Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ

ՀԿԴ/0292/11/24

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՀԿԴ/0292/11/24
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
02.03.2026

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԿԴ/0292/11/24 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր Խ․Ղազարյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր Կ․Ամիրյան 2026 թվականի մարտի 2-ին քաղաք Երևանում ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա․ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ Ս․ՉԻՉՈՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2025 թվականի հունվարի 3-ի որոշման դեմ «**********************************************************» ՓԲ և «******************************» ԲԲ ընկերությունների ներկայացուցիչ Ա․Հակոբյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2024 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ «*************************************» ՓԲ և «**************************» ԲԲ ընկերությունների ներկայացուցիչ Ա․Հակոբյանի կողմից ներկայացված բողոքի կապակցությամբ վարույթի հարուցումը մերժվել է: 2․ Վերոհիշյալ որոշման դեմ բողոքաբեր Ա․Հակոբյանի կողմից բերված հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունվարի 3-ի որոշմամբ այն մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ թողնվել անփոփոխ: 3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ բողոքաբեր Ա․Հակոբյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 4. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որի հետևանքով կայացված դատական ակտը կարող էր խաթարել արդարադատության բուն էությունը, մասնավորապես խախտվել են «*******************************************************» ՓԲ և «****************************************» ԲԲ ընկերությունների՝ սեփականության, արդար դատաքննության, դատարանի մատչելիության իրավունքները և վարույթի հանրայնության, կողմերի հավասարության, դատական պաշտպանության սկզբունքները: 4․1․ Բողոքաբերի պնդմամբ՝ Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքում հստակ նշվել է, որ հսկող և վերադաս դատախազների՝ բողոքների պատասխանները փոստով ուղարկվել են միևնույն ծրարում և ստացվել են միաժամանակ՝ նույն օրը՝ 2024 թվականի նոյեմբերի 7-ին, որպիսի հանգամանքը վկայում է, որ օրենքով սահմանված բողոքարկման 15-օրյա ժամկետը պահպանվել է: Ավելին՝ բողոքաբերն արձանագրել է, որ հատուկ վերանայման վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է հիշատակված փոստային ծրարը, որի վերևի աջ հատվածում հստակ նշվել է, որ ծրարում առկա է երկու փաստաթուղթ, որոնցից մեկը՝ բաղկացած 4 թերթից, հանդիսանում է հսկող դատախազի որոշումը, որի ուղեկցական գրության և հիշյալ փոստային ծրարի վրա առկա է նույն ելքային համարը, իսկ ծրարի վրա նշված է, որ այն հասցեատիրոջ կողմից ստացվել է 2024 թվականի նոյեմբերի 7-ին: Այսինքն, ակնհայտ է բողոքն օրենքով սահմանված 15-օրյա ժամկետում Առաջին ատյանի դատարան ներկայացված լինելու փաստը, որի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի լուսապատճենները վերաքննիչ բողոքին կից ներկայացվել են նաև Վերաքննիչ դատարան։ 4․2․ Բացի այդ, բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները, ձևական հիմքով մի դեպքում բողոքի հիման վրա վարույթի հարուցումը մերժելով, մյուս դեպքում՝ վարույթի հարուցումը մերժելու որոշումն օրինական ուժի մեջ թողնելով, թույլ են տվել քրեադատավարական օրենքի էական խախտում՝ անհամաչափորեն զրկելով վարույթն իրականացնող մարմնի անօրինական որոշումները դատարանում վիճարկելու իրավունքից, ինչն իր հերթին հանգեցրել է արդար դատաքննության իրավունքի խախտման, հետևաբար, սույն դեպքում, բացակայում է ստորադաս դատարանների կողմից գործադրված միջոցի և հետապնդվող նպատակի միջև համաչափության ողջամիտ հարաբերակցությունը։ Ըստ բողոքաբերի՝ վիճարկվող ակտերի հետևանքով ընկերությունների իրավաչափ շահերի անհամարժեք սահմանափակման փաստն ակնհայտ է՝ հատկապես հաշվի առնելով, որ իրեղեն ապացույց ճանաչելու վերաբերյալ որոշումների և դրանցով սահմանված՝ անշարժ գույքերի կապակցությամբ գործարքների սահմանափակման վերաբերյալ գործողությունների բողոքարկման հատուկ կարգ դատավարական օրենսդրությամբ սահմանված չէ։ Ամփոփելով վերոգրյալը՝ բողոքաբերն արձանագրել է, որ նման պայմաններում զրկված է «********************************» ՓԲ և «***********************************************» ԲԲ ընկերությունների օրինական շահերը պաշտպանելու իրական հնարավորությունից։ 5. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունվարի 3-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ։ Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 6. Առաջին ատյանի դատարանի որոշմամբ արձանագրվել է հետևյալը. «(...) [Դ]ատարանն արձանագրում է, որ ուսումնասիրելով «****************************» առևտրի կենտրոն ՓԲ և «*********************» առևտրի կենտրոն ԲԲ ընկերությունների ներկայացուցիչ՝ Արման Լ. Հակոբյանի բողոքը և դրան կից ներկայացված նյութերը, պարզ է դառնում, որ վերջինիս կողմից Դատարան ներկայացված բողոքով և կից նյութերով չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-301-րդ հոդվածներով սահմանված պահանջները, մասնավորապես՝ չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի այն պահանջը, որ 299-րդ հոդվածով նախատեսված մինչդատական ակտերը դատարան կարող են բողոքարկվել իրավասու դատախազին ուղղված բողոքի մերժման որոշումը կամ բավարարումից տարբերվող պատասխանն ստանալու օրվանից տասնհինգօրյա ժամկետում: Դատարանն արձանագրում է, որ բողոքի վերաբերյալ հսկող դատախազի կողմից «Բողոքը քննության առնելու մասին» որոշումը կայացվել է 2024 թվականի հոկտեմբերի 30-ին, ապա նույնաբովանդակ բողոք ներկայացվել է նաև ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդ.Արսենյանին, որից հետո բողոքը դատարան է ներկայացվել 2024 թվականի նոյեմբերի 25-ին, սակայն ինչպես բողոքում, այնպես էլ բողոքին կից նյութերով չի ներկայացվել որևէ տվյալ այն մասին, թե բողոքաբերի կողմից երբ է ստացվել իրավասու դատախազի որոշումը, որպիսի պայմաններում Դատարանը չի կարող գնահատել բողոքաբերի կողմից Օրենսգրքով նախատեսված տասնհինգօրյա ժամկետը պահպանած լինելու հանգամանքը: Հարկ է նաև արձանագրել, որ չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 301-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված այն պահանջը, որ Օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարութային ակտերի բողոքարկման դեպքում՝ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը պետք է պարունակի հիմնավորում այն մասին, որ դատաքննության ընթացքում տվյալ ակտի վիճարկումն անհնար է լինելու կամ բողոքարկողին ակնհայտորեն զրկելու է իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից, որպիսի պայմաններում ներկայացված բողոքի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ ներկայացված բողոքում բացակայում են դատաքննության ընթացքում տվյալ ակտի վիճարկումն անհնար լինելու կամ բողոքարկողին իր իրավաչափ շահերը պաշտպանելուց զրկված լինելու մասին ակնհայտորեն էական և բովանդակային փաստարկներ: Դատարանն հարկ է համարում փաստել, որ դատաքննության ընթացքում տվյալ մինչդատական ակտի վիճարկումն անհնար լինելու հանգամանքը և անձի կողմից իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից զրկված լինելը պետք է դիտարկել միմյանցից անջատ և յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է, որպեսզի առկա լինի հիմնավորում այն մասին, որ դատաքննության փուլում ակնհայտորեն զրկված է լինելու իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից կամ որ դատաքննության ընթացքում տվյալ ակտի վիճարկումն անհնար է լինելու։ Ամփոփելով վերոգրյալը, Դատարանն արձանագրում է, որ չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-301-րդ հոդվածներով սահմանված բողոքի հիման վրա վարույթ հարուցելու պահանջները, որպիսի պայմաններում ներկայացված բողոքի հիման վրա վարույթի հարուցումը ենթակա է մերժման: (...)»։ 7. Բողոքաբեր Ա․Հակոբյանի կողմից հատուկ վերանայման բողոքին կից Վերաքննիչ դատարան է ներկայացվել նաև հսկող և վերադաս դատախազների կողմից կայացված վարութային ակտերն ստանալու վերաբերյալ ծրարի պատճենը։ 8․ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը, իր որոշմամբ փաստել է. «(...) Վերոնշյալ իրավական նորմերի լույսի ներքո Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարանը կայացրել է պատճառաբանված դատական ակտ, որը բեկանելու և հատուկ վերանայման բողոքը բավարարելու հիմքերը բացակայում են. 8. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ. • 2024 թվականի փետրվարի 12-ին և 2024 թվականի մայիսի 17-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել են «***********************************» առևտրի կենտրոն ՓԲԸ-ին և «***********» առևտրի կենտրոն ԲԲԸ-ին պատկանող անշարժ գույքերն իրեղեն ապացույց ճանաչելու և դրանց հետ որևէ գործարքի կատարումն արգելելու մասին որոշումներ, • 2024 թվականի սեպտեմբերի 30-ին վարույթն իրականացնող մարմնին ներկայացվել է միջնորդություն նշյալ որոշումները վերացնելու վերաբերյալ, • 2024 թվականի հոկտեմբերի 7-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից նշյալ միջնորդությունը մերժվել է, • 2024 թվականի հոկտեմբերի 23-ին նշյալ որոշումը բողոքարկվել է հսկող դատախազին, • 2024 թվականի հոկտեմբերի 30-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Խորեն Մեջլումյանի որոշմամբ ներկայացված բողոքը մերժվել է, • 2024 թվականի նոյեմբերի 4-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդ.Արսենյանի կողմից կազմված գրությամբ բովանդակային անդրադարձ չի կատարվել՝ նման իրավասություն չունենալու և բողոքաբերի կողմից սահմանված կարգը չպահպանելու պատճառաբանությամբ, • Բողոքաբերը բողոքը Դատարան է ներկայացրել 2024 թվականի նոյեմբերի 22-ին (չնայած այն հանգամանքին, որ, Դատարանը, վիճարկվող դատական ակտում, որպես բողոքը Դատարան ներկայացնելու ամսաթիվ նշել է 2024 թվականի նոյեմբերի 25-ը, այնուամենայնիվ, վարույթի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 2024 թվականի նոյեմբերի 22-ին, հետևաբար՝ բողոքի դատարան ներկայացնելու ամսաթիվն է 2024 թվականի նոյեմբերի 22-ը, սակայն նշյալ հանգամանքը բովանդակային առումով որևէ հետևանք չի առաջացնում), • Վարույթի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում նաև, որ բողոքին կից ներկայացված նյութերում չի ներկայացվել որևէ տվյալ առ այն, թե Բողոքաբերը երբ է ստացել հսկող դատախազի 2024 թվականի հոկտեմբերի 30-ի «Բողոքը քննության առնելու մասին» որոշումը: Վերոշարադրյալ փաստական հանգամանքները վերլուծելով սույն որոշմամբ մեջբերված իրավական նորմերի լույսի ներքո՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ չնայած այն հանգամանքին, որ Բողոքաբերը Դատարան ներկայացված բողոքում նշել է վերոնշյալ որոշումների ստացման ամսաթիվը, սակայն Բողոքաբերի կողմից նման նշում կատարելը դեռևս բավարար չէ որոշումների ստացման ամսաթիվը հավաստելու և ըստ այդմ, բողոքարկման համար օրենքով նախատեսված տասնհինգօրյա ժամկետի հաշվարկի սկիզբը պարզելու համար, քանի որ վարույթին ներգրավված անձանց կողմից փաստաթղթերի ստացման ժամկետը հավաստվում է վարույթի նյութերին կցված պատշաճ փաստաթղթով, ինչը խնդրո առարկա դեպքում բացակայում է: Հետևաբար՝ Դատարան ներկայացված բողոքում նշյալ փաստը հավաստող փաստաթղթի բացակայության պայմաններում Դատարանը զրկված է եղել վերոնշյալ վարութային ակտը Դատարան բողոքարկելու համար օրենքով նախատեսված տասնհինգօրյա ժամկետի պահպանման հանգամանքի գնահատման հնարավորությունից, ինչի արդյունքում էլ մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը հիմնավորված մերժվել է: 8.1. Սույն որոշման 8-րդ կետի լույսի ներքո Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Դատարանի հետևություններին առ այն, որ «Ինչպես բողոքում, այնպես էլ բողոքին կից նյութերով չի ներկայացվել որևէ տվյալ այն մասին, թե բողոքաբերի կողմից երբ է ստացվել իրավասու դատախազի որոշումը, որպիսի պայմաններում Դատարանը չի կարող գնահատել բողոքաբերի կողմից Օրենսգրքով նախատեսված տասնհինգօրյա ժամկետը պահպանած լինելու հանգամանքը»: 9. Անդրադառնալով Դատարանի փաստարկին առ այն, որ «Հարկ է նաև արձանագրել, որ չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 301-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված այն պահանջը, որ Օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարութային ակտերի բողոքարկման դեպքում՝ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը պետք է պարունակի հիմնավորում այն մասին, որ դատաքննության ընթացքում տվյալ ակտի վիճարկումն անհնար է լինելու կամ բողոքարկողին ակնհայտորեն զրկելու է իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից, որպիսի պայմաններում ներկայացված բողոքի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ ներկայացված բողոքում բացակայում են դատաքննության ընթացքում տվյալ ակտի վիճարկումն անհնար լինելու կամ բողոքարկողին իր իրավաչափ շահերը պաշտպանելուց զրկված լինելու մասին ակնհայտորեն էական և բովանդակային փաստարկներ: Դատարանն հարկ է համարում փաստել, որ դատաքննության ընթացքում տվյալ մինչդատական ակտի վիճարկումն անհնար լինելու հանգամանքը և անձի կողմից իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից զրկված լինելը պետք է դիտարկել միմյանցից անջատ և յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է, որպեսզի առկա լինի հիմնավորում` այն մասին, որ անձը դատաքննության փուլում ակնհայտորեն զրկված է լինելու իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից կամ որ դատաքննության ընթացքում տվյալ ակտի վիճարկումն անհնար է լինելու: (...)»՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ մինչդատական ակտի վիճարկման բողոք ներկայացնելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով չնախատեսված ակտերի բողոքարկման դեպքում բողոքին ներկայացվող պահանջի մաս է կազմում հիմնավորումն այն մասին, որ բողոքարկվող ակտը՝ ա) անհնար է վիճարկել դատաքննության ընթացքում կամ բ) տվյալ փուլում չբողոքարկելու արդյունքում բողոքարկողն ակնհայտորեն զրկվելու է իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից։ Այսինքն, բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվող որոշումը նախատեսված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, ապա դասարանի խնդիրն է պարզել, թե արդյոք բողոքը պարունակում է հիմնավորումներ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանգամանքների առկայության վերաբերյալ: Սույն դեպքում Դատարանն արձանագրել է, որ Բողոքաբերի կողմից ներկայացված բողոքում վերոնշյալ հիմնավորումները բացակայում են, սակայն վարույթի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դատարան ներկայացված բողոքում Բողոքաբերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանգամանքների առկայության վերաբերյալ ներկայացրել է հստակ և փաստարկված հիմնավորումներ։ Հետևաբար՝ այս մասով Դատարանի եզրահանգումը փաստարկված չէ։ 10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն օրենսգրքի 299-301-րդ հոդվածներով սահմանված որևէ պահանջ։ Քննարկման առարկա դեպքում, ինչպես փաստվել է սույն որոշման 8-րդ կետում, առկա է մինչդատական ակտը վիճարկելու բողոքի հիման վրա վարույթի հարուցումը մերժելու մեկ ինքնուրույն հիմք, իսկ սույն որոշման 9-րդ կետերում արված դատողությունները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ Դատարանի դատական ակտը բեկանելու համար այն պայմաններում, երբ, այնուամենայնիվ, առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածով սահմանված պահանջի խախտում: 11. Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ բողոքաբեր Արման Հակոբյանի բողոքի հիման վրա մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելով՝ Դատարանը թույլ չի տվել դատական սխալ՝ դատավարական օրենքի այնպիսի խախտում, որը հիմք կհանդիսանար վիճարկվող դատական ակտը բեկանելու համար: Այսինքն, Դատարանը կայացրել է հարցն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, որը բեկանելու կամ փոփոխելու իրավաչափ հիմքեր առկա չեն: Վերոգրյալի պայմաններում Վերաքննիչ դատարանն առարկայազուրկ է համարում Բողոքաբերի մյուս փաստարկներին (որոնք վերաբերում են բողոքի բովանդակային քննարկման արդյունքում կատարված հետևություններին) անդրադառնալը և դրանք գնահատման ենթարկելը, հետևաբար՝ առարկայազուրկ է նաև անդրադառնալ Վերաքննիչ դատարանի առջև բարձրացված այն հարցադրմանը, որը վերաբերում է բողոքի բովանդակային քննարկման արդյունքում բողոքաբերի կողմից ներկայացված բողոքի բավարարմանը։ Հետևաբար, Դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ, իսկ ներկայացված հատուկ վերանայման բողոքը՝ մերժել։ (...)»: Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. 9. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք «********************************************» ՓԲ և «***********************************» ԲԲ ընկերությունների ներկայացուցիչ Ա․Հակոբյանի հատուկ վերանայման բողոքը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը։ 10. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի համաձայն՝ «1․ Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք (...)»: ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի համաձայն՝ «1․ Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք (...)»: 11․ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, (…) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»: 11․1․ Դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի գործով նշել է, որ. «(…) Դիմումների, բողոքների կամ այլ գանգատների ներկայացման համար սահմանված ժամկետները, անկասկած, նպատակ ունեն ապահովել արդարադատության պատշաճ իրականացումը և համապատասխանությունը, մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքին։ Շահագրգիռ անձինք պետք է ակնկալեն, որ այդ կանոնները կկիրառվեն։ Սակայն, նման կանոնները կամ դրանց կիրառումը չպետք է խոչընդոտ հանդիսանան դատավարության մասնակիցների համար առկա պաշտպանության միջոցներից օգտվելիս (…)»: 12․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Դատական բողոքարկման ենթակա են նաև մինչդատական այն ակտերը, որոնց վիճարկումը դատաքննության ընթացքում անհնար է լինելու կամ բողոքարկողին ակնհայտորեն զրկելու է իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Սույն օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված մինչդատական ակտերի դեմ բողոքները կարող են ներկայացվել դատարան միայն իրավասու դատախազին բողոքարկելու և նրա կողմից բողոքի չբավարարման դեպքում (...)։ 3. Սույն օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված մինչդատական ակտերը դատարան կարող են բողոքարկվել տասնհինգօրյա ժամկետում: Այդ ժամկետի սկիզբն է` 1) իրավասու դատախազին ուղղված բողոքի մերժման որոշումը կամ բավարարումից տարբերվող պատասխանն ստանալու օրը. 2) բողոք ներկայացնելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետը լրանալու օրը, եթե բողոքի վերաբերյալ պատասխան չի ստացվել»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն՝ 1. Մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը պարունակում է՝ 1) իրավասու դատարանի անվանումը. 2) բողոքարկողի անունը, հայրանունը, ազգանունը, ունենալու դեպքում` կարգավիճակը. 3) բողոքը դատարան ներկայացնելու տարին, ամիսը, օրը. 4) առկայության դեպքում` վարույթի համարը. 5) բողոքարկվող վարութային ակտը. 6) բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման ընթացքը և արդյունքը. 7) սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարութային ակտերի բողոքարկման դեպքում` հիմնավորում այն մասին, որ դատաքննության ընթացքում տվյալ ակտի վիճարկումն անհնար է լինելու կամ բողոքարկողին ակնհայտորեն զրկելու է իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից. 8) բողոքի փաստարկները և պահանջը. 9) բողոքին կցվող նյութերի ցանկը։ 2. Բողոքին կցվում է բողոքի պատճենը բողոքարկվող ակտը կայացրած (կատարած)՝ վարույթի հանրային մասնակցին ուղարկած լինելը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ ձերբակալման իրավաչափության վիճարկման դեպքի, ինչպես նաև բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը): ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն օրենսգրքի 299-րդ և 300-րդ հոդվածներով սահմանված որևէ պահանջ, կամ երբ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը դատարանի սահմանած ժամկետում չի համապատասխանեցվել սույն օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված պահանջներին»։ 13. Վճռաբեկ դատարանը Նաիրա Գրիգորյանի վերաբերյալ գործով որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ օրենսդրի կողմից սահմանված ժամկետներն ինքնանպատակ չեն և ի սկզբանե միտված են հնարավորինս կարճ ժամկետում անձի իրավական պաշտպանության արդյունավետության ապահովմանը։ Վճռաբեկ դատարանը կարևոր է համարել նաև ընդգծել, որ ինքնին իրավական պաշտպանության արդյունավետության չափանիշը փոխկապակցված է նաև այդ պաշտպանությունը հայցողի կողմից սահմանված ժամկետների պահպանման հետ: 14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․ - Առաջին ատյանի դատարանը, մերժելով «******************************************» ՓԲ և «**********************» ԲԲ ընկերությունների ներկայացուցիչ Ա․Հակոբյանի բողոքի կապակցությամբ վարույթի հարուցումը, փաստել է, որ բողոքաբերի կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-301-րդ հոդվածներով սահմանված պահանջները, մասնավորապես՝ չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի այն պահանջը, համաձայն որի՝ նույն օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված մինչդատական ակտերը դատարան կարող են բողոքարկվել իրավասու դատախազին ուղղված բողոքի մերժման որոշումը կամ բավարարումից տարբերվող պատասխանն ստանալու օրվանից տասնհինգօրյա ժամկետում: Միաժամանակ, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ բողոքաբերի կողմից չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված պահանջը, մասնավորապես ներկայացված բողոքում բացակայում են դատաքննության ընթացքում մինչդատական ակտի վիճարկումն անհնար լինելու կամ բողոքարկողի՝ իր իրավաչափ շահերը պաշտպանելուց զրկված լինելու մասին էական և բովանդակային փաստարկներ: - Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ բողոքաբեր Ա․Հակոբյանն Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքում նշել է վիճարկվող որոշումների ստացման ամսաթիվը, սակայն գտել է, որ բողոքաբերի կողմից նման նշում կատարելը դեռևս բավարար չէ որոշումների ստացման ամսաթիվը հավաստելու և ըստ այդմ, բողոքարկման համար օրենքով նախատեսված տասնհինգօրյա ժամկետի հաշվարկի սկիզբը պարզելու համար, քանի որ վարույթին ներգրավված անձանց կողմից փաստաթղթերի ստացման ժամկետը հավաստվում է վարույթի նյութերին կցված պատշաճ փաստաթղթով, ինչը խնդրո առարկա դեպքում բացակայում է: Արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ Առաջին ատյանի դատարանը զրկված է եղել վարութային ակտը բողոքարկելու համար օրենքով սահմանված տասնհինգօրյա ժամկետի պահպանման հանգամանքը ճշտելու հնարավորությունից, ինչի արդյունքում էլ մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը հիմնավորված մերժվել է։ Միևնույն ժամանակ, անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի արձանագրմանն առ այն, որ բողոքաբերի կողմից չի պահպանվել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված պահանջը՝ Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանգամանքների առկայության վերաբերյալ բողոքաբեր Ա․Հակոբյանի կողմից ներկայացվել են հստակ և փաստարկված հիմնավորումներ, ուստի այս մասով Առաջին ատյանի դատարանի եզրահանգումը փաստարկված չէ: 15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը մերժվելու և Վերաքննիչ դատարանի կողմից այն անփոփոխ թողնվելու արդյունքում անհամաչափորեն սահմանափակվել են անձի՝ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքները։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բացի այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքում բողոքաբերը նշել է հսկող և վերադաս դատախազների որոշումներն իր կողմից ստանալու ամսաթիվը՝ վերջինս հատուկ վերանայման բողոքին կից Վերաքննիչ դատարան է ներկայացրել նաև դրանք ստանալու վերաբերյալ ծրարի պատճենը, որի վրա առկա գրառման համաձայն՝ բողոքաբեր Ա․Հակոբյանն այն ստացել է 2024 թվականի նոյեմբերի 7-ին։ Այսպես՝ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի՝ բողոքը ներկայացված է լինում դատարան ժամկետների պահպանմամբ, եթե այն բերվել է իրավասու դատախազին ուղղված բողոքի մերժման վերաբերյալ որոշումը կամ բավարարումից տարբերվող պատասխանն ստանալու օրվանից տասնհինգօրյա ժամկետում կամ բողոք ներկայացնելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետը լրանալու պահից նույն ժամկետում, եթե բողոքի վերաբերյալ պատասխան չի ստացվել: Հետևաբար, առաջնորդվելով քրեադատավարական հարաբերություններում ժամկետների հաշվարկման ընդհանուր կանոններով՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն վարույթով բողոքաբեր Ա․Հակոբյանի կողմից հսկող դատախազի բողոքի պատասխանն ստացվել է 2024 թվականի նոյեմբերի 7-ին և նույն թվականի նոյեմբերի 22-ին Առաջին ատյանի դատարան է ներկայացվել բողոք՝ հսկող դատախազի կողմից կայացված վարութային ակտն ստանալու պահից 15-օրյա ժամկետում։ Հետևաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն վարույթի նյութերում առկա չէ որևէ տվյալ որով հաստատվում է բողոքաբերի կողմից բողոքն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ բերված լինելու փաստը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պահպանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված ժամկետները։ 16․ Ինչ վերաբերում է սույն որոշման 4․2․-րդ կետում բողոքաբերի կողմից բարձրացված հարցին, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ հիշյալ հարցին անդրադառնալիս կատարել է իրավաչափ եզրահանգումներ, որոնք իրենց էության մեջ համընկնում են բողոքաբերի կողմից բերված փաստարկներին և, միևնույն ժամանակ, ընդունելի են նաև Վճռաբեկ դատարանի համար, ուստի սույն որոշմամբ հիշյալ հարցին լրացուցիչ անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է։ 17․ Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ «**********************************************************» ՓԲ և «*****************************» ԲԲ ընկերությունների ներկայացուցիչ Ա․Հակոբյանի բողոքի հիման վրա մինչդատական ակտի վիճարկման վարույթ չհարուցելով, իսկ Վերաքննիչ դատարանն այն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի պահանջների խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է վարույթի ելքի վրա, ինչը հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և վարույթը՝ մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցման հարցը լուծելու նպատակով ՀՀ հակակոռուպցիոն դատարան փոխանցելու համար։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Թիվ ՀԿԴ/0292/11/24 դատական վարույթով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 28-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունվարի 3-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: Նախագահող` Դ․ՎԵՔԻԼՅԱՆ Դատավորներ՝ Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆ Ա․ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ Ս․ՉԻՉՈՅԱՆ