Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ՀԿԴ/0863/07/25
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ՀԿԴ/0863/07/25
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 29.04.2026
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
10 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Քրեական օրենսգիրք
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Հոդված 15. Վարույթի հանրայնությունը
- Հոդված 192. Հանրային քրեական հետապնդման ժամկետները
- Հոդված 193. Հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու հիմքերը
- Հոդված 209. Քննչական գործողությունների կատարման հիմքերը
- Հոդված 291. Ապացուցողական գործողությունների կատարման դատական երաշխիքների շրջանակը
- Հոդված 362. Բողոքարկված դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմքերը
Որոշման տեքստը
դատարանի PDF-ից՝ ariognem-ի պահոցիցՀԿԴ/0863/07/25
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Վ.Սարգսյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Ս.Խաչատրյան
2026 թվականի ապրիլի 29-ին
քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն
հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ
դատարան),
նախագահությամբ՝
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն
դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2025 թվականի դեկտեմբերի
1-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2025 թվականի օգոստոսի 6-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ընտրական,
ինչպես նաև մասնավոր ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների
քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կ.Ղազարյանի
կողմից (այսուհետ նաև՝ քննիչ) ՀՀ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի
4-րդ կետով, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 2003 թվականի
ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին
քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 310-րդ հոդվածով
նախատեսված հանցագործությունների հատկանիշներով նախաձեռնվել է թիվ
[անընթեռնելի] քրեական վարույթը։
2. 2025 թվականի նոյեմբերի 12-ին քննիչի կողմից միջնորդություն է
ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի
դատարան)՝ բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փաստաթղթերի կամ
առարկաների առգրավման թույլտվություն ստանալու մասին:
3. Առաջին ատյանի դատարանի նույն օրվա որոշմամբ քննիչի միջնորդության
հիման վրա վարույթի հարուցումը մերժվել է։
4. ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով
վարչություն գործուղված ավագ դատախազ Ա.Ստեփանյանի հատուկ վերանայման
բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2025 թվականի
դեկտեմբերի 1-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է
անփոփոխ։
5. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ
Ա.Վարդապետյանը հատուկ վերանայման բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի
2026 թվականի հունվարի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել հատուկ
վերանայման բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
3
Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և
պահանջը․
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ
հիմնավորումներով․
6. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով
Առաջին ատյանի դատարանի 2025 թվականի նոյեմբերի 12-ի որոշումը, թույլ է տվել
դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի
խախտում, որն էական է, քանի որ ազդել է վարույթով ճիշտ որոշում կայացնելու վրա։
Բողոքաբերի պնդմամբ ստորադաս դատարանների փաստարկն առ այն, որ
ներկայացված միջնորդությամբ քննիչի կողմից պատշաճ կերպով չեն մատնանշվել
միջնորդվող ապացուցողական գործողության կատարման ժամկետները՝ դրանք
պայմանավորելով իրավական օգնություն ցուցաբերելու միջնորդությունը կատարող
իրավասու մարմնին այն հասանելի դառնալու ժամանակահատվածով,
հիմնավորված չէ, քանի որ միջնորդության մեջ այդ կապակցությամբ քննիչի կողմից
մատնանշվել է կոնկրետ ժամկետ։ Բողոքաբերի պնդմամբ քննիչի համար
կանխատեսելի չի կարող լինել, թե իրավական օգնություն ցուցաբերելու
միջնորդությունը և միջնորդությունը բավարարվելու դեպքում՝ Դատարանի որոշումը
ստույգ, երբ կարող է հասանելի լինել օտարերկրյա պետության իրավասու մարմնին
և ինչ ժամանակահատվածում այն հնարավոր կլինի կատարել։
7. Անդրադառնալով դատարանի փաստարկին առ այն, որ վարույթն
իրականացնող մարմնի՝ ապացուցողական գործողություն կատարելու
թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդության մեջ գործողության
կատարման ժամկետ նախատեսելը նախևառաջ պայմանավորված է ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածով սահմանված հանրային քրեական
հետապնդման ժամկետներից դուրս քրեական վարույթով ապացուցողական
գործողություն կատարելու հնարավորությունը բացառելու հանգամանքով,
բողոքաբերը գտել է, որ դրանով անտեսվել են քրեադատավարական օրենսդրության
վերաբերելի կարգավորումները։ Ըստ բողոքաբերի՝ սույն վարույթի փաստական
հանգամանքների պարագայում ակնհայտ է, որ առանց քրեական վարույթով
իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային հարցման պատասխանը
4
ստանալու՝ հնարավոր չէ լուծել մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը
շարունակելու կամ այն դադարեցնելու հարցը։ Այս կապակցությամբ բողոքաբերը
նշել է, որ Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափորեն եզրահանգել է, որ վերը
նշվածն Առաջին ատյանի դատարանի կողմից ներկայացվել է որպես կայացված
որոշման լրացուցիչ հիմնավորում, և որ դրա վերաբերյալ Վերաքննիչ դատարանի
անհամաձայնությունը չի կարող դիտարկվել որպես դատական ակտի բեկանմանը
հանգեցնող դատական սխալ։ Բողոքաբերի պնդմամբ Վերաքննիչ դատարանը
խուսափել է ստորադաս դատարանի ոչ իրավաչափ հետևությանը պատշաճ
գնահատական տալուց և որպես հետևանք՝ այդ կապակցությամբ վիճարկվող
դատական ակտի իրավաչափությանն անդրադառնալուց։
8. Ամփոփելով բողոքում կատարված վերլուծությունները՝ բողոքաբերը գտել է,
որ թիվ [անընթեռնելի] քրեական վարույթով քննիչն Առաջին ատյանի դատարան է
ներկայացրել քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված վերաբերելի
պահանջներին համապատասխանող միջնորդություն։
Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական
օրենքի էական խախտում և միևնույն ժամանակ, վիճարկվող դատական ակտը չի
համապատասխանում դատական ակտի պատճառաբանվածության
հիմնավորվածության՝ օրենքով սահմանված չափանիշներին, քանի որ Վերաքննիչ
դատարանն իր դատական ակտը պատշաճ չի պատճառաբանել։
ու
9. Արդյունքում, բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել
Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը, և բեկանված
մասով կայացնել դրան փոխարինող դատական ակտ:
Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի քննության համար էական
նշանակություն ունեցող փաստական հանգամանքները․
10. «Բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փաստաթղթերի կամ
առարկաների առգրավման թույլտվություն ստանալու մասին» քննիչի միջնորդության
եզրափակիչ մասի համաձայն՝ «1) Թիվ [անընթեռնելի] քրեական վարույթով
միջնորդություն հարուցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ թույլատրելու
[անընթեռնելի] իրավասու
5
մարմիններին հասցեագրված իրավական օգնություն ցուցաբերելու միջնորդությունը
կատարող մարմնի միջոցով [անընթեռնելի] տարածքում կատարել առգրավում՝ սույն միջնորդությունը
բավարարվելու դեպքում դատարանի որոշումն այն կատարող մարմնին հասանելի
դառնալուց հետո հնարավոր սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան վեց ամսվա
ընթացքում առգրավել (վերցնել) վարույթի համար նշանակություն ունեցող՝
իրավական օգնություն ցուցաբերելու միջնորդությամբ հայցված բանկային և
հարակից գաղտնիք հանդիսացող տեղեկությունները պարունակող փաստաթղթերը
կամ դրանց պատճենները, մասնավորապես. (…)»:
11. Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի նոյեմբերի 12-ի որոշման
համաձայն՝ «(…) Ուսումնասիրելով ապացուցողական գործողություն կատարելու
թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը՝ Դատարանն
արձանագրում է, որ ներկայացված միջնորդությամբ Քննիչի կողմից պատշաճ
կերպով չեն մատնանշվել միջնորդվող ապացուցողական գործողության կատարման
ժամկետները՝ դրանք պայմանավորելով իրավական օգնություն ցուցաբերելու
միջնորդությունը կատարող իրավասու մարմնին այն հասանելի դառնալու
ժամանակահատվածով։ Մասնավորապես, որպես ապացուցողական գործողության
կատարման ժամանակահատված, Քննիչի կողմից նշվել է հետևյալը. «դատարանի
որոշումն այն կատարող մարմնին հասանելի դառնալուց հետո հնարավոր սեղմ
ժամկետում, սակայն ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում»:
Դատարանի գնահատմամբ, սակայն, վարույթն իրականացնող մարմնի՝
ապացուցողական գործողություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ
միջնորդությանը ներկայացվող վերը նշված պայմանի պահպանումը՝ նախ և առաջ
պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածով
սահմանված հանրային քրեական հետապնդման ժամկետներից դուրս քրեական
վարույթով ապացուցողական գործողություն կատարելու հնարավորությունը
բացառելու հանգամանքով: Հակառակ մեկնաբանման պարագայում կարող է
ստեղծվել մի իրավիճակ, երբ շարունակվի անձի (կամ իրավաբանական անձի)
1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 21:
6
վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվության հավաքագրումն
այն դեպքում, երբ արդեն իսկ լրացել են հանրային քրեական հետապնդման
ժամկետները: Այլ կերպ ասած՝ Դատարանը գտնում է, որ ցանկացած
ապացուցողական գործողության կատարումը պետք է սահմանափակված լինի
որոշակի ժամկետով, քանզի դրա կատարման անորոշ ժամկետ սահմանելու
արդյունքում կարող են խախտվել անձի սահմանադրական իրավունքները։
Վերոշարադրյալի համատեքստում Դատարանն արձանագրում է, որ
անհրաժեշտ է հստակեցնել այն ժամանակային միջակայքը, որի ընթացքում կարող
է հավաքագրվել բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունը:
Այսպիսով, Դատարանը գտնում է, որ ապացուցողական գործողություն
կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդության կապակցությամբ
վարույթի հարուցումը ենթակա է մերժման: Միևնույն ժամանակ, Դատարանն
արձանագրում է, որ վարույթի հարուցման մերժումը խոչընդոտ չէ նոր
միջնորդություն ներկայացնելու համար: (…)»:2
12. Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ
թողնելու մասին 2025 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ արձանագրել է. «(…)
Վերը նշված քրեադատավարական նորմերի լույսի ներքո ուսումնասիրելով հատուկ
վերանայման վերաքննիչ բողոքի հիմքերն ու փաստարկները և ստացված նյութերը՝
Վերաքննիչ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում բողոքաբերի այն
պնդմանը, որ Դատարան ներկայացված միջնորդությամբ քննիչի կողմից
ապացուցողական գործողության կատարման համար մատնանշվել է կոնկրետ
ժամկետ:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ներկայացված միջնորդությամբ
ապացուցողական գործողության կատարման կոնկրետ ժամկետ մատնանշված
լինելու վերաբերյալ բողոքաբերի պնդումն անհիմն է, քանի որ ապացուցողական
գործողության կատարման համար հայցվող 6-ամսյա ժամկետի սկիզբը քննիչը
պայմանավորել է այլ հանգամանքով, մասնավորապես՝ միջազգային իրավական
օգնության շրջանակներում դատարանի որոշումը [անընթեռնելի] և [անընթեռնելի]
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 171-174։
7
[անընթեռնելի] դառնալով:
իրավասու մարմիններին հասանելի
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն դեպքում ապացուցողական
գործողության կատարման որոշակի ժամկետ Դատարանին չի ներկայացվել, քանի
որ դրա կատարումը պայմանավորվել է այլ հանգամանքներով, որի պայմաններում
վարույթն իրականացնող մարմինը լայն հայեցողություն կստանա ապացուցողական
գործողության կատարման ժամկետները տնօրինելու հարցում, իսկ Դատարանը
կզրկվի անձի իրավունքների սահմանափակման ժամանակային համաչափությունը
գնահատելու հնարավորությունից։
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարան ներկայացված
միջնորդությամբ քննիչն ապացուցողական գործողությունների կատարման
հնարավորությունը պայմանավորել է Դատարանի որոշումը թարգմանելու և ՀՀ
գլխավոր դատախազության միջոցով [անընթեռնելի] ուղարկելու անհրաժեշտությամբ։
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն դեպքում ապացուցողական
գործողությունների կատարման ժամկետների որոշակիությունն ապահովելու
անհրաժեշտությամբ պայմանավորված՝ քննիչը դրա ժամկետի մեջ կարող էր
ներառել նաև Դատարանի որոշումը թարգմանելու և այն իրավական օգնության
շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության միջոցով [անընթեռնելի] իրավասու մարմիններին
ուղարկելու հնարավոր ժամկետները և ապացուցողական գործողության կատարման
ժամկետներ հայցեր նշված ընդհանուր ժամկետների հաշվառմամբ։
Վերը նշված դեպքում, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, կբացառվի
օրենքով պաշտպանվող բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններն
անորոշ ժամկետում ստանալու հնարավորությունը' ապահովելով նաև հանրային և
մասնավոր շահերի արդար և արդյունավետ հավասարակշռություն:
Վերաքննիչ դատարանի համար անընդունելի է նաև բողոքաբերի հաջորդ
հիմնավորումը, համաձայն որի՝ բանկային և հարակից գաղտնիք հանդիսացող
տեղեկություններ պարունակող փաստաթղթեր առգրավելու վերաբերյալ նույնական
(դատարանի համապատասխան որոշումը արտերկրի իրավասու մարմնին
8
հասանելի դառնալուց հետո հնարավոր սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան վեց
ամսվա ընթացքում) ժամկետային նշումով միջնորդությունները
հակակոռուպցիոն դատարանի կողմից նախկինում բավարարվել են։
<<
Այս առումով Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերը նշված պնդումը
կատարելիս բողոքաբերի կողմից չի մատնանշվել դատարանի կոնկրետ որոշումներ
և դրանց՝ սույն դեպքին նույնական լինելու վերաբերյալ հիմնավորումներ, սակայն,
այդուհանդերձ, անգամ ներկայացվելու դեպքում, դրանք չեն կարող հիմք
հանդիսանալ սույն դատական ակտն անօրինական դիտարկելու համար, հաշվի
առնելով, որ դատարանի դիրքորոշումները դատական պրակտիկայի և իրավունքի
զարգացմանը զուգընթաց կարող են որոշակի փոփոխությունների ենթարկվել, որը
չի կարող դիտարկվել՝ որպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ
հոդվածով նախատեսված սկզբունքների խախտում:
Վերը նշվածով հանդերձ՝ Վերաքննիչ դատարանն իր անհամաձայնությունն է
հայտնում նաև Առաջին ատյանի դատարանի այն հիմնավորումներին, որ
«Դատարանի գնահատմամբ, սակայն, վարույթն իրականացնող մարմնի՝
ապացուցողական գործողություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ
միջնորդությանը ներկայացվող վերը նշված պայմանի պահպանումը՝ նախ և առաջ
պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածով
սահմանված հանրային քրեական հետապնդման ժամկետներից դուրս քրեական
վարույթով ապացուցողական գործողություն կատարելու հնարավորությունը
բացառելու հանգամանքով»:
Այս առումով Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի
դատարանը քննիչի միջնորդությունը պետք է քննարկի դրա հիմնավորումների և
գործող իրավակարգավորումների համապատասխանության սահմաններում, ինչը
ենթադրում է նաև անձի՝ օրենքով պաշտպանվող իրավունքներին և
ազատություններին անհարկի միջամտությունները բացառելու հնարավորություն:
Վերաքննիչ դատարանի վերը նշված անհամաձայնությունը պայմանավորված
է նաև այն հանգամանքով, որ քրեական վարույթով առանց իրավական օգնություն
ցույց տալու մասին միջազգային հարցման պատասխանը ստանալու, մեղադրյալի
նկատմամբ քրեական հետապնդումը շարունակելու կամ այն դադարեցնելու հարցը
9
լուծելու անհնարինության դեպքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-
րդ հոդվածը նախատեսում է հանրային քրեական հետապնդման ժամկետը
կասեցնելու հնարավորություններ, ինչը բավարար է Առաջին ատյանի դատարանի
համար, որպեսզի սույն միջնորդությունը քննարկի այն կանխավարկածով, որ
վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական հետապնդման օրենքով
նախատեսված ժամկետները պահպանվելու են:
Վերաքննիչ դատարանի կարծիքով, Առաջին ատյանի դատարանը, գտնելով,
որ բավարար հիմքեր կան վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը
բավարարելու և ապացուցողական գործողությունների կատարումը թույլատրելու
համար, իրավասու չէ նաև երաշխավորելու, որ Դատարանի իրավաչափ
որոշումների հիման վրա կատարվող գործողությունների արդյունքում անձի
իրավունքների և ազատությունների անհամաչափ միջամտություններ տեղի չեն
ունենա, հաշվի առնելով նաև ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված այն պահանջը,
որ պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար
անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար
լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով:
Այդուհանդերձ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերը նշվածն Առաջին
ատյանի դատարանի կողմից ներկայացվել է որպես կայացված որոշման լրացուցիչ
հիմնավորում և դրա վերաբերյալ Վերաքննիչ դատարանի անհամաձայնությունը չի
կարող դիտարկվել որպես դատական ակտի բեկանմանը հանգեցնող դատական
սխալ։
Հաշվի առնելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ
բողոքաբերի կողմից չի բարձրացվել սույն վարույթի առարկային վերաբերելի որևէ
այնպիսի ծանրակշիռ փաստարկ, ինչը կարող է հիմք ծառայել՝ եզրահանգելու, որ
Առաջին ատյանի դատարանի կողմից տվյալ դեպքում թույլ է տրվել դատական
սկտի բեկանմանը կամ փոփոխմանը հանգեցնող դատական սխալ՝ հետևաբար
դատախազ [անընթեռնելի] կողմից ներկայացված հատուկ վերանայման
10
վերաքննիչ բողոքը պետք է մերժել, իսկ Հակակոռուպցիոն դատարանի վիճարկվող
որոշումը՝ թողնել անփոփոխ: (…)»:3
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը
հետևյալն է․ իրավաչա՞փ են արդյոք ապացուցողական գործողության կատարման
ժամկետի պատշաճ նշում կատարած չլինելու պատճառաբանությամբ «Բանկային
կամ հարակից գաղտնիք պարունակող փաստաթղթերի կամ առարկաների
առգրավման թույլտվություն ստանալու մասին» քննիչի միջնորդության հիման վրա
վարույթի հարուցումը մերժելու մասին ստորադաս դատարանների
հետևությունները։
14. ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն՝
«1. Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու
բարի համբավի անձեռնմխելիության իրավունք։
2. Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է
սահմանափակվել միայն օրենքով պետական անվտանգության, երկրի
տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ
բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ
այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության
նպատակով»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի համաձայն՝
«1. Վարույթի իրականացումը հանրային գործունեություն է, որի ընթացքում և
արդյունքում ապահովվում է հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված
պաշտպանությունը:
(...)
4. Վարույթի հանրայնությունն ապահովելիս անձի իրավունքների կամ
ազատությունների սահմանափակումը պետք է համաչափ լինի հակակշիռ
հանրային շահերի պաշտպանության նպատակին:
(...)»:
3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 24-39։
11
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի 4-րդ մասի
համաձայն՝
«4.Բացառապես դատարանի որոշման հիման վրա են կատարվում՝
(...)
5) բժշկական, նոտարական, բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող
փաստաթղթերի և առարկաների առգրավումը.
(...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 291-րդ հոդվածի համաձայն՝
«1. Սույն օրենսգրքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի
շրջանակներում դատարանը քննում է՝
1) սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որևէ քննչական
գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդությունը․
(...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի համաձայն՝
«1. Ապացուցողական գործողություն կատարելու, ինչպես նաև գաղտնի
քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթը հարուցվում է քննիչի
միջնորդության հիման վրա:
2. Քննիչի միջնորդությունը պարունակում է՝
1) իրավասու դատարանի անվանումը.
2) քննիչի անունը, ազգանունը և պաշտոնը.
3) միջնորդությունը դատարան ներկայացնելու տարին, ամիսը, օրը, ժամը և
րոպեն.
4) վարույթի համարը.
5) այն անձի վերաբերելի տվյալները, որի սահմանադրական իրավունքը
միջնորդվում է սահմանափակել.
6) միջնորդվող ապացուցողական գործողությունը, ինչպես նաև դրա
կատարման վերաբերելի պայմանները, այդ թվում՝ ժամկետները.
7) միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքը.
12
8) գաղտնի քննչական գործողության ժամկետի երկարաձգման միջնորդության
դեպքում՝ գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված
արդյունքը.
9) այն փաստարկները, որոնք հիմնավորում են անձի սահմանադրական
իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը և համաչափությունը, այդ
թվում՝ միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքն այլ
եղանակով ստանալու ողջամիտ անհնարինությունը.
10) միջնորդությանը կցվող նյութերի ցանկը:
(...)
11. Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն
հոդվածի 2-8-րդ մասերով սահմանված որևէ պայման: Վարույթի հարուցման
մերժումը խոչընդոտ չէ նոր միջնորդություն ներկայացնելու համար»:
15. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացուցողական գործողություն
կատարելու, ինչպես նաև գաղտնի քննչական գործողության կատարման ժամկետը
երկարաձգելու վարույթի հարուցման համար ներկայացվող պահանջներին, Գևորգ
Գեժոյանի վերաբերյալ գործով արձանագրել է, որ ՀՀ քրեական դատավարության
օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների համակարգային
վերլուծությունը թույլ է տալիս դրանք բաժանել երկու խմբի՝
1) միջնորդությանը ներկայացվող ձևական պահանջներ, որոնք սահմանված են
քննարկվող հոդվածի 2-րդ մասի 1-6-րդ, 10-րդ կետերով, և ներառում են
միջնորդություն հարուցած անձի, միջնորդությունը քննող դատարանի և
միջնորդության տեխնիկական վավերապայմանների վերաբերյալ տվյալներ․
2) միջնորդությանը ներկայացվող բովանդակային պահանջներ, որոնք
սահմանված են նույն հոդվածի 7-9-րդ կետերով։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերոշարադրյալ
քրեադատավարական նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրն
ապացուցողական գործողությունների կատարման երաշխիքների շրջանակում
նախատեսել է դատարանի կողմից միջնորդության քննության երկու տարբեր փուլեր,
որոնցից յուրաքանչյուրն ունի իր խնդիրները։ Այդ փուլերից առաջինը ենթադրում է
քննիչի կողմից ներկայացված միջնորդության՝ քրեադատավարական օրենքով
13
սահմանված պահանջներին զուտ ձևական առումով համապատասխանության
ստուգում։ Այս փուլի նախատեսումը նպատակ ունի ապահովելու որոշակի զտման
մեխանիզմ և բացառելու օրենքով նախատեսված պարտադիր պայմաններին
չհամապատասխանող և օրենքով նախատեսված ամբողջական տվյալները
չպարունակող միջնորդությունների ըստ էության քննությունը դատարանի կողմից,
որն արդեն քննարկվող փուլերից երկրորդի խնդիրն է։ Այլ կերպ՝ այս փուլում
միջնորդությանը ներկայացվող թե ձևական և թե բովանդակային պահանջների
պահպանված լինելը պետք է քննարկվի համապատասխան վավերապայմանների և
միջնորդության մեջ անհրաժեշտ բովանդակային տվյալների զուտ առկայության
տեսանկյունից։ Եվ միայն երկրորդ կամ հարուցված վարույթի փուլում միջնորդության
բովանդակային քննարկման արդյունքում դատարանն այն ըստ էության
բավարարելու կամ մերժելու մասին որոշում պետք է կայացնի։ Հետևաբար, ՀՀ
քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 7-9-րդ կետերով
սահմանված պահանջների` բովանդակային տեսանկյունից քննարկումը պետք է
կատարվի ոչ թե քննիչի միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցման
հարցի լուծման փուլի, այլ արդեն իսկ հարուցված վարույթի շրջանակներում
ներկայացված միջնորդության հիմնավորվածության քննարկման շրջանակներում*:
16. Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ միջնորդության տեխնիկական
վավերապայմանների վերաբերյալ տվյալները քննիչի կողմից պահպանված լինելու
հարցի լուծումը պետք է պայմանավորվի և հաշվի առնվի կոնկրետ քրեական
վարույթի առանձնահատկություններով։ Յուրաքանչյուր դեպքում դատարանները
պետք է հաշվի առնեն քրեական վարույթի կոնկրետ հանգամանքները՝ միջնորդվող
ապացուցողական գործողության տեսակը, քրեական վարույթի քննության փուլը, այն
տվյալները, որոնք ակնկալվում է ստանալ միջնորդվող ապացուցողական
գործողության կատարման արդյունքում, ինչպես նաև այդ գործողության
կատարման, սույն դեպքում տվյալների՝ գործնականում ստացման եղանակը, այդ
թվում՝ նման տվյալների ստացման ժամկետը:
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գևորգ Գեժոյանի վերաբերյալ թիվ ԵԴ/0206/09/22 գործով 2023
թվականի սեպտեմբերի 14-ի որոշման 12-12.1-րդ կետերը։
14
17. Սույն գործի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Նախաքննության մարմինը 2025 թվականի նոյեմբերի 12-ին միջնորդություն է
ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ խնդրելով «Թույլատրել [անընթեռնելի]
[անընթեռնելի] իրավասու մարմինների
հասցեագրված իրավական օգնություն ցուցաբերելու միջնորդությունը կատարող
մարմնի միջոցով [անընթեռնելի]
տարածքում կատարել առգրավում՝ սույն միջնորդությունը բավարարվելու դեպքում
դատարանի որոշումն այն կատարող մարմնին հասանելի դառնալուց հետո
հնարավոր սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում
(Առգրավում կատարելու հիշյալ ժամկետը նախանշելիս հաշվի են առնվել
իրավական օգնություն ցուցաբերելու միջնորդության կոմունիկացման հետ կապված
հարցերը, միջնորդությամբ հայցվող տեղեկատվության, փաստաթղթերի
մեծածավալությունը, բազմազանությունը)»: 5
- Առաջին ատյանի դատարանը «Ապացուցողական գործողությունը կատարելու
թույլտվություն ստանալու միջնորդության հիման վրա վարույթի հարուցումը մերժելու
մասին» 2025 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ արձանագրել է, որ քննիչի կողմից
պատշաճ կերպով չեն մատնանշվել միջնորդվող ապացուցողական գործողության
կատարման ժամկետները՝ դրանք պայմանավորելով իրավական օգնություն
ցուցաբերելու միջնորդությունը կատարող իրավասու մարմնին այն հասանելի
դառնալու ժամանակահատվածով։ Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ
անհրաժեշտ է հստակեցնել այն ժամանակային միջակայքը, որի ընթացքում կարող է
հավաքագրվել բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունը։ Առաջին ատյանի
դատարան գնահատմամբ՝ ապացուցողական գործողություն կատարելու
թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությանը ներկայացվող վերը նշված
պայմանի պահպանումը՝ նախ և առաջ պայմանավորված է ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածով սահմանված հանրային քրեական
5 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
15
հետապնդման ժամկետներից դուրս քրեական վարույթով ապացուցողական
գործողություն կատարելու հնարավորությունը բացառելու հանգամանքով:
- Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ
թողնելով, նշել է, որ սույն դեպքում քննիչի կողմից ապացուցողական գործողության
կատարման որոշակի ժամկետ դատարանին չի ներկայացվել, քանի որ դրա
կատարումը պայմանավորվել է այլ հանգամանքներով, որի պայմաններում վարույթն
իրականացնող մարմինը լայն հայեցողություն կստանա ապացուցողական
գործողության կատարման ժամկետները տնօրինելու հարցում, իսկ դատարանը
կզրկվի անձի իրավունքների սահմանափակման ժամանակային համաչափությունը
գնահատելու հնարավորությունից։ Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլնի,
արձանագրել է, որ ապացուցողական գործողությունների կատարման ժամկետների
որոշակիությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ քննիչը դրա
ժամկետի մեջ կարող էր ներառել նաև դատարանի որոշումը թարգմանելու և այն
իրավական օգնության շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության միջոցով
[Կնիք]
իրավասու
մարմիններին ուղարկելու հնարավոր ժամկետները, և ապացուցողական
գործողության կատարման ժամկետներ հայցեր նշված ընդհանուր ժամկետների
հաշվառմամբ։
Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն իր անհամաձայնությունն է
հայտնել նաև Առաջին ատյանի դատարանի հիմնավորմանն առ այն, որ
միջնորդությամբ նախատեսված ապացուցողական գործողության կատարման
ժամկետի նշումը նախևառաջ պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության
օրենսգրքի 192-րդ հոդվածով սահմանված հանրային քրեական հետապնդման
ժամկետներից դուրս քրեական վարույթով ապացուցողական գործողություն
կատարելու հնարավորությունը բացառելու հանգամանքով։ Վերաքննիչ դատարանը
նշել է, որ քրեական վարույթով առանց իրավական օգնություն ցույց տալու մասին
միջազգային հարցման պատասխանը ստանալու, մեղադրյալի նկատմամբ քրեական
հետապնդումը շարունակելու կամ այն դադարեցնելու հարցը լուծելու
6 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։
16
անհնարինության դեպքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ
հոդվածը նախատեսում է հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու
հնարավորություններ, ինչը բավարար է Առաջին ատյանի դատարանի համար,
որպեսզի սույն միջնորդությունը քննարկի այն կանխավարկածով, որ վարույթն
իրականացնող մարմնի կողմից քրեական հետապնդման օրենքով նախատեսված
ժամկետները պահպանվելու են։
18. Սույն որոշման 14-րդ կետում վկայակոչված իրավադրույթների լույսի ներքո
գնահատելով նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ
դատարանը, վերահաստատելով Գևորգ Գեժոյանի գործով արտահայտած
իրավական դիրքորոշումները, իր անհամաձայնությունն է հայտնում ստորադաս
դատարանների այն հետևությանը, որ քննիչի կողմից կոնկրետ սույն դեպքում չի
ներկայացվել միջնորդվող ապացուցողական գործողության կատարման ժամկետը:
Առաջին ատյանի դատարանը՝ միջնորդվող ապացուցողական գործողության
կատարման ժամկետները պատշաճ կերպով մատնանշված չլինելու
պատճառաբանությամբ «Բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող
փաստաթղթերի կամ առարկաների առգրավման թույլտվություն ստանալու մասին»
միջնորդության հիման վրա վարույթի հարուցումը մերժելով, իսկ Վերաքննիչ
դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ
թողնելով, անտեսել են այն հանգամանքը, որ ներկայացված միջնորդության
կապակցությամբ վարույթի հարուցման հարցի լուծման փուլում դատարանը պետք է
գնահատի միջնորդության՝ բացառապես ձևական առումով ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված
պահանջներին համապատասխանությունը, և եթե միջնորդության մեջ ձևական
առումով ներկայացվել է՝ տվյալ դեպքում, ապացուցողական գործողության
կատարման ժամկետի վերաբերյալ հնարավոր տվյալ, դատարանը պետք է կայացնի
քննիչի միջնորդության կապակցությամբ վարույթ հարուցելու մասին որոշում, եթե,
իհարկե, պահպանված են վարույթի հարուցման համար օրենքով նախատեսված
մյուս բոլոր վավերապայմանները։
7 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:
17
19. Այսպես, նախաքննության մարմինը, որպես ապացուցողական
գործողության կատարման վերաբերելի տվյալ՝ ժամկետ, նշել է «(...) դատարանի
որոշումն այն կատարող մարմնին հասանելի դառնալուց հետո հնարավոր սեղմ
ժամկետում, սակայն ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում (…)», որը միջնորդության
մեջ անհրաժեշտ բովանդակային տվյալների զուտ առկայության տեսանկյունից՝
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ապացուցողական գործողություն կատարելու
միջնորդության հիման վրա վարույթ հարուցելու համար բավարար էր՝ ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված
պայմանը պահպանված համարելու համար։ Վճռաբեկ դատարանի նման
հետևությունը պայմանավորված է նաև տվյալ վարույթի
առանձնահատկություններով, մասնավորապես, նրանով, որ խնդրո առարկա
միջնորդությունը ներկայացվել է իրավական օգնության շրջանակներում, և տվյալ
դեպքում առգրավման ժամկետի և/կամ ժամկետային միջակայքի առավել հստակ
նշումն այլ կերպ, քան քննիչի կողմից ներկայացված միջնորդությամբ է նշված`
հնարավոր չէ, քանի որ նման վարույթներով, երբ առկա է քննիչի կամքից անկախ
հանգամանքներում կատարվող լրացուցիչ գործողություններ, ինչպիսիք են քրեական
վարույթով իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային հարցման
պատասխանը ստանալը և դրանից բխող իրավասու մարմինների
գործողությունները, այդ ժամկետների ստույգ նշումն, ըստ էության, ողջամիտ և
ստույգ լինել չի կարող։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննիչի կողմից պատշաճ ներկայացվել է
միջնորդվող ապացուցողական գործողության կատարման ժամկետը, որը տվյալ
դեպքում թեկուզև բացառապես ձևական առումով, այնուհանդերձ վարույթն
իրականացնող մարմնի կողմից պահպանվել է միջնորդության բովանդակությանն
ուղղված օրենքով նախատեսված պայմանը, այն է՝ միջնորդվող ապացուցողական
գործողության կատարման ժամկետը:
20. Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ
դատարանի հետևությանն առ այն, որ սույն դեպքում քննիչի կողմից
ապացուցողական գործողության կատարման որոշակի ժամկետ դատարանին
18
չներկայացնելով վարույթն իրականացնող մարմինը լայն հայեցողություն կստանա
ապացուցողական գործողության կատարման ժամկետները տնօրինելու հարցում,
իսկ դատարանը կզրկվի անձի իրավունքների սահմանափակման ժամանակային
համաչափությունը գնահատելու հնարավորությունից։ Այս կապակցությամբ,
Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ընդգծել այն հանգամանքը, որ
միջնորդությամբ նախատեսվող այդ ժամկետները չեն վերաբերում անձի
իրավունքի սահմանափակման ժամանակահատվածին, այլ այն պարզապես
մատնանշում է քննչական գործողության կատարման ժամկետը։ Այլ կերպ՝ նշված
ժամկետները չեն ենթադրում անձի անձնական կյանքի իրավունքի ինտենսիվ
սահմանափակում, քանի որ դա բացառապես ընթացակարգային ժամկետ է՝
նախատեսված վարույթն իրականացնող մարմնի գործողությունների կատարման
համար։ Հակառակ պարագայում՝ վարույթի հարուցման փուլում ժամկետի
վերաբերյալ ստորադաս դատարանների նման դիրքորոշումները կարող է և
արդարացված լինեին, քանի որ անձի իրավունքների սահմանափակման
ժամանակահատվածը չի կարող կոնկրետացված և հստակ չլինել, բայց և այնպես այդ
պարագայում ևս առավել ողջամիտ է, որ այն քննարկման առարկա դարձվեր
միջնորդության ըստ էության քննարկման փուլում և ոչ թե վարույթի հարուցման
փուլում։ Նշվածը նաև համապատասխանում է Եվրոպական դատարանի
նախադեպային իրավունքով ձևավորված համաչափության թեստին, քանի որ
«արդյո՞ք թույլտվության շրջանակը ողջամտորեն սահմանափակ էր»
արտահայտությունը վերաբերում է միջամտող գործողության կատարման
տևողությանը:8
21. Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն հետևությանը, որ այդ
ժամկետները նախևառաջ պայմանավորված են ՀՀ քրեական դատավարության
օրենսգրքի 192-րդ հոդվածով նախատեսված քրեական հետապնդման ժամկետների
հետ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նկատել, որ այդ կապակցությամբ
Վերաքննիչ դատարանն իրավաչափորեն անդրադարձ է կատարել խնդրո առարկա
8 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ BRD -- Groupe société générale S.A. v. Romania
գործով 2025 թվականի մարտի 18-ի վճիռը, գանգատ թիվ 38798/1։
19
հետևությանը և իր անհամաձայնությունն է հայտնել՝ փաստելով, որ քրեական
վարույթով առանց իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային հարցման
պատասխանը ստանալու, մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը
շարունակելու կամ այն դադարեցնելու հարցը լուծելու անհնարինության դեպքում, ՀՀ
քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածը նախատեսում է հանրային
քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու հնարավորություն, ինչը բավարար է
ստորադաս դատարանի համար, որպեսզի սույն միջնորդությունը քննարկի այն
կանխավարկածով, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական
հետապնդման օրենքով նախատեսված ժամկետները պահպանվելու են։
Վերոգրյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ
ապացուցողական գործողության կատարման թույլտվության վերաբերյալ վարույթի
շրջանակներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածով
նախատեսված՝ քրեական հետապնդման ժամկետները վարույթն իրականացնող
մարմնի կողմից պահպանված լինելու վերաբերյալ հարցը դուրս է դատարանի
գնահատման ենթակա՝ միջնորդության առարկայի շրջանակից, հատկապես
միջնորդության հիման վրա վարույթի հարուցման փուլում։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների
հետևությունն առ այն, որ քննիչի կողմից ներկայացված միջնորդությամբ չեն
պահպանվել ապացուցողական գործողություն կատարելու վարույթ հարուցելու
պայմանները՝ իրավաչափ և հիմնավոր չէ ու չի բխում առկա
իրավակարգավորումների էությունից։
22. Ամփոփելով վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ
սույն գործով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ
Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ
թողնելով, թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության
օրենսգրքի 292-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ
հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով
նախատեսված հանրայնության սկզբունքի խախտման, ինչն ազդել է վարույթի ելքի
վրա, հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի
20
համաձայն` հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և
վարույթը ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության փոխանցելու համար:9
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին
ատյանի դատարանը նախաքննության մարմնի միջնորդության կապակցությամբ
պետք է հանգի համապատասխան հետևության՝ հիմք ընդունելով, սույն որոշմամբ
արտահայտած իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության
Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի
Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-
րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի` 2025 թվականի նոյեմբերի 12-ի որոշումը
և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի`
2025 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել ՀՀ
հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող՝
Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դատավորներ՝
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
9 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ավաթ Ամինիի վերաբերյալ 2023 թվականի հունվարի
25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը։
