Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ՀԿԴ/0207/06/23
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ՀԿԴ/0207/06/23
- Դիմող / մեղադրյալ
- Վարդան Մարտիրոսյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 16.04.2024
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
15 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
ՀՀ Քրեական օրենսգիրք
- Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրության խնդիրները
- Հոդված 3. Սույն օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները
- Հոդված 44. Հանցափորձը և դրա տեսակները
- Հոդված 46. Հանցակիցների տեսակները
- Հոդված 255. Խարդախությունը
- Հոդված 256. Վստահված գույքը հափշտակելը
- Հոդված 435. Կաշառք ստանալը
- Հոդված 436. Կաշառք տալը
- Հոդված 441. Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը
- Հոդված 445. Պաշտոնեական կեղծիքը
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԿԴ/0207/06/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
Հակակոռուպցիոն դատարան,
Նախագահող դատավոր՝ Մ.Մոսինյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
Նախագահող դատավոր` Ա.Նահապետյան
2024 թվականի ապրիլի 16-ին քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի հունիսի 19-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 46–436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։
2. 2023 թվականի հուլիսի 12-ին Վարդան Նշանի Մարտիրոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին։ Նույն օրը քրեական վարույթով հսկող դատախազը որոշում է կայացրել Վ.Մարտիրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ և 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ (2 դրվագ) կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։
2023 թվականի հուլիսի 13-ին որոշում է կայացվել Վ.Մարտիրոսյանին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու հիմքով ձերբակալելու մասին:
3. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը՝ մեղադրյալ Վ.Մարտիրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, բավարարվել է:
4. Մեղադրյալ Վ.Մարտիրոսյանի պաշտպաններ Տ.Հակոբյանի և Գ.Հակոբյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2023 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի հուլիսի 14-ի որոշումը՝ բեկանել, և մեղադրյալ Վ.Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը՝ վերացրել։
5․ 2023 թվականի օգոստոսի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 44-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, երկու դրվագ 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, երեք դրվագ 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և երեք գրվագ 445-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է թիվ 62249923 քրեական վարույթը։ Նույն օրը թիվ 62249923 քրեական վարույթը միացվել է թիվ 62239423 քրեական վարույթին և նախաքննությունը շարունակվել է թիվ 62239423 համարի ներքո։
2023 թվականի օգոստոսի 5-ին սույն քրեական վարույթով իրավասու դատախազի կողմից որոշում է կայացվել Վարդան Մարտիրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), նույն օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։
2023 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 02։50-ին, ազատության մեջ գտնվող մեղադրյալ Վարդան Մարտիրոսյանը դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է: Նույն օրը վերջինին ներկայացվել է նոր մեղադրանք:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Վիգեն Մարգարյանի կողմից 2023 թվականի օգոստոսի 5-ին միջնորդություն է ներկայացվել Առաջին ատյանի դատարան՝ թիվ 62239423 քրեական վարույթով մեղադրյալ Վարդան Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը 2 ամիս ժամկետով կիրառելու, ինչպես նաև նույն ժամանակահատվածում նրա՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու կամ տեսակցություններ ունենալու իրավունքը սահմանափակելու վերաբերյալ։
6․ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ ՀԿԳ քննիչ Վիգեն Մարգարյանի միջնորդությունը բավարարվել է մասնակի։ Թիվ 62239423 քրեական վարույթով մեղադրյալ Վարդան Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ 1 (մեկ) ամիս ժամկետով՝ նույն ժամկետով սահմանափակվել է նաև նրա՝ այլ անձանց հետ (բացառությամբ մերձավոր ազգականների) հաղորդակցվելու իրավունքը:
Մեղադրյալ Վ.Մարտիրոսյանի պաշտպաններ Տ.Հակոբյանի և Գ.Հակոբյանի և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա․Մուրադյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 1-ի որոշմամբ պաշտպանների բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի օգոստոսի 5-ի որոշումը՝ բեկանել, և մեղադրյալ Վ.Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը՝ վերացրել։
7. Վերաքննիչ դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 1-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
8. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, վիճարկվող որոշմամբ թույլ է տրվել դատական սխալ, մասնավորապես Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ և 117-րդ հոդվածներով նախատեսված իրավադրույթները, ինչի արդյունքում թույլ է տրվել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված վարույթի հանրայնության սկզբունքի խախտում, քանի որ չի ապահովվել հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը։
8.1. Բողոքաբերը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ լրացված մեղադրանքի մասով մեղադրյալ Վարդան Մարտիրոսյանի կողմից վերջինիս մեղսագրվող հանցանքների կատարման հիմնավոր կասկածի բացակայում է, անհիմն է։ Մասնավորապես բողոքաբերը գտնում է, որ Վարդան Մարտիրոսյանին մեղսագրվող հանցանքներին վերջինիս առնչությունը հիմնավորվել է քրեական վարույթով ձեռք բերված մի շարք փաստական տվյալներով։
8.2. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վ.Մարտիրոսյանին մեղսագրվող արարքների կատարման հիմնավոր կասկածը հաստատվում է մեղադրյալ, «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության վարորդ Ռուբեն Գուրգենի Վարդանյանի, «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության գործադիր տնօրեն Երվանդ Վաղինակի Եղիազարյանի, «Մասիսի Գարուն կարի ֆաբրիկա» ընկերության ձևարար արտադրամասի ձևարար Նելա Բաբկենի Գրիգորյանի, վկա Մհեր Ռաֆիկի Ռուշանյանի ցուցմունքներով։
Բացի այդ, ըստ բողոքաբերի՝ հիմնավոր կասկածը հաստատվում է նաև «Ներքին դիտում», «Արտաքին դիտում» և «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների զննության արձանագրություններով և նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստաթղթային ապացույցներով:
9. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։
Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
10. 2023 թվականի հուլիսի 12-ին Վարդան Նշանի Մարտիրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ և 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ (2 դրվագ) հարուցվել է հանրային քրեական հետապնդում այն բանի համար, որ. «(…) [Ն]ա, զբաղեցնելով ՀՀ ՊՆ իրային բազայի թիվ 98360 զորամասի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վաղինակ Եղիազարյանի օգտին ապօրինի գործողություններ և հովանավորչություն կատարելու համար կաշառք տվողին օժանդակող Ռուբեն Վարդանյանի և կաշառք ստացողին օժանդակող Վարդան Մովսիսյանի միջոցով ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:
Բացի այդ, Վարդան Մարտիրոսյանը զբաղեցնելով ՀՀ ՊՆ իրային բազայի թիվ 98360 զորամասի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վաղինակ Եղիազարյանի օգտին ապօրինի գործողություններ և հովանավորչություն կատարելու համար կաշառք ստացողին օժանդակող Վարդան Մովսիսյանի միջոցով պահանջել է առանձնապես խոշոր չափերի կաշառք։
Բացի այդ, Վարդան Մարտիրոսյանը զբաղեցնելով ՀՀ ՊՆ իրային բազայի թիվ 98360 զորամասի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վաղինակ Եղիազարյանի օգտին ապօրինի գործողություններ և հովանավորչություն կատարելու համար կաշառք տվողին օժանդակող Ռուբեն Վարդանյանի և կաշառք ստացողին օժանդակող Վարդան Մովսիսյանի միջոցով ստացել է խոշոր չափերի կաշաոք։
(…)»:
11․ 2023 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ Վարդան Մարտիրոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն արաքների կատարման համար, որ նա. «(…) զբաղեցնելով ՀՀ ՊՆ իրային բազայի թիվ 98360 զորամասի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վաղինակ Եղիազարյանի օգտին ապօրինի գործողություններ և հովանավորչություն կատարելու համար, նույն զորամասի պահեստարանի պետ, պաշտոնատար անձ հանդիսացող Վարդան Մովսիսյանի հետ խմբի կազմում կաշառք տվողին օժանդակող Ռուբեն Վարդանյանի միջոցով ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Բացի այդ, Վարդան Մարտիրոսյանը, զբաղեցնելով ՀՀ ՊՆ իրային բազայի թիվ 98360 զորամասի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վաղինակ Եղիազարյանի օգտին ապօրինի գործողություններ և հովանավորչություն կատարելու համար խմբի կազմում, նույն զորամասի պահեստարանի պետ, պաշտոնատար անձ հանդիսացող Վարդան Մովսիսյանի հետ պահանջել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Բացի այդ, Վարդան Մարտիրոսյանը, զբաղեցնելով ՀՀ ՊՆ իրային բազայի թիվ 98360 զորամասի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վաղինակ Եղիազարյանի օգտին ապօրինի գործողություններ և հովանավորչություն կատարելու համար, նույն զորամասի պահեստարանի պետ, պաշտոնատար անձ հանդիսացող Վարդան Մովսիսյանի հետ խմբի կազմում Ռուբեն Վարդանյանի միջոցով ստացել է խոշոր չափերով կաշառք:
Բացի այդ, Վարդան Մարտիրոսյանը, զբաղեցնելով ՀՀ ՊՆ իրային բազայի թիվ 98360 զորամասի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վաղինակ Եղիազարյանի օգտին ապօրինի գործողություններ և հովանավորչություն կատարելու համար, նույն զորամասի պահեստարանի պետ, պաշտոնատար անձ հանդիսացող Վարդան Մովսիսյանի հետ խմբի կազմում Ռուբեն Վարդանյանի միջոցով ստացել է կաշառք:
Բացի այդ, Վարդան Մարտիրոսյանը, զբաղեցնելով ՀՀ ՊՆ իրային բազայի թիվ 98360 զորամասի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, նույն զորամասի պահեստարանի պետ, պաշտոնատար անձ հանդիսացող Վարդան Մովսիսյանի և «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վաղինակ Եղիազարյանի հետ խմբի կազմում, ծառայողական լիազորությունները օգտագործելով նախնական համաձայնությամբ խաբեության եղանակով, մի խումբ անձանց կողմից պաշտոնեական կեղծ փաստաթուղթ կազմելով և այն օգտագործելով, հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար:
Բացի այդ, Վարդան Մարտիրոսյանը, զբաղեցնելով ՀՀ ՊՆ իրային բազայի թիվ 98360 զորամասի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, նույն զորամասի պահեստարանի պետ, պաշտոնատար անձ հանդիսացող Վարդան Մովսիսյանի և «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վաղինակ Եղիազարյանի հետ խմբի կազմում ծառայողական լիազորությունները օգտագործելով նախնական համաձայնությամբ խաբեության եղանակով, մի խումբ անձանց կողմից պաշտոնեական կեղծ փաստաթուղթ կազմելով և այն օգտագործելով, փորձել են հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումար, սակայն հափշտակությունն ավարտին չի հասցվել վերջիններիս կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված:
Այսպես.
2022 և 2023 թվականների ընթացքում «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերությունը մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացված զինվորական վերարկուների և ներքնակների գնումների ընթացակարգերին ու ճանաչվել ընտրված մասնակից, որոնց հիման վրա համապատասխանաբար՝ 2022 թվականի փետրվարի 23-ին և 2023 թվականի փետրվարի 16-ին «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև կնքվել են ծառայությունների մատուցման պետական գնման թիվ ՓՊՄԾՁԲ-22-7/1-1 և ՓՊՄԱՊՁԲ-23-7/19-1 պայմանագրերը:
Նշված պայմանագրերով նախատեսված տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող ապրանքները պատվիրատուի կողմից անխոչընդոտ ընդունելու վերաբերյալ Վաղինակ Եղիազարյանը պայմանավորվածություն է ձեռք բերել պաշտոնատար անձանց' ՀՀ ՊՆ իրային բազայի թիվ 98360 զորամասի հրամանատար Վարդան Մարտիրոսյանի և նույն զորամասի պահեստարանի պետ Վարդան Մովսիսյանի հետ' պարտավորվելով նշված ապօրինի գործողության և հովանավորչության համար տալ ընդհանուր առանձնապես խոշոր չափի՝ 6.500.000 ՀՀ դրամ կաշառք:
Պայմանավորվածության համաձայն՝ Վաղինակ Եղիազարյանը մինչև 2023 թվականի մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում, «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության աշխատակից Ռուբեն Վարդանյանի օժանդակությամբ, ինչպես նաև անձամբ, պայմանավորված 6.500.000 ՀՀ դրամից 3.700.000 ՀՀ դրամը մաս-մաս, տարբեր օրերի ընթացքում տվել է Վարդան Մովսիսյանին և Վարդան Մարտիրոսյանին:
Այնուհետև, Վաղինակ Եղիազարյանը, նույն պայմանավորվածության շրջանակներում՝ 2023 թվականի մարտի 24-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում Վարդան Մովսիսյանին և Վարդան Մարտիրոսյանին է փոխանցել ևս 500.000 ՀՀ դրամ:
Դրանից հետո, Վաղինակ Եղիազարյանը, նույն պայմանավորվածության շրջանակներում՝ 2023 թվականի ապրիլի 5-ին և 6-ին կաշառք տվողին օժանդակող Ռուբեն Վարդանյանին է տվել համապատասխանաբար 1.000.000 և 800.000 ՀՀ դրամ՝ Վարդան Մովսիսյանին և Վարդան Մարտիրոսյանին փոխանցելու նպատակով, որն էլ Ռուբեն Վարդանյանը 2023 թվականի ապրիլի 6-ին փոխանցել է Վարդան Մովսիսյանին:
Այսինքն, Վարդան Մարտիրոսյանին վերագրվում է հանցանքի կատարում՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
Բացի այդ, 2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ ՊՆ կարիքների համար հայտարարված գնանշման մրցույթին մասնակցելու հրավերի հիման վրա «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերությունը մասնակցել է 2023 թվականի մարտի 24-ին տեղի ունեցած մրցույթին և ճանաչվել է ընտրված մասնակից, որի հիման վրա 2023 թվականի մայիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարության և «Մասիսի Գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության միջև կնքվել է «Պետության կարիքների համար ապրանքների մատակարարման թիվ ՓՊՄԱՊՁԲ-23-7/29-3» պայմանագիրը՝ 10273 լրակազմ տաք ներքնաշոր մատակարարելու վերաբերյալ, իսկ նույն թվականի մայիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարության և «Մասիսի Գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության միջև կնքվել է «Պետության կարիքների համար ապրանքների մատակարարման թիվ ՓՊՄԱՊՁԲ-23-7/29-2» պայմանագիրը՝ 61338 լրակազմ տաք ներքնաշոր մատակարարելու մասին:
Այնուհետև, Վարդան Մարտիրոսյանը Վարդան Մովսիսյանի հետ խմբի կազմում «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վաղինակ Եղիազարյանից պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 12.000.000 ՀՀ դրամ կաշառք՝ հիշյալ ընթացակարգով նախատեսված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող, այն է՝ 280 գրամի փոխարեն 250 գրամ զանգվածով կտորից և միայն փոքր չափերով 71611 լրակազմ ներքնազգեստների անխոչընդոտ մատակարարումն ապահովելու համար:
Վաղինակ Եղիազարյանը իր հերթին ընդունելով կաշառքի առաջարկը՝ խոստացել է այն տալ Վարդան Մարտիրոսյանին:
Այսինքն, Վարդան Մարտիրոսյանին վերագրվում է հանցանքի կատարում նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
Բացի այդ, 2023 թվականի ընթացքում «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերությունը ՀՀ ՊՆ կարիքների համար հայտարարված գնման ընթացակարգում ճանաչվել է ընտրված մասնակից կանացի կոշիկներ մատակարարելու գնման ընթացակարգում, որի հիման վրա 2022 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարության և «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության միջև կնքվել է «Պետության կարիքների համար ապրանքների մատակարարման թիվ ՓՊՄԱՊՁԲ-23-7/6-1» պայմանագիրը:
Նման պայմաններում, ՀՀ ՊՆ իրային բազայի թիվ 98360 զորամասի հրամանատար Վարդան Մարտիրոսյանը, նույն զորամասի պահեստարանի պետ Վարդան Մովսիսյանի հետ խմբի կազմում Վաղինակ Եղիազարյանից պահանջել են խոշոր չափի՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք՝ սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող, այն վամպակի հատվածում 73մմ երկարությամբ կաշվե կոշիկների փոխարեն ավելի փոքր չափերով 924 զույգ կոշիկներն անխոչընդոտ ընդունելու համար:
Վաղինակ Եղիազարյանը, ընդունելով կաշառք տալու պահանջը, հաջորդ օրը՝ 2023 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, Ռուբեն Վարդանյանի միջոցով կաշառքի գումարը տվել է Վարդան Մովսիսյանին: Նույն օրը Վարդան Մովսիսյանը կաշառքի գումարը փոխանցել է Վարդան Մարտիրոսյանին:
Այսինքն, Վարդան Մարտիրոսյանին վերագրվում է հանցանքի կատարում նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:
Բացի այդ, 2023 թվականի ընթացքում «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերությունը ՀՀ ՊՆ կարիքների համար հայտարարված գնման ընթացակարգում ճանաչվել է ընտրված մասնակից, որի հիման վրա 2023 թվականի փետրվարի 16-ին «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև կնքվել է ծառայությունների մատուցման պետական գնման թիվ ՓՊՄԱՊՁԲ-23-7/19-1 պայմանագիրը՝ 7000 հատ ներքնակներ մատակարարելու վերաբերյալ:
Նման պայմաններում, ՀՀ ՊՆ իրային բազայի թիվ 98360 զորամասի հրամանատար Վարդան Մարտիրոսյանը, նույն զորամասի պահեստարանի պետ Վարդան Մովսիսյանի հետ խմբի կազմում Վաղինակ Եղիազարյանից պահանջել են 200.000 ՀՀ դրամ կաշառք՝ սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող, այն է՝ դրանցում առկա քիչ զանգվածով բամբակի առկայությամբ 800 հատ ներքնակներն անխոչընդոտ ընդունելու համար:
Վաղինակ Եղիազարյանը, ընդունելով կաշառք տալու պահանջը, 2023 թվականի հունիսի 28-ին կաշառք տվողին օժանդակող, «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության վարորդ Ռուբեն Վարդանյանի միջոցով 200.000 ՀՀ դրամ կաշառքը փոխանցել է Վարդան Մովսիսյանին:
Այսինքն, Վարդան Մարտիրոսյանին վերագրվում է հանցանքի կատարում նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
Բացի այդ, Վարդան Մարտիրոսյանը առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու նպատակով նախնական համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊՆ իրային բազայի թիվ 98360 զորամասի պահեստարանի պետ, պաշտոնատար անձ հանդիսացող Վարդան Մովսիսյանի և «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վաղինակ Եղիազարյանի հետ, վերջինիս կողմից ՀՀ ՊՆ և «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության կողմից թիվ ՓՊՄԱՊՁԲ-23-7/29-3 և թիվ ՓՊՄԱՊՁԲ-23- 7/29-2 պայմանագրերի շրջանակներում ՀՀ ՊՆ թիվ 98360 զորամաս մատակարարման ենթակա տաք ներքնաշորերից 3000 լրակազմ չմատակարարելու և դրա դիմաց ստացման ենթակա գումարները հափշտակելու վերաբերյալ:
Նշված հանցավոր պայմանավորվածությունն իրագործելու նպատակով, Վարդան Մարտիրոսյանը Վարդան Մովսիսյանի և մի խումբ այլ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ կազմել և իրենց ստորագրություններով հաստատել են կեղծ տեղեկություններ բովանդակող պաշտոնական շրջանառության մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի՝ թիվ 177 հրամանով սահմանված նյութատեխնիկական ապրանքների մատակարարման գործընթացում կազմման ենթակա փաստաթղթեր, այն է՝ 2023 թվականի հունիսի 07-ի թիվ 32 ի պահ ընդունման ակտ, նույն թվականի հունիսի 09-ի նյութատեխնիկական միջոցներից նմուշառման թիվ 34 արձանագրություն, նույն թվականի հունիսի 16-ի ընդունման թիվ 39 ակտ, նույն թվականի հունիսի 23-ի հանձնման-ընդունման թիվ 39 արձանագրություն և նույն թվականի հունիսի 26-ի թիվ 39 մուտքի ապրանքագիր, որոնցում նշվել է, թե իբր «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության կողմից մատակարարվել է թվով 12.900 լրակազմ տաք ներքնաշոր, այն դեպքում, երբ մատակարարված ապրանքների փաստացի քանակը եղել է 3019-ով պակաս՝ 9881 լրակազմ քանակությամբ:
Այնուհետև, ՀՀ ՊՆ-ից 12.900 լրակազմ տաք ներքնաշորի համար «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերությանն է փոխանցվել 32.121.000 ՀՀ դրամ, որից՝ փաստացի չմատակարարված թվով 3019 տաք ներքնաշորերի համար վճարված 7.517.310 ՀՀ դրամը վերոգրյալ կեղծ փաստաթղթերի հիման վրա, խաբեության եղանակով հափշտակվել է:
Դրանից հետո, հափշտակված 7.517.310 ՀՀ դրամից 6.900.000 ՀՀ դրամը «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վաղինակ Եղիազարյանը 2023 թվականի հուլիսի 6-ին Ռուբեն Վարդանյանի միջոցով փոխանցել է Վարդան Մարտիրոսյանին և Վարդան Մովսիսյանին:
Այսինքն, Վարդան Մարտիրոսյանին վերագրվում է հանցանքի կատարում նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և նույն օրենսգրքի 445-րդ հոդվածի 2-րդ մասով:
Բացի այդ, Վարդան Մարտիրոսյանը առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու նպատակով նախնական համաձայանություն է ձեռք բերել ՀՀ ՊՆ իրային բազայի թիվ 98360 զորամասի պահեստարանի պետ, պաշտոնատար անձ հանդիսացող Վարդան Մովսիսյանի և «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վաղինակ Եղիազարյանի հետ, վերջինիս կողմից ՀՀ ՊՆ և «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության կողմից թիվ ՓՊՄԾՁԲ-23-7/5-1 պայմանագրի շրջանակներում ՀՀ ՊՆ թիվ 98360 զորամաս մատակարարման ենթակա ձմեռային դաշտային կոստյումներից 400 լրակազմ չմատակարարելու վերաբերյալ:
Նշված հանցավոր պայմանավորվածությունն իրագործելու նպատակով, Վարդան Մարտիրոսյանը Վարդան Մովսիսյանի և մի խումբ այլ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ կազմել ու իրենց ստորագրություններով հաստատել են կեղծ տեղեկություններ բովանդակող պաշտոնական շրջանառության մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի՝ թիվ 177 հրամանով սահմանված նյութատեխնիկական ապրանքների մատակարարման գործընթացում կազմման ենթակա փաստաթղթեր, այն է՝ 2023 թվականի հունիսի 10-ով թվագրված ի պահ ընդունման ակտ, որում նշվել է, թե իբր «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության կողմից ՀՀ ՊՆ թիվ 98360 զորամաս է մատակարարվել թվով 3770 լրակազմ ձմեռային դաշտային կոստյում, այն դեպքում, երբ մատակարարված ապրանքների փաստացի քանակը եղել է 400-ով պակաս՝ 3370 լրակազմ քանակությամբ՝ նպատակ հետապնդելով կեղծ փաստաթղթեր ներկայացնելով՝ խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով 5.013.600 ՀՀ դրամ գումարը, սակայն հափշտակությունն ավարտին չի հասցվել վերջիններիս կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված, քանի որ 2023 թվականի հուլիսի 13-ին Վարդան Մարտիրոսյանը, Վարդան Մովսիսյանը և Վաղինակ Եղիազարյանը ձերբակալվել են:
Այսինքն, Վարդան Մարտիրոսյանին վերագրվում է հանցանքի կատարում նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և նույն օրենսգրքի 445-րդ հոդվածի 2-րդ մասով:
Այսպիսով, Վարդան Նշանի Մարտիրոսյանին վերագրվում է հանցանքների կատարում՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 435 րդ հոդվածի 3 րդ մասի 3 րդ կետով (2 դրվագ), նույն օրենսգրքի 435 րդ հոդվածի 2 րդ մասի 1 ին, 2 րդ և 3 րդ կետերով, նույն օրենսգրքի 435 րդ հոդվածի 1 ին և 3 րդ կետերով, նույն օրենսգրքի 255 րդ հոդվածի 3 րդ մասի 3 րդ կետով, նույն օրենսգրքի 44 255 րդ հոդվածի 3 րդ մասի 3 րդ կետով և նույն օրենսգրքի 445 րդ հոդվածի 2 րդ մասով (2 դրվագ):»։
12. Առաջին ատյանի դատարանն 2023 թվականի օգոստոսի 5-ի դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) Սույն որոշման 3.1-3.2 կետերում վկայակոչված իրավադրույթների, իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն դատական գործի նյութերը՝ Դատարանը գտնում է, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ մեղադրյալ Վարդան Մարտիրոսյանն առնչություն ունի իրեն մեղսագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ երկու դրվագ, ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 2-րդ մասով՝ երկու դրվագ, նախատեսված ենթադրյալ հանցանքների կատարմանը:
Վերոնշվածը, ի թիվս այլնի, հիմնավորվում է Դատարան ներկայացված՝ մեղադրյալ՝ «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության վարորդ Ռուբեն Գուրգենի Վարդանյանի ցուցմունքով, Երվանդ Վաղինակի Եղիազարյանի ձերբակալվածի կարգավիճակով տրված ցուցմունքով, Նելա Բաբկենի Գրիգորյանի ձերբակալվածի կարգավիճակով տրված ցուցմունքով, վկա Մհեր Ռաֆիկի Ռուշանյանի ցուցմունքով, «Ներքին դիտում», «Արտաքին դիտում» և «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների զննության արձանագրություններով, Վարդան Մարտիրոսյանին և Վարդան Մովսիսյանին ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում պաշտոնների նշանակելու հրամաններով ու նրանց պաշտոնների անձնագրերով, ՀՀ պաշտպանության նախարարի 2019 թվականի փետրվարի 22-ի թիվ 177 հրամանի Հավելված 1-ի զննությամբ, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրամադրված ներքնակների, կանացի կոշիկների, ձմեռային դաշտային կոստյումների և տաք ներքնաշորերի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ թիվ 98360 զորամասի ծառայողների՝ ընդունման հանձաժողովի անդամների կողմից կազմված փաստաթղթերով, «Ներքին դիտում» գաղտնի քննչական գործողությունների կատարման արդյունքում ձեռք բերված տվյալների զննության արձանագրությամբ, ՀՀ ՊՆ թիվ 98360 զորամասում իրականցված ստուգման արդյունքում կազմված արձանագրությամբ։
Դատարանի գնահատմամբ՝ վերոհիշյալ նյութերը պարունակում են փաստական տվյալներ և տեղեկություններ, որոնք իրենց համակցությամբ հնարավորություն են տալիս անաչառ դիտորդին եզրակացնելու, որ Վարդան Մարտիրոսյանը հնարավոր է, որ կատարած լինի իրեն մեղսագրվող հանցանքները, և որ դեպքը, իրադարձությունը համընկնում է այն առերևույթ հանցանքներին, որոնց կատարման մեջ վերջինս մեղադրվում է: Այս կապակցությամբ Դատարանը հարկ է համարում նշել նաև, որ կասկածը հիմնավորող փաստերը պարտադիր չէ, որպեսզի բավարարեն այն նույն սանդղակին, որն անհրաժեշտ է անձի դատապարտումը հիմնավորելու համար: Խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությամբ և կից նյութերով պետք է հաստատվի, ոչ թե անձի մեղավորությունը, այլ պետք է հաստատվի հիմնավոր կասկածը, այլ կերպ` մեղադրյալի առնչությունն իրեն մեղսագրվող ենթադրյալ արարքին:
Ընդ որում Դատարանը փաստում է, որ Վարդան Մարտիրոսյանին մեղսագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ երկու դրվագ, ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված ենթադրյալ հանցանքների կատարման մասով հիմնավոր կասկածի առկայությունն արդեն իսկ հաստատվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 4-ին կայացված, օրինական ուժի մեջ մտած որոշմամբ։
3.5 Անդրադառնալով խափանման միջոցի կիրառման անհրաժեշտության իրավաչափության հարցին և սույն որոշման 3.1-3.2-րդ կետերի լույսի ներքո գնահատման ենթարկելով սույն դատական գործի նյութերը, Դատարանը գտնում է, որ իրատեսական չէ վարույթն իրականացնող մարմնի մտավախությունը, որ մնալով ազատության մեջ՝ մեղադրյալ Վարդան Մարտիրոսյանը կարող է դիմել փախուստի:
Նման եզրահանգում կատարելիս Դատարանը հաշվի է առնում, որ մեղադրյալի փախուստի դիմելու հավանականությունը վարույթն իրականացնող մարմինը հիմնավորել է միայն վերջինիս վերագրվող հանցանքի ծանրությամբ և ակնկալվող պատժի խստությամբ, ինչը հաստատվեց նաև դատական նիստի ընթացքում Քննիչի կողմից, որևէ այլ փաստական տվյալ Դատարան չի ներկայացվել, բացի այդ մեղադրյալն ունի մշտական բնակության վայր, մշտական զբաղմունք, ամուսնացած է, ունի երեք երեխա, որոնցից երկուսը՝ անչափահաս։ Բացի այդ, Դատարանն արձանագրում է, որ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ ազատվելով իր նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցից և փաստացի գտնվելով ազատության մեջ՝ Վարդան Մարտիրոսյանը փախուստի դիմելու որևէ փորձ չի կատարել։
Դատարանը գտնում է, որ վարույթի տվյալ փուլում ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալ Վարդան Մարտիրոսյանի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու, այդ թվում նաև՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը բարձր է։
Դատարանի նման եզրահանգման հիմքում ընկած են հետևյալ հանգամանքները.
-նախաքննությունը 2023 թվականի օգոստոսի 5-ին ներկայացված նոր մեղադրանքի մասով գտնվում է ապացույցների հավաքման և ստուգման սկզբնական փուլում, պարզված չեն դեպքի բոլոր հանգամանքները,
-նոր ներկայացված մեղադրանքի մասով դեռևս չեն պարզվել ենթադրյալ հանցագործություններին առնչություն ունեցող անձանց ամբողջական շրջանակը,
-վարույթով ներգրավման են ենթակա մեղադրյալի հետ որոշակի փոխհարաբերությունների մեջ գտնվող անձիք, մասնավորապես՝ համապատասխան արձանագրություններն ստորագրած, մեղադրյալի անմիջական ենթակայության տակ գտնվող հանձնաժողովների անդամները,
-մեղադրյալ Վարդան Մարտիրոսյանին վերագրվող հանցագործությունների բնույթը, վտանգավորության աստիճանը, սպառնացող հնարավոր պատժի խստությունը (վերագրվում է երկու դրվագ առանձնապես ծանր, չորս դրված ծանր, երկու դրվագ միջին ծանրության հանցանքների կատարում, որոնցից առավել ծանրի համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի սանկցիան նախատեսում է մինչև 12 տարի ժամկետով ազատազրկում):
Դատարանի գնահատմամբ՝ վերոնշյալ հանգամանքներն էականորեն բարձրացնում են ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալ Վարդան Մարտիրոսյանի ոչ իրավաչափ վարքագծի հավանականությունը, միաժամանակ համակցության մեջ թույլ են տալիս ողջամիտ դատողություն անելու այն մասին, որ վարույթի տվյալ փուլում նրա ոչ պատշաճ վարքագիծը կանխել հնարավոր է միայն՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջոցով։
Վերոնշյալի հաշվառմամբ` Դատարանը գտնում է նաև, որ քրեական վարույթի սույն փուլում այլընտրանքային խափանման միջոցի կամ դրանց համակցված կիրառմամբ հնարավոր չէ ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։
Անդրադառնալով մեղադրյալ Վարդան Մարտիրոսյանի անձը բնութագրող տվյալներին՝ նախկինում դատապարտված չի եղել, ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա, Դատարանն արձանագրում է, որ նշված հանգամանքները, սույն դեպքում, չեն կարող հակակշռել մեղադրյալին անազատության մեջ պահելով հետապնդվող հանրային շահին:
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ Վարդան Մարտիրոսյանին վերագրվող նոր ենթադրյալ հանցանքների դրվագներով հարցաքննման ենթակա անձանց շրջանակը մեծ չէ, ըստ մեղադրյալի՝ հանձնաժողովի անդամ են հանդիսացել մոտ զորամասի 5 զինծառայող՝ Դատարանը գտնում է, որ Քննիչի միջնորդությունը ենթակա է մասնակի բավարարման, և մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց պետք է կիրառել 1 (մեկ) ամիս ժամկետով։
Հաշվի առնելով նաև մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու հավանականությունը՝ Դատարանը գտնում է, որ պետք է սահմանափակել նաև մեղադրյալ Վարդան Մարտիրոսյանի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը, բացառությամբ մերձավոր ազգականների։(...)»։
13. Վերաքննիչ դատարանը վիճարկվող որոշմամբ արձանագրել է. «(…) Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հատուկ վերանայման բողոքի շրջանակներում պաշտպանության կողմն առաջին հերթին վիճարկում է լրացված մեղադրանքի մասով հիմնավոր կասկածի առկայության հարցը, ուստի Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նախևառաջ անհրաժեշտ է ստուգման ենթարկել այդ կապակցությամբ Առաջին ատյանի դատարանի հետևությունների իրավաչափությունը:
Ընդ որում, հաշվի առնելով կալանքից ազատված անձին կրկին կալանավորելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումները, մասնավորապես՝ այն դրույթը, որ «կալանքից ազատված անձը չի կարող կրկին կալանավորվել նույն մեղադրանքով, եթե չեն հայտնաբերվել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին կալանքից ազատելու պահին», և նկատի ունենալով, որ մեղադրյալ Վարդան Մարտիրոսյանը սույն քրեական վարույթով արդեն իսկ մեկ անգամ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշման հիման վրա ազատվել է կալանքից, հետևաբար՝ Վերաքննիչ դատարանի համար ևս առանցքային նշանակություն ունի այն հարցադրման պատասխանը, թե արդյո՞ք լրացված մեղադրանքի դրվագներով (այսուհետ նաև՝ Մեղադրանք) առկա է անձի կողմից հանցանք կատարած լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վկայակոչված իրավանորմը ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքում կատարված՝ երաշխիքային նշանակություն ունեցող բովանդակային փոփոխություններից մեկն է, որով արգելք է սահմանվել կալանքից ազատված անձին նույն մեղադրանքով կրկին կալանավորելու համար՝ այն դեպքում, երբ նոր էական հանգամանքները վարույթն իրականացնող մարմնին արդեն հայտնի են եղել մեղադրյալին կալանքից ազատելու պահին, սակայն դատարանին չեն ներկայացվել: Նշված դրույթով երաշխավորել է, որպեսզի մեղադրանքի կողմը չկարողանա անձի իրավունքների հաշվին ուղղել իր սխալները, մասնավորապես՝ կալանքի միջնորդության թերի հիմնավորվածությունը։
(…)
Հաշվի առնելով բողոքի հիմքերը և հիմնավորումները, ինչպես նաև սկզբնական մեղադրանքի վերաբերյալ դատարանների՝ հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ արդեն իսկ տրված իրավական գնահատականները, Վերաքննիչ դատարանը ներկայացված հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության վերաբերյալ իր եզրահանգումները կատարում է բացառապես մեղադրանքի լրացված դրվագների մասով՝ միաժամանակ չհերքելով այդ փաստական տվյալներով սկզբնական մեղադրանքի՝ հիմնավոր կասկածն արդեն իսկ հավաստված լինելու փաստը:
Այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քննիչի կողմից դատարան ներկայացված նյութերում փաստական տվյալներ առկա չեն վերը հիշատակված՝ Մեղադրանքի դրվագներում նկարագրված ենթադրյալ հանցավոր արարքները Վարդան Մարտիրոսյանի կողմից կատարված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայությունը հաստատված համարելու համար։
Այլ կերպ՝ 2023 թվականի օգոստոսի 5-ի՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշմամբ մեղադրյալ Վարդան Մարտիրոսյանին լրացված մեղադրանքի դրվագներում հիշյալ հոդվածներով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքների կատարման մեջ հիմնավոր կասկածի առկայության մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն, քանի որ դրանք հիմնված չեն եղել ողջամիտ փաստական տվյալների վրա:
Ընդ որում, քննարկվող դեպքում հիմնավոր կասկածի առկայությունը բացառող հանգամանքներն այնքան ակնհայտ են, որ դրանց մասին փաստելով՝ Վերաքննիչ դատարանը դուրս չի գալիս հիմնավոր կասկածի հարցի քննության թույլատրելի խորության սահմաններից։
Վերաքննիչ դատարանի հիշյալ հետևությունները հիմնված են ինչպես հատուկ վերանայման բողոքների շրջանակներում դատարան ստացված վարույթի նյութերի ուսումնասիրության, այնպես էլ դատական լսումների ընթացքում դատախազի և քննիչի կողմից տրված պարզաբանումների վրա:
Ընդ որում, թեև միջնորդության մեջ քննիչի կողմից վկայակոչվել են հիմնավոր կասկածի հիմնավորմանն ուղղված բազմաթիվ նյութեր, որոնք իր հերթին Առաջին ատյանի դատարանը վկայակոչել է վիճարկվող դատական ակտում, այդուհանդերձ, դրանցում չկան բավարար փաստական տվյալներ Մեղադրանքում նշված ենթադրյալ հանցավոր արարքները Վարդան Մարտիրոսյանի կողմից կատարած լինելու վերաբերյալ:
Հիշյալ եզրահանգումների հավաստիությունն ու հիմնավորվածությունը փաստելու, ինչպես նաև անկողմնակալ դիտորդի մոտ հակառակի ողջամիտ հավանականությունը հերքելու նպատակով Վերաքննիչ դատարանը հարկ է համարում առանձին-առանձին անդրադառնալ վարույթն իրականացնող քննիչի միջորդությամբ թվարկված և դատարան ներկայացված՝ անձի կողմից հանցավոր արարքները կատարած լինելու մասին հիմնավոր կասկածը հավաստող նյութերին:
(…)
[Վ]երաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերով, ողջամտորեն ստացվել են զորամասում տեղի են ունեցած ենթադրաբար չարաշահումների, հափշտակությունների, պաշտոնատար անձանց կողմից կաշառք պահանջելու կամ ստանալու վերաբերյալ տվյալներ, սակայն այն մասին, որ Վարդան Մարտիրոսյանը մասնակից է եղել Մեղադրանքում նկարագրված հանցավոր արարքների կատարմանը կամ առնվազն տեղեկացված է եղել դրանց մասին, վարույթի նյութերում առկա որևէ տվյալով չի հաստատվել: Այլ կերպ՝ ներկայացված նյութերում չկա որևէ տեղեկություն, որով հնարավոր կլինի հիմնավոր կասկածի ապացուցման չափանիշով հաստատել, որ Վարդան Մարտիրոսյանին զեկուցել են կամ նրան այլ կերպ տեղեկացրել են զորամասում կատարված խախտումների, մատակարարված ապրանքների պակասորդի կամ տեխնիկական բնութագրերին անհամապատասխանության վերաբերյալ, ինչպես նաև այն, որ վերջինը որևէ կերպ մասնակից է եղել կատարված հափշտակությունների, փաստաթղթերի կեղծման կամ կաշառք ստանալու դեպքերին։
Այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանը, ստուգման ենթարկելով կայացված դատական ակտի օրինականությունը, արձանագրում է, որ ո՛չ քննիչն իր միջնորդության մեջ, ո՛չ վերաքննիչ բողոք ներկայացրած դատախազն իր բողոքում և ո՛չ էլ Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում չեն հիմնավորել, թե բովանդակային առումով փաստական տվյալներում պարունակվող կոնկրետ ո՞ր հանգամանքների և դրանց ինչպիսի՞ համադրության ու վերլուծության վրա հիմնվելով են հաստատված համարել Վարդան Մարտիրոսյանի արարքում Մեղադրանքում նկարագրված ենթադրյալ հանցագործությունների կատարման հիմնավոր կասկածը:
Նման պայմաններում քննարկման առարկա դարձնելով Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և հիմքում ունենալով նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի 2020թ. սեպտեմբերի 11-ի՝ թիվ ԵԴ/0610/06/20 նախադեպային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մի կողմից քննիչի միջնորդությունը և մյուս կողմից ստորադաս դատարանի դատական ակտը չեն պարունակում պատշաճ հիմնավորումներ և պատճառաբանություններ Վարդան Մարտիրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար անհրաժեշտ՝ հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանն ընդունելի է համարում պաշտպանական կողմի այն պնդումները, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից տրամադրած նյութերի, առաջադրված մեղադրանքի բովանդակության պայմաններում, հնարավոր չէ ողջամիտ ենթադրություն անել Մեղադրանքում նշված դրվագներում Վարդան Մարտիրոսյանի արարքում հիմնավոր կասկածի առկայությունը հաստատված համարելու համար:
Վերաքննիչ դատարանն արձանագրելով Մեղադրանքում (Դրվագ 4,5,6) նկարագրված հանրորեն վտանգավոր արարքներում հիմնավոր կասկածի բացակայությունը` մեղադրյալ Վարդան Մարտիրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննելու կապակցությամբ կայացված որոշման օրինականությունը շարունակում է ստուգման ենթարկել 2023 թվականի հուլիսի 12-ին հարուցված՝ սույն որոշման 2․1 կետում նշված, իսկ հետագայում որոշակի փոփոխության ենթարկված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշմամբ նկարագրված մեղադրանքի շրջանակներում։
(…)
Հաշվի առնելով բողոքի հիմքերն ու հիմնավորումները, ինչպես նաև կալանքից ազատված անձին կրկին կալանավորելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում նախատեսված վերը հիշատակված իրավակարգավորումները, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը դեռևս 2023 թվականի օգոստոսի 4-ի՝ թիվ ՀԿԴ/0173/06/23 որոշմամբ, ի թիվս այլի, արձանագրել է․ «(…) մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովելու համար միջնորդվող խափանման միջոցի կիրառման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ կալանքը չի կարող քննարկման առարկա դեպքում լինել միակ հնարավոր և պիտանի միջոցը այն պարագայում, երբ այն՝ քրեադատավարական տեսանկյունից համարվում է ծայրահեղ միջոց, ուստի՝ առավել մեղմ խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցության կիրառմամբ հնարավոր է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը (…)»։
(…)
Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարելով քննիչի միջնորդությունը և խափանման միջոց կիրառելով կալանքը՝ թույլ է տվել դատական սխալ, որը բավարար է բողոքարկված դատական ակտը բեկանելու և քննիչի միջնորդությունը մերժելու համար: (…)»։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ միջնորդությանը կից ներկայացված նյութերը բավարար չեն Վ.Մարտիրոսյանին լրացված մեղադրանքի մասով մեղսագրվող արարքներ առերևույթ կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար։
15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 1․ Խափանման միջոց չի կարող կիրառվել, եթե բացակայում է մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածը:
(…)»։
16․ Վերահաստատելով և զարգացնելով կալանավորման պայմաններից «հիմնավոր կասկածի» գնահատման սահմանների վերաբերյալ Վահրամ Գևորգյանի, Հարություն Խաչատրյանի գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն Էդգար Եղիազարյանի գործով իր որոշման մեջ ընդգծել է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում (մեղադրվում) ենթադրյալ հանցագործության կատարման մեջ։ Այսինքն՝ քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված և, միևնույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ։
17. Վճռաբեկ դատարանը վերոնշյալ որոշմամբ, ի թիվս այլնի, ընդգծել է հետևյալ հանգամանքները՝
- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումն այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում (մեղադրվում է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված,
- մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես՝ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից, ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը։ Միևնույն ժամանակ, դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին` այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը։ Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերևույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների` գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (օրինակ՝ արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է անձը, դրա կատարման պահին հանցագործություն չի համարվել, կամ որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքի չհասած անձը, կամ անցել են վաղեմության ժամկետները, ընդունվել է համաներման ակտ և այլն)։ 18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանը, 2023 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ հաստատել է Վ.Մարտիրոսյանին մեղսագրվող արարքների կատարման հիմնավոր կասկածը և կալանքի հիմքերի առկայությունը և մասնակի բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Վ․Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը մեկ ամիս ժամկետով:
- Վերաքննիչ դատարանը, նշելով որ դեռևս 2023 թվականի հուլիսի 12-ին ներկայացված մեղադրանքով Վերաքննիչ դատարանի կողմից 2023 թվականի օգոստոսի 4-ին կայացվել է Մ․Մարտիրոսյանին կալանքից ազատելու վերաբերյալ որոշում, քննարկել է միայն Վ․Մարտիրոսյանի մեղադրանքի լրացված մասով հիմնավոր կասկածի առկայության հարցը և գտել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերում առկա չէ այնպիսի տեղեկությունների և փաստերի բավարար ամբողջություն, որը հնարավորություն կտար հաստատելու Վ.Մարտիրոսյանի կողմից իրեն մեղսագրվող արարքների կատարման հիմնավոր կասկածը։
19. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-17-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ.Մարտիրոսյանի կողմից լրացված մեղադրանքի դրվագներով արարքի կատարման հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ հետևության հանգելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել սույն գործում առկա մի շարք հանգամանքներ:
20․ Մասնավորապես Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել քննիչի միջնոդրությանը կից ներկայացված հետևյալ փաստական տվյալները․
ա) «Ներքին դիտում», «Արտաքին դիտում» և «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների զննության արձանագրություններով, պարզվել է, որ «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերությունը (այսուհետ նաև՝ Ընկերություն) իրականացրել է ներքնակների, համազգեստի, անկողնային պարագաների, կոշիկների և այլ իրերի արտադրություն։ 2022 թվականի ընթացքում Ընկերությունը մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացված զինվորական վերարկուների և ներքնակների գնումների ընթացակարգերին ու ճանաչվել ընտրված մասնակից, որից հետո Ընկերության և ՀՀ ՊՆ-ի միջև 2022 թվականին կնքվել է համապատասխան պայմանագիր: Նշված ընթացակարգերի շրջանակներում ընկերության տնօրեն Վաղինակ Եղիազարյանը նախնական պայմանավորվածություն է ձեոք բերել պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ՊՆ իրային բազայի թիվ 98360 զորամասի հրամանատար Վարդան Մարտիրոսյանի հետ սահմանված տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող ապրանքներն անխոչընդոտ ընդունելու դիմաց մատակարարումներից ստացված գումարներից վերջինիս որպես կաշառք տալ առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 6.500.000 ՀՀ դրամ գումար։ 2023 թվականի մարտի 24-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, Վ․Մովսիսյանն այցելել է Ընկերության տնօրեն Վ․Եղիազարյանի աշխատասենյակ, որտեղ վերջինս առձեոն Վարդան Մովսիսյանին է փոխանցել 500.000 ՀՀ դրամ գումար: Նույն հանդիպման ընթացքում Վ․Եղիազարյանը հաստատել է նաև 2023 թվականի մարտի 22-ին Ռուբեն Վարդանյանի կողմից Վ․Մովսիսյանին գումար տալու հանգամանքը ու իրականացված հաշվարկի արդյունքում եկել են այն ընդհանուր եզրահանգման, որ պայմանավորված 6.500.000 ՀՀ դրամից Վ․Եղիազարյանը Վ․Մովսիսյանի միջոցով Վարդան Մարտիրոսյանին է փոխանցել 4.200․000 ՀՀ դրամ գումար: Պարզվել է նաև, որ պայմանավորված առանձնապես խոշոր չափի կաշառքի մի մասն ուղղված է եղել ներքնակների, մյուս մասը՝ ձմեռային վերարկուների համար, իսկ հանդիպման ընթացքում ստացված 500.000 ՀՀ դրամ կաշառքը փոխանցվելու է Վարդան Մարտիրոսյանին՝ ձմեռային դաշտային կոստյումի բաճկոնի համար:
բ) «Ներքին դիտում» գաղտնի քննչական գործողությունների կատարման արդյունքում ձեռք բերված տվյալների զննության համաձայն մինչև 2023 թվականի հունիսի 2-ը Ընկերության կողմից մատակարարված թվով 800 հատ ներքնակները հանձնաժողովի կողմից զգայաբանական հետազոտության ենթարկելու արդյունքում պարզել է, որ դրանք չեն համապատասխանում տեխնիկական բնութագրին, այն է՝ ներքնակի պարունակությունը բամբակի քաշը չի համապատասխանում տեխնիկական բնութագրով նշված պայմաններին։ Նման պայմաններում հանձնաժողովի կողմից տեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը չարձանագրելու, Ընկերության օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար ՀՀ ՊՆ թիվ 98360 զորամասի պահեստարանի պետ Վարդան Մովսիսյանը պահանջել է 200.000 ՀՀ դրամ գումար կաշառք՝ մեկնաբանելով, որ այն պետք է տա հրամանատարին ու հայտնի, որ ներքնակներում բամբակի քանակության պակասը առաջացել է արտադրող ընկերության աշխատակիցների անփութության հետևանքով:
գ) ՀՀ ՊՆ թիվ 98360 զորամասում իրականացված ստուգման արդյունքում կազմված արձանագրությամբ, համաձայն որի՝ ՓՊՄԱՊՁԲ-23-7/29-2 պայմանագրի շրջանակներում կազմված փաստաթղթերի համաձայն՝ Ընկերության կողմից զորամաս է մատակարարվել 12900 լրակազմ տաք ներքնաշոր, սակայն ստուգմամբ պարզվել է, որ պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրին համապատասխան տվյալներով` պահեստարանում գտնվող տաք ներքնաշորերը պակաս են 3019 լրակազմով, այն է՝ փաստացի պահեստարանում գտնվում է այդ պայմանագրի շրջանակներում մատակարարված 9881 լրակազմ տաք ներքնաշոր:
Բացի այդ, ըստ փաստաթղթային հիմքերի՝ ՓՊՄԾՁԲ-23-7/1-1 պայմանագրի շրջանակներում Հավելված 1-ով նախատեսված տեխնիկական բնութագրով ապրանքներ՝ կոստյում ձմեռային դաշտային, ՀՀ ՊՆ-ին է մատակարարվել 3770 լրակազմ քանակությամբ, սակայն ստուգմամբ պարզվել է, որ պահեստում առկա է այդ պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին համապատասխանող 3370 լրակազմ քանակությամբ ձմեռային դաշտային կոստյումներ, այլ կերպ՝ 440 լրակազմ պակաս քանակությամբ:
Բացի այդ, ըստ փաստաթղթային հիմքերի՝ ՓՊՄԱՊՁԲ-23-7/19-2 պայմանագրի շրջանակներում Ընկերության կողմից իրականացվել են 2650 հատ ներքնակների մատակարարում՝ տեխնիկական բնութագրերին համապատասխան, սակայն ստուգմամբ պահեստում հայտնաբերվել է 523 հատ տեխնիկական բնութագրով սահմանված տվյալներին չհամապատասխանող առանց պիտակի՝ ներքնակներ, որոնց մեջ զանգվածը՝ գզած բամբակը, եղել է գունավոր, ու չի համապատասխանել տեխնիկական բնութագրերին: Վերոգրյալից զատ, պահեստում առկա ներքնակների ընդհանուր քաշը տատանվել է 7400-ից 7760 գրամ զանգվածի սահմաններում։
դ) ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրամադրված ներքնակների, կանացի կոշիկների, ձմեռային դաշտային կոստյումների և տաք ներքնաշորերի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ թիվ 98360 զորամասի ծառայողների՝ ընդունման հանձնաժողովի անդամների կողմից կազմված փաստաթղթերով, համաձայն որոնց՝
2023 թվականի հունիսի 26-ին կազմվել է թիվ 39 մուտքի ապրանքագիրը, ըստ որի՝ հանձնաժողովի նախագահ Ռ.Ալեքսանյանը և ՀՀ ՊՆ իրային բազայի պահեստի պետ Վ.Մովսիսյանն իրենց ստորագրություններով հաստատել են, որ ՓՊՄԱՊՁԲ-23-7/29-2 պայմանագրի հիման վրա ընկերությունից ստացել են 12900 լրակազմ տաք ներքնաշոր:
2023 թվականի հունիսի 23-ին կազմվել է պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների հանձնման-ընդունման մասին թիվ 39 արձանագրությունը, ըստ որի՝ պետության կարիքների համար ապրանքների մատակարարման մասին 2023 թվականի մայիսի 11-ին կնքված թիվ ՓՊՄԱՊՁԲ-23-7/29-2 պայմանագրի ու 2023 թվականի հունիսի 7-ին դուրս գրված թիվ 18185287281 հաշիվ-ապրանքագրերի շրջանակներում պայմանագրի կողմը 2023 թվականի հունիսի 7-ին պայմանագրով հաստատված գնման ժամանակացույցի համաձայն մատակարարել է պայմանագրով հաստատված տեխնիկական բնութագրին համապատասխան ընդհանուր 12900 լրակազմ տաք ներքնաշոր, որից՝ ըստ պայմանագրով նախատեսված գնման ժամանակացույցի՝ 2-րդ եռամսյակի համար 11338 լրակազմ և 3-րդ եռամսյակի համար նախատեսված 20.000 լրակազմից՝ 1562 լրակազմ։ Ընդհանուր արժեքը կազմել է 32.121.000 (երեսուներկու միլիոն հարյուր քսանմեկ հազար) ՀՀ դրամ: Արձանագրությունը հաստատվել է մատակարարի՝ Վ.Եղիազարյանի և ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Կ.Գրիգորյանի ստորագրություններով և կնիքներով։
Թիվ` ՓՊՄԱՊՁԲ-23-7/19-2 պայմանագրի շրջանակներում Ընկերության կողմից իրականացված մատակարարումների վերաբերյալ փաստաթղթերի համաձայն 2023 թվականի մայիսի 5-ին Ընկերության կողմից մատակարարվել են 750 հատ, նույն թվականի հունիսի 1-ին՝ 1100 հատ և նույն ամսվա 20-ին՝ 800 հատ ներքնակներ, որոնք, ըստ կազմված փաստաթղթերի, համապատասխանել են ներկայացված տեխնիկական բնութագրերին և խախտումներ չեն հայտնաբերվել։
Վերը վկայակոչված փաստական հանգամանքներն իրենց համակցության մեջ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ հաղթահարում են մեղադրյալ Վ․Մարտիրոսյանի լրացված մեղադրանքի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով , ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և նույն օրենսգրքի 445-րդ հոդվածի 2-րդ մասով իրեն մեղսագրված ենթադրյալ հանցավոր արարքի կատարմանն առնչություն ունենալու փաստը հաստատված համարելու անհրաժեշտ նշաձողը։
21․ Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար չեն Վ.Մարտիրոսյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և նույն օրենսգրքի 445-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար, հիմնավոր չէ։
22․ Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, հանգելով հետևության, որ բացակայում է մեղադրյալ Վ.Մարտիրոսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և նույն օրենսգրքի 445-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունները կատարելու հիմնավոր կասկածը, թույլ է տվել դատական սխալ, որն իր բնույթով էական է, քանի որ հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված՝ հանրայնության սկզբունքի խախտման, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար։ Սակայն, հաշվի առնելով, որ սույն գործով մինչդատական վարույթն ավարտվել է և Վարդան Մարտիրոսյանի և այլոց վերաբերյալ վարույթի նյութերը՝ քրեական գործն ըստ էության քննության առնելու համար, փոխանցվել են ՀՀ Հակակոռուպցիոն դատարան և մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցների կիրառման հարցը արդեն իսկ գտնվում է վարույթն իրականացնող դատարանի տիրույթում, ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու իրավական հնարավորությունը բացակայում է։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15- րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Մեղադրյալ Վարդան Նշանի Մարտիրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող` Ս․ՉԻՉՈՅԱՆ
Դատավորներ՝ Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Դ․ՎԵՔԻԼՅԱՆ
