Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Հակակոռուպցիոն քաղաքացիական

ՀԿԴ/0052/02/22

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՀԿԴ/0052/02/22
Հայցվոր
ՀՀ գլխավոր դատախազության
Պատասխանող
Հայկ Ճշմարիտյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
01.07.2025
Քաղաքացիական իրավունք
Հատուկ կարծիք
PDF DOCX

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշում Հակակոռուպցիոն քաղաքացիական գործ թիվ ՀԿԴ/0052/02/22 Նախագահող դատավոր` Ա. Ոսկանյան Դատավորներ` Գ. Թորոսյան Դ. Հովհաննիսյան Հակակոռուպցիոն քաղաքացիական գործ թիվ ՀԿԴ/0052/02/22 2025թ. Ո Ր Ո Շ Ո Ւ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով` նախագահող Ա. ԴԱՎԹՅԱՆ զեկուցող Ա. ԿՈՒՐԵԽՅԱՆ Գ. ԳՅՈԶԱԼՅԱՆ Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ «01» հուլիսի 2025 թվական քաղաք Երևան գրավոր ընթացակարգով քննելով ըստ ՀՀ գլխավոր դատախազության հայցի ընդդեմ Հայկ Յուրիի Ճշմարիտյանի` պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.05.2024 թվականի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության կողմից բերված վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց 1. Գործի դատավարական նախապատմությունը. 1.1. ՀՀ գլխավոր դատախազությունը (այսուհետ նաև՝ Դատախազություն), դիմելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, պահանջել է Հայկ Յուրիի Ճշմարիտյանից և Վաղարշակ Ռաֆիկի Ալեքսանյանից համապարտության կարգով հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 1․223.147,94 ԱՄՆ դոլարին համարժեք 479.669.696 ՀՀ դրամ` որպես պետությանը պատճառված վնասի հատուցում։ Քաղաքացիական գործին տրվել է թիվ ԵԴ/4630/02/22 համարը։ 1.2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 03.11.2022 թվականի որոշմամբ գործն ըստ ենթակայության հանձնվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանին (այսուհետ` Դատարան)։ Դատարանում թիվ ԵԴ/4630/02/22 քաղաքացիական գործին տրվել է նոր՝ թիվ ՀԿԴ/0052/02/22 համարը։ 1.3. 07.09.2023 թվականի «Գործից մաս առանձնացնելու և առանձին վարույթում քննելու մասին» որոշմամբ թիվ ՀԿԴ/0052/02/22 քաղաքացիական գործից առանձնացվել է ՀՀ գլխավոր դատախազության պահանջն ընդդեմ Վաղարշակ Ռաֆիկի Ալեքսանյանի՝ պետությանը պատճառված վնասի հատուցման մասին: Առանձնացված գործին շնորհվել է նոր՝ թիվ ՀԿԴ/0161/02/23 համարը: 1.4. Դատարանի 07.09.2023 թվականի վճռով Դատախազության հայցն ընդդեմ Հայկ Յուրիի Ճշմարիտյանի մերժվել է՝ հայցային վաղեմությունն անցած լինելու հիմքով։ 1.5. 09.10.2023 թվականին սույն գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատախազությունը (ներկայացուցիչ` Ա.Մադոյան), որը Վերաքննիչ դատարանի 20.10.2023 թվականի որոշմամբ վերադարձվել է, այն կրկին ներկայացվել է 02.11.2023 թվականին և Վերաքննիչ դատարանի 17.11.2023 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ։ 1.6. Վերաքննիչ դատարանի 03.05.2024 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 07․09․2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: 1.7. 04.06.2024 թվականին սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դատախազությունը (ներկայացուցիչ` Գ. Ղուկասյան) (այսուհետ՝ Բողոք բերած անձ): 1.8. Վճռաբեկ դատարանի 21.06.2024 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձվել է և սահմանվել է որոշումը ստանալու պահից հաշված հնգօրյա ժամկետ` վճռաբեկ բողոքում առկա թերությունները շտկելու ու վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար: 1.9. 02.07.2024 թվականին Դատախազությունը կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանը 17.07.2024 թվականի որոշմամբ ընդունել է վարույթ: 1.10. 07.08.2024 թվականին վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հայկ Յուրիի Ճշմարիտյանը (ներկայացուցիչ` Մ.Խաչիկյան)։ 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. 2.1. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի պահանջները: Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել վնասի առաջացման պահը և կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 11-ին մասը, որը չպետք է կիրառեր և չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ և 337-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր: Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները և 168-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը: 2.2. Վերաքննիչ դատարանը վնասի առաջացման պահի վերաբերյալ եզրահանգումները կատարել է գործի փաստական տվյալները և առկա ապացույցներն անտեսելով, որն ուղղակիորեն անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 11-ին մասի կիրառելիության վերաբերյալ վերջինիս պատճառաբանությունների վրա: 2.3. Վերաքննիչ դատարանը դրսևորված ոչ իրավաչափ վարքագծում առանձնացրել է պայմանագրի հիման վրա կատարվող մատակարարման պարտավորության կատարման ժամանակահատվածը և հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի սկիզբն արձանագրել է այդ պահից, մինչդեռ հաշվի չի առել այն հանգամանքը, որ պատասխանողի ոչ օրինաչափ վարքագծի դրսևորումն սկսվել է մատակարարման պայմանագրի կնքմամբ` 10.01.2005 թվականից: 2.4. 2.8. 2.9. Դատարանը և Վերաքննիչ դատարանը, կիրառելով , հաշվի չեն առել, որ կոռուպցիոն բնույթի գործողությունը պետք է լինի քաղաքացիադատավարական ապացուցման առանձին առարկա, որը կարող է քննարկման առարկա հանդիսանալ միայն հիմնական վեճի քննության ընթացքում։ Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ Դատարանը հայցային վաղեմության կիրառման միջնորդության քննության ընթացքում ապացուցման պարտականությունը բաշխելու վերաբերյալ որոշմամբ հայցվորի վրա առանց նշված փաստը որպես ապացուցման ենթակա փաստ դնելու ապացուցված է համարել, որ պետությանը պատճառված վնասը ծագել է գործարքների կնքման կամ դրանց կատարման ընթացքում կոռուպցիոն գործողության իրականացման հետևանքով, կիրառելի է համարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 11-ին մասը, ինչը սույն իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի չէ։ Հետևաբար խախտվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի, ինչպես նաև 168-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջները:2.10. Գտել է, որ 2.12. Վերոգրյալի հիման վրա Բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.05.2024 թվականի որոշումը և փոփոխել այն կամ գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության: 3. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները. 3.1. Վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձը գտել է, որ Դատարանի կողմից կայացվել է օրինական, պատճառաբանված և հիմնավոր որոշում, իսկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ հիմնավորմամբ․ 3.2. Վնասի առաջացման պահի վերաբերյալ եզրահանգումների և հետադարձ ուժի կիրառելիության հարցի մասով նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 11-ին մասով սահմանված իրավակարգավորումները, նյութական իրավահարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտով սահմանված լինելը, դեռևս չի վկայում դրա դատավարական բնույթի իրավանորմ չլինելու մասին։ Հոդվածի կիրառելիությունը նյութական օրենսդրության իմաստով կրում է իրավունքների իրականացման ժամկետը սահմանափակող բնույթ, որի կիրառելիությունը հնարավոր է միայն դատավարական ընթացակարգով գործի քննության ընթացքում, ինչն ուղղակիորեն վկայում է համապատասխան նորմով կարգավորվող հարաբերությունների բնույթի մասին, որպիսիք չեն կարող չհանդիսանալ դատավարական։ Կողմերի միջև կնքված պայմանագրի կետերից բխում է, որ կողմերն ունեցել են ժամանակ մինչև 30․04․2009 թվականն իրենց կողմից ստանձնած պարտավորությունների կատարման համար։ Նշված ժամկետի ավարտից հետո, եթե առկա լիներ կողմերից որևէ մեկի չկատարած պարտավորություններ, ապա համապատասխան կողմը կարող էր դա կատարել պայմանագրի ժամկետի ավարտից հետո մեկամսյա ժամկետում։ Ուստի Դատախազությունը կնքված պայմանագրի շրջանակներում կողմերից որևէ մեկի չկատարած պարտավորությունների համար հայց կարող էր հարուցել միայն 30.04.2009 թվականից հետո։ Գտել է, որ Դատարանը չի խախտել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածով սահմանված պահանջները և եկել է ճիշտ եզրահանգման, որ սույն իրավահարաբերության նկատմամբ կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 11-ին մասով սահմանված հայցային վաղեմության ժամկետը։ 3.3. Սույն գործով հայցվորը հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության դեմ ներկայացրել է առարկություն, որում քննարկման առարկա չի դարձրել այն հանգամանքը, որ Հայկ Յուրիի Ճշմարիտյանի ենթադրյալ վարքագիծը չի եղել կոռուպցիոն բնույթի, ընդ որում դրա վերաբերյալ նույնիսկ բանավոր կերպով դիրքորոշում չի հայտնվել դատարանում գործի քննության ընթացքում, ինչով պայմանավորված այդ փաստը չի հանդիսացել վիճելի։ 3.4. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 11-ին մասով սահմանված «կոռուպցիոն գործողություն» եզրույթի մեկնաբանման և միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու մասով նշել է, որ Կոնվենցիայով ևս քննարկման առարկա չի դարձվել օրինական ուժի մեջ մտած դատավճռի անհրաժեշտությունը կամ որևէ այլ նախապայմանի պարտադիր առկայությունը, միաժամանակ այն չեն կապել ներպետական քրեական օրենսգրքով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների հետ՝ տալով Կոնվենցիայում «կոռուպցիոն գործողություն» եզրույթի ավտոնոմ կիրառելիության անհրաժեշտությունը և իրավական հնարավորությունը։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 11-ին մասով սահմանված նորմի կիրառման համար որպես պարտադիր նախապայման օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայության մասին եզրահանգում է կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի առանձին դրույթների համակարգային մեկնաբանության արդյունքում (վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 341-րդ հոդվածի 2-րդ մասը, 1064-րդ հոդվածի 3-րդ մասը, 1074-րդ հոդվածի 3-րդ մասը, 1087․3 հոդվածի 5-րդ մասը, 1191-րդ հոդվածի 3-րդ մասը)։ Նշված հոդվածների վերլուծության արդյունքում եզրահանգել է, որ օրենսդիրն այն բոլոր դեպքերում, երբ նորմի կիրառելիությունը կապել է դատավճռի, կարճման կամ որևէ այլ քրեադատավարական ակտի հետ, ապա այն ուղղակիորեն արձանագրել է, տառացի շարադրելով դատավճռի կամ այլ քրեադատավարական ակտի առկայությունը՝ որպես իրավանորմի կիրառման նախապայման։ 3.5. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի կիրառելիության մասով նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 11-ին մասով սահմանված հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի սկիզբը պայմանավորված չէ դատական պաշտպանության իրավունք ունեցող սուբյեկտի իմանալու կամ իմանալու պարտականություն ունենալու փաստի հետ, քանի որ վկայակոչված նորմի դիսպոզիցիայի վերլուծությունից բխում է, որ ժամկետի հոսքի սկիզբն ուղղակիորեն կապված է ենթադրյալ ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման, այլ ոչ թե իրավունքի խախտման մասին իմանալու փաստի հետ։ Գտել է, որ Բողոքաբերի վկայակոչած իրավանորմերը և որոշումները կիրառելի չեն սույն գործով հաստատված փաստական հանգամանքների նկատմամբ։ 4․3․ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Ա.Մաթևոսյանի թիվ 58173819 քրեական գործով 30․12․2020 թվականի «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշման համաձայն՝ որոշվել է թիվ 58173819 քրեական գործով Հայկ Յուրիի Ճշմարիտյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդում չիրականացնել՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 20-23)։ համապարտության կարգով հօգուտ ՀՀ պետական բյուջեի 1.223.147,94 ԱՄՆ դոլարին համարժեք 479.669.696 ՀՀ դրամ` որպես պետությանը պատճառված վնասի հատուցում բռնագանձելու պահանջովմերժել է այն հիմնավորմամբ, որ Հայկ Յուրիի Ճշմարիտյանին վերագրվող ենթադրյալ հակաիրավական արարքը կապված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով գործարքների կնքման և դրանց կատարման ընթացքում կոռուպցիոն գործողության հետ, ուստի կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 11-ին մասով սահմանված հայցային վաղեմության ժամկետը և ժամկետի հաշվարկման կարգը (հատոր 3-րդ, գ.թ. 62-78): 5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. 5․1․ Սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս կիրառվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 11-ին մասը, որը կիրառելի չէր և չի կիրառվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ և 337-րդ հոդվածները, ինչի արդյունքում խախտվել է Բողոք բերած անձի արդար դատաքննության իրավունքը։ Սույն բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. Հայցային վաղեմության հատուկ ժամկետ նախատեսող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 11-ին մասն արդյո՞ք կիրառելի է պետություն և կոռուպցիոն գործողություն (անգործություն) իրականացրած անձ հարաբերությունների նկատմամբ պետության կողմից վնասի հատուցման պահանջով ներկայացված հայցերով։ 5.2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 11-ին մասի համաձայն (ընդունվել է 20.05.2005 թվականին, ուժի մեջ է մտել՝ 04.07.2005 թվականին, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-123-Ն օրենք)` եթե անձի իրավունքի խախտումը նրա համար առաջացրել է վնաս, և խախտումը կապված է նույն օրենսգրքով սահմանված կարգով գործարքների կնքման կամ դրանց կատարման ընթացքում կոռուպցիոն գործողության հետ, ապա վնասի հատուցման պահանջներով հայցային վաղեմության ժամկետը սահմանափակվում է 10 տարով՝ այն գործողության կատարման օրվանից հաշված, որն առաջացրել է վնաս։ 5.3. Հայցային վաղեմության ինստիտուտի վերաբերյալ բազմիցս իրավական դիրքորոշումներ են արտահայտել ինչպես Սահմանադրական դատարանը, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանը։ Մասնավորապես, Սահմանադրական դատարանը, 06.12.2019 թվականի թիվ ՍԴՈ-1495 որոշմամբ վաղեմության ժամկետի ինստիտուտը դիտարկելով իրավունքի իրականացման ժամկետային սահմանափակման համատեքստում, արձանագրել է. «(...) քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված ժամկետներն (...) նպատակ ունեն ոչ միայն ժամանակի առումով կանոնակարգելու քաղաքացիական շրջանառությունը, այլ նաև ապահովելու քաղաքացիական հարաբերությունների սուբյեկտների կողմից իրենց իրավունքների իրացման հնարավորությունը, դրդելու անձանց կատարելու իրենց պարտականությունները, ինչպես նաև խթանելու խախտված իրավունքների ժամանակին պաշտպանությունը»։ Սահմանադրական դատարանն իր մեկ այլ` 28.09.2021 թվականի թիվ ՍԴՈ-1611 որոշմամբ արձանագրել է. «(...) հայցային վաղեմության ինստիտուտը կողմերից մեկի դիտանկյունից հանդես է գալիս որպես դատարան դիմելու իրավունքի սահմանափակում՝ դատավարական կոնկրետ կանոնի հիմքով, որը, միևնույն ժամանակ, համապատասխանում է իրավունքի սահմանափակման իրավաչափության (...) չափանիշներին։ Ուստի, նշյալ ինստիտուտի և իրավակարգավորումների՝ այդ հանգամանքին հակասող որևէ եղանակով մեկնաբանություն և կիրառում կհակասի վերջիններիս սահմանադրաիրավական բովանդակությանը (...)։ Հայցային վաղեմության ինստիտուտի նպատակն է կանոնակարգել քաղաքացիական շրջանառությունը, ստեղծել իրավական կապերի որոշակիություն ու կայունություն, ապահովել իրավահարաբերության մասնակիցների կարգապահությունը, նպաստել պայմանագրերի կատարմանը, ապահովել քաղաքացիական իրավահարաբերության սուբյեկտների իրավունքների և շահերի ժամանակին պաշտպանությունը։ (...)։ Հայցային վաղեմության ինստիտուտը ևս նպատակ ունի ապահովել հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման անհրաժեշտ երաշխիքներ, և պետք է հանգեցնի ոչ թե նշված իրավունքների էության ձևախեղմանը, այլ վերջիններիս արդյունավետ իրացմանն ու պաշտպանությանը»։ 5.4․ ՀՀ վճռաբեկ դատարանն իր հերթին, նախկինում կայացրած մի շարք որոշումներում վերլուծելով հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի ինստիտուտը, արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս, օրինակ, Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը)։ 5․5․ Այլ է պարագան, երբ խոսքը գնում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 11-ին մասի վերաբերյալ։ Այս դեպքում որպես ժամկետի հաշվարկի սկիզբ է համարվում ոչ թե անձի իմանալու պահը, այլ` օրենսգրքով սահմանված կարգով գործարքների կնքման կամ դրանց կատարման ընթացքում այն կոռուպցիոն գործողության կատարման օրը, որն առաջացրել է վնաս։ Այսպիսով, օրենսդիրն ընդհանուր կանոնից կատարել է բացառություն բոլոր այն դեպքերի համար, երբ խոսքը գնում է այն կոռուպցիոն գործողության մասին, որն առաջացրել է վնաս։ Այս դեպքում հայցային վաղեմության ժամկետը սահմանափակվում է 10 տարով՝ այն գործողության կատարման օրվանից հաշված, որն առաջացրել է վնաս։ Այսինքն՝ վերը նշված հոդվածի հիմքով վնասի հատուցման պահանջը կարող է իրացվել հետևյալ նախապայմանների միաժամանակյա առկայության դեպքում․ ա) անձի իրավունքի խախտումը վերջինիս համար առաջացրել է վնաս, բ) խախտումը կապված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով գործարքի կնքման կամ դրանց կատարման ընթացքում կոռուպցիոն գործողության հետ, գ) վնաս առաջացրած գործողության կատարման օրվանից չի անցել 10 տարի։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե անձի իրավունքի խախտումն առաջացրել է վնաս, ապա անձը ձեռք է բերում վնասի փոխհատուցում պահանջելու իրավունք, ընդ որում՝ խախտումը պետք է կապված լինի կոռուպցիոն գործողության հետ, իսկ կոռուպցիոն գործողությունը պետք է դրսևորվի ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով գործարքի կնքմամբ կամ դրա կատարմամբ, որի ընթացքում էլ պատճառվել է վնաս, այսինքն՝ վնասն ուղղակիորեն պետք է առաջանա որպես կոռուպցիոն գործողության հետևանք։ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ վնասը բոլոր դեպքերում հաջորդում է կոնկրետ ոչ իրավաչափ գործողությանը/անգործությանը, սակայն կարող է ի հայտ գալ ինչպես դրանց դրսևորումից անմիջապես հետո, այնպես էլ որոշ ժամանակ անց, հետևաբար տվյալ դեպքում էականը ոչ թե գործողության և վնասի առաջացման միջև առկա ժամանակագրական խզումն է, այլ այն, թե հատկապես որ գործողությունն է ուղղակիորեն հանգեցրել տվյալ անբարենպաստ հետևանքին։ Հարկ է նշել նաև, որ վնասի առաջացմանը կարող են նախորդել մի շարք հաջորդական գործողություններ, որոնք ինչ-որ չափով նպաստել են վնասի առաջացմանը, սակայն ինքնին դրա առաջացման ուղղակի պատճառ չեն, ուստի առանձնակի կարևորություն ունի վնասի և գործողության միջև պատճառահետևանքային ուղղակի կապի բացահայտումը, այսինքն՝ այն գործողության վերհանումը, որն ուղղակիորեն առաջացրել է վնաս։ Էական է, որ վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելիս առկա լինի կոռուպցիոն գործողության և պատճառված վնասի միջև ուղղակի պատճառահետևանքային կապը, հետևապես անհրաժեշտ է ապացուցել, որ վնասը չէր առաջանա, եթե իրավունքի խախտումը կապված չլիներ գործարքի կնքման կամ կատարման ընթացքում կոռուպցիոն գործողության հետ: Օրենսդիրը սահմանել է, որ հայցային վաղեմության ժամկետն սկսվում է այն գործողության կատարման պահից, որն առաջացրել է վնաս։ Այս դեպքում ժամկետը պետք է հաշվել ոչ թե վնասի առաջացման պահից, այլ՝ այն առաջացրած գործողության կատարման պահից, ընդ որում, այդ գործողությունը պետք է լինի հենց իրավունքի խախտմանը հանգեցրած գործողությունը։ 5.6. Հաջորդիվ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում պարզել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 11-ին մասի ընդունման նպատակը։ 5.7. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից: 5․8․ Օրենսդիրը, որպես «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-123-Ն օրենքի հիմնավորում, նշել է, որ․ «2004 թվականի դեկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը վավերացրել է «Կոռուպցիայի մասին» քաղաքացիական իրավունքի կոնվենցիան, որի 7-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է վնասի հատուցման գործերով վաղեմության ժամկետը սահմանափակել 10 տարով այն պահից հաշված, երբ պարտատերը իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների խախտման մասին և քանի որ կոնվենցիայի 17-րդ հոդվածը վերապահումներ անելու հնարավորություն չի տվել, այն վավերացնելիս 7-րդ հոդվածի վերոհիշյալ պահանջը պարտադիր է դարձել Հայաստանի Հանրապետության համար»: Այլ կերպ ասած, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 11-ին մասի ընդունման հիմք է հանդիսացել Կոնվենցիան։ 5․9․ Մինչ այդ, Սահմանադրական դատարանը քննության առարկա է դարձրել 04.11.1999 թվականին Ստրասբուրգում ստորագրված` Կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների Սահմանադրությանը համապատասխանության հարցը և 09.11.2004 թվականի թիվ ՍԴՈ-530 որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Կոնվենցիայի նպատակն է կոռուպցիայի հետևանքով վնաս կրած անձանց համար արդարացի փոխհատուցման երաշխավորումը: (...) Քննության առարկա կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է իր ներպետական օրենսդրությամբ նախատեսել կոռուպցիայի հետևանքով վնաս կրած յուրաքանչյուր անձի` վնասի դիմաց լրիվ փոխհատուցում ստանալու նպատակով հայց հարուցելու իրավունքը: (...) Պայմանավորվող կողմերը պարտավորվում են իրենց ներպետական օրենսդրությամբ նախատեսել համապատասխան ընթացակարգեր, որոնք պետական պաշտոնյաների` իրենց գործառույթների իրականացման ժամանակ կատարած կոռուպցիոն գործողությունից վնաս կրած անձանց թույլ կտան փոխհատուցում պահանջել պետությունից, կամ եթե կողմը ոչ պետական կազմակերպություն է` վերջինիս համապատասխան մարմիններից: (...) Քննության առարկա կոնվենցիան կնպաստի ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածում հռչակված ժողովրդավարական և իրավական պետության ամրապնդմանը, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը: Կոնվենցիան նաև լրացուցիչ իրավական երաշխիք է ստեղծում ՀՀ Սահմանադրության 38 հոդվածում ամրագրված` անձի խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքի իրացման համար»: 5.10. Կոնվենցիայի 1-ին հոդվածով սահմանվել է Կոնվենցիայի ընդունման նպատակը, ըստ որի՝ յուրաքանչյուր Կողմ իր ներքին օրենսդրությամբ պետք է նախատեսի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ այն անձանց համար, ովքեր վնաս են կրել կոռուպցիոն գործողությունների հետևանքով` հնարավորություն տալով նրանց պաշտպանել իրենց իրավունքներն ու շահերը` ներառյալ վնասի փոխհատուցում ստանալու հնարավորությունը: Կոնվենցիայի 2-րդ հոդվածով տրվել է կոռուպցիայի սահմանումը, ըստ որի` նույն Կոնվենցիայի նպատակների համար «կոռուպցիա» նշանակում է` ուղղակիորեն կամ անուղղակիորեն կաշառք կամ որևէ անհիմն օգուտ կամ այդպիսի օգուտի խոստում պահանջելը, առաջարկելը, տալը կամ ընդունելը, որը խախտում է կաշառք, անհիմն օգուտ կամ այդպիսի օգուտի խոստում պահանջողի կողմից ցանկացած պարտականության պատշաճ կատարումը կամ պահանջվող վարքագիծը: Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր Կողմ իր ներքին օրենսդրությամբ պետք է նախատեսի, որ կոռուպցիայի հետևանքով վնաս կրած անձինք հայց հարուցելու իրավունք ունենան` այդպիսի վնասի լրիվ փոխհատուցում ստանալու նպատակով: Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր Կողմ իր ներքին օրենսդրությամբ պետք է նախատեսի համապատասխան ընթացակարգեր, որոնք թույլ կտան պետական պաշտոնյաների` իրենց գործառույթների իրականացման ժամանակ կատարած կոռուպցիոն գործողությունից վնաս կրած անձանց փոխհատուցում պահանջել պետությունից, իսկ եթե Կողմը պետություն չէ՝ այդ Կողմի համապատասխան մարմիններից: Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր Կողմ իր ներքին օրենսդրությամբ պետք է վնասի փոխհատուցման պահանջի համար նախատեսի ոչ պակաս, քան երեք տարի հայցային վաղեմության ժամկետ` այն օրվանից հաշված, երբ վնաս կրած անձը իմացել է կամ ողջամիտ կերպով պարտավոր էր իմանալ վնաս պատճառելու կամ կատարված կոռուպցիոն գործողության և պատասխանատու անձի ինքնության մասին: Այնուամենայնիվ, նման հայց չի կարող այլևս հարուցվել, կոռուպցիոն գործողության կատարման օրվանից հաշված, ոչ պակաս, քան 10 տարվա ժամկետի ավարտից հետո։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետների կասեցումը կամ ընդհատումը կարգավորող Կողմերի օրենքները համապատասխան դեպքերում պետք է կիրառվեն 1-ին կետով նախատեսված հայցային վաղեմության ժամկետների նկատմամբ։ Կոնվենցիայի 17-րդ հոդվածի համաձայն՝ նույն Կոնվենցիայի որևէ դրույթի առնչությամբ ոչ մի վերապահում չի կարող արվել: 5.11. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը և համայնքները քաղաքացիական օրենսդրությամբ ու այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում հանդես են գալիս այդ հարաբերությունների մյուս մասնակիցների` քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին կետում նշված քաղաքացիական իրավունքի սուբյեկտների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում կիրառվում են իրավաբանական անձանց մասնակցությունը սահմանող նորմերը, եթե այլ բան չի բխում օրենքից կամ տվյալ սուբյեկտների առանձնահատկություններից: 5.12․ ՀՀ վճռաբեկ դատարանն իր թիվ ԵԴ/15836/02/20 քաղաքացիական գործով 25.08.2023 թվականի որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում պետության` քաղաքացիաիրավական հարաբերություններում մասնակցության վերաբերյալ, մասնավորապես նշելով հետևյալը․ « (...) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետությունը քաղաքացիական իրավունքի նորմերով կարգավորվող հասարակական հարաբերությունների մասնակից (սուբյեկտ) է և քաղաքացիաիրավական հարաբերություններին մասնակցում է այդ հարաբերություններին իրավաբանական անձանց մասնակցությունը սահմանող նորմերին համապատասխան: Միաժամանակ, պետությունը՝ որպես քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակից, ունի իր կարգավիճակից բխող առանձնահատկություններ, որոնց համակցությունը բացառում է պետության մասնակցությամբ քաղաքացիաիրավական հարաբերություններում իրավաբանական անձանց մասնակցությունը սահմանող նորմերի՝ նույն ծավալով կիրառումը պետության նկատմամբ»: 5.13. Համալիր վերլուծության ենթարկելով Կոնվենցիայի համապատասխան նորմերը, Սահմանադրական դատարանի վերը՝ 5.9.-րդ կետում վկայակոչված որոշումը, որոնք, ըստ էության, ընկած են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 11-ին մասի ընդունման հիմքում՝ Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ Կոնվենցիան պայմանավորվող կողմերից պահանջում է ապահովել իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցներ այն անձանց համար, ովքեր տուժել են կոռուպցիոն գործողությունների հետևանքով։ Այլ կերպ ասած՝ Կոնվենցիայի հասցեատերը պայմանավորվող կողմն է, իսկ դրանով սահմանված իրավունքների կրողներն այն անձինք են, ովքեր տուժել են կոռուպցիոն գործողությունների հետևանքով։ Պայմանավորվող կողմի՝ պետության պոզիտիվ պարտականությունն է ձեռնարկել բոլոր այն արդյունավետ միջոցները, որ կոռուպցիոն գործողություններ տեղի չունենան, իսկ այն դեպքում, երբ տեղի է ունեցել նման գործողություն, ապա իր ներքին օրենսդրությամբ նախատեսել այնպիսի ընթացակարգեր, որի գործադրմամբ կվերականգնվի կոռուպցիոն գործողություններից տուժած անձանց իրավունքները։ Այս տեսակետից պետությունը որպես քաղաքացիական շրջանառության հավասար մասնակից (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 128-րդ հոդված) անմիջականորեն չի օգտվում Կոնվենցիայով սահմանված իրավունքներից՝ իր այդ իրավունքի հասցեատեր լինելու հանգամանքով պայմանավորված։ 5.14. Ասվածը չի նշանակում, որ պետությունը՝ որպես հանրային իշխանության կրող և հանրային շահի ներկայացնող չի կարող վնաս կրել կոռուպցիոն գործողությունների հետևանքով և հետամուտ լինել պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։ Այս տեսակետից Կոնվենցիան չի խոչընդոտում, որ պետությունն իր ներպետական օրենսդրությամբ սահմանի կանոններ նմանատիպ դեպքերի համար։ Այդուհանդերձ, Կոնվենցիան նախ և առաջ պաշտպանում է ոչ թե պետությանը, այլ այն անձանց (ֆիզիկական և/կամ իրավաբանական), ովքեր տուժել են կոռուպցիոն գործողությունների հետևանքով՝ փոխհատուցում պահանջելու հենց պետությունից (հոդված 5)։ Այս տեսակետից պետությունը չի կարող միաժամանակ հանդիսանալ և՛ իրավունքի կրող, և՛ իրավունքի հասցեատեր։ 5.15. Այլ է հարցը, որ Կոնվենցիան չի խոչընդոտում կողմերին իրենց ներքին օրենսդրությամբ նախատեսել կոռուպցիոն գործողության հետևանքով վնաս կրած անձանց համար պաշտոնատար անձանց դեմ դատական հայց ներկայացնելու հնարավորություն, ինչպես նաև պետությանը՝ պաշտոնատար (նախկին պաշտոնատար) անձանց դեմ հայցեր ներկայացնելու հնարավորություն՝ վնասների փոխհատուցման համար, ինչը և առկա է կոնկրետ Հայաստանի Հանրապետության դեպքում, որն արտացոլված է մի շարք օրենքներում: 5.16. Ողջ վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 11-ին մասը կիրառելի է այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք առաջացել են կոռուպցիոն գործողությունների հետևանքով վնաս կրած անձանց փոխհատուցում պահանջելու իրավունքի իրացման ընթացքում, որտեղ պետությունը հանդես է գալիս որպես այդ իրավունքների իրացումն ապահովող կողմ։ Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 11-ին մասը (որն ընդունվել է՝ հիմքում ունենալով Կոնվենցիան) չի կարող կիրառվել պետություն և կոռուպցիոն գործողության հետևանքով ենթադրյալ վնաս պատճառած անձ իրավահարաբերություններում։ Միաժամանակ, պետությունն ունի պոզիտիվ պարտականություն ձեռնարկելու այնպիսի միջոցներ, որպեսզի կոռուպցիոն գործողություններ տեղի չունենան, իսկ եթե տեղի են ունեցել, ապա իր ներքին օրենսդրությամբ նախատեսի արդյունավետ կառուցակարգեր և ընթացակարգեր այդ գործողություններից տուժած անձանց իրավունքի վերականգնման համար։ Ամեն դեպքում, Կոնվենցիայի տրամաբանությամբ նմանատիպ պահանջները կարող են ներկայացվել ոչ ավելին քան տասը տարվա ընթացքում՝ կոռուպցիոն գործողության կատարման օրվանից սկսած։ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ. 5․17․ Գործի փաստերից հետևում է, (տե՛ս վերը՝ 4.2.-րդ կետը) (տե՛ս վերը՝ 4.3.-րդ կետը) պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջովհայցը ներկայացրել է 31․01․2022 թվականին, (տե՛ս վերը՝ 4.4.-րդ և 4․5․-րդ կետերը)Դատարանը Դատախազության հայցը մերժել է հայցային վաղեմության կիրառմամբ՝ պատճառաբանելով, որ «(…) հայցվորի կողմից Հայկ Յուրիի Ճշմարիտյանին վերագրվող ենթադրյալ հակաիրավական արարքը կապված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով գործարքների կնքման և դրանց կատարման ընթացքում կոռուպցիոն գործողության հետ, ինչը բխում է հայցի առարկայից, և ըստ այդմ կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված հայցային վաղեմության ժամկետը և ժամկետի հաշվարկման կարգը։ Ուստի սույն պահանջի մասով կիրառելի տասնամյա հայցային վաղեմության ժամկետի հոսքը պետք է հաշվարկել այն օրվանից սկսած, երբ կատարվել է ենթադրյալ կոռուպցիոն գործողությունը։ Հաշվի առնելով, որ 479,669,696 ՀՀ դրամ վնասը ձևավորվել է 2007թ. սեպտեմբերի 28-ի դրությամբ, իսկ պատասխանող Հայկ Յուրիի Ճշմարիտյանի դեմ հայցը ներկայացվել է 2022 թվականի հունվարի 31-ին, այսինքն` ավելի քան 14 տարի անց, Դատարանն արձանագրում է, որ հայցվորը բաց է թողել իրավունքի պաշտպանության ժամկետը, ուստի պատասխանող Հայկ Յուրիի Ճշմարիտյանի կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման և վերջինիս դեմ ներկայացված հայցապահանջի մասով ենթակա է կիրառման հայցային վաղեմություն»։ 5.19. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս նշել է, որ․ «(․․․) հայցի փաստական հիմքերից բխում է, որ Հայկ Ճշմարիտյանի հակաիրավական վարքագիծը դրսևորվել է «Նամականիշ» ՓԲԸ-ի տնօրեն Վաղարշակ Ալեքսանյանին՝ իր կողմից 2002 թվականի նոյեմբերի 22-ին Կիպրոսում հիմնադրված «ELINET ENTERPRISES LIMITED» ընկերության հետ արտոնյալ պայմաններով ապրանքների մատակարարման պայմանագիր կնքելու հանձնարարական տալով, ինչպես նաև նախաձեռնելով պայմանագրային պարտավորությունների կատարման արհեստական ձգձգումներ՝ պատրանք ստեղծելով գույքային և դրանց հետ կապված ոչ գույքային իրավահարաբերությունների ոչ պատշաճ կատարման հանգամանքների վերաբերյալ՝ նպատակ ունենալով չկատարել «Նամականիշ» ՓԲԸ-ի հանդեպ ունեցած պարտավորությունները և ձգձգումների արդյունքում՝ նաև հայցային վաղեմության ժամկետների լրանալու հիմքով, զրկել ընկերությանը դատական կարգով գումարը հետ ստանալու հնարավորությունից: Նշվածից ելնելով՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ըստ հայցի փաստական հիմքերի՝ պատասխանողի հակաիրավական գործողությունները սկսվել են մատակարարման պայմանագրի կնքմամբ, այնուհետև պատասխանողի ոչ իրավաչափ վարքագիծը դրսևորվել է պայմանագրի կատարման ընթացքում՝ վճարման պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու ուղղությամբ իրականացված վերը թվարկված գործողությունների համակցության տեսքով: Այսինքն՝ հակաիրավական վարքագիծը սույն դեպքում կրել է շարունակվող բնույթ, այն է՝ ոչ իրավաչափ վարքագիծը դրսևորվել է առանձին արարքների կատարմամբ՝ սկսվել է գործարքի կնքմամբ և ավարտվել պայմանագրի կատարման փուլում՝ հետապնդելով մեկ միասնական նպատակ»: Այնուհետև, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ․ «Վնասը չէր կարող ծագել, քանի դեռ ապրանքները չէին մատակարարվել և չէր ծագել դրանց դիմաց վճարելու պարտավորությունը: Այսինքն՝ պետության գույքային իրավունքների խախտման իրավաբանական փաստը՝ պատճառված վնասը, սույն դեպքում վրա է հասել ոչ թե պայմանագրի կնքմամբ, այլ մատակարարված ապրանքների դիմաց վճարումները ստանալու անհնարինությամբ: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործով ներկայացված հայցապահանջով բռնագանձման ենթակա ենթադրաբար պատճառված վնասը ծագել է պայմանագրի կատարման ընթացքում: Վերոգրյալի հիմքով՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն իրավահարաբերության նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 11-ին մասով սահմանված հայցային վաղեմության հատուկ ժամկետը և հայցային վաղեմության ժամկետի հոսքը հաշվարկելու հատուկ կարգը, այն է՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն գործողության կատարման օրվանից, որն առաջացրել է վնաս»։ 5.20. Անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգման իրավաչափության հարցին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները եկել են սխալ եզրահանգման և հաշվի չեն առել, որ ինչպես Կոնվենցիայի 7-րդ հոդվածով, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 11-ին մասով նախատեսված հայցային վաղեմության ժամկետը գործում է այն իրավահարաբերությունների նկատմամբ, երբ կոռուպցիոն գործողության հետևանքով վնաս կրած անձը (զոհը) հայց է ներկայացնում ընդդեմ պետության կամ կոռուպցիոն գործողություն (անգործություն) իրականացրած անձի դեմ՝ հատուցում ստանալու պահանջով։ Այս դեպքում նման պահանջների համար նախատեսված է տասը տարի այն կոռուպցիոն գործողության կատարման օրվանից սկսած, որն առաջացրել է վնաս։ Այլ կերպ ասած՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 11-ին մասը գործում է պետություն (պաշտոնատար անձ) և կոռուպցիոն գործողության հետևանքով վնաս կրած անձ (զոհ) իրավահարաբերություններում։ Սույն գործի փաստերից հստակ է, որ տվյալ դեպքում խոսքը չի գնում զոհի կարգավիճակ ունեցող անձի վերաբերյալ, քանի որ մի կողմից որպես հայցվոր հանդես է գալիս պետությունը, որը հասցեատերն է Կոնվենցիայով տրամադրվող իրավունքների և երաշխիքների, իսկ մյուս կողմից հանդես է գալիս պատասխանողը, ով կոռուպցիոն գործողության հետևանքով ենթադրյալ վնաս պատճառած անձն է։ Այսինքն՝ տվյալ իրավահարաբերություններում առկա չէ զոհի կարգավիճակ ունեցող անձը, ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 11-ին մասը ենթակա չէ կիրառման։ Նման իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի է հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման ընդհանուր կանոնը։ 5.21. Ասվածի լույսի ներքո Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին և դրանց հիմնավորումներին ու բողոքի պատասխանում նշված փաստարկներին չի անդրադառնում, քանի որ նորմի սխալ կիրառության արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը, քանի որ այն չի քննվել օրենսդրորեն սահմանված երաշխիքների հիման վրա, ուստի այն պետք է քննվի ըստ էության՝ արդար դատաքննության իրավունքի երաշխիքների պահպանմամբ։ 5.22. Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ Վերաքննիչ դատարանի 03.05.2024 թվականի որոշումը բեկանելու համար: 6. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ․ 6.1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից: 6.2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: 6.3. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան: 6.4. Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում։ Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի թիվ ՀԿԴ/0052/02/22 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով 03.05.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ 2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում: 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող Ա. ԴԱՎԹՅԱՆ Զեկուցող Ա. ԿՈՒՐԵԽՅԱՆ Գ. ԳՅՈԶԱԼՅԱՆ Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ