Վճռաբեկ դատարան · Քրեական
ԵԷԴ/0138/01/09
- Գործի համարը
- ԵԷԴ/0138/01/09
- Դիմող / մեղադրյալ
- Խաչիկ Ղազարյան Հովասափի
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 23.07.2010
- ՀՀ Քրեական օրենսգիրք
- Հոդված 10. Արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքը
- Հոդված 48. Պատժի հասկացությունը և նպատակները
- Հոդված 61. Պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները
- Հոդված 62. Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները
- Հոդված 63. Պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները
- Հոդված 70. Պատիժը պայմանականորեն չկիրառելը
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
4 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
ՀՀ Քրեական օրենսգիրք
Որոշման տեքստը
դատարանի PDF-ից՝ ariognem-ի պահոցիցԵԷԴ/0138/01/09
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
գործ թիվ ԵԷԴ/0138/01/09
Նախագահող դատավոր Ա.Խաչատրյան
Դատավորներ Մ.Սիմոնյան, Ս.Ավետիսյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ
մասնակցությամբ
պաշտպան`
Վ.ԱԹՈՅԱՆԻ
Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
2010թ. հուլիսի 23-ին
ք.
Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական
դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի ապրիլի 7-ի որոշման
դեմ ամբաստանյալ Խաչիկ Հովասափի Ղազարյանի պաշտպանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2009թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական
բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով
հարուցվել է թիվ 12135709 քրեական գործը:
2009թ. հոկտեմբերի 24-ին կասկածյալ Խաչիկ Հովասափի Ղազարյանի
նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու
մասին:
2
2009թ. հոկտեմբերի 30-ին Խ.Ղազարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և
նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին
մասով:
2009թ. դեկտեմբերի 23-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ
ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր
իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Առաջին ատյանի
դատարան):
2. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր
իրավասության առաջին ատյանի դատարանն արագացված դատական քննության
կիրառմամբ 2010թ. փետրվարի 16-ի դատավճռով ամբաստանյալ Խաչիկ
Ղազարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին
մասով և դատապարտել ազատազրկման 3/երեք/ տարի ժամկետով: ՀՀ քրեական
օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Խաչիկ Ղազարյանի նկատմամբ նշանակված
պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան 3 /երեք/
տարի ժամկետով:
3. Մեղադրողների վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով գործը
Վերաքննիչ դատարանը 2010թ. ապրիլի 7-ի որոշմամբ պատժի մասով փոփոխել է
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության
դատարանի 2010թ. փետրվարի 16-ի դատավճիռը: Խաչիկ Ղազարյանը մեղավոր է
ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել
ազատազրկման 3 /երեք/ տարի ժամկետով:
4. Վերաքննիչ դատարանի 2010թ. ապրիլի 7-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է
բերել ամբաստանյալ Խ.Ղազարյանի պաշտպանը:
Վճռաբեկ դատարանը 2010թ. հունիսի 11-ի որոշմամբ բողոքը վարույթ է
ընդունել:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի
ուղարկվել:
Գործի փաստական հանգամանքները.
5. Ամբաստանյալ Խ.Ղազարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1ին մասով դատապարտվել է հետևյալ արարքի համար. 2009թ. ապրիլ ամսին իր
եղբայր Միքայել Ղազարյանի քենակալ Կարեն Հովսեփյանի խնդրանքով
Խ.Ղազարյանը Կ.Հովսեփյանին տվել է 1.120.000 ՀՀ դրամ արժողության կոշիկ
արտադրելու համար նախատեսված կաշի: Բանավոր պայմանավորվածության
համաձայն` Կ.Հովսեփյանը պարտավորվել է նշված կաշվի արժեքը մինչև 2009թ.
մայիսի վերջը վճարել Խ.Ղազարյանին, սակայն պայմանավորված ժամկետում
վերջինս վճարել է միայն 600.000 ՀՀ դրամ: Մնացած 520.000 ՀՀ դրամը վճարելու
համար միջոցներ չունենալով` Կ.Հովսեփյանն առաջարկել է Խ.Ղազարյանին
վերադարձնել չիրացված կաշվի մնացորդը կամ մաս-մաս տալ դրա արժեքը, սակայն
վերջինս մերժել է Կ.Հովսեփյանի այդ առաջարկը:
2009թ. օգոստոսի 4-ին` ժամը 1400-ի սահմաններում, Երևան քաղաքի
Խորենացի փողոցի 112 հասցեում գտնվող կոշիկի արտադրամասում Կ.Հովսեփյանի
և Խ.Ղազարյանի միջև նշված պարտքի շուրջ տեղի ունեցած հերթական
խոսակցության ժամանակ վերջինս պահանջել է Կ.Հովսեփյանից պարտք մնացած
ողջ գումարը վճարել մինչև 2009թ. օգոստոսի 15-ը, սակայն վերջինս հայտնել է, որ
նշված ժամկետում չի կարող վճարել պարտքը: Դրանից Խ.Ղազարյանը վրդովվել է և
բռունցքով հարվածել Կ.Հովսեփյանի պարանոցին, տապալել գետնին ու ոտքերով մի
քանի անգամ դիտավորությամբ հարվածել է արտադրամասի միջանցքի հատակին
ընկած Կ.Հովսեփյանի մարմնի տարբեր մասերին` պատճառելով կրծքավանդակի
հետին մակերեսի, թիակի, գոտկային շրջանի քերծվածքների ու արյունազեղումների,
3
գոտկային մկանի և աջ երիկամի պատռվածքների ձևով մարմնական վնասվածքներ,
որոնք
բերել
են
ներքին
արյունահոսության`
հետորովայնամզային
և
ներորովայնամզային տարածությունների արյունահավաքների առաջացմամբ: Դրա
հետևանքով Կ.Հովսեփյանի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ
սպառնացող ծանր վնաս:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ
հիմնավորումներով.
6. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի 2010թ. ապրիլի
7-ի որոշմամբ խախտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 62-րդ
հոդվածների պահանջները և Խ.Ղազարյանի նկատմամբ նշանակվել է ոչ արդարացի
պատիժ, որը չի համապատասխանում ինչպես կատարված հանցանքի ծանրությանը,
այնպես էլ այն կատարելու հանգամանքներին, անհրաժեշտ և բավարար չէ նրան
ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար: Մասնավորապես, հաշվի
չեն առնվել ամբաստանյալի կողմից հանցանքը կատարելու հանգամանքները և
հանցավորի անձնավորությունը:
7. Բողոքում նշվում է, որ ամբաստանյալի կատարած արարքը տուժողի
անբարոյական վարքագծի հետևանք է: Վերջինս, բարեկամական կապերի մեջ
լինելով ամբաստանյալի հետ և տեղյակ լինելով նրա նյութական և ընտանեկան
վիճակին, անբարո կերպով դրժել է միմյանց միջև ձեռք բերված բանավոր
պայմանավորվածությունը և Խ.Ղազարյանին կանգնեցրել անսպասելի փաստի առջև:
Գործում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածով նախատեսված այնպիսի
մեղմացուցիչ
հանգամանքներ,
ինչպիսիք
են
Խ.Ղազարյանի
նախկինում
դատապարտված չլինելը, դրական բնութագրվելը, խնամքին 3 անձ ունենալը, մեկ
նորածին երեխայի առկայությունը, ընտանիքի սոցիալապես անապահով լինելը և
ընտանիքի միակ կերակրող լինելու փաստը:
Բացի այդ, թե առաջին և թե վերաքննիչ դատարաններում տուժողը
խոստովանել է, որ դեպքը հիմնականում տեղի է ունեցել իր մեղքով, որ ինքը
ամբաստանյալի նկատմամբ թույլ է տվել անբարո վարքագիծ, և դատարանին
հայտնել է, որ ամբաստանյալը հատուցել է իր բուժման բոլոր ծախսերը, ինքը որևէ
բողոք չունի և խնդրել է նրա հետ մեղմ վերաբերվել:
8. Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձը եզրահանգել է, որ
ամբաստանյալը գտնվում է ուղղման ճանապարհին, հասարակության համար որևէ
վտանգ չի ներկայացնում, հետևաբար նրա նկատմամբ հնարավոր է կիրառել ՀՀ
քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջները: Ուստի, խնդրել է բեկանել ՀՀ
վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. ապրիլի 7-ի որոշումը և ուժի մեջ թողնել
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության
առաջին ատյանի դատարանի 2010թ. փետրվարի 16-ի դատավճիռը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը
Վճռաբեկ դատարանը գտավ, որ վճռաբեկ բողոքը պետք է մերժել հետևյալ
պատճառաբանությամբ.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի այն հարցին, թե
արդարության
և
պատասխանատվության
անհատականացման
սկզբունքի
պահպանման տեսանկյունից հիմնավորված և պատճառաբանված է արդյոք
4
Խ.Ղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը չկիրառելու
մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:
10.
Պատիժ
նշանակելը
քրեական
գործերով
արդարադատության
իրականացման կարևոր և պատասխանատու բաղադրամասերից է, ուստի օրենսդրի
կողմից մեծապես կարևորվում է յուրաքանչյուր դեպքում անձի նկատմամբ պատիժ
նշանակելիս
քրեաիրավական
նորմերով
ամրագրված
արդարության
և
պատասխանատվության անհատականացման սկզբունքի պահպանումը:
11. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` հանցանք կատարած
անձի նկատմամբ կիրառվող պատիժն արդարացի է, եթե համապատասխանում է
հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի
անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար է անձին ուղղելու և նրա կողմից նոր
հանցանքի կատարումը կանխելու համար:
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`
հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվող
պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի
ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է
արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի
համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի
Ընդհանուր մասի դրույթները:
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատժի
տեսակը և չափը որոշվում են հանցագործության հանրության համար
վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող
տվյալներով, այդ թվում պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ
ծանրացնող հանգամանքներով:
Կարեն Հարությունյանի վերաբերյալ գործով 2007 թվականի նոյեմբերի 30-ի
ՎԲ-201/07 որոշման մեջ Վճռաբեկ դատարանը, վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի
Ընդհանուր մասի մի շարք դրույթներ, մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի 10րդ, 48-րդ և 61-րդ հոդվածները, հանգել է այն հետևության, որ պատիժը համարվում է
արդարացի, եթե դատարանը ճիշտ է գնահատում գործի բոլոր հանգամանքները,
անձին բնութագրող բոլոր տվյալները և քրեական օրենքով նախատեսված
պահանջներից ելնելով` հանցագործության մեջ մեղավոր անձի նկատմամբ
նշանակում է այնպիսի պատիժ, որն անհրաժեշտ և բավարար է այդ անձին ուղղելու և
նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար (տե՛ս նաև Հ.Հաբեշյանի
վերաբերյալ գործով 2007 թվականի օգոստոսի 30-ի ՎԲ-145/07 որոշումը,
Ա.Սարգսյանի վերաբերյալ գործով 2007 թվականի օգոստոսի 30-ի ՎԲ-142/07
որոշումը, Ա.Մինասյանի վերաբերյալ գործով 2007 թվականի հոկտեմբերի 26-ի ՎԲ185/07 որոշումը):
12. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն
՛1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական
գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ
դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է
որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:
2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիu դատարանը հաշվի է առնում
հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը
մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
(...):
Անձի
նկատմամբ
նշանակված
ազատազրկման
ձևով
պատիժը
պայմանականորեն չկիրառելու հետ կապված հարցերին Վճռաբեկ դատարանն
անդրադարձել է նաև ՎԲ-192/07, ՎԲ-50/07, ՎԲ-124/07, ԱՎԴ2/0059/01/08 և այլ
որոշումներում, որոնցում հայտնել և վերահաստատել է իրավական դիրքորոշում այն
5
մասին, որ, չնայած պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ
քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց
շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսել, այնուհանդերձ, դատարանը
պարտավոր է, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով
նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, հաշվի առնել նաև
հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը:
Դատարանի կողմից նշանակվող պատժի արդարացիության հիմնական պահանջն
այն է, որ պատիժը պետք
է համապատասխանի հանցագործության
վտանգավորության աստիճանին ու բնույթին: Պատիժը պայմանականորեն
չկիրառելու համար կարևոր նշանակություն ունեն հանցագործության կատարման
հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մեղքի ձևը, հանցավորի
կողմից
այդ
հանցագործության
հանրորեն
վտանգավոր
հետևանքները
նախատեսելու բնույթն ու աստիճանը ՜տե'ս Վճռաբեկ դատարանի` Դավիթ
Հովհաննիսյանի վերաբերյալ 2009թ. դեկտեմբերի 18-ի ԵԱՔԴ/0078/01/09 որոշման
18-րդ կետը․:
13. Սույն գործի նյութերից երևում է, որ Խ.Ղազարյանը, չհամաձայնվելով
տուժող Կարեն Հովսեփյանի` պարտքը մաս-մաս վճարելու կամ չիրացված կաշվի
մնացորդը վերադարձնելու խնդրանքին, բռունցքով հարվածել է նրա պարանոցին,
տապալել գետնին և ոտքերով դիտավորությամբ հարվածներ հասցրել նրա մարմնի
տարբեր մասերին` պատճառով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Այն բանից
հետո, երբ կոշիկի արտադրամասի աշխատակիցներից մեկը բռնել է ամբաստանյալի
թևերից և հետ քաշել, տուժողն օգտվել է առիթից և հեռացել է ՜տե'ս սույն որոշման 5րդ կետը․:
Փաստորեն, Խ.Ղազարյանի հանցավոր գործողությունները դադարեցվել են
արտադրամասի աշխատակցի ջանքերով, որպիսի հանգամանքը պատիժ
նշանակելիս դատարանի կողմից անտեսվել է:
Ամբաստանյալ Խ.Ղազարյանի կողմից ծանր հանցագործության կատարման`
վերը նշված հանգամանքները վկայում են նրա անձի հասարակական
վտանգավորության բարձր աստիճանի մասին և բացառում են նրա նկատմամբ
պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությունը:
Այս պայմաններում նախկինում դատապարտված չլինելը, դրական
բնութագրվելը, խնամքին 3 անձ ունենալը, մեկ նորածին երեխայի առկայությունը,
ընտանիքի սոցիալապես անապահով լինելը և վերջինիս ընտանիքի միակ կերակրող
լինելու
փաստը
չեն
վկայում
այն
հասարակական
վտանգավորության
բացակայության
մասին,
որը
բնորոշ
է
Խ.Ղազարյանի
կատարած
հանցագործությանը: Դրանք չեն նվազեցնում ամբաստանյալի կատարած արարքի
հանրության համար վտագավորության աստիճանը և վերջինիս նկատմամբ պատիժը
պայմանականորեն չկիրառելու օբյեկտիվ հիմք չեն:
14. Հիմք ընդունելով սույն որոշման 9-13-րդ կետերում առկա
հիմնավորումները Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում
ամբաստանյալ Խ.Ղազարյանի նկատմամբ նշանակված պատժատեսակի և
պատժաչափի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունների հետ և գտնում,
որ դրանք համապատասխանում են գործի փաստական հանգամանքներին ու ՀՀ
քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատժի
արդարացիության պահանջներին:
Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Խ.Ղազարյանի նկատմամբ ՀՀ
քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը չկիրառելու մասին Վերաքննիչ դատարանի
հետևությունը հիմնավորված և պատճառաբանված է:
15. Անդրադառնալով Խ.Ղազարյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի
առնված հանգամանքներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին
ատյանի
դատարանը
Խ.Ղազարյանի
նկատմամբ
նշանակված
պատիժը
6
պայմանականորեն չկիրառելիս որպես նրա պատիժն ու պատասխանատվությունը
մեղմացնող հանգամանք համարել է տուժողի վարքագծի հակաբարոյականությունը:
16. ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն`
պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է տուժողի
վարքագծի
հակաօրինականությունը
կամ
հակաբարոյականությունը,
որով
պայմանավորվել է հանցագործությունը:
Մեջբերված դրույթի մեկնաբանությունը թույլ է տալիս հետևություն անել, որ
տուժողի վարքագծի հակաօրինականությունը չի սահմանափակվում միայն
հանցագործության կատարումով: Այն իր մեջ ներառում է նաև այլ գործողություններ,
որոնք արգելվում են իրավունքի այլ ճյուղերով, օրինակ, վարչական,
աշխատանքային, քաղաքացիաիրավական օրենսդրությամբ: Հակաօրինական
վարքագիծը կարող է արտահայտվել ծեծի, խոշտանգման, ծանր վիրավորանքի,
մարդկային արժանապատվության նվաստացման ձևով: Այն կարող է դրսևորվել նաև
պաշտոնեական դիրքը չարաշահելու, շանտաժի և այլ գործողությունների ձևով,
որոնք չեն հանդիսանում բռնություն, ծաղրանք, ծանր վիրավորանք, սակայն կրում
են հակաօրինական բնույթ:
Ինչ վերաբերում է տուժողի վարքագծի հակաբարոյականությանը, ապա այն
գնահատելու համար անհրաժեշտ է ելնել հասարակության մեջ համընդհանուր
ճանաչում գտած բարոյական և էթիկական կանոնների դիրքերից, այնպիսի
կատեգորիաների մասին պատկերացումներից, ինչպիսիք են արդարությունը,
պատիվը, բարին ու չարը և այլն: Հակաբարոյական վարքագծի դրսևորումներից է
խաբեությունը, դավաճանությունը, խարդավանքը, պահպանության վստահված
փողերը վատնելը, բամբասանքներ տարածելը, ամուսնական դավաճանությունը և
այլն: Սակայն այդպիսի հակաբարոյական վարքագիծը պետք է աչքի ընկնի
բավականաչափ ցինիզմով և հանդգնությամբ, որպեսզի հանցավորի մոտ առաջացնի
հոգեկան խիստ հուզմունքի վիճակ և դրդի հանցագործություն կատարելու
վճռականության:
17.
Հանցագործության
առիթ
հանդիսացող`
տուժողի
վարքագծի
հակաօրինականությունը կամ հակաբարոյականությունը հաճախ կապված է
հանցավորի անձի աֆեկտի վիճակի հետ: Հոգեկան խիստ հուզմունքի վիճակը կարող
է հանկարծակի առաջանալ և հարուցվել տուժողի գործադրած բռնության,
ծաղրուծանակի կամ ծանր վիրավորանքի հետևանքով: Աֆեկտի վիճակը հնարավոր
է, երբ հոգեճնշող իրավիճակն առաջանում է տուժողի կողմից պարբերաբար ծեծի,
ծաղրուծանակի, խոշտանգման, մշտական հոգեբանական ճնշման ազդեցության
տակ: Այն դեպքում, երբ աֆեկտի վիճակն ընդգրկված է ՀՀ քրեական օրենսգրքի
Հատուկ մասի դիսպոզիցիայում, այն չի կարող համարվել պատիժը մեղմացնող
հանգամանք և ընդհակառակը: Սակայն անհրաժեշտ է նկատի ունենալ, որ տուժողի
վարքագծի հակաօրինականությունը կամ հակաբարոյականությունը կարող է
չհանգեցնել աֆեկտի վիճակի, բայց և այնպես հանցագործության կատարման առիթ
հանդիսանալ: Այսպիսի դեպքերում տուժողի նշված վարքագիծը կարող է համարվել
պատիժը մեղմացնող հանգամանք:
18. Ելնելով վերը շարադրվածից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերցրած
պարտքը խոստացած ժամկետում չվճարելը և այն մաս-մաս վերադարձնելու
խոստում տալը չի կարող դիտվել որպես հակաբարոյական վարքագիծ: Ուստի, սույն
գործով դա ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիման
վրա պատիժը մեղմացնող հանգամանք դիտելու մասին Առաջին ատյանի դատարանի
հետևությունն անհիմն է, չի բխում գործի փաստական տվյալներից: Փաստորեն
Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի
397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում. կիրառել է
քրեական օրենքի այն հոդվածը, որը ենթակա չէր կիրառման: Մինչդեռ Վերաքննիչ
դատարանը որևէ անդրադարձ չի կատարել նշված հարցին:
7
19. Հիմք ընդունելով վերոշարադրյալ հիմնավորումները` Վճռաբեկ
դատարանը գտնում է, որ հիմնավորված չէ ՀՀ քրեական դատավարության
օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դատական
սխալի` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտման
առկայությունը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, այդ առումով Վերաքննիչ
դատարանի դատական ակտն օրինական է, հիմնավորված և համապատասխանում է
ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 358-րդ հոդվածի պահանջներին:
20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1ին կետի համաձայն` այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ
բողոքը, սակայն դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական
ակտը
թերի
է
պատճառաբանված,
սխալ
է
պատճառաբանված
կամ
պատճառաբանված չէ, ապա Վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ
թողնված դատական ակտը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն
ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, որը թերի է պատճառաբանված:
Հետևաբար, Վերաքննիչ դատարանի 2009 թվականի ապրիլի 7-ի որոշումը պետք է
թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշման
պատճառաբանությունները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության
Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական
դատավարության
օրենսգրքի
403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով
Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Խաչիկ Հովասափի Ղազարյանի
վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ
քրեական դատարանի 2010թ. ապրիլի 7-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ`
հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և
ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ
Դատավորներ`
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
