Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քրեական

ԵԴ/0004/15/23

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ԵԴ/0004/15/23
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
20.08.2025

Որոշման տեքստը

դատարանի PDF-ից՝ ariognem-ի պահոցից
ԵԴ/0004/15/23 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր՝ Ա.Պողոսյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր՝ Ս.Համբարձումյան 20 օգոստոսի 2025 թվական ք.Երևան ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ մասնակցությամբ դատավորներ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 16-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը․ 1. 2022 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է թիվ 59104422 քրեական վարույթը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի և 358-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ 2. 2022 թվականի օգոստոսի 25-ին նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով։ 3. 2023 թվականի հունվարի 3-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել գույքն արգելադրելու մասին։ 4. 2023 թվականի հունվարի 4-ին վարույթն իրականացնող մարմինը գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)։ 5. Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի հունվարի 11-ին որոշում է կայացրել քննիչի միջնորդությունը մերժելու և գույքը արգելադրելու մասին 2023 թվականի հունվարի 3-ի որոշումը վերացնելու մասին։ 6. Վերոնշյալ դատական ակտի դեմ դատախազի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2023 թվականի փետրվարի 16-ի որոշմամբ մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի հունվարի 11-ի որոշումը թողնվել է անփոփոխ։ 7. Վերաքննիչ դատարանի վերոգրյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը հատուկ վերանայման վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ 2 3 Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը․ Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 8. Բողոքաբերի պնդմամբ` դատական քննության ընթացքում թույլ է տրվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։ 9. Ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանները, քննության առնելով գույքն արգելադրելու մասին որոշումը դատարանի հաստատմանը ներկայացնելու մասին քննիչի միջնորդությունը, պատշաճ գնահատման չեն արժանացել միջնորդությամբ և այն հիմնավորող նյութերում դատարան ներկայացված փաստական տվյալները, ինչի արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է անհիմն և չպատճառաբանված եզրահանգման՝ անփոփոխ թողնելով քննիչի ներկայացրած վերոնշյալ միջնորդությունը մերժելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը 9. 1. Բողոքաբերը պնդել է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել վերագրվող արարքի բնույթը, դրա արդյունքում պատճառված վնասի՝ 1.521.181.251 ՀՀ դրամի չափը, որոնք համակցության մեջ հիմք են տալիս ողջամիտ ենթադրություն կատարելու առ այն, որ քննիչի որոշմամբ արգելադրված գույքը կարող է օտարվել կամ սպառվել: 10. Նման եզրահանգման հիմքում բողոքաբերը դրել է նաև այն փաստը, որ ի թիվս այլնի, պարտավորվել է նաև իր մեղքով պատճառված վնասի դեպքում փոխհատուցել պատճառված վնասը, մինչդեռ նշված հանգամանքը պատշաճ գնահատման չի արժանացել ստորադաս դատարանների կողմից։ 11. Բողոքաբերը, մատնանշելով ՀՀ քրեական դատավարարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով գույքի արգելադրման հիմքը, նշել է, որ ի տարբերություն նույն հոդվածով նշված մյուս հիմքերի, օրենսդիրը 4 նշված հիմքի առկայության համար ապացուցման շեմ չի սահմանել, բավարարվել է «ողջամիտ ենթադրություն» եզրույթի կիրառմամբ, քանի որ գույքի արգելադրման տվյալ հիմքն ունի կանխատեսական, մոտավոր բնույթ և ենթադրում է ապագային վերաբերող իրադարձությունների մասին ողջամիտ դատողություններ։ 11. 1. Ելնելով վերոգրյալից՝ բողոքաբերն անհիմն է համարել ստորադաս դատարանների եզրահանգումն առ այն, որ արգելադրման ենթակա գույքը մեղադրյալի կողմից օտարելու կամ սպառելու մասին հաստատված հիմնավորումներ անելու համար միջնորդությամբ և կից նյութերով որևէ փաստական տվյալ չի ներկայացվել՝ նշելով, որ դատարան ներկայացված տվյալները վկայում են արգելադրման ենթակա գույքի օտարման կամ սպառման ողջամիտ ենթադրության մասին։ 12. Բողոքաբերի պնդմամբ՝ ստորադաս դատարանի կողմից վիճարկվող դատական ակտը չի բխում նաև հանրային շահի ու անհատի սեփականության իրավունքի պաշտպանության արդարացի հավասարակշռությունն ապահովելու անհրաժեշտությունից, և որ ստորադաս դատարանները սահմանափակել են ենթադրյալ հանցավոր արարքի հետևանքով տուժողներին պատճառված վնասի վերականգնման, վարութային հնարավոր ծախսերի հատուցման և գույքի հնարավոր բռնագրավումը կամ բռնագանձումն ապահովելու համար անհրաժեշտ գործիքակազմի կիրառումը։ Բողոքաբերը նաև հավելել է, որ ստորադաս դատարանների կողմից արհեստականորեն բարձրացվել է արգելադրման դեպքում գույքի օտարման կամ սպառման ողջամիտ ենթադրության ապացուցողական շեմը: 13. Վերոշարադրյալի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունվարի 11-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 16-ի որոշումը և բեկանված մասով կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ բավարարելով քննիչի միջնորդությունը և հաստատելով գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը։ 5 Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 14. «Գույքն արգելադրելու մասին որոշումը Դատարանի հաստատմանը ներկայացնելու մասին» 2022 թվականի սեպտեմբերի 26-ի միջնորդությունը մերժելու և «Գույքն արգելադրելու մասին» 2022 թվականի սեպտեմբերի 24-ին կայացված որոշումը վերացնելու մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2022 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ ԵԴ/0370/15/22 որոշման համաձայն՝ «(…) Նախաքննության մարմնի «Գույքն արգելադրելու մասին որոշումը Դատարանի հաստատմանը ներկայացնելու մասին» 2022 թվականի սեպտեմբերի 26-ի վերը նշված միջնորդությամբ` մասնավորապես նշվել է. «(...) [Ք]րեական վարույթի շրջանակներում վերագրված ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման, ինչպես նաև գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու համար արգելադրվել է վերջինիս և Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ուսումնասիրելով սույն որոշման 2-րդ կետում նշված քննիչի «Գույքն արգելադրելու մասին որոշումը Դատարանի հաստատմանը ներկայացնելու մասին» միջնորդությունը և սույն միջնորդությանը կից Դատարան ներկայացված «Գույքն արգելադրելու մասին» որոշումը, պարզ է դառնում, որ դրանցում առհասարակ բացակայում է որևէ հիմնավորում այն մասին, որ համապատասխան գույքերը կարող են օտարվել, թաքցվել, վնասվել, ոչնչացվել կամ սպառվել: Այսինքն «Գույքն արգելադրելու մասին» որոշմամբ և ներկայացված միջնորդությամբ քննիչը բավարարվել է միայն 6 օրենսդրական ձևակերպումների պարզ շարադրանքով և ինչպես «Գույքն արգելադրելու մասին» որոշմամբ, այնպես էլ ներկայացված միջնորդությամբ չի նշվել, ավելին` չի հիմնավորվել նաև գույքն արգելադրելու օրենսդրական հիմքը: Քննիչի 2022 թվականի սեպտեմբերի 24-ի «Գույքն արգելադրելու մասին» որոշման ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ի թիվս այլնի արգելանք է դրվել նաև Տվյալ դեպքում Դատարանը նախ հարկ է համարում արձանագրել, որ արգելադրման ենթակա է անձի գույքը, այլ ոչ թե բանկային հաշիվները, այլ կերպ ասած արգելադրման ենթակա են անձի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները, որպիսի պայմաններում Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ինչպես ներկայացված միջնորդությամբ, այնպես էլ դրան կից դատարան ներկայացված նյութերով առկա չէ որևէ փաստական տվյալ այն մասին, թե արդյոք ունեն բանկային հաշիվներ, արդյոք այդ բանկային հաշիվներում առկա է դրամական միջոցներ, թե ոչ: Բացի վերը նշվածներից հարկ է արձանագրել, որ քննիչի 2022 թվականի սեպտեմբերի 24-ի «Գույքն արգելադրելու մասին» որոշման ուսումնասիրությունից պարզ է դառնում նաև, որ ի թիվս այլնի արգելանք է նույնականացման համարի բջջային հեռախոսի վրա, որպիսի պայմաններում ինչպես ներկայացված միջնորդությամբ, այնպես էլ դրան կից դատարան ներկայացված նյութերով առկա չէ որևէ փաստական տվյալ վերը նշված բջջային հեռախոսի արժեքի վերաբերյալ: Ամփոփելով (...) արձանագրված դատողություններն ու եզրահանգումները՝ Դատարանը հանգում է այն հետևության, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Արման Աբրահամյանի «Գույքն արգելադրելու մասին որոշումը Դատարանի հաստատմանը ներկայացնելու մասին» 2022 թվականի սեպտեմբերի 26-ի միջնորդությունն անհիմն է, ուստի հիմք ընդունելով Դատարանի վերը նշված պատճառաբանությունները, այն պետք է մերժել և վերջինիս կողմից 2022 թվականի 7 սեպտեմբերի 24-ին կայացված «Գույքն արգելադրելու մասին» որոշումը պետք է վերացնել (…)»: 15. գույքն արգելադրելու մասին 2023 թվականի հունվարի 3-ի որոշման իրավաչափությունը հաստատելու մասին քննիչի՝ 2023 թվականի հունվարի 4-ի միջնորդության համաձայն՝ «(…) Քրեական վարույթով կատարված նախաքննության ներկա փուլում հիմնավորվել է, որ կատարված հանցագործության արդյունքում իրավաբանական անձանց և քաղաքացիներին պատճառվել է 1.521.181.251 ՀՀ դրամի գույքային վնաս: Բացի այդ փորձաքննությունների կատարման համար ծախսվել է 189.000 ՀՀ դրամ գումար: (...) 2022թ. օգոստոսի 25-ին նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով, այն արարքի համար, որ նա, պարտավորվել է պահպանել տարածքի անվտանգ շահագործման, հակահրդեհային և սանիտարահիգիենիկ պայմանները և իր մեղքով պատճառված վնասի դեպքում՝ փոխհատուցել պատճառված վնասը: (...) (...) ստանձնած լինելով հրդեհային անվտանգության օրենսդրությամբ սահմանված կանոնների և պահանջների պահպանման պարտականությունը, դրսևորել է հանցավոր ինքնավստահություն, այն է՝ նախատեսել է իր արաքի վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, սակայն առանց բավարար հիմքերի, համոզված լինելով, որ տվյալ դեպքում դրանք կկանխվեն, անզգուշությամբ կատարել է հանրորեն վտանգավոր արարք՝ խախտել է հրդեհային անվտանգության կանոններ սահմանող ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի N 595-Ն հրամանով հաստատված 2015 թվականի հուլիսի 24-ին արդարադատության նախարարությունում գրանցված «Հրդեհային 1 Տե'ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթեր 67-82։ 8 անվտանգության կանոնների» և ՀՀ ներքին գործերի նախարարի 2002թ. մայիսի 27- ի N 241 հրամանով հաստատված «ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ» պահանջները, որի հետևանքով Քրեական վարույթի ընթացքում առկա է ողջամիտ ենթադրություն այն մասին, որ մեղադրյալը, գիտակցելով իրեն սպասվող պատիժը և տեղյակ լինելով հատուցման ենթակա գույքային վնասի վերականգնման անհրաժեշտության մասին, կարող է օտարել, թաքցնել, վնասել, ոչնչացնել կամ սպառել իրեն պատկանող, միջնորդությամբ նշված գույքերը: Բացի այդ նկատի ունենալով այն հանգամանքը, որ հայտնի է նախաքննական մարմնի կողմից վերջինիս գույքային դրության տվյալների ամբողջական տիրապետման հանգամանքը և վերջինս գիտակցելով հատուցման ենթակա գույքային վնասի վերականգման հնարավոր անհրաժեշտության մասին, կարող է օտարել, թաքցնել, վնասել, ոչնչացնել կամ սպառել իրեն պատկանող, միջնորդությամբ նշված գույքերը: Ուստի ամփոփելով վերոշարարդյալը՝ նախաքննական մարմինը հանգում է հիմնավոր ենթադրության, ներկայումս մեղադրյալ վերոնշյալ թվարկված գույքերի նկատմամբ արգելադրում չկիրառելու պայմաններում շատ մեծ է դրանց օտարման հավանականությունը: (...) Նկատի ունենալով, որ քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալ վերագրված ենթադրյալ հանցագործությամբ պարճառված վնասի հատուցումը, այդ Ճանցանքի կարարման մեջ վերջինիս դերակատարումը, ինչպես նան գույքի հնարավոր բոնագրավումն, ապահովելու համար անհրաժեշտ. է վերջինիս 16. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` «/...) Գույքի տիրապետման, տնօրինման ն օգրագործմա՝ սեփականատիրոջ իրավազորությունները մեծ կարնորության իրավական արժեքներ են, որոնք ունեն սահմանադրական բնույթ: Դրանց սահմանափակման համար անհրաժեշտ է, որ հակակշիռ: իրավական շահը ունենա բացառիկ նշանակություն: Հաշվի առնելով գույքի վրա կայանք դնելու մասին որոշման իրավական նշանակությունը՝ դարարանը փաստում է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից գույքի վրա կալանք դնելու մասին չհիմնավորված, չպարճառաբանված (կամ ոչ պատշաճ պարճառարանված) որոշումների կայացումն անընդունելի է: Գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը պերք է կայացվի քրնադատավարական օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ, Քրեադատավարական հարկադրանքի այս միջոցի կիրառման անհրաժեշտությունը, դրա կիրառման հիմքերի ն նպատակների առկայությունը հիմնավորող` քրեական վարույթի նյութերից բխող փապրական տվյալների հիման վրա: Ավելին՝ գույքի վրա կայանք դնելու համար անհրաժեշտ է նան, որպեսզի վարույթն իրականացնող 2 Stu վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 4-22: 10 մարմնի կողմից հիմնավորվի, որ գործով հավաքված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ անձը կարող է օտարել, թաքցնել, վնասել, ոչնչացնել կամ սպառել առկա գույքը: Վարույթն իրականացնող մարմինը արձանագրել է, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համակցված վերլուծության պայմաններում առկա է ողջամիտ ենթադրություն, որ հիշատակված գույքը կարող է օտարվել կամ սպառվել: Դատարանը փաստում է, որ միջնորդությամբ և կից նյութերով որևէ փաստական տվյալ չի ներկայացվել, որով հնարավոր կլիներ հաստատված համարել այն հանգամանքը, որ մեղադրյալը կարող է օտարել կամ սպառել արգելադրման ենթակա գույքը, ավելին, նույն քրեական վարույթի շրջանակներում դեռևս 2022 թվականի սեպտեմբերի 24-ին որոշում է կայացվել մեղադրյալի գույքի արգելադրման մասին, որը Դատարանի` 2022 թվականի հոկտեմբեր 12-ի թիվ ԵԴ/0370/15/22 որոշմամբ վերացվել է։ Այդ հանգամանքից հետևում է, որ մեղադրյալը տևական ժամանակ տեղեկացված է եղել իր գույքի հնարավոր արգելադրման մասին, սակայն շուրջ 4 ամիս որևէ միջոց չի ձեռնարկել իր անվամբ բանկային հաշիվների վրա առկա գումարները հանելու, իր ունեցած գույքն օտարելու ուղղությամբ, որպիսի հանգամանքը հերքում է վարույթն իրականացնող մարմնի մտավախությունները: Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ վարույթն իրականացնող մարմնի մտավախությունը, որ արգելադրման ենթակա գույքը կարող է օտարվել կամ սպառվել, չի բխում ներկայացված փաստական տվյալներից, ուստի, ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման, իսկ գույքի արգելադրման մասին քննիչի 03.01.2023թ. որոշումը՝ վերացման (...)»: 17. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը գույքի արգելադրման հիմքերը հաստատելու համար նախատեսել է ապացուցման երկու շեմ՝ ապացույցների գերակշռություն և ողջամիտ ենթադրություն։ Ապացուցման շեմն այն չափանիշն է, որի հիման վրա գնահատվում են ապացույցները և հաստատվում (կամ հերքվում) են փաստերը: Ապացույցների 3 Տե'ս վարույթի նյութերի, հատոր 4, թերթեր 87-89։ 11 գերակշռությունը նշանակում է, որ մի կողմը ներկայացրել է իր պնդումների իրավացիությունը հաստատող թեկուզև մի փոքր ավելի ծանրակշիռ (սակայն ամենևին ոչ բացարձակ համոզիչ) ապացույցներ, քան մյուս կողմը։ Այլ կերպ ասած՝ ապացուցման այս չափանիշով որոշում կայացնելուց հետևություն է արվում, որ առաջ քաշված թեզը կամ արված պնդումն ավելի հավանական է, քան թե՝ ոչ։ Ինչ վերաբերում է ողջամիտ ենթադրությանը, ապա այն ապացուցման ավելի թեթև բեռ է սահմանում։ Վերջինս կարելի է բնութագրել որպես որոշակի փաստերի վրա հիմնված տրամաբանական, խելամիտ եզրահանգում առ այն, որ կանխատեսվող գործողությունը կամ իրադարձությունը միանգամայն հնարավոր է կամ կարող է տեղի ունենալ (օրինակ՝ մեղադրյալի գործողությունների համար գույքային պատասխանատվություն կրող անձը՝ նրա ծնողը, քրեական վարույթի ընթացքում օտարել է իրեն սեփականության իրավունքով պատկանող երկու տրանսպորտային միջոցներից մեկը, ինչից կարելի է ողջամտորեն ենթադրել, որ նա կարող է օտարել կամ թաքցնել նաև երկրորդը): Նշվածի լույսի ներքո Վերաքննիչ դատարանն անհիմն է համարում բողոքաբերի այն պնդումը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքի համար օրենսգիրքը չի նախատեսել ապացուցողական շեմ: (…) Անդրադառնալով հատուկ վերանայման բողոքի այն պնդմանը, որ սույն վարույթի պարագայում քննիչը պարզապես չուներ ողջամիտ ենթադրության կապակցությամբ ավելին ներկայացնելու գործնական հնարավորություն, ընդ որում, նման հնարավորություն քննիչները չունեն և չեն կարող ունենալ դեպքերի գերակշիռ մեծամասնության պարագայում, քանի որ բարդ է կամ անգամ անհնար է մեղադրյալի մտադրությունների մասին փաստարկված պնդումներ կատարելը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ողջամիտ ենթադրության առկայությունը հիմնավորող փաստերի ներկայացման անհնարինությունն ինքնին բացառում է անձի սահմանադրական իրավունքի սահմանափակման հնարավորությունը (...)»*: 4 Տե'ս վարույթի նյութերի, հատոր 4, թերթեր 78-89։ 12 Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը․ 18. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ իրավաչա՞փ են արդյոք [անընթեռնելի] գույքն արգելադրելու մասին քննիչի որոշմամբ այդ գույքը թաքցնելու կամ սպառելու հիմքը հիմնավորված չլինելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։ 19. ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: (…)»: 20. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Եվրոպական կոնվենցիա) Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրա գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»: 20. 1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան), Borzhonov [անընթեռնելի]. Russia գործով կայացված վճռում մեկնաբանելով Եվրոպական կոնվենցիայի Արձանագրության 1-ին հոդվածի դրույթները, նշել է, որ պետք է լինի ողջամիտ հավասարակշռություն պետության կողմից կիրառվող, այդ թվում՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը վերահսկելու հետ կապված միջոցների և այդ միջոցների կիրառման արդյունքում ակնկալվող նպատակների միջև։ Այս պահանջն արտահայտվում է «արդարացի հավասարակշռություն» ձևակերպմամբ, որը պետք է առկա լինի հասարակության ընդհանուր շահի պահանջների և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության միջև։ 13 Եվրոպական դատարանն ընդգծել է, որ մեղադրյալի գույքի վրա կալանք դնելն ինքնին ենթակա չէ քննադատության՝ հաշվի առնելով, մասնավորապես, Եվրոպական կոնվենցիային կից թիվ 1-ին Արձանագրության 1-ին հոդվածի երկրորդ պարբերությունը, սակայն պետք է հաշվի առնել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքից օգտվելու սահմանափակմամբ անձի վրա չափազանց ծանր բեռ դնելու ռիսկը և, հետևաբար, պետք է ապահովել համապատասխան դատավարական երաշխիքներ՝ համոզվելու համար, որ անձի սեփականության իրավունքի վրա առկա ազդեցությունը կամայական կամ ոչ կանխատեսելի չէ՞։ 21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գույքի արգելադրումը կիրառվում է ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի կամ վարութային հնարավոր ծախսերի հատուցումը, ինչպես նաև գույքի հնարավոր բռնագրավումը կամ բռնագանձումն ապահովելու համար։ 2. Գույքը կարող է արգելադրվել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում. 1) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքն ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել է հանցագործության արդյունքում կամ այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտն է կամ այլ տեսակի օգուտ. 2) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը հանցանքի կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիք է կամ միջոց. 3) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով նախատեսված ահաբեկչական գործունեությունը ֆինանսավորելուն ուղղված գույք է, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտ կամ այլ տեսակի օգուտ. 4) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 291-րդ, 292-րդ, 340-րդ կամ 5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Borzhonov v. Russia գործով 2009 թվականի հունվարի 22-ի վճիռը, գանգատ թիվ 18274/04, կետեր 59-60։ 14 399-րդ հոդվածներով նախատեսված մաքսանենգության ճանապարհով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխված մաքսանենգության առարկա է. 5) առկա է ողջամիտ ենթադրություն այն մասին, որ այդ գույքը կարող է օտարվել, թաքցվել, վնասվել, ոչնչացվել կամ սպառվել: (...)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթը հարուցվում է գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու` քննիչի միջնորդության հիման վրա (…): 2. Քննիչի միջնորդությունը պարունակում է՝ (...) 7) գույքի արգելադրման անհրաժեշտությունը և իրավաչափությունը հիմնավորող փաստարկները. (…)»: 22. Վճռաբեկ դատարանը գույքի արգելադրման (գույքի վրա կալանք դնելու) քրեադատավարական հարկադրանքի միջոցի կիրառման խնդիրներին 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների համատեքստում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներով, որոնցում արձանագրված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի լինել նաև գործող քրեադատավարական կարգավորումների նկատմամբ: 22. 1. Մասնավորապես Ալլա Սեկոյանի գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ. «(...) [Կ]անխարգելիչ բնույթ կրող քրեադատավարական հարկադրանքի այս միջոցը կոչված է սեփականության (կամ այլ գույքային) իրավունքների սահմանափակման միջոցով ապահովելու քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, դատական ծախսերը: 6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Ալլա Սեկոյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԿԴ/0185/11/11, Սամվել Մայրապետյանի գործով 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ _ԵԴ/0587/11/18, Արթուր Անդրեասյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0200/01/13, Արմենուհի Գևորգյանի գործով 2023 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ ԵԴ/0823/11/20 որոշումները։ 15 (...) [Ի] սեփականությունը հանդիսացող գույքն իր հայեցողությամբ տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու՝ անձի սահմանադրական իրավունքը սահմանափակող քրեադատավարական հարկադրանքի այս միջոցի իրավաչափ կիրառման համար վարույթն իրականացնող մարմինն ընդհանուր շահի և անհատի՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության պահանջների միջև պարտավոր է ապահովել արդարացի հավասարակշռություն։ (...) [O]րենսդիրը սահմանել է գույքի վրա կալանք դնելու` որպես քրեադատավարական հարկադրանքի միջոցի իրականացման նպատակները, իրավական հիմքերը, ինչպես նաև այն անձանց շրջանակը, ում սեփականությունը հանդիսացող կամ ում տիրապետության տակ գտնվող գույքի վրա կարող է կալանք դրվել: (...) [Գ]ույքի վրա կալանք դնելու հիմքերի առկայության պատշաճ հիմնավորումն առանցքային նշանակություն ունի ինչպես գույքի վրա կալանք դնելու մասին օրինական որոշման կայացման, այնպես էլ հանրային շահի ու անհատի սեփականության իրավունքի պաշտպանության արդարացի հավասարակշռությունն ապահովելու տեսանկյունից: (...)»: 22. 2. Մեկ այլ՝ Սամվել Մայրապետյանի գործով Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(...) [U]uắp սեփականության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակումը բացառող կարևոր դատավարական երաշխիք է օրենսդրական այն պահանջը, որ վարույթն իրականացնող մարմնի որոշումը` անձի գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ, պետք է լինի օրինական, հիմնավորված և պատճառաբանված: Իսկ դա ենթադրում է, որ գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը պետք է կայացվի քրեադատավարական օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ, քրեադատավարական հարկադրանքի այս միջոցի կիրառման անհրաժեշտությունը, այլ կերպ՝ դրա կիրառման հիմքերի և նպատակների առկայությունը հիմնավորող՝ քրեական գործի նյութերից բխող փաստական տվյալների հիման վրա։ Գույքի վրա կալանք դնելու մասին որոշման մեջ վարույթն իրականացնող մարմինը, հիմնվելով 7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Ալլա Սեկոյանի գործով վերը հիշատակված որոշման 15-րդ և 17-րդ կետերը։ 16 գործում առկա նյութերի վրա, պարտավոր է հիմնավորել դրա իրավական հիմքերի և նպատակներից որևէ մեկի կամ մի քանիսի առկայությունը՝ չսահմանափակվելով միայն գույքի վրա կալանք դնելը կարգավորող օրենսդրական ձևակերպումների շարադրանքով: Միայն վերոնշյալ չափանիշների պահպանման դեպքում է հնարավոր ապահովել հասարակության ընդհանուր շահի անհատի սեփականության (կամ այլ գույքային) իրավունքի պաշտպանության պահանջների միջև արդարացի հավասարակշռությունը: (…)»՞: [անընթեռնելի] 22. 3. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ գույքի արգելադրումը՝ որպես կանխարգելիչ բնույթ կրող քրեադատավարական հարկադրանքի միջոց, կոչված է սեփականության կամ այլ գույքային իրավունքների սահմանափակման միջոցով ապահովելու ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի, վարութային հնարավոր ծախսերի հատուցումը, գույքի հնարավոր բռնագրավումը և բռնագանձումը։ Ընդ որում, անդրադառնալով գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու նպատակով գույքի արգելադրման առանձնահատկություններին՝ հարկ է փաստել, որ օրենսդիրը սահմանել է դատարանի կողմից պարտադիր բռնագրավման՝ անհատույց վերցման ենթակա առարկաները՝ որպես այդպիսին նախատեսելով հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտը և այլ տեսակի օգուտը, հանցագործության համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքը և միջոցը, հանցագործության առարկան: 22. 4. Անդրադառնալով գույքի արգելադրման հիմքերին՝ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունից երևում է, որ գույքը կարող է արգելադրվել միայն հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում. 1) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքն ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել է 8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սամվել Մայրապետյանի գործով 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԴ/0587/11/18 որոշումը։ 9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 24-ի թիվ ՀԿԴ/0039/15/24 որոշման 15-րդ կետը։ 17 հանցագործության արդյունքում կամ այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտն է կամ այլ տեսակի օգուտ, 2) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը հանցանքի կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիք է կամ միջոց, 3) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով նախատեսված ահաբեկչական գործունեությունը ֆինանսավորելուն ուղղված գույք է, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտ կամ այլ տեսակի օգուտ, 4) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 291-րդ, 292-րդ, 340-րդ կամ 399-րդ հոդվածներով նախատեսված մաքսանենգության ճանապարհով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխված մաքսանենգության առարկա է, 5) առկա է ողջամիտ ենթադրություն այն մասին, որ այդ գույքը կարող է օտարվել, թաքցվել, վնասվել, ոչնչացվել կամ սպառվել։ Այսինքն՝ գույքի արգելադրման հիմքերի առկայությունը հաստատելու համար սահմանվել է ապացուցման երկու շեմ, այն է՝ ապացույցների գերակշռություն և ողջամիտ ենթադրություն": 22. 5. Ի համեմատության ապացույցների գերակշռության ապացուցման շեմի, որն առավել բարձր ապացուցական շեմ է, և ենթադրում է առաջ քաշված վարկածը ավելի հավանական դարձնող ապացույցների որոշակի ծավալի առկայություն, ողջամիտ ենթադրությունն ապացուցման ավելի թեթև բեռ է սահմանում՝ պահանջելով սոսկ որոշակի փաստերի, տվյալների կամ տեղեկությունների առկայություն, որոնք ողջամտորեն որոշակի ենթադրություն կատարելու հիմք կարող են ծառայել: 22. 6. Ընդ որում, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ պայմանավորված գույքի արգելադրման հիմքերով՝ օրենսդիրը տարանջատել է այն անձանց շրջանակը, ում սեփականությունը հանդիսացող կամ ում տիրապետության տակ գտնվող գույքի վրա կարող է արգելանք դրվել։ Մասնավորապես, ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված 10 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ թիվ ՀԿԴ/0039/15/24 գործով վերը հիշատակված որոշումը։ 18 հիմքի, որի դեպքում արգելադրվել կարող է միայն մեղադրյալի կամ նրա գործողությունների համար գույքային պատասխանատվություն կրող անձի գույքը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով և 3-րդ մասով նախատեսված հիմքերով, որոնց առկայության համար սահմանվել է ապացուցման առավել բարձր շեմ, կարող է արգելադրվել ցանկացած անձի գույքը"։ 22. 7. Թեև ողջամիտ ենթադրությունն ապացուցման ավելի ցածր շեմ է [անընթեռնելի] ենթադրում, սակայն գույքի արգելադրման անհրաժեշտությունը իրավաչափությունը հիմնավորող փաստարկները միջնորդության մեջ ներկայացնելու օրենսդրական պահանջը ենթադրում է, որ քննիչը, այնուամենայնիվ, կրում է այս ենթադրությունը հիմնավորող որոշակի փաստական տվյալներ ներկայացնելու պարտականություն, որոնք անկողմնակալ երրորդ անձին հնարավորություն կտան ողջամտորեն ենթադրել, որ առկա է գույքն օտարելու, թաքցնելու, վնասելու, ոչնչացնելու կամ սպառելու վտանգ։ Սա ուղղակիորեն բխում է հանրային շահի և անհատի սեփականության իրավունքի պաշտպանության միջև արդարացի հավասարակշռություն ապահովելու անհրաժեշտությունից։ 23. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ. - Հանցագործությամբ պատճառված՝ 1,521,370.521 ՀՀ դրամի չափով հնարավոր վնասի, ինչպես նաև գույքի հնարավոր բռնագրավման ապահովման նպատակով, 2022 թվականի սեպտեմբերի 24-ին, նախաքննության մարմինը որոշում է կայացրել արգելադրելու Նշված որոշման իրավաչափությունը հաստատելու մասին 2024 թվականի սեպտեմբերի 26-ի միջնորդությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 13-ի որոշմամբ մերժվել է և այդ որոշումը վերացվել է, ի թիվս այնի, այն պատճառաբությամբ, որ բացակայում է որևէ հիմնավորում այն մասին, որ համապատասխան գույքերը կարող են օտարվել, 11 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ թիվ ՀԿԴ/0039/15/24 գործով վերը հիշատակված որոշումը, 2024 թվականի նոյեմբերի 26-ի թիվ ՀԿԴ/0038/15/23 գործով որոշումը։ 19 թաքցվել, վնասվել, ոչնչացվել կամ սպառվել և որ քննիչը բավարարվել է միայն օրենսդրական ձևակերպումների պարզ շարադրանքով և չի հիմնավորել գույքն արգելադրելու օրենսդրական հիմքը2։ 2023 թվականի հունվարի 3-ին հանցագործությամբ պատճառված՝ 1,521,370.521 ՀՀ դրամի չափով հնարավոր վնասի, ինչպես նաև գույքի հնարավոր բռնագրավման ապահովման նպատակով քննիչը կրկին որոշում է կայացրել արգելադրել այն հիմքով, որ գիտակցելով իրեն սպասվող պատիժը և տեղյակ լինելով հատուցման ենթակա գույքային վնասի վերականգնման անհրաժեշտության մասին, վերջինս կարող է օտարել, թաքցնել, վնասել, ոչնչացնել կամ սպառել իրեն պատկանող՝ միջնորդությամբ նշված գույքերը։ Քննիչը նշված հիմքի առկայությունը հիմնավորելու համար ընդգծել է այն, որ հայտնի է նախաքննական մարմնի կողմից վերջինիս գույքային դրության տվյալների ամբողջական տիրապետման հանգամանքը և որ վերջինս գիտակցում է հատուցման ենթակա գույքային վնասի վերականգնման հնարավոր անհրաժեշտությունը”։ Առաջին ատյանի դատարանը, մերժելով քննիչի միջնորդությունը և վերացնելով գույքի արգելադրման մասին որոշումը, արձանագրել է, որ միջնորդությամբ և կից նյութերով որևէ փաստական տվյալ չի ներկայացվել, որով հնարավոր կլիներ հաստատված համարել այն հանգամանքը, որ մեղադրյալը կարող է օտարել կամ սպառել արգելադրման ենթակա գույքը։ Առաջին ատյանի դատարանը, ավելին, կարևորել է այն հանգամանքը, որ նույն քրեական վարույթի շրջանակներում դեռևս 2022 թվականի սեպտեմբերի 24-ին որոշում է կայացվել մեղադրյալի գույքի արգելադրման մասին, որը սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչության ստուգման դատական երաշխինքերի վարույթով 2022 թվականի հոկտեմբեր 13-ի թիվ ԵԴ/0370/15/22 որոշմամբ վերացվել է։ Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ մեղադրյալը տևական ժամանակ տեղեկացված է եղել իր գույքի հնարավոր արգելադրման մասին, սակայն 12 Տե՛ս սույն որոշման 14-րդ կետը։ 13 Տե՛ս սույն որոշման 15-րդ կետը: 20 շուրջ 4 ամիս որևէ միջոց չի ձեռնարկել իր անվամբ բանկային հաշիվների վրա առկա գումարները հանելու, իր ունեցած գույքն օտարելու ուղղությամբ, որպիսի հանգամանքը հերքում է վարույթն իրականացնող մարմնի մտավախությունները¹4։ Վերաքննիչ դատարանը, վերլուծելով գույքի արգելադրման հիմքերի ապացուցման շեմը և արձանգրելով, որ ողջամիտ ենթադրությունը ևս պահանջում է որոշակի փաստեր ներկայացնելու պարտականություն, անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը5։ 24. Վերոնշյալ փաստերի վերլուծությունից բխում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2022 թվականի հոկտեմբերի 13-ի որոշմամբ գույքն արգելադրելու մասին որոշումը վերացրել է, ի թիվս այլնի, այն պատճառաբանությամբ, որ քննիչը չի հիմնավորել գույքն օտարելու, թաքցնելու, վնասելու, ոչնչացնելու կամ սպառելու հիմքը։ Նույն հիմքով 2023 թվականի հունվարի 3-ին՝ գրեթե երեք ամիս անց, քննիչը որոշում է կայացրել արգելադրել գույքի արգելադրման հիմքի առկայությունը հիմնավորելով սոսկ այն հանգամանքով, որ հայտնի է նախաքննական մարմնի կողմից վերջինիս գույքային դրության տվյալների ամբողջական տիրապետման հանգամանքը և որ վերջինիս գիտակցում է հատուցման ենթակա գույքային վնասի վերականգման հնարավոր անհրաժեշտությունը։ Հաշվի առնելով ողջամիտ ենթադրության ապացուցման շեմի համատեքստում այդ ենթադրությունը հիմնավորող որոշակի փաստական տվյալներ ներկայացնելու պարտականությունը, որոնք անկողմնակալ երրորդ անձին հնարավորություն կտան ողջամտորեն ենթադրել, որ առկա է գույքն օտարելու, թաքցնելու, վնասելու, ոչնչացնելու կամ սպառելու վտանգ, ինչպես նաև այն, որ կոնկրետ դեպքում գույքի արգելադրումը վերացնելուց հետո մինչև երեք ամիս անց այն արգելադրելու մասին նոր որոշում կայացնելը մեղադրյալը գույքի ճակատագիրը տնօրինելուն ուղղված որևէ ոչ իրավաչափ գործողություն չի կատարել՝ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում ստորադաս դատարանների այն դիրքորոշմանը, 14 Տե՛ս սույն որոշման 16-րդ կետը: 15 Տե՛ս սույն որոշման 17-րդ կետը: 21 որ միջնորդությամբ և կից նյութերով չեն ներկայացվել փաստական տվյալներ, որոնք թույլ կտային հաղթահարելու գույքը տնօրինելու վտանգի առկայության մասին ողջամիտ ենթադրության շեմը: 25. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու մասին միջնորդությունը մերժելու և քննիչի որոշումը դատարանի կողմից վերացնելուց հետո քրեադատավարական օրենքը գույքը կրկին արգելադրելու և նոր միջնորդություն ներկայացնելու արգելք չի սահմանում, սակայն նույն հիմքով գույքը կրկին արգելադրելու անհրաժեշտությունը և իրավաչափությունը հիմնավորելու համար քննիչը պետք է ներկայացնի նույն հիմքի առկայությունը հիմնավորող նոր էական փաստական տվյալներ: Միչդեռ սույն վարույթով քննիչը բավարարվել է հատուցման ենթակա մեծ չափի գույքային վնասի վերականգման հնարավոր անհրաժեշտության վկայակոչմամբ, մինչդեռ այդ վնասի հատուցման նպատակը նշված է եղել նաև գույքն արգելադրելու մասին քննիչի՝ 2022 թվականի սեպտեմբերի 24-ի որոշման մեջ։ 26. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավաչափ են |գույքն արգելադրելու մասին քննիչի որոշմամբ այդ գույքը թաքցնելու կամ սպառելու հիմքը հիմնավորված չլինելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։ 27. Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա չէ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունվարի 11-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 16-ի որոշումը փոփոխելու կամ բեկանելու հիմք։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը ՈՐՈՇԵՑ 22 Մեղադրյալ վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի փետրվարի 16-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։ Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ