիժը կրելու ամբողջ ժամանակի վրա, ընդ որում, լրացուցիչ պատիժը հաշվարկվում է հիմնական պատիժը կրելուց հետո:
7․2․ Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է, որ այլ գործերով համայնքի ղեկավարների վերաբերյալ առկա են օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, որոնցով վերջիններիս նկատմամբ դատարանների կողմից նույնպես նշանակվել են լրացուցիչ պատիժ՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնավարման իրավունքից զրկելը՝ մեջբերելով թիվ ԳԴ3/0017/01/21 և ԱՎԴ2/0009/01/21 քրեական գործերով կայացված դատավճիռները։
Մասնավորապես բողոքաբերը նշել է, որ թիվ ԳԴ3/0017/01/21 քրեական գործով Ռ․Խաչատրյանը, 2008 թվականից մինչ օրս հանդիսանալով Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայանքի ղեկավարը, մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ և պատիժ է նշանակվել ազատազրկում` երեք տարի ժամկետով՝ զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից` երկու տարի վեց ամիս ժամկետով։
Մեկ այլ՝ թիվ ԱՎԴ2/0009/01/21 քրեական գործով Մ․Մալոյանը, 1997 թվականից զբաղեցնելով Արարատի մարզի Զորակ համայանքի ղեկավարի պաշտոնը, մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման մեջ և պատիժ է նշանակվել ազատազրկում` հինգ տարի վեց ամիս ժամկետով՝ զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում, կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ մեկ տարի ժամկետով։ Մ․Մալոյանի նկատմամբ կիրառվել է Համաներում և վերջինս ազատվել է ազատազրկման ձևով նշանակված հիմնական պատժից, իսկ նշանակված լրացուցիչ պատիժը թողնվել է անփոփոխ։
7․3․ Ելնելով վերոգրյալից բողոքաբերը խնդրել է Ա․Գևորգյանի նկատմամբ նշանակված պատիժի մասով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել և օրինական ուժի մեջ թողնել Առաջին ատյանի դատարանի որոշումը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Ա․Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ «նա 2004 թվականից հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկի համայնքի, այնուհետև` 2017 թվականի նոյեմբերի 5-ից Անի խոշորացված համայնքի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն իրավասու լինելով իր լիազորություններն իրականացնել աշխատակազմի, համայնքային բյուջետային հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով, իրավասու լինելով ընդունել որոշումներ, արձակել կարգադրություններ, կազմել արձանագրություններ, լիազորված լինելով տնօրինել համայնքի բյուջեի միջոցները` ապահովելով դրանց նպատակային օգտագործումը, ստորագրել ֆինանսական փաստաթղթեր, պաշտոնեական դիրքն օգտագործելով, միասնական հանցավոր մտադրությամբ վատնելու եղանակով հափշտակել է իրեն վստահված ուրիշի` համայնքի խոշոր չափերի գույքը և անձնական այլ դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք։
Այսպես.
Պաշտոնատար անձ հանդիսացող Արտակ Սամվելի Գևորգյանը, 2004 թվականից 2017 թվականի նոյեմբեր ամիսը ներառյալ Մարալիկ համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար, այնուհետև` 2017 թվականի նոյեմբերի 13-ից Անի համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար աշխատած Քրիստինե Սեդրակի Մկոյանի և Մարալիկի համայնքապետարանում, այնուհետև` Անիի համայնքապետարանում որպես ծառայողական մեքենայի վարորդ աշխատած Արտեմ Հովհաննեսի Մանուկյանի օժանդակությամբ, իրեն վստահված ուրիշի` համայնքի խոշոր չափերի գույքը վատնելու եղանակով հափշտակելու միասնական հանցավոր մտադրությամբ, հաստատապես տեղյակ լինելով, որ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Արտեմ Հովհաննեսի Մանուկյանն աշխատում է ՀՀ դատական դեպարտամենտում` որպես կարգադրիչ և աշխատանքային պարտականությունները իրականացնում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Մարալիկ քաղաքի նստավայրում, 01.02.2013 թվականի համար 17 կարգադրությամբ վերջինին աշխատանքի է ընդունել Մարալիկի համայնքապետարանում` որպես ծառայողական ավտոմեքենայի վարորդ, որից հետո, տեղյակ լինելով Արտեմ Հովհաննեսի Մանուկյանի կողմից ՀՀ դատական դեպարտամենտի կողմից հաստատված աշխատանքային գրաֆիկի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Մարալիկ քաղաքի նստավայրում աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված այդ աշխատանքային օրերի աշխատանքի չհաճախելու մասին, անձնական այլ դրդումներով` Արտեմ Մանուկյանին համայնքապետարանում փաստացի աշխատանք չկատարած օրերի համար ևս աշխատավարձ վճարելու դրդումներով, կատարել է պաշտոնեական կեղծիք` ստորագրությամբ և մինչև 2018 թվականի հունվար ամիսը ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի քաղաքապետարանի, իսկ 2018 թվականի հունվար ամսից սկսած ՀՀ Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատակազմի կնիքի դրոշմով հաստատել է Քրիստինե Սեդրակի Մկոյանի կողմից կազմված և Արտեմ Հովհաննեսի Մանուկյանի կողմից բոլոր աշխատանքային օրերին աշխատանքի հաճախած լինելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող 2014 թվականի հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, հունիս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների, 2015 թվականի հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, հոկտեմբեր ամիսների, 2016 թվականի հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, հունիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների, 2017 թվականի հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, հունիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների, 2018 թվականի հունվար, փետրվար, մայիս, հունիս ամիսների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը, համայնքապետարանի կնիքի դրոշմով հաստատել է 2015 թվականի նոյեմբեր ամսվա աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը, որոնք շրջանառության մեջ դնելու, դրանցում ներառված կեղծ տեղեկությունների հիման վրա Արտեմ Մանուկյանին վճարվելիք աշխատավարձը հաշվարկվելու, ինչպես նաև Արտեմ Մանուկյանի անվամբ չաշխատած օրերի դիմաց ևս հաշվարկված աշխատավարձի վճարումը հաստատելու արդյունքում էլ միասնական հանցավոր մտադրությամբ և պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնելու եղանակով հափշտակել է 2014 թվականի հունվարի 1-ից 2018 թվականի հունիս ամիսը ներառյալ չաշխատած օրերի դիմաց Արտեմ Հովհաննեսի Մանուկյանի անվամբ որպես վճարվելիք աշխատավարձ ավել հաշվարկված և 2014 թվականի հունվարի 1-ից 2018 թվականի հուլիս ամիսը ներառյալ Արտեմ Մանուկյանին փաստացի վճարված խոշոր չափերի` ընդհանուր 586.845 ՀՀ դրամ գումարը»։
9. Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի հուլիսի 27-ի դատավճռի համաձայն՝ «(…) Դատարանը, հաստատված համարելով ամբաստանյալներ Ա.Գևորգյանի, Ք.Մկոյանի և Ա.Մանուկյանի մեղավորությունն իրենց մեղսագրվող արարքներում, գտնում է, որ վերջիններս իրենց կատարած արարքների համար ենթակա են քրեական պատասխանատվության և պատժի:
Ամբաստանյալների նկատմամբ պատիժ նշանակելու հարցը քննարկելիս` Դատարանն արձանագրում է, որ անձի նկատմամբ պատժի տեսակը և չափը ընտրելիս, ինչպես նաև այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս պետք է ղեկավարվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք դրույթներով։
(...)
Այսպես` Դատարանն ամբաստանյալների նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում նրանց կատարած արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, այդ թվում` հանցագործության կատարման հանգամանքները և եղանակը, ինչպես նաև խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը:
Այսպես՝ Դատարանը որպես ամբաստանյալ Ա.Գևորգյանի անձը բնութագրող տվյալ հաշվի է առնում այն, որ վերջինս նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրական:
(…) Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, որպես Ա.Գևորգյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի է առնում Ա.Գևորգյանի խնամքին մինչև 14 տարեկան՝ 2014 թվականի հունվարի 8-ին ծնված երեխայի առկայությունը:
(...)
Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալների պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն:
Դատարանը, հաշվի առնելով Ա.Գևորգյանի, Ք.Մկոյանի և Ա.Մանուկյանի կատարած արարքների` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասով ամբաստանյալներին մեղսագրված արարքում երկու որակյալ հատկանիշների առկայությունը, Ա.Գևորգյանի ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ք.Մկոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով կատարված արարքների շարժառիթներն ու նպատակը, ինչպես նաև նրանց անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ հոդվածների պահանջները, գտնում է, որ գործի փաստական հանգամանքներով պայմանավորված տվյալ դեպքում պատժի նպատակներին հնարավոր է հասնել ամբաստանյալների նկատմամբ օրենքով նախատեսված ազատազրկման ձևով պատիժ նշանակելու միջոցով, այն է՝ Ա.Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով պատիժ պետք է նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով նշանակված՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը պետք է մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և Արտակ Սամվելի Գևորգյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով:
(...)
Ինչ վերաբերում է ամբաստանյալներ՝ Ա.Գևորգյանի ու Ք.Մկոյանի նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու հարցին, ապա Դատարանն արձանագրում է, որ վերջիններս կատարել են իրենց զբաղեցրած պաշտոնի հետ կապված հանցագործություն, որի պարագայում Ա.Գևորգյանի և Ք.Մկոյանի նկատմամբ հարկավոր է հիմնական պատժի հետ մեկտեղ նշանակել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիաներով նախատեսված լրացուցիչ պատիժ, ինչը բխում է տվյալ բնույթի հանցագործությունների կանխման անհրաժեշտությունից: Հետևաբար Դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ՝ Ա.Գևորգյանի և Ք.Մկոյանի նկատմամբ պետք է նշանակել մեղսագրված հոդվածների սանկցիայով նախատեսված լրացուցիչ պատիժ, այն է.
ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով Ա.Գևորգյանի նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 2 (երկու) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը` 1 (մեկ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նշանակված 2 (երկու) տարի ժամկետով լրացուցիչ պատժին մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված լրացուցիչ պատժից 6 (վեց) ամիս ժամկետով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկումը և Արտակ Սամվելի Գևորգյանի նկատմամբ վերջնական լրացուցիչ պատիժ նշանակել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը` 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:
(…) Քննարկելով ամբաստանյալների նկատմամբ համաներում կրելու հարցը՝ Դատարանը գտնում է հետևյալը.
Արտակ Սամվելի Գևորգյանի նկատմամբ ենթակա է կիրառման «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, քանի որ վերջինս հանցանքը կատարել է մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը, Համաներման ակտի կիրառումը սահմանափակող հանգամանքներ առկա չեն, իսկ երեք տարի վեց ամիս ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժ նշանակելիս` նա ենթակա է հիմնական պատժից ազատման։(...) »։
10․ Վերաքննիչ դատարանի 2022 թվականի մայիսի 13-ի որոշման համաձայն՝ «(...) Ամբաստանյալ Արտակ Գևորգյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում Վերաքննիչ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև Առաջին ատյանի դատարանի կողմից Արտակ Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված լրացուցիչ պատժի իրավաչափության հարցին:
(…)
ՀՀ քրեական օրենսգրքի, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի վերոգրյալ դրույթների համադրված վերլուծությունից բխում է, որ`
-տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու ձևով լրացուցիչ պատժի կատարումն ապահովում է հիմնական պատիժը կատարող մարմինը կամ հիմնարկը, իսկ հիմնական պատիժը կրելուց հետո՝ դատապարտյալի մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (այսուհետ նաև` Պատժի կատարումն ապահովող մարմին),
-տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու ձևով լրացուցիչ պատժի կատարումը Պատժի կատարումն ապահովող մարմինն իրագործում է դատապարտյալի աշխատավայրի վարչակազմի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջոցով,
-տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու ձևով լրացուցիչ պատժի կատարումն իրագործելու համար դատապարտյալի աշխատավայրի վարչակազմը, ի թիվս այլ գործողությունների, միջոցներ է ձեռնարկում դատապարտյալին արգելված պաշտոնները զբաղեցնելու հետ կապված բոլոր իրավունքներից զրկելու ուղղությամբ,
-գործող (արդեն իսկ ընտրված) համայնքի ղեկավարի նկատմամբ տեղական ինքնակառավարման մարմիններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու ձևով պատիժ նշանակելու առումով ՀՀ քրեական օրենսգիրքը որևէ բացառություն կամ վերապահում չի նախատեսում: Այս համատեքստում հատկանշական է, որ ՀՀ քրեական օրենսգրքով, պատժի կատարման անհնարինությամբ պայմանավորված, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատիժ նշանակելու առումով նախատեսված են վերապահումներ, սակայն դրանք վերաբերելի չեն գործող համայնքի ղեկավարի նկատմամբ տեղական ինքնակառավարման մարմիններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելուն: Մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի 3.1 մասը սահմանում է, որ եթե որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված է որպես պարտադիր լրացուցիչ պատիժ, սակայն տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու ձևով տվյալ պատժի կատարումը հնարավոր չէ հանցանք կատարած անձի` տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունենալու կամ այդ իրավունքից զրկված լինելու պատճառով, ապա պարտադիր լրացուցիչ պատիժը չի նշանակվում,
-գործող համայնքի ղեկավարի նկատմամբ տեղական ինքնակառավարման մարմիններում բոլոր պաշտոնները զբաղեցնելու իրավունքից զրկելու ձևով նշանակված պատժի կատարումն իրագործելու համար անհրաժեշտ է, որպեսզի վաղաժամկետ դադարեցվեն համայնքի ղեկավարի լիազորությունները,
-տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու ձևով պատժի դատապարտվելը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով ներառված չէ համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերում: Ընդ որում` հատկանշական է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերում ներառված է ազատազրկման դատապարտվելը և այդ պատիժը կրելը (26-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ): (…)
(…) Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տեղական ինքնակառավարման մարմիններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու ձևով պատիժը չի կարող հիմք հանդիսանալ գործող (արդեն իսկ ընտրված) համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար, ինչպես նաև չի կարող արգելք հանդիսանալ համայնքի ղեկավար ընտրվելու համար: Հետևաբար՝ անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված՝ տեղական ինքնակառավարման մարմիններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու ձևով պատիժ նշանակելիս զրկման ենթակա պաշտոններից պետք է բացառել համայնքի ղեկավարի պաշտոնը, քանի որ այդ հոդվածի միայն նման մեկնաբանությունը թույլ կտա ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի իմաստով լինել բավարար չափով որոշակի (որպեսզի իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ), ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածին համահունչ երաշխավորել տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրվելու անձի սահմանադրական իրավունքը:
Վերը նշված եզրահանգումների լույսի ներքո անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի կողմից Արտակ Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով լրացուցիչ պատիժ նշանակելու իրավաչափությանը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Արտակ Գևորգյանի նկատմամբ լրացուցիչ պատիժներ նշանակելիս Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի սխալ մեկնաբանում և կիրառում, այն է՝ Արտակ Գևորգյանի նկատմամբ լրացուցիչ պատիժներ նշանակելով տեղական ինքնակառավարման մարմիններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ զրկման ենթակա պաշտոններից չի բացառել համայնքի ղեկավարի պաշտոնը: Հետևաբար՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ Արտակ Գևորգյանի նկատմամբ լրացուցիչ պատիժներ նշանակելու մասով ենթակա է բեկանման և փոփոխման՝ զրկման ենթակա պաշտոններից բացառելով համայնքի ղեկավարի պաշտոնը: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պետք է՝
-Արտակ Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով պատիժ նշանակել ազատազրկում` 2 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ զրկելով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ (բացառությամբ համայնքի ղեկավարի պաշտոնի) զբաղեցնելու իրավունքից՝ 2 (երկու) տարի ժամկետով,
-Արտակ Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ նշանակել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով՝ զրկելով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ (բացառությամբ համայնքի ղեկավարի պաշտոնի) զբաղեցնելու իրավունքից՝ 1 (մեկ) տարի ժամկետով,
-ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Արտակ Գևորգյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով՝ զրկելով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ (բացառությամբ համայնքի ղեկավարի պաշտոնի) զբաղեցնելու իրավունքից՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:
Անդրադառնալով ամբաստանյալ Արտակ Գևորգյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառելիության հարցին և հաշվի առնելով, որ սույն քրեական գործի նյութերում բացակայում են Համաներման մասին օրենքի մեջ նշված այն սահմանափակումները, որոնք կարող են արգելք հանդիսանալ նրա նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման համար՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Համաներման մասին օրենքի կիրառմամբ Արտակ Գևորգյանին պետք է ազատել հիմնական՝ ազատազրկման ձևով նշանակված պատժից: Ինչ վերաբերում է լրացուցիչ պատժին՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ (բացառությամբ համայնքի ղեկավարի պաշտոնի) զբաղեցնելու իրավունքից զրկելուն, ապա Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Արտակ Գևորգյանը չի կարող Համաներման մասին օրենքի կիրառմամբ ազատվել դրանից: (…) »։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ օրինականության սկզբունքի տեսանկյունից իրավաչափ է արդյո՞ք ամբաստանյալ Ա․Գևորգյանի նկատմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու մասին լրացուցիչ պատիժը նշանակելիս համայնքի ղեկավարի պաշտոն զբաղեցնելը բացառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները։
12․ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝
«1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
․․․․»։
ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
«Արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են միայն քրեական օրենքով»։
ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
«Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:
ՀՀ քրեական օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`
«Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կիրառվում է և՛ որպես հիմնական, և՛ որպես լրացուցիչ պատիժ»:
ՀՀ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի համաձայն`
«1. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելը, իսկ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կատարված հանցանքի բնույթի հետ կապված որոշակի գործունեությամբ զբաղվելն արգելելն է:
2. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես հիմնական պատիժ սահմանվում է երկուսից յոթ տարի ժամկետով՝ դիտավորյալ հանցագործությունների համար, և մեկից հինգ տարի ժամկետով՝ անզգույշ հանցագործությունների համար, իսկ որպես լրացուցիչ պատիժ՝ մեկից երեք տարի ժամկետով:
3. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կարող է նշանակվել այն դեպքում, երբ դատարանը, ելնելով հանցավորի պաշտոնավարության կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու ժամանակ նրա կատարած հանցագործության բնույթից, հնարավոր չի գտնում պահպանել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու նրա իրավունքը:
3.1. Եթե որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված է որպես պարտադիր լրացուցիչ պատիժ, սակայն տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու ձևով տվյալ պատժի կատարումը հնարավոր չէ հանցանք կատարած անձի` տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունենալու կամ այդ իրավունքից զրկված լինելու պատճառով, ապա պարտադիր լրացուցիչ պատիժը չի նշանակվում:
4. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կարգապահական գումարտակում պահելու, կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման հետ միասին որպես լրացուցիչ պատիժ նշանակելիս լրացուցիչ պատժի ժամկետը տարածվում է հիմնական պատիժը կրելու ամբողջ ժամանակի վրա, ընդ որում, լրացուցիչ պատժի ժամկետը հաշվարկվում է հիմնական պատիժը կրելուց հետո: Մնացած դեպքերում լրացուցիչ պատժի ժամկետը հաշվարկվում է դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:»:
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն`
«1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:
2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:
3. Հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները:»։
13․ Պատժի արդարությանը, նպատակներին, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներին, դրանց համատեքստում պատժի տեսակներից որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու էությանը անդրադառնալով՝ Վճռաբեկ դատարանը Լ.Վարդանյանի և Զ.Այվազյանի գործով ընդգծել է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը չի մասնավորեցնում և չի տարբերակում հիմնական և լրացուցիչ պատիժ նշանակելու սկզբունքները և նպատակները, որից հետևում է, որ անկախ այն հանգամանքից, թե անձի նկատմամբ նշանակվում է հիմնական, թե հիմնական և լրացուցիչ պատիժ իրար հետ համակցված, դատարանը բոլոր դեպքերում պարտավոր է առաջնորդվել քրեական օրենսգրքում ամրագրված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով (օրինականություն, արդարություն, պատժի անհատականացում, մարդասիրություն) և պատժի նպատակներին հասնելու օրենսդրական կարգադրանքով: Այլ կերպ` պատժի նշանակման ընդհանուր սկզբունքներն ու նպատակները հավասարապես վերաբերում են ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատիժներին: Օրենքով սահմանված պատժի նպատակներին հասնելու տեսանկյունից դատարանը, հաշվի առնելով հանցագործության բնույթը, արարքի հանրային վտանգավորության աստիճանը և հանցագործի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, մեղավոր ճանաչված անձի նկատմամբ պետք է նշանակի այնպիսի պատիժ (հիմնական կամ հիմնական և լրացուցիչ), որը կբխի վերոթվարկած չափանիշներից և կապահովի պատժի նպատակների լիարժեք իրացվելիությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակներից է` կանխել տվյալ բնույթի հանցագործության հետագա կատարման հավանականությունը, քանի որ այս պատժատեսակը նշանակվում է հատուկ կարգավիճակ ունեցող կամ որոշակի գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ: Այլ կերպ` տվյալ պատժատեսակի կիրառումը բխում է այն հանցագործությունների կանխման անհրաժեշտությունից, որոնք այս կամ այն առումով կապված են հանցավորի պաշտոնական դիրքի կամ մասնագիտական կամ այլ գործունեության հետ: Այլ խոսքով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կիրառվում է ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի նորմի սանկցիայով նախատեսված սահմաններում` նպատակ հետապնդելով կանխելու զբաղեցրած պաշտոնից կամ որոշակի գործունեությամբ զբաղվելուց բխող համանման հանցագործությունների կատարման հավանականությունը։
14․ ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ և 61-րդ նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ: Քրեական օրենքը համընդհանուր բնույթ ունի, իսկ արարքը և հանցավորի անձը կոնկրետ են: Հետևաբար, կոնկրետ գործով պատիժ նշանակելիս դատարանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի, հանցավորի անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա` ելնելով ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից:
15․Վճռաբեկ դատարանը Հասմիկ Գրիգորյանի և Էդուարդ Սարիբեկյանի գործով արձանագրել է, որ արարքի հանցավորությունն ու պատժելիությունն իրավական որոշակիության չափանիշին համապատասխանող «օրենքով» նախատեսելու պահանջն իրավունքի գերակայության առանցքային բաղադրիչներից է, որն ունի հիմնարար նշանակություն` անձին քրեական պատասխանատվության ենթարկելիս օրինականության սկզբունքն ապահովելու համար: Հստակ կարգադրագրեր (վարքագծի կանոններ) ամրագրող այդպիսի օրենքը մի կողմից ապահովում է դրանում ամրագրված պահանջների հասցեագրումը համապատասխան վարքագծի դրսևորման ակնկալիք ունեցող անձանց, մյուս կողմից` բացառում է կամայականորեն քրեական հետապնդման ենթարկվելու ցանկացած հնարավորություն` երաշխավորելով օրենքի միատեսակ կիրառությունը սահմանված նորմատիվ պահանջներին հակասող վարքագիծ դրսևորող անձի նկատմամբ:
16․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է հետևյալը․
- Առաջին ատյանի դատարանն Ա․Գևորգյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման մեջ և Ա․Գևորգյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում՝ երեք տարի ժամկետով՝ զրկելով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից` երկու տարի վեց ամիս ժամկետով։ Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Ա․Գևորգյանն ազատվել է հիմնական պատժից՝ երեք տարի ժամկետով ազատազրկումից։
- Վերաքննիչ դատարանը մասնակիորեն բեկանել և փոփոխել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և Ա․Գևորգյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` երեք տարի ժամկետով՝ զրկելով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ (բացառությամբ համայնքի ղեկավարի պաշտոնի) զբաղեցնելու իրավունքից՝ երկու տարի վեց ամիս ժամկետով։
17․ Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 12-15-րդ կետերում մեջբերված իրավանորմերի և Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, պատժի մասով բեկանելով և փոփոխելով ստորադաս դատարանի դատական ակտը, թույլ է տվել դատական սխալ:
Այսպես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, եզրահանգելով, որ Առաջին ատյանի դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածը, այն է՝ Ա․Գևորգյանի նկատմամբ լրացուցիչ պատիժներ նշանակելով տեղական ինքնակառավարման մարմիններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ զրկման ենթակա պաշտոններից չի բացառել համայնքի ղեկավարի պաշտոնը, իրավաչափ չէ և չի բխում ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ և 61-րդ հոդվածների պահանջներից։
Վերաքննիչ դատարանը Ա․Գևորգյանի նկատմամբ տեղական ինքնակառավարման մարմիններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը որպես լրացուցիչ պատիժ նշանակելիս՝ նախատեսել է զրկման ենթակա պաշտոններից բացառություն, այն է՝ համայնքի ղեկավարի պաշտոնը, որը սակայն նախատեսված չէ ՀՀ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածով։ Նշվածի համատեքստում Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածը, նախատեսելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, և´ որպես հիմնական, և´ որպես լրացուցիչ պատիժ, սահմանել է միայն մեկ բացառություն՝ նկատի ունենալով պատժի կատարման անհնարինությունը, որի ուժով ՀՀ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի 3․1 մասով սահմանվել է, որ եթե որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված է որպես պարտադիր լրացուցիչ պատիժ, սակայն տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու ձևով տվյալ պատժի կատարումը հնարավոր չէ հանցանք կատարած անձի` տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունենալու կամ այդ իրավունքից զրկված լինելու պատճառով, ապա պարտադիր լրացուցիչ պատիժը չի նշանակվում:
Նման պայմաններում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածը որևէ բացառություն չի նախատեսում համայնքի ղեկավարի նկատմամբ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես պատիժ նշանակելիս, ապա Վերաքննիչ դատարանի կողմից պատիժ նշանակելիս օրենքով չնախատեսված բացառություն սահմանելը չի բխում դատարանի լիազորություններից և հակասում է ինչպես ՀՀ Սահամանդրությամբ, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքով ամրագրված օրինականության սկզբունքին։
18․ Ասյպիսով սույն որոշման 17-րդ կետում կատարված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա․Գևորգյանի նկատմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու մասին լրացուցիչ պատիժը նշանակելիս համայնքի ղեկավարի պաշտոն զբաղեցնելը բացառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները իրավաչափ չեն։
19․ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև հետևյալ իրավական հարցին. արդյո՞ք ամբաստանյալ Ա․Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
20․ ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`
«Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն`
«1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`
(…)
6) անցել են վաղեմության ժամկետները
(…)
13) ընդունվել է համաներման մասին օրենք:
(…)
5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը:
6. Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:
ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն`
«1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
(…)
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
(…)
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (…)
3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից»:
ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն`
«1. Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով՝
(…)
2. Նույն գործողությունը, որը կատարվել է՝
1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) (…)
3) խոշոր չափերով,
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի համաձայն`
«1. Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»։
21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի վերլուծությունից երևում է, որ դրանում թվարկված են օրենքով սահմանված այն հանգամանքները, որոնք բացառում են ինչպես քրեական հետապնդման հնարավորությունը, այնպես էլ քրեական գործի վարույթը: Նշված հանգամանքներից յուրաքանչյուրի բացահայտման դեպքում քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը` դադարեցման:
22․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառմանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արամ Սարգսյանի գործով որոշման մեջ՝ արձանագրելով, որ թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում: Այլ կերպ, եթե վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման»։
23. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է հետևյալը․
- Արտակ Գևորգյանն իրեն մեղսագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցանքը կատարել է 2018 թվականի հուլիսին, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարել է 2018 թվականի հունիսին ,
- Առաջին ատյանի դատարանն Ա․Գևորգյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ,
- Վերաքննիչ դատարանը մասնակիորեն բեկանել և փոփոխել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը միայն նշանակված պատիժների մասով։
24. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 20-22-րդ կետերում մեջբերված իրավանորմերի, դրանց վերլուծության և Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ա․Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված արարքի կատարման մեջ, որի համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը երկուսից հինգ տարի է, ուստի այն դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող արարքի համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը չորս տարի է, ուստի այն ևս դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին։ Հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանցավոր արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է հինգ տարի:
25. Քրեական հետապնդումը բացառող քննարկվող հիմքի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Միևնույն ժամանակ, քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով: Այսինքն` այն դեպքում, երբ անձը համաձայն չէ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հետ, նրան պետք է հնարավորություն ընձեռվի դատական քննության փուլում վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը:
Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում։
Մասնավորապես, դատարանը պետք է պարզի, թե արդյոք ամբաստանյալը համաձայն է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Անձի համաձայնությունը ստանալու դեպքում` դատարանը պարտավոր է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ համաձայնության բացակայության դեպքում` պետք է դատական քննությունը շարունակի ընդհանուր կարգով, սակայն դատավճիռ կայացնելիս` դադարեցնի անձի նկատմամբ քրեական հետապնդումը: Ընդ որում, երբ անձն արդեն հնարավորություն է ունեցել առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում՝ վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, ապա քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս նրա դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը բացակայում է։
26․ Սույն որոշման 20-22-րդ, 25-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով 23-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա․Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքների՝ որպես միջին ծանրության հանցանքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրանալու օրվա՝ 2023 թվականի հուլիսի դրությամբ վերջինիս նկատմամբ կայացված և օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ չի եղել: Հետևաբար, Ա․Գևորգյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցել է և վերջինս ենթակա է քրեական պատասխանատվությունից ազատման:
27․ Միևնույն ժամանակ, համեմատական վերլուծության ենթարկելով Համաներման մասին օրենքի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավական կարգավորումները, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեև սույն գործով Ա․Գևորգյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառվել է Համաներման մասին օրենքի համապատասխան դրույթը և Ա․Գևորգյանն ազատվել է իր նկատմամբ նշանակված պատժից, սակայն, կոնկրետ գործով Համաներման մասին օրենքի նշված դրույթով անձին պատժից ազատելու և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքերի մրցակցության պայմաններում, պետք է նախապատվությունը տրվի երկրորդ հիմքին, քանի որ դրա կիրառման իրավական հետևանքներն առավել բարենպաստ են անձի համար: Մասնավորապես, և´Համաներման մասին օրենքի, և´ վաղեմության ժամկետի կիրառման հիմքերի միաժամանակյա առկայության պայմաններում Ա․Գևորգյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման դեպքում, վերջինս հայտնվում է անբարենպաստ վիճակում, քանի որ անձի նկատմամբ համաներման կիրառումը, որպես կանոն, հետագայում կրկին համաներման հնարավոր կիրառման արգելք է, մինչդեռ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդման դադարեցման պայմաններում՝ նման արգելք առկա չէ։
28․ Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացքում առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք, այն է՝ քրեական գործով անցել են ամբաստանյալ Ա․Գևորգյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, իսկ դրա կիրառման իրավական հետևանքներն առավել բարենպաստ են անձի համար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա․Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումն անհրաժեշտ է դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։
29. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով ամբաստանյալ Ա․Գևորգյանի նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելիս համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու իրավունքից բացառությունը, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածով ամրագրված օրինականության սկզբունքի խախտում, որը՝ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի, հիմք է վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարելու, Ա․Գևորգյանի նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու մասով դատական ակտը բեկանելու և դրան փոխարինող դատական ակտ կայացնելու համար, սակայն նկատի ունենալով, որ սույն գործով առերույթ առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք, ուստի ամբաստանյալ Ա․Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումն պետք է դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ։
Ամբաստանյալ Ա․Գևորգյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, պետք է վերացնել:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակային վերլուծությունից հետևում է, որ դատական ծախսերը կարող են բռնագանձվել դատապարտյալից, հետևաբար Ա․Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքում դատական ծախսերն ամբաստանյալ Ա․Գևորգյանի վրա չեն կարող դրվել։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Ամբաստանյալ Արտակ Սամվելի Գևորգյանի մասով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 27-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մայիսի 13-ի որոշումը մասնակիորեն բեկանել և փոփոխել։
2․ Արտակ Սամվելի Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Արտակ Սամվելի Գևորգյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, վերացնել։
Արտակ Սամվելի Գևորգյանի վրա դրված դատական ծախսերի հարցը համարել լուծված` այն վերջինից բռնագանձման ենթակա չլինելու հիմքով:
3․ Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ։
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆ
Դատավորներ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
